Ամփոփում ենք ուսումնական տարին/Մաթեմատիկա

Մաթեմատիկան այս տարին մեզ դասավանդեց Ընկեր Լիանան, նրա օգնությամբ մենք շատ նոր գիտելիքներ ձեռք բերեցինք, ուսումնասիրեցինք մինուսները և պլյուսները, մասշտաբը, կատարեցինք հետաքրքիր նախագծեր, ինչպես օրինակ գտանք և թարգմանեցինք Անանիա Շիրակացու խնդիրներից, ոուսումնասիրեցինք կոորդինատային առանքը կամ կորդինատային ուղիղը։
Սովորեցինք լուծել անհայտով հավասարումներ, կլորացնել թվեր, հաշվել տոկոսներ, գտնել թվի տասնորդական կամ հարյուրերորդական մասեր, մտածել և հորինել խնդիրներ, մաթեմատիկական խաղեր, վերլուծել տվյալներ, լուծել հավանականության վերաբերյալ խնդիրներ, ինչպես նաև վերլուծել եմ փետրվար ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի մասնակցության տվյալները։

Մասնակցել եմ Վիկտոր Համբարձումյանի օրեր կրթահամալիրում նախագծին, իմ սենյակի հատակագիծը նախագծին, կոորդիանատային համակարգ, պատկերների ստացում նախագծին, միջին թվաբանական նախագծին, ՄաթեՄարդ նախագծին

Այս տարի նաև սովորեցինք, թե ինչպես օգտվել geogebra ծրագրով և նույնիսկ կոորդինատային համակարգի օգնությամբ geogebra ծրագրով ստացանք տարբեր նկարներ և նաև մենք ինքներս ստեղծեցինք մեր ուզած կենդանին կամ առարկան։ Դա իմ ամենասիրելի թեմաներից է։ Ես մասնակցել եմ նաև մաթեմատիկայի ֆլեշմոբերին, որոնց ժամանակ շատ հետաքրքիր խնդիրների և առաջադրանքների եմ հանդիպել և նաև ես էլ եմ առաջարկել խնդիրներ։

Ես մի քիչ դժվարանում եմ հասկանալ հարաբերության վերաբերյալ խնդիրները։

Իմ կատարած աշխատանքներին կարող եք ծանոթանալ ստորև՝

https://mdavit.wordpress.com/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1-6/

Автор

Դավիթ

Ողջույն ։) Ես Դավիթ Մուրադյանն եմ, բարի գալուստ իմ բլոգ։ Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, հեծանիվ վարել, գիրք կարդալ, սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, ուսուցիչներիս։ Սիրում եմ նաև բնություն, արև, ծով։

Оставьте комментарий