Երբեք ուշ չէ փոխվելու համար

Դավիթ անունով մի տղա կար, ում ծնողներն այնքան էին ասել, որ ինքն ամենալավն ու ամենագեղեցիկն է, որ Դավիթը իրեն բոլորից վեր էր դասում։ Նրանք ապրում էին մեծ և գեղեցիկ առանձնատանը։ Դավիթն ընկերություն էր անում միայն իրենց ընտանիքի բարեկամների հետ։ Երբ փողոցում տեսնում էր մեկին, միշտ ծաղրում էր և ասում․ < Կուզենայի՞ք ինձ նման գեղեցիկ և ամրակազմ լինել>։ Ոմանք նեղանում էին նրանից, ոմանք՝ արհամարհում, ոմանք էլ՝ խղճում նրան, քանի որ գիտեին, որ մեծամտությունը չարիք է։ Մի օր ընկերների հետ խաղալիս Դավիթը տեսավ մի գեղեցիկ, կապուտաչյա, երկար մազերով մի աղջկա։ Նրան շատ դուր եկավ այդ աղջիկը, բայց երբ մոտեցավ այդ աղջկան, որպեսզի ծանոթանա և ընկերանա, աղջիկը անգամ չնայեց նրա կողմը։ Դավիթը բարկացավ և գոռաց․ <Ինչպե՞ս կարելի արհամարհել ինձ, չէ՞ որ ես այս քաղաքի ամենագեղեցիկ տղան եմ>։ Իսկ աղջիկը նրան պատասխանեց․<Լինել տեսքով գեղեցիկ, դեռ չի նշանակում հոգով նույնպես գեղեցիկ լինել, իսկ դու մեծամիտ և ինքնահավան ես>։ Աղջկա խոսքերը Դավիթին մտածելու տեղիք տվեցին։ Նա մի քանի օր շարունակ մտածում էր աղջկա խոսքերի մասին և անընդհատ տխուր էր։ Նա միայն այդ ժամանակ հասկացավ, որ երջանկությունը գեղեցիկ լինելու մեջ չէ։ Երջանկությունը բարի, զիջող և ընկերասեր լինելու մեջ է։ Նա ներողություն խնդրեց բոլորից, ում նեղացրել էր և նրա դեմքին իսկույն ժպիտ հայտնվեց։

Արտեմիս և Միներվա

Արտեմիս հունական դիցաբանությունում որսորդության, պտղաբերության մշտապես աստվածուհին է։ Նաև Լուսնի աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։

Գեղեցիկ աստվածուհին ծնվել է Դելոսում իր եղբոր՝ ոսկեմազ Ապոլոնի հետ միաժամանակ։

Համաձայն առասպելի, մի անգամ Ակտեոնը՝ որսորդության ժամանակ, պատահաբար մոտենում է այն տեղին, որտեղ Արտեմիսը գետում լողանում էր իր հավերժահարսերի հետ։ Սրբազան վախով հեռանալու փոխարեն նա, հմայված, սկսում է հետևել նրանց խաղին, որը նախատեսված չէր մարդկային աչքերի համար։ Նկատելով որսորդին, զայրացած աստվածուհին նրան վեր է ածում եղնիկի, որը ցանկանում է փախչել, սակայն նրան հասնում և պատառոտում են իր իսկ 50 որսորդական շները։ Այդ ամենը տեղի է ունենում Կիֆերոն լեռան լանջին։

Նրանք նաև խորապես սիրում են իրենց մայրիկ Լատոնային։ Արտեմիսը կյանք է տալիս բոլորին։ Նա հոգ է տանում այն ​​ամենի մասին, ինչ ապրում է երկրի վրա, աճում է անտառում և դաշտում, խնամում է վայրի կենդանիներին, անասունների նախիրներին և մարդկանց։ Նա առաջացնում է խոտաբույսերի, ծաղիկների և ծառերի աճ, օրհնում է ծնունդը, ամուսնությունը և ամուսնությունը:

Միներվա

Միներվա, քաղաքների, ձեռագործի, գիտության, արվեստի և արհեստների դիցուհին է հռոմեական դիցարանում, համապատասխանում է հունական դիցարանի Աթենաս աստվածուհուն։ Միներվան սովորաբար պատկերվում էր զրահով և կարմիր սաղավարտով՝ նիզակը ձեռքին կամ մի ձեռքում բու, մյուսում՝ օձ։ Բուն գիշերային մտորումների խորհրդանիշն է, իսկ օձը՝ իմաստության։ Աստվածուհու պաշտամունքը տարածված էր ամբողջ Իտալիայում, բայց միայն Հռոմում նրան մեծարեցին իր խիզախ և ռազմատենչ բնավորության համար։ Հռոմում տարին 2 անգամ Միներվայի պատվին տոնակատարություններ էին կազմակերպում՝ 5 օր մարտ ամսին և 3 օր հունիսին։ Տոնակատարություններին մասնակցում էին տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ շեփարահարներ, բժիշկներ, ուսուցիչներ, որոնց հովանավորում էր Միներվան։ Այս տոնակատարությունների ընթացքում ռազմական գործողություններ տեղի չէին ունենում, իսկ եթե նախապես սկսված էին լինում, ապա դադարեցվում էին։ Միներվայի պատվին զոհաբերում էին մեղրով և կարագով պատրաստված տորթեր։

Առասպել

Հույներն ունեին Արդարադատության և Արևի աստված, որի անունը Սոլեյ էր։ Նրա դերը շատ կարևոր էր բնակիչների կյանքում։ Սոլեյը առանձնացնում էր արդար մարդկանց և նրանց ջերմություն էր պարգևում։ Նա ուներ մի կշեռք, որով էլ որոշում էր մարդկանց արդարությունը։ Մարդը կանգնում էր կշեռքի նժարին, և եթե այդ նժարը ավելի ծանր էր, քան մյուսը, որի վրա արևի նման կրակ էր դրված, ապա այդ մարդը համարվում էր ոչ արդար և ջերմություն չէր ստանում Սոլեյի կողմից։ Իսկ եթե ավելի թեթև էր լինում, ապա Սոլեյը նրա ընտանիքին հավերժական ջերմություն էր փոխանցում։ Եվ Սոլեյի շնորհիվ մարդիկ փորձում էին արդար և ազնիվ կյանքով ապրել, որպեսզի արժանանան հավերժական ջեմության։