Ուրախ հայոց լեզու

  1. Ըստ ասացվածքի՝ Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես;
    Գիտուն, մարդ, խելացի, գրագետ, զարգացած:
  2. Տրված բառերից ո՞ՙրը իկ ածանցով փորացնող, փաղաքշական իմաստ չի ստանա:
    Ուլ, գունդ, մարդ, շուն բադ:
  3. Լավ լուր հաղորդողը մեկ բառով կլինի՝ գուժկան, բոթաբեր, բարեբեր,ավետաբեր, նվիրաբեր:
  4. Ո՞ր բառում է կենդանու ձագը թաքնված:
    Հավատ, վրձին, կայծ, ցուլ, դեզ:
  5. Բառերից որու՞մ հարցում արտահայտող բառ չի թաքնված:
    Կով, ոչինչ, թաս, ներբան, լուծում:
  6. Ո՞ր բառերն է շարքերում ավելորդ:
    1.Հորանջել, փայլել, հորովել, քայլել, խորովել:
    2. Տրտնջալ, գոռալ, ընթանալ, պսպղալ, արևագալ:
  7. Լար, դուր, սար, հուր, կետ, բեկ, լար բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմիր նոր գոյականներ:

    Լուր, դեր, դար, սուր, սեր, հոր, հեր, կոտ, կուտ, բակ,
  8. Տրված բառերը բացի մեկից և աջլիկ են, և ձախլիկ; Գտիր այդ աջլիկը:
    Տղա, մարդ, հարս, փեսա, շուն:
  9. Շիտակ բառի առաջին տառը փոխելով ստացիր նոր բառեր:

    Դիտակ, պիտակ, գիտակ
  10. Հանկարծ խոր թավուտից մի սուր ճիչ լսվեց նախադասության մեջ հնարամտորեն թաքնվել են խորթ, սուրճ, միս, որթ գոյականները:

Հանկարծ խոր թավուտից մի սուր ճիչ լսվեց 

Ճամբարային ուրախ հայոց լեզու

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ: Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: —

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»: Ա. անխնա Բ. մուծում Գ. մուրալ Դ. քաղաք Ե. պարապ:

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, ու, ր, յ, ե:

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
 Բ․ մեկ ներկարար
 Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
 Ե․ նման երամակ

6. Հույզ, կեզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։ Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։
Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա

Տատիկիս և պապիկիս հարսանիքը

Տատիկս և պապիկս ամուսնացել են 1980 թվականի ապրիլի 26-ին։ Հարսանիքը տևել է 7 օր, 7 գիշեր, ինչպես ասում են հեքիաթներում։

Երկուշաբթի երեկոյան սկսվում էր ալյուր մաղելը։ Քավորակինը մաղի մեջ շոկոլադներ էր դնում, որից հետո սկսում էին ալյուր մաղելը։ Այնուհետև մարդիկ իրար վրա ալյուր էին լցնում։ Երեքշաբթի հացն էին թխում։ Հացթուխին անպայման գումար էին տալիս։ Չորեքշաբթին թխվածքն էին թխում։ Հինգշաբթի սպասքն էին հավաքում, դասավորում։ Ուրբաթ օրը մսացուն մորթելու օրն էր։ Նվագողները գալիս էին, զուռնա դհոլով այդ արարողությունը կատարում։ Շաբաթ օրը հարսանքին էր։ Կիրակի օրն էլ խնամականչի օրն էր։

Հարսանիքը նշել են Սպիտակ քաղաքում՝ վրանի մեջ։ Այդ օրը և՛ ձյուն է եկել, և՛ կարկուտ, և՛ անձրև։ Ստացվել է այնպես, որ եկեղեցի չեն գնացել, փոխարենը գնացել են Սպիտակ քաղաքի մոտ գտնվող ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կառուցված հուշահամալիր՝ ծաղիկներ դնելու և հարգելու զոհերի հիշատակը։ Հարսանեկան արարողակարգը տեղի է ունեցել հայկական հետաքրքիր ավանդույթներով՝ լավաշը ուսերին գցելով, մեղր ուտելով, գաթա պարացնելով։ Երբ հարսին տանից դուրս էին հանում, պարողներին տալիս էին նվերներ և գաթաներ։ Ըստ ավանդույթի՝ գաթաները հարևանների երեխաները փախցնում, տանում էին։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ պապիկիս հայրն ու մայրը երաժշտության տակ պարում էին, որը կոչվում էր <կոխ բռնել>: Այնպես էին անում, որ հաղթեր փեսայի մայրը։ Մեկ այլ ավանդույթ էլ կար․ երբ հարսին տանում էին փեսայի տուն, հարևանները ճանապարհին սեղաններ էին դնում և հյուրասիրում հարսին, փեսային և հարսանիքի մասնակիցներին։ Երբ ես առաջին անգամ տեսա տատիկիս և պապիկիս հարսանիքի տեսանյութը, լացեցի, քանի որ տատիկիս գլուխը միշտ ներքև իջեցրած էր, և ինձ թվացել էր, թե տատիկս տխուր էր։

Լեզվագործունեություն երեք լեզուներով

Կազմել եռալեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, նույն հնչողությունն ունեցող բառերի փոքրիկ բառարան:
Գրել անձնանուններ, որոնք 3 լեզուներում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն նույնն են:
Օրինակ՝ Գևորգ-հայերեն, Գեորգի-ռուսերեն, Ջորջ- անգլերեն:

Հովսեփ-հայերեն, Joseph-անգլերեն, Иосиф — ռուսերեն

Պետրոս-հայերեն, Peter -անգլերեն, Пётр-ռուսերեն

Պողոս-հայերեն, Paul -անգլերեն, Павел — ռուսերեն

Cow-կով-корова, door-դուռ-дверь, կառք-карета-carriage, միս-мясо-meat, լայմ-lime-лайм, դուստր-daughter-дочка, крокодил-կոկորդիլոս-crocodile, овал-owal-օվալ, լիմոն-lemon-лимон.

Ճանաչողական խաղ

Պատասխանի տարբերակներում բերված բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. թեյնիկ Բ. բաժակ Գ. գթալ Դ. դանակ Ե. կաթսա

Բ. Արաքս Բ. Որոտան Գ. Երևան Դ. Դեբեդ Ե. Քասաղ
Գ. Իսպանիա, Անգլիա, Մոսկվա, Ռուսաստան, Հայաստան
Դ. կաղնի, խնձորենի, եղևնի, բալ, դեղձենի
Ե. լոր, ագռավ, կաչաղակ, արջ, ճնճղուկ
Զ. վարդ, մեխակ, շուշան,  քաջվարդ, կեռաս:

Ի՞նչ բառ է որոշակի օրինաչափությամբ թաքնվել բերված բառաշարքում։

բարդի, դարակ, թերհաս, թեփուկ, երեկո
Ա․ կարաս
Բ․ դահուկ
Գ․ փեթակ
Դ․ հասուն
Ե․ կորեկ

Պատասխանի տարբերակներից որի՞ հերոսներն են դասավորված ճիշտ նույն
հաջորդականությամբ, ինչ նրանց արձակած ձայները բերված շարքում.
մլավոց, բառաչ, մռնչոց, վրնջոց, կչկչոց
Ա. կով, կատու, ձի, հավ, առյուծ
Բ. առյուծ, կով, հավ, ձի, կատու
Գ. ձի, առյուծ, կով, հավ, կատու
Դ. հավ, կատու, ձի, առյուծ, կով
Ե. կատու, կով, առյուծ, ձի, հավ

Ո՞վ է միավորում հայտնի հեքիաթների հերոսներին:
Անբան Հուռի, Ձախորդ Փանոս, Քաջ Նազար,
Կիկոս, Կացին ախպեր
Ա. Ղազարոս Աղայան
Բ. Գրիմ եղբայրներ
Գ. Հովհաննես Թումանյան
Դ. Հանս Քրիստիան Անդերսեն
Ե. Ալեքսանդր Պուշկին

Երեխաները դասարանում խաղ էին խաղում: Յուրաքանչյուրը պետք է մի
առարկա ցույց տար՝ ըստ խաղի որոշակի կանոնի: Տաթևիկը ցույց տվեց
տետրը, Դավիթը՝ դասագիրքը, Պետրոսը՝ պայուսակը, Կարինեն՝ կավիճը:
Ի՞նչ ցույց տվեց Սարգիսը:
Ա. ռետին
Բ. քանոն
Գ. սրիչ
Դ. մատիտ
Ե. գրիչ

Ամառային ճամբար

Մասնակցություն ճամբարի հետևյալ գործունեությանը

Հուլիսի 2-ին, ժամը` 9:30-11:00. մեր զբոսայգիները, ճանաչողական զբոսանք Հայաստան կինոթատրոնի այգում:
Հուլիսի 3-ին, ժամը 10:00-11:00, այց ուսումնական ագարակ
հուլիսի 10-ին, ժամը 12:00-13:00, լող փակ լողավազանում

Ճամփորդություններ

Եռօրյա Արատես
Եռօրյա Շիրակ
Հայրենագիտական քայլք Հրազդանի կիրճում, Մանկական երկաթուղի: