Երկրորդ ուսումնական շրջանի օրակարգ

Հունվարի 18
9։00-9։15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9։20-10։05 Նախագծային աշխատանք
10։30-12։30վայրը՝ Հետազոտական վարժարանի ընթերցասրահ
Գերմանացի մասնագետ Հանս Քրիստոֆի բաց պարապմունքը Միջին դպրոցի 7-8-րդ դասարանցիների հետ․
Balance in Love – Հավասարակշռությունը սիրո մեջ” տեքստի ընթերցում
13։00-13։35 Մարզական
Ամփոփում

Հունվարի 17
9։00-9։15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9։20-10։05 Նախագծային աշխատանք
10։10-10։55 Երգ
11։05-12։00 Դիջիթեք 2024
12։05-13։00 Խոհանոցային գործունեություն
Խաղեր, ամփոփում

Հունվարի 16
9։00-9։15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9։20-10։05 Նախագծային աշխատանք A mixed up Fairy Tale
10:10-10:55 Նախագիծ A mixed up Fairy Tale
11:05-11:50 Պար
11։55-12։35 Բարբառներ
Սովորում ենք անգլերեն թատրոնի օգնությամբ
Ամփոփում

Հունվարի 15
9։00-9։15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9։20-10։05 Նախագծային աշխատանք A Mixed up Fairy-Tale
10:10-10:55 A Mixed up Fairy Tale
11:05-11:50 Նունե Այդինյանի նախագիծը
11։55-12։35 Նունե Այդինյանի նախագիծը
12։55-13։35 Քննարկումներ
Օրվա մփոփում

Հունվարի 12
9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9։20-10։05 Նունե Այդինյանի մոտ
10։10-10։55 Նունե Այդինյանի մոտ
11։05-11։50 Նախագծային աշխատանք
11։55-12։35 Մարզական
Քննարկումներ, ամփոփում

Հունվարի 11
9:00-9:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9։20-10։05 նախագծային աշխատանք Games
10:10-10:55 Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես-համակարգող՝ Հասմիկ Ուզունյան
Սահադաշտ, Գազպրոմ

Հունվարի 10

խեցեգործություն
նախագծային աշխատանք Games
երգ
նախագծային աշխ․
Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես-համակարգող՝ Հասմիկ Ուզունյան
Ամփոփում

հունվարի 9

9։00-9։15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
9։20-10։05 Նախագծային աշխատանք
10։10-10։55 Ինչպե՞ս պատրաստել էջի QR-ը՝ Էմիլիա Զատիկյանի հետ
11։05-11։50 Մարզական պարապմունքներ
11։55-12։35 Նախագծային աշխատանք
Հանրակրթական Դիջիթեք 2024թ․-համակարգող՝ Նվարդ Սարգսյան

Հունվարի 8

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք, 
09: 15-13:30` 

  • ծանոթություն – մասնակիցները ճանաչում են միմյանց, ծանոթանում, 
  • ճամբարային նախագծերի քննարկում, սովորողների առաջարկների գրանցում, 
  • թատերական նախագծի նախապատրաստական աշխատանք․ ստեղծագործության ընթերցում, դերերի բաժանում։

13:30-14:00`  ճամբարային օրվա ամփոփում՝ Սարալանջ ռադիո։

Այսօր մեր ջոկատում

Մեր ճամբարային օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Առաջին դասին մենք անգլերենով քննարկեցինք օնլայն խաղերի օգուտն ու վնասը: Երկրորդ դասին` երգի պարապմունքի ընթացքում, կրկնեցինք մեր սովորած ազգային երգերը: Այսօր մենք հանդիպում ունեցանք ԵՊՀ-ի դասախոս Կարեն Սահակյանի հետ, ով նաև կրթահամալիրի սանի ծնող է: Քննարկման թեման բանկային գործն էր: Շատ հետաքրքիր և տեղեկատվական հանդիպում էր: Ճամբարային օրվա վերջում իրականացրեցինք խոհանոցային գործունեություն, որի ընթացքում պիցցա պատրաստեցինք: Ինձ համար օրը շատ հետաքրքիր և հագեցած էր:

Ճամբարային 7 օր

Մեր ճամբարային օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքից։ Առաջին և երկրորդ դասերի ընթացքում կատարեցինք հայոց լեզվի ֆլեշմոբը։ Հաջորդ դասին գնացինք ֆիզկուլտուրայի։  Պարի դասաժամին ընկեր Մերիի հետ սովորեցինք Մըշո խըռ և Մայրոքե պարերը։ Վերջին դասին ջոկատի աշակերտների մի մասը անգլերենի թատերական նախագիծ էր իրականացնում ընկեր Տաթևի ջոկատի հետ, իսկ մյուսները դասարանում մաֆիա էին խաղում։ Հետաքրքիր և ուրախ ճամբարային օր ունեցանք։ Ընդհանուր առմամբ շատ հավես ենք անցկացնում մեր ժամանակը։

Հայոց լեզու

1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:
Նաշու, նղասե, մաիտան, նագուր, կոփիթոր, թոռա, լագդ;

Աշուն, սեղան, մատանի,  գարուն,  փոթորիկ,  աթոռ, գդալ։

2. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ: 

Առաջին

3.Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում:

Կար, կարապ, պետ

4. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:

Ղեկ-մեկ, բեկ-մեկ

Երես-երեք

Ցեց-վեց

Յոդ-յոթ

Ուլ-ութ, ուժ-ութ, ուս-ութ

5. Գտի ՛ր` ինչն է մեկի մեջ մեկ, կրկինի մեջ` երկու, երեքի մեջ` ոչ մեկ:

Կ տառը

6. Ո՞ր երաժշտական գործիքի անվանումն է կազմված դերանվան կրկնությամբ և «կ» տառի հավելումով:

Դուդուկ


 7. Գտի ՛ր «վերամբարձ» բառում թաքնված բառերը` առանց խախտելու տառերի հաջորդականությունը:

Վեր+ամ+բարձ

Ճամբարային երկրորդ օրվա ամփոփում

Ճամբարային երկրորդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքից։ Առաջին դասին քննարկեցինք օրվա անելիքները և նախագծերը։ Ավագ դպրոցից հյուրընկալեցինք Ալեքսին, ով մեզ պատմեց արհեստական բանականության մասին․ մասնավորապես ներկայացրեց Ալիսա ռոբոտի առանձնահատկությունները ։ Բավականին հետաքրքիր թեմա էր։ Հաջորդ դասին գնացինք ֆիզկուլտուրայի, ապա կատարեցինք հետաքրքիր առաջադրանքներ հայոց լեզվից։ Օրն ամփոփեցինք՝ ծանոթանալով 2024 թ․ Դիջիթեքի ընթացքին։