7-րդ դասարանի տարեվերջյան ամփոփում/Պատմություն

  1. Ինչ դասերից էր կազմված ավատատիրական հասարակությունը: Ներկայացրեք ավատատիրական աստիճանակարգությունը: 
    Ավատատիրական հասարակությունը բաղկացած էր ազատներից և անազատներից:
    Ազատ էին թագավորները, հոգևորականները, զինվորականները, նախարարները։ Ժողովրդի մյուս հատվածը անազատներն էին, որոնք կազմում էին բնակչության մեծ մասը։ Ազատները և անազատները միմյանցից տարբերվում էին իրենց իրավունքներով և պարտականություններով:
    Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը, հաջորդը խոշոր նախարարներն էին՝ բդեշխները, ապա գործակալ նախարարները։ Նախարարական տոհմի հաջորդ ստորին աստիճանը սեպուհներն էին 
  1. Որոնք էին հողատիրության հիմնական ձևերը.Նշեք դրանց ընդհանրություններն ու առանձնահատկությունները: 
    Ավատատիրության շրջանում հողը սեփականության և ժառանգականության հիմունքներով պատկանում էր միայն ազատներին։ Հողատեր լինելը իրավունքների հետ նաև մի շարք պարտականություններ էր ենթադրում հողատիրոջ համար։ Վաղ միջնադարում գոյություն ունեին հողատիրության տարբեր ձևեր։

Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգական հողը: Այն կոչվում էր հայրենական կամ հայրենիք։
Պետական պաշտոնյաներին, հատկապես զինվորականներին ծառայության համար թագավորի շնորհած հողերը հայտնի էին պարգևականք անունով: Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքները կոչվում էին գանձագին։
IV դ․ Հայոց թագավորը հողեր էր շնորհում նաև եկեղեցուն: Միջնադարում առաջացավ հողատիրության նոր` վանքապատկան ձևը:

  1. Երբ է քրիստոնեությունը հռչակվել Հայաստանի պետական կրոն: ով էր գլխավորում Հայոց եկեղեցին: 
    Քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն 301 թվականին։ Հայոց եկեղեցին գլխավորում էր Գրիգոր Լուսավորիչը։
  1. Գնահատեք հայ Արշակունի արքաների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը: 
    Հայ Արշակունի թագավորներն անընդհատ պայքար են մղել երկրի անկախությունը պահպանելու համար։ Նրանք փորձում էին համախմբել ներքին ուժերին։ Հռոմը և Պարսկաստանն անընդհատ փորձում էին տարածաշրջանում գերիշխանություն հաստատել։ Արշակունյաց արքայատոհմի գահակալության օրոք հայկական բանակի թիվը հասել է 100-120 հազարի։ 
  1. Ներկայացրեք 5-րդ դարի ազատագրական պատերազմները:: Թվարկեք նշանավոր ճակատամարտերը: 

    Ավարայրի ճակատամարտը կանխորոշել է Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի ելքը: Այն հայ ժողովրդի հանուն հավատքի մղած առաջին ճակատամարտն է: <Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին>, գրել է պատմիչ Եղիշեն>:

    Հայկական զորքերին հաջողվեց մանր կռիվներով հակառակորդին քաշել Մասիսի լանջեր և այստեղ՝ Ակոռի գյուղի մոտ, պատրաստվել վճռական ճակատամարտի: 481 թվականին այս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական 7000-անոց զորքը պարտություն է կրում, սպանվում է նախկին մարզպանը։Ներսեհապատի ճակատամարտը սկսվում է պարսկական զորքի հուժկու հարձակումով, որից հետո հայկական զորքի շարքերը փոքր-ինչ նահանջում են։ Որպեսզի հայ զինվորների շրջանում խուճապ չսկսվի, Վահան Մամիկոնյանը փորձում է այլ թևերից օգնության կանչել լրացուցիչ զորականների, սակայն նրանք, թեժ մարտի մեջ լինելով, չեն կարողանում օգնել նահանջած թևին։ Այդժամ ինքը՝ Վահան Մամիկոնյանը, համախմբելով իր ջոկատների ուժերը, հարձակվում է առաջ շարժված թշնամու վրա և ջախջախում։ Այնուհետև ամբողջ հայոց զորքն անցնում է հակահարձակման և փայլուն հաղթանակ տանում։ Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շտապում է դեպի Վրաստան: Այստեղ պարզվում է, որ հոները չեն կատարում իրենց խոստումը և օգնության չեն գալու: Հայ-վրացական համատեղ փոքրաթիվ զորքերը, ստիպված, ճակատամարտ են տալիս Ճարմանայի դաշտում: Ճակատամարտը ավարտվում է հայ-վրացական բանակի պարտությամբ, զոհվում են հայկական զորքի հրամանատարներ Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը, գերի է ընկնում Հրահատ Կամսարականը: Այս պայմաններում, երբ ապստամբական ուժերի ղեկավարներից շատերը զոհվել էին կամ հայտնվել գերության մեջ, Վահան Մամիկոնյանը կրկին անցնում է մանր մարտերի մարտավարությանը և հմտորեն խուսափում է մեծ ճակատամարտից: Հանկարծակի հարձակումները պարսից զորքի վրա և փոքր կռիվները ժամանակի ընթացքում ահռելի վնաս են հասցնում պարսկական զորքին:

    451 թվական — Ավարայրի ճակատամարտ
    481 թվական-Ակոռիի ճակատամարտ
    482 թվական — Ներսեհապատի ճակատամարտ
    482 թվական — Ճարմանայի ճակատամարտ
  1. Բերեք փաստեր և հիմնավորեք, որ 6-9-րդ դարերում հայ ժողովուրդը չի կորցրել սեփական անկախ պետականությունը վերականգնելու վճռականությունը և շարունակել է ազատագրական պայքարը նվաճողների դեմ: 
    6-9 -րդ դարերում հայ ժողովուրդը մշտապես պայքարել է Բյուզանդիայի և Պարսկաստանի գերիշխանությունից ազատվելու և ինքնիշխանությունը վերականգնելու համար։ Բացի դրանից, արաբները ևս անընդհատ ապստամբում են Հայաստան։ Չնայած դրան, հայերը միշտ համառ դիմադրություն են ցույց տալիս։ Հայերն անընդհատ փորձում են դաշնակիցներ գտնել, որպեսզի կարողանային վերականգնեին պետականությունը։ 7-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվեց Հայաստանի ամբողջականության և անկախության վերականգմամբ։

Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 6-74 

1.Ներքին և արտաքին ինչ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել բուն Հայաստանում Բագրատունյաց թագավորության և Կիլիկիայում  հայկական պետության ստեղծման համար:

8-րդ դարի ընթացքում և 9-րդ դարի առաջին կեսին արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը ցանկալի արդյունք տվեց։ 855թ․ Աշոտ Բագրատունին խալիֆի կողմից ճանաչվել էր հայոց իշխան և սպարապետ։ Եվ արաբները, բացի Դվինից, լուծարեցին Հայաստանի իրենց զորակայանները և մյուս քաղաքներից դուրս բերեցին զորքերը։ Աշոտ Բագրատունին կարողացավ իր ազդեցությունը տարածել նաև վրաց և աղվանից իշխանների վրա։ Նա վերակազմավորեց բանակը, և փաստորեն ինքնավար թագավորության տեր էր։ Երբ 855թ․ Հայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն, սկսվեց պայքար Բագրատունիների ստեղծած պետականության միջազգային ճանաչման համար։ Կային Հայաստանի անկախության վերականգնման բոլոր նպաստավոր պայմանները, քանի որ արաբական խալիֆայությունը թուլացել էր։

2. ներկայացրեք և բնութագրեք հայ Բագրատունի նշանավոր արքաներին: Ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել նրանց օրոք: 

1Աշոտ Ա885‑890 թվականներՀայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն
Վերակառուցվեց Կարսը
Ամրապնդվեցին կապերը վրացիների և աղվանների հետ
2Սմբատ Ա890‑914 թվականներԲարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ:
Արագածոտն գավառի Դողս գյուղում հայոց զորքերը Սաջյան ամիրայի նկատմամբ տարան փայլուն հաղթանակ և արաբներին վտարեցին Հայաստանից:
3Աշոտ Բ Երկաթ914‑928 թվականներ921. թվականին Սևանի ճակատամարտում հայերը հաղթեցին արաբներին
Նա իր թագադրության վայրը` Երազգավորսը, ընդարձակեց և դարձրեց մայրաքաղաք։
Աշոտի գահակալության վերջում երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան:
4Աբաս Ա Բագրատունի928-953 թվականներՆա երկրի մայրաքաղաքը Երազգավորսից տեղափոխեց իր նստավայրը՝ Կարս, որը կարճ ժամանակում կառուցապատվեց, ընդարձակվեց և դարձավ Հայաստանի կարևոր քաղաքներից:
Կառուցվեց Առաքելոց եկեղեցին
5Աշոտ Գ Ողորմած953-977 թվականներԵրկրում տարվեց մեծ շինարարական աշխատանքներ
961 թ. Աշոտ III–ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը: Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով։
963–964 թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը
6Սմբատ Բ Տիեզերակալ977-990 թվականներԵրկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ II Տիեզերակալ թագավորի օրոք։
Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։
Սմբատ II–ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հար- ձակումը, այլև 987 թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը:
7Գագիկ Ա Շահնշահ990-1020 թվականներԲագրատունյաց Հայաստանն իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I–ի օրոք:
1001 թ. Տաշիր–Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց: Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից: Պատմիչները դրա համար վերջինիս հիշատակում են Դավիթ Անհողին անունով: Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներում խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները:
1001. թվականին կառուցվեց Մայր տաճար՝ Կաթողիկեն։
8Հովհաննես-Սմբատ1020-1041 թվականներԱրքունիքում ուժեղացած բյուր ուժերի ճնշման տակ Հովհաննես Սմբատը կտակ գրեց՝ իր մահվա նից հետո Անին Բյուզանդիային հանձնելու մասին: Այդ կտակը դավաճանաբար ուղարկվեց կայսրին և գաղտնի էր պահվում հայ հասարակությունից : Փաստորեն, Հովհաննես Սմբատը խախտեց եղբոր հետ կնքած համաձայնագիրը՝ իր մահվանից հետո ամբողջ թագավորությունը Աշոտին թողնելու վերաբերյալ:
9Աշոտ Դ1022-1042 թվականներ Աշոտ IV–ը գլխավորում էր երկրի միավորման համար մղվող պայքարը: Ամենայն հավանականությամբ Աշոտ IV–ը, կարճ ժամանակ անց նաև Հովհաննես–Սմբատը զոհ են դարձել բյուզանդացիների կազմակերպած խար դավանքներին:
10Գագիկ Բ10421045 թվականներՉնայած իր երիտասարդ տարիքին՝ Գագիկը կարողացավ կարգ ու կանոն հաստատել երկրում, բանակը վերակազմավորել:

3. Կիլիկյան Հայաստանի գահակալներից ով է ձեզ դուր եկել. Տվեք նրա պատմական բնութագիրը: 

Ինձ շատ է դուր եկել Լևոն մեծագործը։ Լևոն Բ ոչ միայն քաջ զորավար էր, այլև հմուտ դիվանագետ: Դինաստիական ամուսնությունների միջոցով նա ամրապնդեց իր և իր պետության դիրքերը Արևելքում: Մասնավորապես, հայոց արքան կնության առավ Կիպրոսի արքայադուստր Սիպիլ Լուսինյանին, Ռուբեն Գ դուստրերին ամուսնացրեց Անտիոքի և Նիկիայի տիրակալների հետ, հետագայում իր դուստրերին ամուսնացրեց Երուսաղեմի թագավորի և Հունգարիայի արքայազնի հետ:

Լևոն Բ նաև շինարար էր. նրա թագավորության օրոք Կիլիկիայում հսկայածավալ շինարարություն կատարվեց. կառուցվեցին ամրոցներ, արգելապատնեշներ, պալատներ…ռազմական, հոգևոր, կենցաղային նշանակության շինություններ, կատարելագործվեցին երկրի կառավարման, պետական մարմինները, ստեղծվեց մշտապես գործող 60 000 հզոր ու լավ սպառազինված բանակ:

Իր հզորության ու մեծագործության համար կիլիկիո առաջին արքան պատմության մեջ մտավ որպես Լևոն Մեծագործ:

4.Ովքեր էին Զաքարյանները: Ներկայացրեք նրանց ստեղծած իշխանապետությունը: 

Զաքարյանների իշխանապետությունը ավատատիրական պետություն էր Հյուսիսարևելյան Հայաստանում՝ Զաքարյան իշխանատոհմի գլխավորությամբ: Զաքարյանները ըստ հայ պատմագիրների, ծագել են Մեծ Հայքի Կորճայք նահանգի Կարթունիք գավառից Հյուսիսային Հայաստան գաղթած Արծրունիների մի ճյուղից:

Նրանք կառավարել են XII (12) դարի վերջից XIV (14) դարի կես։ Իշխանապետության հիմնադիր Սարգիս Զաքարյանի (Սարգիս Մեծ) հոր՝ Զաքարիայի անունով հայ մատենագրության մեջ տոհմը կոչվել է Զաքարյան: Զաքարյանների տոհմական դամբարանը գտնվում է Սանահինի վանքում:

Վրացական աղբյուրներում Զաքարյանների տոհմը կոչվում է Մխարգրձելի՝ Երկայնաբազուկ, Երկայնաթիկունք։

Զաքարյանների օրոք Վրաստանում ապաստանում էր զգալի թվով հայ բնակչություն։ Զաքարյանների դիրքը վրաց արքունիքում բավականին ամրապնդված էր։ Նրանք Հայաստանի ազատագրման գործում զգալի հաջողությունների հասան՝ ծավալելով հերոսական մարտեր։

5. Ինչ հետևանքներ ունեցան մոնղոլների տիրապետությունը Հայաստանի համար: 

Հայաստանը XIII դ. առաջին կեսին, ի թիվս այլ երկրների, ենթարկվեց մոնղոլների արշավանքներին։ 1230-ական թվականների երկրորդ կեսից մինչև 1240-ական թվականների առաջին կեսը մոնղոլները գրավեցին ամբողջ երկիրը՝ հաստատելով իրենց դաժան տիրապետությունը։ Մոնղոլական տիրապետության շրջանում շատ իշխանական տներ հեռացան պատմական ասպարեզից։ Սակայն, չնայած դաժան պայմաններին, հայ ժողովուրդը շարունակեց պայքարն օտար տիրապետության դեմ։

Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 75-143 

Բացատրել  հասկացությունները: 

Աթաբեկ-Վրացական արքունիքում թագաժառանգի խնամակալը

Ամիրայություն-Հայաստանի տարածքում ստեղծված վարչաքաղաքական միավոր արաբական տիրապետության ժամանակաշրջանում:

Ամիրսպասալար — Միջնադարյան վրացական թագավորությունում՝ սպարապետը։

Աշխարհագիր — Հարկերը կարգավորելու նպատակով հողերի, ունեցվածքի և բնակչության հաշվառումը։ 

Ավատատիրություն — Միջնադարյան հասարակության անվանումը. գերակշռող դարձավ հողային մասնավոր սեփականությունը՝ ավատը:

Ատրուշան — Կրակատուն կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակը միշտ վառ էր պահվում:

Բազիլիկ — Անտիկ և միջնադարյան շրջանիտաճարային շինությանոճ երկայնակի քառանկյունու ձև ուներ, որի ներսը բաժանված է երկու սյունաշարով:

Գանձագին — Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքների անվանումը:

Գործակալություն — Պետական վարչություններ, որոնց միջոցով իրականացվում էր երկրի կառավարումն ու պաշտպանությունը:

Գունդստաբլ — Կիլիկյան Հայաստանում բանակի ընդհանուր հրամանատարը՝ սպարապետը:

Երդ — Վաղ միջնադարում հարկատու միավորի՝ գերդաստանի անվանումը:

Կանցլեր -Կիլիկյան Հայաստանում արքունի քարտուղարություն գործակա լության ղեկավարը, վարում էր բանակցություններ օտար երկրների ներկայացուցիչների հետ:

Հայրենական հողեր կամ հայրենիք — Հայաստանում հորից որդուն ժառանգաբար անցնող մասնավոր հողային խոշոր սեփականության անվանումը:

Մամլուք — Եգիպտոսի սուլթանի անձնական գվարդիայում ծառայող գնված ստրուկներ: 1250 թ. մամլուքները զավթեցին իշխանությունը Եգիպտոսում:

Շահապ — Միջնադարում քաղաքի կառավարիչ՝ քաղաքագլուխ:

Պարգևականք — Պետական պաշտոնյաներին և զինվորականներին ծառայության դիմաց թագավորի և խոշոր նախարարների շնորհած՝ պարգևած հողերի՝ անվանումը:

Պայլություն — Կիլիկյան Հայաստանում խնամակալության գործակալություն: Այն գլխավորող գործակալը՝ պայլը, թագավորի առաջին խորհրդականն էր, իսկ թագավորի բացակայության դեպքում փոխարինում էր նրան:

Սենեսկալ — Արքունի պալատի կառավարիչ, տնօրինում էր արքունի եկամուտներն ու ծախսերը:

Սեպուհ-նախարարական տոհմից սերած իշխան հին Հայաստանում:

Սպասալար-զորապետ, հրամանատար

Վարդապետարան-կրոնական միաբանություն

Լրացնել թվականները 

301թ.-Քրիստոնեության հռչակումը որպես Հայաստանի պետական կրոն

350-368թթ-Արշակ II-ի գահակալումը

354թ -Աշտիշատի ժողովի գումարումը

363թ — Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև «ամոթալի» պայմանագրի կնքումը

370-374թթ — Պապի գահակալումը

371թ -Ձիրավի ճակատամարտը

405 — Հայոց գրերի գյուտը

451թ մայիսի 26 -Ավարայրի ճակատամարտը

481-484թթ — Վահանանց ապստամբությունը

484թ — Վաչագան Բարեպաշտի գահակալման սկիզբը

591թ -Դվինի երկրորդ եկեղեցական ժողովի գումարումը

639թ — Հայաստանի արևելյան և արևմտյան մասերի վերամիավորումը Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ

640թ — Արաբական ներխուժումների սկիզբը Հայաստան

869թ  — Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հայ իշխանների ժողովի հրավիրումը, Աշոտ Բագրատունուն արքա հռչակելու մասին որոշման ընդունումը

885թ, օգոստոսի 26 — Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունուն Հայաստանի թագավոր օծելը

961թ — Անիի հռչակվելը մայրաքաղաք

1071թ — Մանազկերտի ճակատամարտը. Բյուզանդիայի պարտությունը սելջուկներից

1187-1219թթ — Լևոն II Ռուբինյան, 1198 թ. հունվարի 6–ից` Կիլիկյան Հայաստանի թագավոր

1254թ. Աշուն — Հայ–մոնղոլական պայմանագրի կնքումը Կարակորումում Մանգու խանի և Հեթում I–ի միջև

 Օգտվել Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 169-171 

Մայիսի 10-17 առաջադրանքներ

Հեթումյան արքայատոհմի հաստատումը: Հեթում Առաջին: Թագավորության թուլացումն ու անկումը:

  •  Պատմել Հեթումյան արքայատոհմի հաստատման ընթացքի մասին:

Գահակալության խնդիրը Լևոն II–ի մահից հետո։ Լևոն II–ի մահից հետո, քանի դեռ Զաբելը մանկահասակ էր, երկիրը կառավարում էին արքայի նշանակած խնամակալները: Աշխուժացան գահի զանազան հավակնորդներ, որոնք նույնիսկ ռազմական գործողությունների դիմեցին` գահին տիրանալու համար: Գահակալության հարցը շուտափույթ լուծում էր պահանջում:

1222թ. Զաբելի խնամակալ Կոստանդին Գունդստաբլը (սպարապետ) հայ իշխանների ու ազդե ցիկ հոգևորականության ժողով գումարեց և դրեց թագուհու ամուսնության հարցը: Ժողովը որոշեց Զաբելին ամուսնացնել Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ և այդպիսով միավորել երկու պետությունները: Ֆիլիպը պարտավորվեց հարգել հայ իշխանների իրավունքները, հայոց հավատն ու սովորությունները: Բայց Կիլիկիա ժամանելուց անմիջապես հետո Ֆիլիպը դրժեց իր խոստումները: Նա արքունիքից հեռացրեց հայ պաշտոնյաներից շատերին, պալատ հրավիրեց խաչակիր ասպետների ու կաթոլիկ հոգևորականների, սկսեց կողոպտել պալատական ունեցվածքը: Հայ ավագանին բանտարկեց ու գահազրկեց երդմնազանց Ֆիլիպին:

Կոստանդին Գունդստաբլն անսահմանափակ իշխանություն ձեռք բերեց: 1226թ. նա նոր խորհրդաժողով գումարեց և, եկեղեցականների ու իշխանների համաձայնությամբ, Զաբելին ամուսնացրեց իր որդի Հեթումի հետ: Գահակալության հարցը վերջնականորեն լուծվեց: Խաչակիր ասպետները և կաթոլիկ հոգևորականությունը, որոնք ձգտում էին ընդլայնել իրենց ազդեցությունը երկրում, պարտություն կրեցին:

  • Ներկայացնել 1254թ.-ի հայ-մոնղոլական դաշինքի դրական, բացասական կողմերը Կիլիկյան Հայաստանի տեսանկյունից:

1254թ. Հեթում թագավորի և Մանգու խանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Կիլիկյան Հայաստանը և մոնղոլները օգնելու էին միմյանց պատերազմների ժամանակ։ Կիլիկյան Հայաստանը պահպանելու էր իր ինքնուրույնությունը: Հայ վաճառականներն իրավունք էին ստանում առևտուր կատարելու մոնղոլական վիթխարի պետության սահմաններում:

Հայ–մոնղոլական պայմանագիրը ձեռնտու էր Կիլիկյան Հայաստանին: Ձևականորեն հպատակվելով մոնղոլներին՝ երկիրը չէր կորցնում անկախությունը և ռազմական դաշնակից էր ձեռք բերում:

Հայ–մոնղոլական համագործակցությունը սկզբնական շրջանում բավականին արդյունավետ էր: Երբ մոնղոլները ձեռնարկեցին Ասորիքի նվաճումը, նրանց միացան նաև Հեթում I-ի զորքերը: Հայ–մոնղոլական բանակը սկզբում զգալի հաջողությունների հասավ, բայց շուտով մոնղոլները ջախջախվեցին, և նրանց առաջխաղացումը կանգ առավ:

  •  Պատմել Կիլիկյան թագավորության և Եգիպտոսի մամլուքյան սուլթանության պայքարի ընթացքի մասին:

XIV դ. սկզբներին Կիլիկյան Հայաստանի դրությունն ավելի ծանրացավ: Երկրի ներսում պայքար բորբոքվեց տարբեր խմբավորումների միջև: Վիճակն ավելի բարդացավ, երբ Հեթում II թագավորը և իր համախոհները որոշեցին կապեր հաստատել Հռոմի պապի ու եվրոպական երկրների հետ: Հռոմի պապը Կիլիկյան Հայաստանին ռազմական օգնություն ցույց տալու դիմաց հայերից պահանջում էր ընդունել կաթոլիկ եկեղեցու դավանանքը:

Հետագա տարիներին Հայոց արքունիքը արտաքին օգնության խնդրանքով բազմիցս դիմեց արևմտյան պետություններին ու Հռոմի պապին, բայց այդ դիմումները միշտ էլ մնացին անհետևանք: Եվրոպական երկրներն ի վիճակի չէին նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու և թեթևացնելու Կիլիկյան Հայաստանի ծանր դրությունը: Ստեղծված պայմաններում արևմտաեվրոպական պետությունները և Հռոմի պապը փաստորեն կեղծ խոստումներ էին տալիս հայերին: Փոխարենը նրանք համառորեն պահանջում էին, որ հայերը կաթոլիկություն ընդունեն և այդպիսով ավելի էին բորբոքում ունիթորների ու հակաունիթորների միջև ծավալված բախումները: Հայերի ներքին միասնությունը խարխլվել էր, պետությունը մեծ դժվարությամբ էր կարողանում հետ մղել թշնամիների հարձակումները:

  • ՆերկայացրուԿիլիկյան Հայաստանում  Կաթոլիկ եկեղեցու և արևմտաեվրոպական ասպետների հետապնդած նպատակների մասին:

Հեթումյան տոհմի վերջին թագավորի մահից հետո արևմտյան կողմնորոշում ունեցող իշխանները 1343թ. գահը հանձնեցին ֆրանսիական Լուսինյան տոհմին, որը մայրական գծով ազգական էր Հեթումյաններին: Լուսինյանների կառավարման ընթացքում ավելի սերտ դար ձան արևմտյան երկրների հետ հարաբերությունները, ուժեղացան հակաունի- թորների հալածանքները: Երկիրը կործանումից փրկելու համար Լուսինյանների հակառակորդները կազմակերպեցին թագավորի սպանությունը:
Հեթում 2 թագավորն ու իր համախոհները որոշեցին կապեր հաստատել Հռոմի պապի և եվրոպական երկրներ հետ։ Հռոմի պապաը Կիլիկյան Հայաստանին ռազմական օգնություն ցույց տալու դիմաց հայերից պահանջում էր ընդունել կաթոլիկների դավանանքը։ Հայոց եկեղեցին պետք է միացվեր կաթոլիկ եկեղեցուն և ենթարկվեր Հռոմի պապին։ Չնայած բնակչության մեծ մասը համաձայն չէին, թագավորն ու կաթղիկոսը փորձում էին պարտադրել ժողովրդին։

  •  Ներկայացնել Կիլիկյան Հայաստանի թուլացման անկման մի քանի պատճառները, հիմնավորել:
    Կիլիկիան Հայաստանը անընդհատ հարձակումների էր ենթարկվում մամլուքների կողմից։ Հայերին չէին օգնում ոչ Արևմուտքը, ոչ Հռոմի պապը, ոչ էլ մոնղոլական պետությունը։ Երկրի ներսում առաջացել էին տարբեր խմբավորումներ։ Վիճակն ավելի վատացավ, երբ Հեթում 2 թագավորն ու իր համախոհները որոշեցին կապեր հաստատել Հռոմի պապի և եվրոպական երկրներ հետ։ Հռոմի պապաը Կիլիկյան Հայաստանին ռազմական օգնություն ցույց տալու դիմաց հայերից պահանջում էր ընդունել կաթոլիկների դավանանքը։ Հայոց եկեղեցին պետք է միացվեր կաթոլիկ եկեղեցուն և ենթարկվեր Հռոմի պապին։ Չնայած բնակչության մեծ մասը համաձայն չէին, թագավորն ու կաթղիկոսը փորձում էին պարտադրել ժողովրդին։ Շատ բողոքի ցույցեր վերածվեցին զինված ընդարումների։
  • Հեթումյան տոհմի վերջին թագավորի մահից հետո արևմտյան կողմնորոշում ունեցող իշխանները 1343թ. գահը հանձնեցին ֆրանսիական Լուսինյան տոհմին, որը մայրական գծով ազգական էր Հեթումյաններին: Լուսինյանների կառավարման ընթացքում ավելի սերտ դար ձան արևմտյան երկրների հետ հարաբերությունները, ուժեղացան հակաունի- թորների հալածանքները: Երկիրը կործանումից փրկելու համար Լուսինյանների հակառակորդները կազմակերպեցին թագավորի սպանությունը:

Կիլիկյան մանրանկարչություն, Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ

Տեսաֆիլմերից մեկը դիտելուց հետո ամփոփել 20 նախադասությամբ:

Հայոց Կիլիկյան թագավորություն/ Մաս 1/,

Հայոց Կիլիկյան թագավորություն/ Մաս 2/

Կիլիկյան թագավորություն 

http://online.fliphtml5.com/fumf/anie/#p=137

Լևոն Բ-ի վատ կողմերը

Լևոն մեծագործը իր կառավարման ողջ ընթացքում փորձում էր գրավել Անտիոքի դքսությունը։ Սակայն իր կյանքի մայրամուտին հայոց թագավորը ստիպված էր փոխել իր քաղաքականությունը Անտիոքի դքսության նկատմամբ: տեսնելով, որ իր որդեգիր Ռուբեն-Ռայմոնդը շատ է թուլակամ և ի զորու չէ դիմագրավել մարտահրավերներին, նա ոչ միայն հրաժարվեց Անտիոքը Կիլիկիայի թագավորությանը կցելու մտքից, այլև հեռացրեց Ռուբեն-Ռայմոնդին ասպարեզից և իր գահաժառանգ նշանակեց իր դեռատի դստերը` Զապելին: Հայ իրականության մեջ առաջին անգամ հայոց գահը պիտի ժառանգեր արքայադուստրը։

Լավ կողմերը

Լևոն Բ ոչ միայն քաջ զորավար էր, այլև հմուտ դիվանագետ: Դինաստիական ամուսնությունների միջոցով նա ամրապնդեց իր և իր պետության դիրքերը Արևելքում: Մասնավորապես, հայոց արքան կնության առավ Կիպրոսի արքայադուստր Սիպիլ Լուսինյանին, Ռուբեն Գ դուստրերին ամուսնացրեց Անտիոքի և Նիկիայի տիրակալների հետ, հետագայում իր դուստրերին ամուսնացրեց Երուսաղեմի թագավորի և Հունգարիայի արքայազնի հետ:

Լևոն Բ նաև շինարար էր. նրա թագավորության օրոք Կիլիկիայում հսկայածավալ շինարարություն կատարվեց. կառուցվեցին ամրոցներ, արգելապատնեշներ, պալատներ…ռազմական, հոգևոր, կենցաղային նշանակության շինություններ, կատարելագործվեցին երկրի կառավարման, պետական մարմինները, ստեղծվեց մշտապես գործող 60 000 հզոր ու լավ սպառազինված բանակ:

Իր հզորության ու մեծագործության համար կիլիկիո առաջին արքան պատմության մեջ մտավ որպես Լևոն Մեծագործ:

Ամփոփում

1. Ովքեր էին սելջուկ-թուրքերի։Երբ հայտնվեցին մեր տարածաշրջանում։

Սելջուկ–թյուրքերի հայրենիքը հեռավոր Ալթայն է: Նրանք զարգացման չափազանց ցածր մակարդակի վրա գտնվող և քոչվորական անասնապահությամբ զբաղվող ցեղեր էին: Փարթամ արոտավայրերի տիրանալու նպատակով նրանք ընտանիքներով և ունեցվածքով աստիճանաբար շարժվում են դեպի արևմուտք ու հաստատվում Միջին Ասիայում: Այստեղ նրանք — ընդունում են մահմեդականություն: Նրանց ցեղապետներից ոմն Սելջուկ իր շուրջն է համախմբում թյուրքական օղուզ կոչվող ցեղախմբերին, որոնք նրա անունով սկսում են կոչվել սելջուկ-թյուրքեր: Այս ռազմատենչ ցեղերը Սելջուկի թոռներ Տուղրիլի ու Չակիրի գլխավորությամբ 1040թ. հիմնում են սելջուկյան պետությունը: Քիչ անց սկսվում են սելջուկ–թյուրքերի արշավանքները դեպի Հայաստան:

2.Ինչ քայլեր ձեռնարկեց Բյուզանդիան Հայաստանում Անիի թագավորության անկումից հետո։

Ստեղծված դրությունից անմիջապես օգտվեց Բյուզանդիան: Շուտով նա գրավեց Տայքը: Տայքը վերադարձնելու փորձը ձախողվեց։ 1022թ. վրաց թա – գավորությունը ստիպված էր Տրապիզոնում հաշտության բանակցություններ սկսել բյուզանդացիների հետ: Անիի թագավորության կողմից բանակցություններին մասնակցեց Հայոց Պերրոս Գետադարձ կաթողիկոսը: Նա պատ– կանում էր բյուզանդամետ հոսանքին: Եվ երբ բյուզանդական Վասիլ II կայսրը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնվի կայսրությանը, Հովհաննես– Սմբատը համաձայնեց: Նա ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային: Դրանով Հայոց թագավորությունը հայտնվեց կործանման եզրին:

3.Թվարկել թյուրք-սելջուկների արշավանքները, նրանց հետեւանքները։

Առաջին անգամ սելջուկ-թյուրքերի 20-հազարանոց զորքը 1047թ. Ատրպատականից ներխուժեց Հայաստան և, գրեթե դիմադրության չհանդիպելով, հասավ Բասեն գավառ, կողոպտեց ու ավերեց իր ճանապարհին ընկած բոլոր բնակավայրերը, կոտորեց ու գերեվարեց հազարավոր մարդկանց և անարգել հետ դարձավ:

Սելջուկ–թյուրքերը հաջորդ անգամ Հայաստան արշավեցին 1048թ., բայց արդեն 100 հազարանոց զորքով: Այն կենտրոնացավ Բասենի ու Կարնո դաշտերում, ապա առանձին զորախմբերի բաժանվելով՝ սփռվեց տարբեր գավառներում: Այս անգամ ևս թշնամին հրի, սրի ու կողոպուտի մատնեց իր ճանապարհին ընկած բնակավայրերը: Հատկապես տուժեցին Մանանաղի գավառի Սմբատաբերդ լեռան վրա ապաստանածները: Նրանք կամ գերվեցին, կամ սպանվեցին: Այնուհետև գրավվեց, կողոպտվեց ու կործանվեց անպարիսպ, ծաղկուն ու վաճառաշահ Արծն քաղաքը: Երբ սելջուկ-թյուրքերը պատրաստվում էին վերադառնալ, բյուզանդացիները Բասենի դաշտում նրանց ճակատամարտ տվեցին, սակայն միասնաբար չգործելով՝ ջախջախվեցին: Թշնամին բազմաթիվ գերիներով ու հսկայական ավարով վերադարձավ Ատրպատական:

1049 թ.-ին Բյուզանդիայի և սելջուկ-թյուրքերի միջև կնքվեց զինադադար: Դրա շնորհիվ Հայաստանն առժամանակ խաղաղ շունչ քաշեց: Բյուզանդիան, փորձելով հայերի օգնությամբ հետ մղել ահեղ թշնամուն, մասամբ վերանայեց իր քաղաքականությունը Հայաստանում: Հարկերը թեթևացվեցին, իսկ երկրի առանձին շրջանների կառավարումը վստահվեց հայերին: Որոշ հայ իշխանների թույլատրվեց վերադառնալ հայրենիք, իսկ դավանական ճնշումները մեղմացան: Սակայն հայկական զինուժը, առանց որի անհնար էր դիմակայել սելջուկ–թյուրքերին, չվերականգնվեց:

Ավելի մեծաքանակ ու պաշարողական մեքենաներով հագեցած սելջուկյան զորքերը 1054թ. Տուղրիլ բեկի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան: Այս անգամ էլ երկիրը կողոպտվեց ու ավերվեց, իսկ բնակչության մի մասը գերեվարվեց կամ սպանվեց: Թշնամին կատաղի դիմադրության հանդիպեց Կարսում ու Մանազկերտում, որոնք այդպես էլ չկարողացավ գրավել: Այդ մարտերի ժամանակ առանձնապես աչքի ընկավ Թաթուլ անունով մի զորական: Սակայն սելջուկ-թյուրքերը գրավեցին ու ավերեցին Արծկեն, Բերկրին ու այլ բնակավայրեր և մեծաքանակ գերիներով ու հարուստ ավարով հեռացան Հայաստանից:

4.Որտեղ ե երբ տեղի ունեցավ վճռական ճակատամարտը բյուզանդացիների ե սելջուկների միջև, ինչ արդյունք ունեցավ այն։

1071 թ. բյուզանդական կայսրը մեծ բանակով մտավ Հայաստան և բանակ դրեց Մանազկերտի դաշտում։ Սակայն սելջուկները տարան հաղթանակ, կայսրն իր բազմաթիվ զինվորների հետ գերի ըն կավ։ Մանազկերըի ճակարամարտում բյուզանդացիների կրած ծանր պար- տությունը վճռեց նաև Հայաստանի դրությունը: Երկիրն ընկավ թյուրք– սելջուկների տիրապետության տակ։ Հայ բնակչության արտագաղթը մեծ չափեր ընդունեց:

5.Ինչպես զարգացան հայ-վրացական հարաբերությունները Դավիթ Շինարարի օրոք։

XII դ. սելջուկների դեմ պայքարում ձևավորվեց հարևան քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի ու վրացիների ռազմական դաշինքը: Հայ–վրա-ցական զինակցությունը նոր փուլ թևակոխեց վրաց Բագրատունի թագավոր Դավիթ Շինարարի օրոք (1089-1125)։ Հայաստանից արտագաղթած հայերի համար Դավիթ թագավորը Կուր գետի ափին կառուցել տվեց Գորի քաղաքը, հայ իշխաններից ոմանց հանձնեց պատասխանատու պաշտոններ: Հայերի մեջ ամրապնդվեց քրիստոնյա Վրաստանի օգնությամբ սելջուկներից ազառագրվելու գիտակցությունը:

6.Ներկայացրեք Զաքարյանների ազատագրական պայքարի արդյունքները։

12-րդ դարի վերջին իսլամադավան տիրակալներից արևելյան Հայաստանը ազատագրելու նախաձեռնությամբ հանդես են գալիս Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի որդիները՝ Զաքարեամիրսպասալարը և Իվանե աթաբեկը (թագաժառանգի խնամակալը)։ Նրանք վրացական արքունիքի ամենաազդեցիկ գործիչներից էին և մարմնավորում էին հայ-վրացական զինական համագործակցությունը։ Նրանց փառքը տարածված էր մոտիկ և հեռավոր երկրներում։ Եղբայրների սխրանքներին ցնծությամբ էր հետևում ոչ միայն բուն երկրի, այլև Կիլիկիայի հայ բնակչությունը։

1177-78 թվականներին Գեորգի III թագավորի դեմ ծավալված գահակալական կռիվների ժամանակ հայ-վրացական զորքերի ամիրսպասալար Իվանե Օրբելյանը պաշտպանել է իր փեսային՝ գահի հավակնորդ Դեմետրեին։ Սակայն հայկական զորքերի հրամանատար Սարգիս Մեծ Զաքարյանի աջակցությամբ հաղթանակը շահել է Գեորգի III: Պարտված Օրբելյանների տոհմը սրատվել է, իսկ փրկվածներն ապաստանել են Սյունիքում:

Դեռ ազատագրական շարժումից առաջ՝ 1185 թվականին, վրաց Թամար թագուհին (1184-1207) Սարգիս Մեծին շնորհել է հայ-վրացական զորքերի գերագույն հրամանատարի՝ ամիրսպասալարի պաշտոնը, ինչպես նաև Օրբելյանների նախկին այն տիրույթները, որոնք վրացական աղբյուրներում հիշատակվում են Սոմխեթ (Հայաստան) անվանումով։ Սարգիս Մեծի որդիներ Զաքարեն և Իվանեն գլխավորել են հայկական զորաբանակը, որի մարտիկների թիվը հասել է 40 հազարի։ Սարգիս Մեծի մահից (1187) հետո Զաքարեն կարգվել է ամիրսպասալար, իսկ Իվանեն՝ վրաց արքունի մեծ վեզիր։ Հայ իշխաններից Ամիր Քուրդ Արծրունին նշանակվել է Քարթլիի և Տփղիսի Էրիսթավների էրիսթավ, ինչպես նաև վրաց արքունի գանձապետ։ Վահրամ Զաքարյանի (Սարգիս Մեծի եղբայրը) ավագ որդի Զաքարեին շնորհվել է Գագ ամրոցը և մերձակա հողերը, իսկ կրտսեր որդի Սարգսին՝ Թմուկ (Թմոգվի) բերդը և շրջակա գավառը։ Հայ-վրացական սերտ համագործակցության արդյունքում ոչ միայն ամրապնդվել և հզորացել է վրաց Բագրատունիների թագավորությունը, այլև սելջուկյան նվաճողներից շուտով ազատագրվել են Հայաստանի հյուսիսային, հյուսիսարևելյան և կենտրոնական նահանգները։

Թշնամու դեմ պայքարում առաջին խոշոր հաղթանակն Ամբերդ ամրոցի գրավումն էր։ Զաքարեի և Իվանեի գլխավորած զորքերն առաջացան դեպի Հայաստանի կենտրոնական ու արևելյան շրջաններ։ 1198 թվականին վերջնականապես ազատագրվեց Անին, շուտով թշնամին թողեց ամբողջ Շիրակը: Զաքարյան իշխանները զավթիչներին դուրս քշեցին նաև Արագածոտնից ու Այրարատյան դաշտից: 1203 թվականին Զաքարեի ու Իվանեի զորաբանակները մտան Դվին:

7.Մոնղոլական ցեղերը ում գլխավորությամբ միավորվեցին։ Ինչ տարածքներ նվաճեցին մոնղոլները։

Մոնղոլական ցեղերը, որ նաև թաթար էին կոչվում, ապրում էին Չինաս–տանի ու Սիբիրի միջև ընկած տափաստաններում և զբաղվում քոչվորական անասնապահությամբ: Մոնղոլ ցեղապետներից Թեմուչինը 1206թ. այդ ցեղերը մեկ պետության մեջ միավորելով` հռչակվեց ընդհանրական խան, ստանալով Չինգիզ խան պատվավոր տիտղոսը։

Չինգիզ խան պատվավոր տիտղոսը: Նա ստեղծեց կարգապահ ու մարտունակ մեծ բանակ և սկսեց նվաճել մերձակա ու հեռավոր երկրները: Մոնղոլական զորքերն ամենուրեք ավեր, կոտորած ու սարսափ էին սփռում։ 1220թ. վերջեր րին մոնղոլական 20-հազարանոց բանակը հետախուզական նպատակով ներխուժեց Այսրկովկաս: Մոնղոլները Հայաստանում հաղթեցին հայ–վրացական միացյալ զորքերին: Ապա 1222թ. մեծ ավարով վերադարձան հայրենիք: Երեք տարի անց հսկայական բանակով Հյուսիսարևելյան Հայաստան ներխուժեց մոնղոլներից հալածված խորեզմշահ Ջալալ ադ Դինը: Նա Գառ նիի մոտ հաղթեց Իվանե աթաբեկի գլխավորած հայ–վրացական բանակին: Մինչև 1231թ. մոնղոլական զորքերի կողմից ջախջախվելն ու սպանվելը Ջալալ ադ Դինն ասպատակեց Հայաստանի տարբեր շրջաններ և Արևելյան Վրաստանը: Նրա ասպատակությունների պատճառով երկիրը տնտեսական ու ռազմական առումներով ավելի թուլացավ: Հենց դրանից էլ օգտվեցին մոնղոլները:

8.Ինչպւսին էր Հայաստանի վիճակը XIVդարում։Հայկական ինչ իշխանություններ կային այդ ժամանակ ։
XIV դար Հայաստանը թևակոխեց սոցիալ–տնտեսական ու քաղաքական ծանր պայմաններում: Օտար տիրապետությանը գումարվեց 1319 թ. ավերիչ երկ րաշարժը, հիմնահատակ ավերվեց ու անմարդաբնակ դարձավ Հայաստանի երբեմնի փառահեղ մայրաքաղաք Անին։ XIV դ. Արցախում շարունակում էին իրենց ազդեցությունը պահպանել Հասանլալյանները, Սյունիքում՝ Օրբելյանները, Սասունում՝ Թոռնիկյանները և այլն։

9.Մեկնաբանել

Չինգիզ խան-Չինգիզ խանը ծնվել է օգոստոսի 18, 1227 կամ օգոստոսի 25, 1227: Նա եղել է Մոնղոլական կայսրության հիմնադիր, զորավար։

Իշխանության համար պայքարում հաղթել է (մինչև 1204 թվականը) իր հակառակորդներին։ 1206 թվականին մոնղոլական ավագանու ղուրուլթայում (համաժողով) հռչակվել է մեծ խան և ստացել Չինգիզ (ուժեղ, հզոր) տիտղոսը։ Չինգիզ խանը ձգտել է միավորել մոնղոլական ցեղերին և կենտրոնացնել նորաստեղծ պետության կառավարումը։ 1206 թվականին հրապարակել է մոնղոլների համակարգված սովորութային իրավունքը (յասա), մոնղոլական ցեղերի զբաղեցրած տարածքները բաժանել է ռազմավարչական միավորների, որոնք իբրև բաժնեկալվածք շնորհել է իր ազգականներին և իր կողմնակից ֆեոդալներին՝ նոյոններին։ Ստեղծել է 10 հազարանոց թիկնապահ զորք, որը ճնշել է ամեն մի անհնազանդություն։

Կուրմանի ճակատամարտ

Լենկ Թեմուր-Լենկթեմուր, Լանկ-Թամուր հայտնի է նաև որպես Ամիր Թեմուր և Թամերլան, թաթար-մոնղոլ նվաճող։ Ձեռնարկել է ավելի քան 20 լայնածավալ արշավանքներ և ստեղծել կայսրություն, որն ընդգրկում էր Միջին Ասիան, Աֆղանստանը, Փենջաբը, Պարսկաստանը, Միջագետքը, Հայաստանը, Վրաստանը և Ատրպատականը։ Թեմուրյանների հարստության հիմնադիրն էր։

Լենկթեմուրը ծնվել է 1336 թվականի ապրիլի 10-ին՝ Տրանսօքսիանայում (ներկայիս Ուզբեկստան)՝ Բարլասների քոչվորական միությունում։ Մարտում վիրավորվելուց հետո ստացել է «Լենկ» (կաղ) մականունը։ 1370 թվականին տիրացել է Չաղաթայի խանության արևմտյան շրջաններին, ապա արշավել Արևմտյան, Հարավային և Կենտրոնական Ասիա, Կովկաս և Ռուսաստանի հարավ։ 1380-90-ական թվականներին ավերիչ հարձակումներ է գործել Ոսկե Հորդայի և Հնդկաստանի դեմ։ Լենկթեմուրն արշավել է Հայաստան 1386, 1387 և 1399 թվականներին, կոտորելով և գերեվարելով Հայաստանի բնակչության ահռելի զանգվածներ (հատկապես արհեստավորների)։ Նրա օրոք Հայաստանում բնակեցվել են քոչվոր ցեղեր։

Լենկթեմուրը հայրական կողմից Չինգիզ խանի հեռավոր ազգականն էր (կամ ներկայանում էր որպես այդպիսին)։ Նրա նախնին՝ Ղարաչար նոյինը, Չինգիզի նախարարներից է եղել, որը օգնել է կայսեր երկրորդ որդուն՝ Չաղաթային, Տրանսօքսիանայի կառավարման գործում։ Չնայած 13-14-րդ դարերում Ղարաչարի մասին սակավաթիվ հիշատակումներ կան՝ ավելի ուշ շրջանի թեմուրյան աղբյուրները շեշտում էին Մոնղոլական կայսրության պատմության մեջ նրա կարևոր դերակատարությունը:

Գեորգի Լաշա-Գեորգի IV Լաշա եղել է Վրաստանի արքա Բագրատիոնիների տոհմից, որն իշխել է 1213-1223 թվականներին։

Թամար թագուհու և նրա ամուսին Դավիթ Սոսլանի որդին՝ Գեորգին, 1207 թվականին իր մոր կողմից հայտարարվել է գահակից։ Ըստ վրաց մատենագիրների՝ երկրորդ անունը՝ «Լաշա»-ն, նշանակում է «աշխարհի լուսավորիչ»։

Գեորգի IV-ը շարունակել է Թամար թագուհու քաղաքականությունը, որի նպատակն էր հզորացնել վրացական ֆեոդալական պետությունը։ 1210-ական թվականներին հարևան մուսուլմանական նահանգներում նա ճնշել է ապստամբությունները և 1220 թվականին սկսել պատրաստվել դեպի Երուսաղեմ ուղղված լայնածավալ արշավանքին՝ օգնելու խաչակիրներին։ Այնուամենայնիվ, մոնղոլների մոտենալը վրացական սահմաններին խաչակիրների ծրագրերը ի դերև է հանել։ Մոնղոլական առաջին արշավանքի ժամանակ՝ 1221-1222 թվականներին, մոնղոլները հաղթանակ տարան վրացական երկու զորքերի նկատմամբ և անցան Հրավային Կովկաս։ Վրաստանը մեծ կորուստներ է կրել այս պատերազմի պատճառով․ ինքը Գեորգի Լաշան նույնպես ծանր վիրավորվել է։ Ապա Գեորգի Լաշան գնացել է Հայաստան՝ Բագավան՝ ամուսնացնելու իր քրոջը Շիրվանի շահի հետ և ապահովելու նրա ժառանգորդությունը։ Գեորգի Լաշան դարձել է հաշմանդամ և 31 տարեկան հասակում վաղաժամ մահացել Բագավանում։ Նրան ժառանգել է նրա քույրը՝ Ռուսուդանը։

Ամփոփում/Պատմություն

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ամփոփել ապրիլ ամսվա առաջադրանքները: Տեղադրել համապատասխան հղումները, հակիրճ ներկայացնել ՝ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, գրել եզրակացություն:


Առաջադրանք , 7-րդ դասարան, ապրիլի 17-23-ը

Առաջադրանք , 7-րդ դասարան, ապրիլի 17-23-ը/Առաջրանք 1

Առաջադրանք 2


Առաջադրանք, 7-րդ դասարան, ապրիլի 3-9-ը

Առաջադրանք, 7-րդ դասարան, ապրիլի 3-9-ը

Առաջադրանք 2/Ապրիլի 3-9-ը

Կրկնել թեմաները , գրել ու ենք ամփոփիչ աշխատանք:

Առաջադրանք , 7-րդ դասարան, ապրիլի 17-23-ը/Առաջրանք 1

Առաջադրանք 1

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

Առաջին անգամ սելջուկ-թյուրքերի 20-հազարանոց զորքը 1047թ. Ատրպատականից ներխուժեց Հայաստան և, գրեթե դիմադրության չհանդիպելով, հասավ Բասեն գավառ, կողոպտեց ու ավերեց իր ճանապարհին ընկած բոլոր բնակավայրերը, կոտորեց ու գերեվարեց հազարավոր մարդկանց և անարգել հետ դարձավ:

Սելջուկ–թյուրքերը հաջորդ անգամ Հայաստան արշավեցին 1048թ., բայց արդեն 100 հազարանոց զորքով: Այն կենտրոնացավ Բասենի ու Կարնո դաշտերում, ապա առանձին զորախմբերի բաժանվելով՝ սփռվեց տարբեր գավառներում: Այս անգամ ևս թշնամին հրի, սրի ու կողոպուտի մատնեց իր ճանապարհին ընկած բնակավայրերը: Հատկապես տուժեցին Մանանաղի գավառի Սմբատաբերդ լեռան վրա ապաստանածները: Նրանք կամ գերվեցին, կամ սպանվեցին: Այնուհետև գրավվեց, կողոպտվեց ու կործանվեց անպարիսպ, ծաղկուն ու վաճառաշահ Արծն քաղաքը: Երբ սելջուկ-թյուրքերը պատրաստվում էին վերադառնալ, բյուզանդացիները Բասենի դաշտում նրանց ճակատամարտ տվեցին, սակայն միասնաբար չգործելով՝ ջախջախվեցին: Թշնամին բազմաթիվ գերիներով ու հսկայական ավարով վերադարձավ Ատրպատական:

1049 թ.-ին Բյուզանդիայի և սելջուկ-թյուրքերի միջև կնքվեց զինադադար: ՀԴրա շնորհիվ Հայաստանն առժամանակ խաղաղ շունչ քաշեց: Բյուզանդիան, փորձելով հայերի օգնությամբ հետ մղել ահեղ թշնամուն, մասամբ վերանայեց իր քաղաքականությունը Հայաստանում: Հարկերը թեթևացվեցին, իսկ երկրի առանձին շրջանների կառավարումը վստահվեց հայերին: Որոշ հայ իշխանների թույլատրվեց վերադառնալ հայրենիք, իսկ դավանական ճնշումները մեղմացան: Սակայն հայկական զինուժը, առանց որի անհնար էր դիմակայել սելջուկ–թյուրքերին, չվերականգնվեց:

Ավելի մեծաքանակ ու պաշարողական մեքենաներով հագեցած սելջուկյան զորքերը 1054թ. Տուղրիլ բեկի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան: Այս անգամ էլ երկիրը կողոպտվեց ու ավերվեց, իսկ բնակչության մի մասը գերեվարվեց կամ սպանվեց: Թշնամին կատաղի դիմադրության հանդիպեց Կարսում ու Մանազկերտում, որոնք այդպես էլ չկարողացավ գրավել: Այդ մարտերի ժամանակ առանձնապես աչքի ընկավ Թաթուլ անունով մի զորական: Սակայն սելջուկ-թյուրքերը գրավեցին ու ավերեցին Արծկեն, Բերկրին ու այլ բնակավայրեր և մեծաքանակ գերիներով ու հարուստ ավարով հեռացան Հայաստանից:

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

Հայաստանում ստեղծված փոքրիկ թագավորություններն ու իշխանություններն ի վիճակի չէին վերականգնելու հայոց պետականությունը: Բանն այն է, որ սելջուկյան տերության մասնատումից հետո Հայաստանում ևս առաջացան մի շարք մահմեդական ամիրայություններ: Դրանց տիրակալներն իրենց իշխանությունը պահպանելու համար ամեն կերպ փորձում էին կասեցնել հայ ժողովրդի ազատագրական պայքարը:

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:
Բագրատունիների օրոք հայկական տերության սահմաններն ընդարձակվեցին, սակայն շատ դժվար էր պահել անկախությունը, քանի որ արաբական զորքերն անընդհատ արշավում էին Հայաստանի վրա։ Իսկ Անիի անկումից հետո Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ։ Զաքարյանների օրոք Վրաստանում ապաստանում էր զգալի թվով հայ բնակչություն։ Զաքարյանների դիրքը վրաց արքունիքում բավականին ամրապնդված էր։ Նրանք Հայաստանի ազատագրման գործում զգալի հաջողությունների հասան՝ ծավալելով հերոսական մարտեր։

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:

Հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում, քանի որ հարկ եղած դեպքում նրանք կարողանում էին ապահովել մի քանի տասնյակ հազարանոց զորք։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 111-117, համացանց

Առաջադրանք 2

Հայաստանը և մոնղոլները 

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

1220թ.-Մոնղոլական 20–հազարանոց բանակը հետախուզական նպատակով ներխուժեց Այսրկովկաս:

1236-1244թթ.-Մոնղոլները նվաճեցին Հայաստանը

Հակամոնղոլական հաջորդ ընդվզումը 1259թ. սկսված ապստամբությունն
էր: Այն գլխավորում էր վրաց Դավիթ VII թագավորը, որի շուրջը հավաքվել էին որոշ հայ և վրացի իշխաններ: Ապստամբության պատճառներն էին հար– կերի հերթական ծանրացումը և հայ–վրացական իշխանազորը Եգիպտոսի սուլթանության դեմ պատերազմի ուղարկելու հրամանը:

1259թ.-Հակամոնղոլական հաջորդ ընդվզումը սկսված ապստամբությունն էր։

Միջինասիական զորավար Լենկթեմուրը (Լենկ-Թեմուր` Կաղ Թեմուր) ստեղծեց մի հզոր պետություն Սամարղանդ մայրաքաղաքով և սկսեց իր նվաճումները: Նա բազմաքանակ զորքով 1386–1402թթ. չորս անգամ ներխուժեց Հայաստան և հրի ու սրի, ավարի ու գերեվարության ենթարկեց: Սակայն տեղ–տեղ նա հանդիպեց նաև համառ դիմադրության։

1405թ․-Լենկթեմուրը մահացավ

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

 1 Մոնղոլ կանայք

Հաճախ պատմաբանները հիշատակում են մոնղոլ տղամարդկանց հզոր նվաճողներ լինելու փաստի մասին ու անտեսում կանանց: Սա իսկապես անարդարացի է, քանի որ մոնղոլների քաղաքակրթության մեջ հենց կանայք էին, որ կարևոր որոշումներ էին կայացնում: Մինչ տղամարդիկ զբաղված էին պատերազմներ մղելով ու նվաճողական արշավանքներ իրականացնելով` կանայք, այդ ընթացքում կարևոր դիրքեր զբաղեցնելով, հետևում էին տնտեսության զարգացմանն ու նաև շամանական կրոնով զբաղվում: Սա մոնղոլ կանանց այնպիսի դիրք էր տալիս, որի մասին Եվրոպայում կանայք կարող էին միայն երազել:
Կանայք ոչ միայն կառավարում էին տնտեսությունն ու կրոնը, այլև երբեմն ամբողջ ժողովրդին: Չինգիզ Խանի մահից հետո նրա դուստրերն ու հարսները իշխանության համար կռիվներ են մղում ու այդ ժամանակահատվածում պառակտված մոնղոլիայի առանձին հատվածներ կառավարում (գոնե որոշակի ժամանակահատվածում):
Մոնղոլների ամենահզոր թագուհիներից մեկը Մանդուհայն էր, ով տակտիկական մտածելակերպ ունեցող իսկական մարտիկ էր: Նրա կառավարման ընթացքում բազմաթիվ ճակատամարտերում հաղթանակ տանելով` Մանդուհայը գրավում էր թշնամիներին մեկը մյուսի հետևից: Երբ նա երեսուն տարեկան էր, սկսեց մտածել ժառանգ ունենալու անհրաժեշտության մասին, ով կշարունակեր կառավարել մոնղոլներին իրենից հետո: Նա ամուսնացավ 17-ամյա մի տղայի հետ ու նրանից 8 երեխա ունեցավ` միաժամանակ ակտիվորեն պատերազմներին ու ճակատամարտերին մասնակցելով:

2. Ռուսաստանի պատմության մեջ առաջին մարդահամարն իրականացրել են թաթար-մոնղոլական հորդայի ներկայացուցիչները: Դրանից հետո նրանց հարկավոր էր ճշգրիտ տվյալներ հավաքել յուրաքանչյուր իշխանության բնակիչների, ինչպես նաև կալվածքներին պատկանելու վերաբերյալ:

3. Թաթար-մոնղոլական լծի գոյության ընթացքում մոնղոլական կամ թաթարերեն լեզվով ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել: Չնայած դրան, այդ ժամանակաշրջանից շատ փաստաթղթեր կան ռուսերենով:

4. Մոնղոլների խաղաղությունը

Ծանր պատերազմներին սովորաբար հաջորդում է խաղաղությունը: Այսպես էր նաև մոնղոլների դեպքում: «Pax Mongolica»-ն կամ Մոնղոլների Խաղաղության ժամանակաշրջանը, 13-րդ ու 14-րդ դարերի նվաճողական արշավանքներից հետո էր, այն ժամանակ, երբ մոնղոլներն իրենց ծաղկման փուլում էին: Նրանց կայսրությունը ձգվում էր մինչև 15 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով, որտեղ ավելի քան 100 միլիոն մարդիկ էին բնակվում: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ն 9.83 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկում:
Այս ժամանակահատվածում, երբ մոնղոլներին հաջողվել էր հսկայական տարածքներ նվաճել ու միաժամանակ զարգացնել փոստային համակարգն ու տիրել հայտնի մետաքսե ճանապարհին, նրանց մնում էր պահպանել ու վայելել խաղաղությունը, որին հասնելու համար այդքան շատ մարդու կյանք էր խլվել:

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/

Չինգիզ խանի ութ կանոնները միայն որոշների հետ եմ համաձայն օրինակ՝ 7-րդ կանոնի հետ եմ համաձայն, որտեղ ասվում է, որ՝ «ճամփորդություններում ոչինչ այդքան կարեւոր չեն, որքան նոր մարդկանց ճանաչելն ու նոր վայրեր տեսնելը» քանի որ մարդկանց ճանաչելով միայն կարող ես տվյալ երկրի մասին լիարժեք կարծիք կազմել, միայն բնությունը ,ճարտարապետությունը քիչ են, որպեսզի ճանաչես տվյալ երկիրը։ Մարդիկ կարող են քեզ ավելին սովորացնել, որ նույնիսկ գրքերում կամ պատմության մեջ չես գտնի։

Լրացուցիչ աշխատանք / ձեր ընտրությամբ մեկ  առաջադրանք կատարել/

7 փաստ Բաթու խանի մասին / թարգմանություն/

7 фактов о жизни хана Батыя/7 փաստ Խան Բատյայի կյանքից

Չինգիզ Խանը հավանական է, որ 1220թ-ին եղել է Հայաստանում/   /վերլուծիր այս հոդվածը/:

Լենկ  Թեմուր/ Տեսաֆիլմը դիտելուց հետո  վերլուծիր նրա կերպարը/

Մոնղոլական արշավանքները/ հետազոտական աշխատանք/

  • Նախաբան
  • «Մեծ Յասա»՝ մոնղոլների հիմնական օրենք
  • Մոնղոլական ցեղերի միավորումը Թիմուչինի կողմից
  • Սիբիրի գրավումը Չինգիզ խանի կողմից և արշավանք դեպի Չինաստան
  • Մոնղոլների արևմտյան արշավանքները
  • Ոսկե Հորդայի ստեղծումը
  • Մոնղոլական տերության անկման հիմնական պատճառը
  • Վերջաբան․ Շատ հնարավոր է, որ Չինգիզ խանը եղել է Հայաստանում

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,7-րդ դասարան դասագիրք, էջ 118-122, համացանց

7 фактов о жизни хана Батыя/7 փաստ Խան Բատյայի կյանքից

Չինգիզ Խանի թոռը՝ Բաթու Խանը, անկասկած, ճակատագրական կերպար է XIII(13)-րդ դարի Ռուսաստանի պատմության մեջ: Ցավոք, պատմությունը չի պահպանել նրա դիմանկարը և խանի մասին քիչ նկարագրություններ է թողել ողջ կյանքի ընթացքում, բայց այն, ինչ մենք գիտենք, խոսում է նրա մասին որպես անսովոր անձնավորություն:

1. Место рождения – Бурятия?/Ծննդավայր — Բուրյաթիա?

Բաթու Խանը ծնվել է 1209 թվականին։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել Բուրյաթիայի կամ Ալթայի տարածքում։ Նրա հայրը Չինգիզ խան Ջոչիի (որը ծնվել է գերության մեջ, և ասում են, որ նա Չինգիզ խանի որդին չէ) ավագ որդին էր, իսկ մայրը՝ Ուկի-Խաթունը, ով ազգական էր Չինգիզ Խանի ավագ կնոջ հետ։ Այսպիսով, Բաթուն Չինգիզ խանի թոռն էր և նրա կնոջ ծոռը։ Ջոչիին պատկանում էր Չինգիզիդների տարածքների ամենամեծ մասը: Նա սպանվել է, հնարավոր է, Չինգիզ Խանի հրամանով, երբ Բաթուն 18 տարեկան էր։ Ըստ լեգենդի՝ Ջոչին թաղված է դամբարանում, որը գտնվում է Ղազախստանում՝ Ժեզկազգան քաղաքից 50 կիլոմետր հյուսիս-արևելք: Պատմաբանները կարծում են, որ դամբարանը կարող էր կառուցվել խանի գերեզմանի վրա շատ տարիներ անց։

2. Окаянный и справедливый/Անիծված և արդար

Բաթու անունը նշանակում է «դիմացկուն», «ուժեղ»։ Իր կենդանության օրոք նա ստացել է Սաին Խան մականունը, որը մոնղոլերեն նշանակում է «ազնվական», «առատաձեռն» և նույնիսկ «արդար»։ Միակ մատենագիրները, որոնք շողոքորթությամբ էին խոսում Բաթուի մասին, պարսիկներն էին։ Եվրոպացիները գրում էին, որ խանը մեծ վախ է ներշնչում, բայց իրեն «նրբորեն» է պահում, գիտի ինչպես թաքցնել զգացմունքները և ընդգծում է իր պատկանելությունը Չինգիզիդների ընտանիքին։ Նա մեր պատմության մեջ մտավ որպես կործանիչ՝ «չար», «անիծված» և «պղծված»։

3. Праздник, ставший поминками/Հիշատակի վերածված տոնը

Բացի Բաթուից, Ջոչին ուներ 13 որդի։ Լեգենդ կա, որ նրանք բոլորը զիջել են իրենց տեղը հայրիկին և խնդրել են պապիկին օգնել հարթել վեճը։ Չինգիզ խանը ընտրեց Բաթուին և որպես դաստիարակ նրան տվեց հրամանատար Սուբեդեյին: Փաստորեն, Բաթուն իշխանություն չստացավ, նա ստիպված եղավ հողը բաժանել իր եղբայրների միջև, իսկ ինքը կատարում էր ներկայացուցչական գործառույթներ։ Նույնիսկ հայրական բանակը գլխավորում էր ավագ եղբայր Հորդ-Իչենը։ Ըստ լեգենդի, տոնը, որը կազմակերպել էր երիտասարդ խանը տուն վերադառնալով, վերածվեց հիշատակի. սուրհանդակը բերեց Չինգիզ խանի մահվան լուրը: Ուդեգեյը, ով դարձավ Մեծ խան, չէր սիրում Ջոչին, բայց 1229 թվականին նա հաստատեց Բաթուի տիտղոսը։ Հողազուրկ Բաթուն ստիպված էր ուղեկցել հորեղբորը չինական արշավի ժամանակ։ Ռուսաստանի դեմ արշավը, որը մոնղոլները սկսեցին նախապատրաստել 1235 թվականին, Բաթուի համար դարձավ տարածքներ ձեռքբերելու հանարավորություն։

4. Татаро-монголы против тамплиеров/Թաթար-մոնղոլներն ընդդեմ տամպլիերների

Բացի Բաթու Խանից, արշավը ղեկավարել ցանկացել են ևս 11 արքայազներ։ Բաթուն ամենափորձառուն էր։ Պատանեկության տարիներին մասնակցել է Խորեզմի և Պոլովցների դեմ ռազմական արշավին։ Ենթադրվում է, որ Խանը մասնակցել է 1223 թվականին Կալկայի ճակատամարտին, որտեղ մոնղոլները ջախջախել են պոլովցիներին և ռուսներին։ Կա ևս մեկ վարկած՝ Ռուսաստանի դեմ արշավի համար զորքերը հավաքվում էին Բաթուի կալվածքներում, և գուցե նա պարզապես ռազմական հեղաշրջում կատարեց՝ զենքով համոզելով իշխաններին նահանջել ։ Փաստորեն, բանակի հրամանատարը ոչ թե Բաթուն էր, այլ Սուբեդեյը։ Սկզբում Բաթուն գրավեց Վոլգա Բուլղարիան, այնուհետև ավերեց Ռուսաստանը և վերադարձավ Վոլգայի տափաստաններ, որտեղ նա ցանկանում էր սկսել ստեղծել իր սեփական ուլուսը, այսինքն տարածքը և ժողովուրդը: Բայց Խան Ուդեգեյը պահանջեց նոր տարածքների նվաճումներ։ Իսկ 1240 թվականին Բաթուն ներխուժեց Հարավային Ռուսաստան, գրավեց Կիևը։ Նրա նպատակը Հունգարիան էր, որտեղից փախավ չինգիզիդների հին թշնամին՝ Պոլովցյան Խան Կոտյանը։ Առաջինն ընկավ Լեհաստանը, գրավեցին Կրակովը։ 1241 թվականին Լեգնիցայի մոտ պարտություն կրեց արքայազն Հենրիի բանակը, որում կռվեցին նույնիսկ տամպլիերները։ Հետո մոնղոլները հասան Ադրիատիկ և գրավեցին Զագրեբը։ Եվրոպան անօգնական էր։ Ֆրանսիայի Լյուդովիկոսը մահվան եզրին էր, իսկ Ֆրիդրիխ II-ը պատրաստվում էր փախչել Պաղեստին։ Նրանց փրկեց այն փաստը, որ Խան Ուդեգեյը մահացավ, իսկ Բաթուն ետ դարձավ։

5. Бату против Каракорума/Բաթու ընդդեմ Կարակորամի

Նոր Մեծ խանի ընտրությունը ձգձգվեց հինգ տարի։ Վերջապես ընտրվեց Գույուկը, ով հասկացավ, որ Բաթու խանը երբեք իրեն չի ենթարկվի։ Նա զորք հավաքեց և տեղափոխեց Ջուչի տարածք, բայց հանկարծակի մահացավ, ամենայն հավանականությամբ, թույնից: Երեք տարի անց Բաթուն ռազմական հեղաշրջում կատարեց Կարակորումում։ Եղբայրների աջակցությամբ նա իր ընկեր Մոնկեին դարձրեց Մեծ խան, ով ճանաչեց Բաթուի իրավունքը՝ վերահսկելու Բուլղարիայի, Ռուսաստանի և Հյուսիսային Կովկասի քաղաքականությունը։ Մոնղոլիայի և Բաթուի միջև կռվախնձորը մնացին Իրանի և Փոքր Ասիայի հողերը: Ուլուսը պաշտպանելու Բաթուի գործունեությունը տվեց իր պտուղները։ 1270-ական թվականներին Ոսկե Հորդան դադարեց կախված լինել Մոնղոլիայից: 1254 թվականին Բաթու խանը հիմնեց Ոսկե Հորդայի մայրաքաղաքը՝ Սարայ-Բաթուն («Բաթու քաղաք»), որը գտնվում էր Ախտուբա գետի վրա։ Սարայը՝ մայրաքաղաքը, գտնվում էր բլուրների վրա և ձգվում էր գետի ափին 15 կիլոմետր երկարությամբ: Այն հարուստ քաղաք էր՝ իր ոսկերչության, ձուլարանի և կերամիկայի արհեստանոցներով։ Սարայ-Բաթուում կար 14 մզկիթ։ Խճանկարներով զարդարված պալատները հիացնում էին օտարերկրացիներին, իսկ Խանի պալատը, որը գտնվում էր քաղաքի ամենաբարձր կետում, շքեղ զարդարված էր ոսկով։ Հենց նրա հոյակապ տեսքից է առաջացել «Ոսկե Հորդա» անվանումը։ Քաղաքը երկրի երեսից ջնջվել է Թամրելանի կողմից 1395 թվականին։

6. Батый и Невский/Բատու և Նևսկի

Հայտնի է, որ Ռուս սուրբ արքայազն Ալեքսանդր Նևսկին հանդիպել է Բաթու խանի հետ։ Բատուի և Նևսկու հանդիպումը տեղի ունեցավ 1247 թվականի հուլիսին Ստորին Վոլգայում։ Նևսկին Բաթուի մոտ հյուրընկալեց մինչև 1248 թվականի աշունը, որից հետո մեկնեց Կարակորում։ Լև Գումիլյովը կարծում է, որ Ալեքսանդր Նևսկին և Բաթու խան Սարտակի որդին նույնիսկ եղբայրացել են, և այդպիսով Ալեքսանդրը դարձել է ենթադրաբար Բաթուի որդեգրած որդին։ Քանի որ դրա համար ժամանակագրական ապացույցներ չկան, կարող է պարզվել, որ սա միայն լեգենդ է: Մյուս կողմից, կարելի է ենթադրել, որ լծի ժամանակ հենց Ոսկե Հորդան խանգարեց մեր արևմտյան հարևաններին ներխուժել Ռուսաստան։ Եվրոպացիները պարզապես վախենում էին Ոսկե Հորդայից՝ հիշելով Խան Բաթուի վայրագությունն ու անողոքությունը։

7. Загадка смерти/Մահվան հանելուկը

Բաթու Խանը մահացել է 1256 թվականին 48 տարեկան հասակում։ Ժամանակակիցները կարծում էին, որ նրան կարող էին թունավորել։ Անգամ ասվում էր, որ նա զոհվել է քարոզարշավում։ Բայց, ամենայն հավանականությամբ, նա մահացել է ժառանգական ռևմատիկ հիվանդությունից։ Խանը հաճախ էր բողոքում ոտքերի ցավից և թմրությունից, երբեմն դրա պատճառով չէր գալիս Կուրուլթայ, որտեղ կարևոր որոշումներ էին կայացվում։ Ժամանակակիցներն ասում էին, որ խանի դեմքը պատված էր կարմիր բծերով, որոնք ակնհայտորեն վկայում էին վատառողջության մասին։ Հաշվի առնելով, որ մայրական նախնիները նույնպես տառապել են ոտքերի ցավից, ապա մահվան այս տարբերակը հավանական է թվում: Բաթուի մարմինը թաղվել է այնտեղ, որտեղ Ախտուբա գետը թափվում է Վոլգա։ Խանին թաղեցին մոնղոլական սովորության համաձայն՝ հողի մեջ հարուստ տուն կառուցելով։ Գիշերը գերեզմանի վրայով ձիերին բաց թողեցին, որ անցնեն, որպեսզի ոչ ոք երբեք չգտնի այս վայրը։

Ամփոփում/Բագրատունիներ

  1. Նկարագրել Բագրատունյաց թագավորության վերականգնման նախադրյալները: 

    8-րդ դարի ընթացքում և 9-րդ դարի առաջին կեսին արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը ցանկալի արդյունք տվեց։ 855թ․ Աշոտ Բագրատունին խալիֆի կողմից ճանաչվել էր հայոց իշխան և սպարապետ։ Եվ արաբները, բացի Դվինից, լուծարեցին Հայաստանի իրենց զորակայանները և մյուս քաղաքներից դուրս բերեցին զորքերը։ Աշոտ Բագրատունին կարողացավ իր ազդեցությունը տարածել նաև վրաց և աղվանից իշխանների վրա։ Նա վերակազմավորեց բանակը, և փաստորեն ինքնավար թագավորության տեր էր։ Երբ 855թ․ Հայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն, սկսվեց պայքար Բագրատունիների ստեղծած պետականության միջազգային ճանաչման համար։ ԿայինՀայաստանի անկախության վերականգնման բոլոր նպաստավոր պայմանները, քանի որ արաբական խալիֆայությունը թուլացել էր։
  2. Համեմատել Աշոտ Երկաթի և Գագիկ Առաջին թագավորների գործունեությունը:

    Ա.ներքին քաղաքականությունը, Բ.Արտաքին քաղաքականությունը, Գ.Գնահատել գործունեությունը 

Աշոտ Երկաթը իր մականունը ստացել է՝ ժողովրդի կողմից քանի որ նա քաջ էր։ Նրա շուրջ համախմբվեցին բազմաթիվ հայ իշխաններ, նա կարողացավ վերակազմավորել բանակը։ Նա իր գահակալության տարիներ մեծ մասն անցկացրեց պատերազմներում։ Կենտրոնական Հայաստանի տարածքն արաբներից մաքրելուց հետո Աշոտն ու նրա եղբայր Աբասն իրենց զորքով մտան Վրաստան և հաղթանակ տարան Տփղիսի (Թիֆլիսի) ամիրայի նկատմամբ: Այս գործողությամբ ավելի ամրապնդվեց հայ և վրաց Բագրատունիների քաղաքական դաշինքը: Նրա գահակալության վերջում երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան։

Բագրատունյաց Հայաստանն իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I–ի օրոք (990–1020): Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ: Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը: Գագիկը կրում էր շահնշահ հայոց պատվատիտղոսը: Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք: Առանց շահն շահի՝ արքայից արքայի՝ մյուս թագավորներն իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ: Կաթողիկոսի ընտրությունը ևս կատարվում էր թագավորի կարգադրությամբ:

      3. Համեմատել և գնահատել Խոսրովանույշ և Կատրամիդե թագուհիների գործունեությունը: 

Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից — Սանահինի և Հաղպատի վանքերը: Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալ- վածքներ:

1001 թ․ Կատրամիդեի նախաձեռնությամբ կառուցվեց Անիի հոյակերտ Մայր տաճարը՝ Կաթողիկեն։

      4.Ինչով է քաղաքը տարբերվում մայրաքաղաքից: Բագրատունիների ժամանակաշրջանում ինչ մայրաքաղաքներ են եղել: 

Մայրաքաղաքը պետության գլխավոր քաղաքն է, որտեղ գտնվում են կառավարական մարմինները, գլխավոր ենթակառուցվածքները։

Բագրատունյաց Հայաստանը ունեցել է 4 մայրաքաղաք՝ Բագարան, Երազգավորս, Կարս, Անի 

5. Լրացնել ժամանակագրությունը.  

885-1015թթ.-Բագրատունինների թագավորություն. 

885-890թթ-Աշոտ Ա-ի կառավարման ժամանակաշրջանը

890-914թթ-Սմբատ Ա-ի կառավարման ժամանակաշրջանը

914-928թթ-Աշոտ Բ Երկաթի կառավարման ժամանակաշրջանը

928-953թթ-Աբասի կառավարման ժամանակաշրջանը

953-977թթ-Աբասին փոխարինեց որդին՝ Աշոտ III–ը

977-990թթ-Սմբատ Բ Տիեզերակալի կառավարման ժամանակաշրջանը

990-1020թթ-Գագիկ Ա-ի թագավորության տարիներ

1042-1045թթ-Գահ է բարձրանում Աշոտ IV-ի որդի 16-ամյա Գագիկ II-ը։

893թ-Երկրաշարժ որը տեղի է ունեցել  փետրվարի 13-ին Դվին քաղաքում:

921թ-Աշոտ Երկաթը ամրացավ Սևանա կղզում։

948թ-Անանիա Մոկացի կաթողիկոսի օրոք, Աղթամարից տեղափոխեց Կարս: Այստեղ կառուցվեց նշանավոր Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է առ այսօր:

961թ-Աշոտ III–ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը: Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով:

908-1021թթ-Վասպուրականի Սենեքերին թագավոր, ով Վասպուրականը կտակեց Բյուզանդիային, ինքը տեղափոխվեց Սեբաստիա։

978-1113թթ-Տաշիր ձորագետի (Լոռիի, Կյուրիկյան) թագավորություն։

987-1170թթ-Սյունիքի թագավորություն, Կապանի կամ Բաղաց թագավորություն։

1044թ-Գագիկ II-ը Հայ հոգևոր և աշխարհի մեծամեծների հորդորով մեկնեց Կոստանդնո Պոլիս որտեղ էլ աքսորվեց, հայ Բյուզանդամեդ իշխանները Անիի դարպասի բանալիները հանձնեցին Բյուզանդացիներին։

6.Բագրատունյաց թագավորության անկման պատճաները 

Գագիկ Առաջինը Բագրատունյաց թագավորության վերջին հզոր թագավորն էր։ Նրանից հետո երկրում սկսվեց պառակտում։ Իշխաններն այնքան էին հզորացել, որ թագավորների հետ հաշվի չէին նստում։ Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ առաջինի որդիների միջև վերածվեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Արդյունքում պետությունը մասնատվեց և դադարեց գոյություն ունենալուց։

7. Մի քանի նախադասությամբ ամփոփել Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանը: 

Բագրատունիների թագավորությունը հզորագույն թագավորություններից է եղել, այն իր շուրջ համախմբել էր ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր Վրաստանի առաջխաղացմանը։ Բագրատունիները կարողացել են հզորացնել բանակը, ունենալ տարածքային ձեռքբերումներ, միավորել հայկական տարածքները, ձեռնարկել մեծ շինարարական գործունեություն, զբաղեցնել բարձր պաշտոններ։ 

10-13-րդ դարի ժամանակագրություն

908-Վասպուրականի Գագիկ իշխանը Ատրպատականի ամիրայից թագ է ստանում։

968-1021-Վասպուրականի Սենեքերին թագավոր, ով Վասպուրականը կտակեց Բյուզանդիային, ինքը տեղափոխվեց Սեբաստիա։

908-1021-Վասպուրականի թագավորություն

963-Աշոտ III-ի եղբայր Մուշեղը, Կարսը հռչակեց թագավորություն, այն գոյատևեց հարյուր տարի։

972-Տաշիրի կառավարիչ նշանակվեց Աշոտ III-ի որդի Գուրգենը։

978-Սմբատ II-ը Գուրգենին շնորհեց թագավորի տիտղոսը։

978-1113-Տաշիր ձորագետի (Լոռիի, Կյուրիկյան) թագավորություն։

987թ-Գահերեց Սմբատը Սյունիքը հռչակեց թագավորություն։

987-1170-Սյունիքի թագավորություն, Կապանի կամ Բաղաց թագավորություն։

1022-Տրաֆիզոնում Վրաց-Բյուզանդական բանակցությունների ժամանակ Բասիլ II-ը հայոց կաթողիկոս Պետրոսից պահանջեց հանձնել Անիի թագավորությունը։

1041-Աշոտ IV-ը անհայտ հանգամանքներում մահանում է, ով գլխավորում էր երկրի միավորման պայքարը։

1042-1045-Գահ է բարձրանում Աշոտ IV-ի որդի 16-ամյա Գագիկ II-ը։

1044թ-Գագիկ II-ը Հայ հոգևոր և աշխարհի մեծամեծների հորդորով մեկնեց Կոստանդնո Պոլիս որտեղ էլ աքսորվեց, հայ Բյուզանդամեդ իշխանները Անիի դարպասի բանալիները հանձնեցին Բյուզանդացիներին։

885-1045-Բագրատունյաց թագավորություն

Առաջադրանք, 7-րդ դասարան, ապրիլի 3-9-ը

Առաջադրանք 1

Կազմել 10-րդ  դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

923-953 Աբասի կառավարման ժամանակաշրջանը

948 թ.՝ Անանիա Մոկացի կաթողիկոսի օրոք, Աղթամարից տեղափոխեց Կարս: Այստեղ կառուցվեց նշանավոր Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է առ այսօր:

953-977 Աբասին փոխարինեց որդին՝ Աշոտ III–ը

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:

Աշոտ 3-Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոր Ողորմած անունը: Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին: Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք:
961 թ. Աշոտ III–ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը: Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով: Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր: Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ: Իսկ առևտրական ճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը:

Գագիկ Առաջին-1001 թ. Տաշիր–Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց: Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից: Պատմիչները դրա համար վերջինիս հիշատակում են Դավիթ Անհողին անունով: Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներում խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները:

998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան: Թագավորը հայոց սպարապետ, նշանավոր զորավար Վահրամ Պահլավունու հետ Ապահունիք գավառում կանգնեցրեց թշնամուն: Հայկական զորքին միացան նաև վրացիները: Ճակատամարտը տեղի ունեցավ Ապահունիքի Ծումբ գյուղի մոտ: Հայ–վրացական զորքերը տարան փայլուն հաղթանակ, որից հետո արաբները մեկընդմիշտ հրաժարվեցին Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ իրենց ոտնձգություններից:

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք  Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր  գագաթնակետին:

Այո, Բրատունյաց Հայաստանն իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I–ի օրոք (990–1020): Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ: Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը: Գագիկը կրում էր շահնշահ հայոց պատվատիտղոսը: Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք: Առանց շահն շահի՝ արքայից արքայի՝ մյուս թագավորներն իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ: Կաթողիկոսի ընտրությունը ևս կատարվում էր թագավորի կարգադրությամբ:

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:

Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից — Սանահինի և Հաղպատի վանքերը: Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալ- վածքներ:

1001 թ․ Կատրամիդեի նախաձեռնությամբ կառուցվեց Անիի հոյակերտ Մայր տաճարը՝ Կաթողիկեն։

Քարտեզի վրա նշիր Աշոտ Ողորմածի,Գագիկ Առաջինի օրոք  կառուցված շինությունները:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , դասագիրք 7-րդ դասարան, էջ 88-91, համացանց, Բագրատունյաց թագավորություն/տեսանյութ/

Աշխարհի  ամենահետաքրքիր վայրը, աշխարհի  ամենատարօրինակ սովորույթ ունեցող ժողովուրդը

Առեղծվածային Բալիի Նոր տարի — Նյեպի

Բալին գեղեցիկ է և խորհրդավոր, նրա մշակույթը հինդուիզմի հնագույն հավատալիքների և ավանդույթների բարդ միահյուսումն է: Բալիի բնակիչները հատուկ հարգանքով են վերաբերվում բոլոր տոներին, և դրանց նախապատրաստումը կարող է տևել ավելի քան մեկ ամիս:

Բալիի ամենակարևոր տոներից մեկը Բալինի Նոր տարին է՝ Նյեպին (Nyepi) և նշվում է հինդու Սակա օրացույցի համաձայն, որը թվագրվում է մ.թ. 78 թվականին։

NPD15.jpg (176 KB)

Նոր Տարի բառը լսելիս Բալիի բնակիչները սկսում են աղմկոտ խնջույքներ անել, նրբագեղ տոնածառեր ծարդարել, ամանորյա երգեր երգել, ամենուր խինդ ու ծիծաղ է։

Բայց պատկերացրեք մի տոն, որտեղ այս ամենը տեղի է ունենում, և ոչինչ չի լինում: Նախ՝ ողջ կղզին թաթախված է արարողությունների ու տոնախմբությունների մեջ, իսկ հետո տիրում է համապարփակ զանգի լռություն։ Երաժշտությունը չի հնչում և չի լսվում Ամանորի ձայնը, փողոցներն ամայի են։ Ահա թե ինչ տեսք ունի Բալինի Նոր տարվան՝ անզուսպ զվարճանքից մինչև մեդիտացիոն խորասուզվելը։

Բալիում Ամանորի տոնակատարությունը տևում է մի քանի օր, և ամեն մի օրը նվիրված է հատուկ ծեսին:

NPD16.jpg (213 KB)

Ամեն ինչ սկսվում է գլխավոր արարողություններից մեկից՝ Մելաստիից (Մելացի), որը խորհրդանշում է ինքնամաքրումը ջրի օգնությամբ։

Արարողությունը բաղկացած է 2 մասից. Սկզբում մարդը պետք է ինքնամաքրվի, դրա համար անհրաժեշտ է մտնել լճակը և լողանալ այնտեղ, լողանալու համար նախատեսված այդ վայրը կոչվում է Բուվանա Ալիտ, այն թույլ է տալիս ազատվել չար մտքերից և մեղքերից։

Ինքնամաքրվելուց հետո ժամանակն է մաքրել շրջապատող ամեն ինչ մարդկանց կատարած չարիքից՝ կատարել Բուվանա Ագունգի ծեսը: Դրա համար անհրաժեշտ է տաճարից իրերը լվանալ լճակում, ջուր ցողել հողի, ծառերի և այլ վայրերի վրա։

Արարողությունը կարող է տևել մի օր, ամենավառ ու գունեղ արարողությունները տեղի են ունենում կղզու գլխավոր տաճարներում՝ Ուլուն Դանու կամ Տանահ Լոտ։ Բացի այդ, երթեր են տեղի ունենում Սանուրի, Կուտայի ​​և Սեմինյակի հայտնի լողափերում։

Մելաստիին կարող են մասնակցել ոչ միայն կղզու բնակիչները, այլ ցանկացած մարդ, ով գտնվում է կզղում։ Ծեսի համար պետք է հագնվել ավանդական հագուստով։ Եթե ​​դա հասանելի չէ ոմանց, ապա բավական է հագնել կանանց համար նախատեսված ցանկացած սպիտակ հագուստ, իսկ տղամարդիկ պետք է գոտկատեղի շուրջը կապեն մեծ թաշկինակի նման գործվածք, որը կոչվում է սարոնգ։

Հաջորդ օրը Բալի Նոր տարվա ժամանակն է. կղզու բոլոր քաղաքներում և գյուղերում սկսվում է «հրեշների» շքերթը։ . Սրանք հսկայական ֆիգուրներ են՝ Օգօ-օգօ (ogoh-ogoh), որը ինդոնեզերենից թարգմանվում է որպես «թափահարել», դրանք պատկերում են սարսափելի դևեր և չար ոգիներ։ Որոշ ֆիգուրներ հասնում են 10 մետր բարձրության և տեղափոխվում են 10-ից 60 հոգանոց բեռնակիրների խմբի կողմից։ Նրանք փորձում են ուժեղ թափահարել տիկնիկները՝ ուժեղացնելու սարսափի ազդեցությունը, որ հրեշներն առաջացնում են ուրիշների վրա, այս ամենը ուղեկցվում է ավանդական նվագախմբի հիպնոսային երաժշտությամբ։ Նման երթերին ուղեկցում են հատուկենտ մարդիկ՝ երկար փայտերով, որոնք բարձրացնում են ճանապարհի վրայից կախված լարերը, որպեսզի «վերակենդանացած հրեշները» չբռնեն նրանց։ Ավանդույթի համաձայն՝ հրեշներին տանում են գլխավոր ճանապարհներով, ոլորում են խաչմերուկում՝ չար ոգիներին շփոթեցնելու համար, այնուհետև այրում կամ ջարդում են՝ սա խորհրդանշում է հաղթանակը սեփական դևերի նկատմամբ և չար ուժերի վտարումը:

Օգո-Օգո շքերթի հաջորդ օրը Նոր տարվա տոնակատարության ամենակարևոր օրն է՝ Բալիում լռության օրը կամ Նյեպի օրը: Դրա իմաստն է ստիպել դևերին հավատալ, որ կղզում ոչ ոք չկա: Այդ ժամանակ կղզում գործում են հետևյալ արգելքները, որոնք տևում են ուղիղ մեկ օր և վերաբերում են բոլորին, նույնիսկ զբոսաշրջիկներին.

1 — լույսը միացնելու և կրակ վառելու արգելք;

2- ցանկացած աշխատանքի արգելք, որը չի վերաբերում հոգևոր սնուցմանը,

3 — ճանապարհորդելու և նույնիսկ տնից դուրս գալու արգելք.

4 — զվարճանալու և ուրախանալու արգելք:

Բալիի բնակիչներն այս օրը նվիրում են մեդիտացիայի և մտորումների: Նրանցից շատերը ոչ մեկի հետ չեն ուտում, չեն խմում, չեն խոսում։ Նաև այս օրը ոչ ոք չի աշխատում. բոլոր պետական ​​կառույցները, խանութները, բարերն ու ռեստորանները փակ են, նույնիսկ օդանավակայանն ու հեռուստատեսությունը չեն աշխատում:
Նյեպին մեդիտացիայի, խստության կամ պարզապես լռության օր է:

Փողոցում գտնվելու իրավունք ունեն միայն հատուկ ջոկատները՝ Պեչալանգին (Pecalang, Nyepi Police), Բալիի ոստիկանները, ովքեր լռության օրվանից առաջ անցել են ծես, որը թույլ է տալիս նրանց լինել փողոցում: Այս մարդիկ հետևում են , որ ոչ ոք փողոցում չլինի: Եթե ​​Նյեպիում ինչ-որ մեկին բռնեն, այդ անձը կտուգանվի կամ նույնիսկ կտեղափոխվի բանտ։ Ոստիկաններին բացարձակապես չի հետաքրքրում, թե դու հինդու՞ ես և տեղի բնակիչ, թե՞ այցելող զբոսաշրջիկ: Բոլորը պետք է հետևեն կանոններին։