Պարապմունք 114

1) 3/5

2) 34

3) 8×25:100=2

4) 3 4/5-42/10=19/5-42/10=-4/10=-2/5

5) 5,3/7-(2,1/2+1,1/3):1/6=38/7-(5/2+4/3):1/6=38/7-23/6:1/6=38/7-23=-123/7

6) 50%-ը

7) -7/8+(-5/6)=(-21-20)/24=-41/24

8) 1+2+5=8 5-ն է

9) 6-1=5

125:5=25

125+25=150

10) կա 450 եռանիշ զույգ թիվ, ուրեմն 451

Ստեղծագործական պատում: Դպրոցական վեց տարիներս

Առաջին դասարանում այդքան էլ չէի համակերպվում դպրոցին և դասարանին, չնայած որ ընկեր Քրիստինեն ամեն ինչ անում էր, որպեսզի իմ օրը լավ անցներ։ Հիմա չեմ հիշում և չեմ հասկանում, թե ինչու էի ամեն օր լացում դպրոց գնալիս։ Երկրորդ դասարանում սկսեցի սիրել դպրոցս, դասարանս և արդեն սիրով էի դպրոց գնում և դասերս անում։ 3-րդ դասարանում մեր դասվարը ընկեր Տաթևն էր։ Նա մեզ դասավանդում էր մաթեմատիկա և մայրենի։ Ընկեր Տաթևի հետ մենք կարծես ավելի մեծացանք և ինքնուրույն դարձանք։ Նա շատ էր զրուցում մեզ հետ, որպեսզի մենք հարգենք և լսենք միմյանց։ Նա հաճախ ասում էր, որ պետք է ընկերասեր և զիջող լինել։ Այդ տարիքում ինձ համար մաթեմատիկան շատ բարդ էր, իսկ մայրենիից դժվարանում էի պատմել սովորել, փոխարենը սիրում էի բանաստեղծություներ անգիր սովորել։ 5-րդ դասարանը ինձ համար դժվար տարի էր։ Նոր ուսուցիչներ, նոր առարկաներ և նոր գնահատման համակարգ։ 5-րդ դասարանի իմ ամենամեծ ձեռքբերումը ընկեր Սոնան էր։ Նա մեզ դասավանդում էր հայրենագիտություն։ Նրա շնորհիվ ես շատ սիրեցի առարկան և մասնակցում էի բոլոր նախագծերին։ Հաճախ նախագծերին մասնակցում էի ընտանիքիս անդամների հետ։ Ամենահիշվող շրջանը համաճարակով պայմանավորված հեռավար ուսուցումն էր։ Չնայած դպրոց-պարտեզում դժվարություններ եղել են, բայց ես շատ սիրում և կարոտում եմ իմ ուսուցիչներին, մեր ճամփորդությունները և խաղերը։ 6-րդ դասարանից տեղափոխվեցինք միջին դպրոց։ Այստեղ հասկացանք արդեն, որ մեծ ենք, և հարկավոր է ավելի ինքնուրույն և պատասխանատու լինել։ 6-րդ դասարանի սկիզբը փոքր-ինչ դժվար էր, բայց շուտով հունի մեջ ընկա և սկսեցի սիրով դպրոց գնալ և սովորել։ Ես շնորհակալ եմ իմ դպրոցին և ուսուցիչներին՝ ինձ կրթելու, սեր և ջերմություն փոխանցելու համար։

Գործնական քերականություն

  1. Բառաշարքում ընդգծել բայերը:
    Զրնգալ, գազազել, սիրեցյալ, գրոհել, ծխալ, բզզալ, հավելյալ, ջահել, կարդալ, ուղեկալ, շանթարգել, ալարել, կանխակալ:
  2. Բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր գոյական:
    Հաճախորդ, անձրևորդ, բացատ, բաճկոն, բանվոր, ծամոն, լուսադեմ, գրպան, իշխան:
  3. Բառաշարքում ընդգծել 5 բարդածանցավոր գոյական:
    Քարածուխ, կրակմարիչ, քաղաքագիտություն, դիմափոշի, դիտորդ, ջրասուզակ, տասնամյակ, լեռնաշխարհ, սփյուռքահայ:
  4. Բառաշարքում ընդգծել հոգնակի թվով 5 գոյական:
    Գրաբեր, սուսեր, գրքեր, լապտեր, կայքեր, հրավեր, պարկեր, երկնաքեր, նվեր, թիեր:
  5. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանի 5 ածական:
    Խստագույն, շագանակագույն, չարագույն, հզորագույն, նռնագույն, բոցագույն, փոքրագույն, լավագույն, ցորնագույն:
  6. Բառաշարքում առանձնացնել 5 դասական թվական:
    Քսանմեկերորդ, հարյուր մեկ, մեկ չորրորդ, առաջին, չորրորդ, հնգյակ, հարյուրերորդ, երեք քառորդ, իններորդ:
  7. Բառաշարքում առանձնացնել 3-ական տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայ:
    Գաղտագողի, շուրջբոլորը, օրեցօր, ամենուրեք, ամենևին, շատ, բարեկամաբար, այժմ, արագ-արագ, ներքև, հավիտյան, ամբողջովին:

    Տեղի-շուրջբոլորը, ամենուրեք, ներքև

    Ձևի-գաղտագողի, բարեկամաբար, արագ-արագ,

    Չափի-ամենևին, շատ, ամբողջովին

    Ժամանակի-օրեցօր, այժմ, հավիտյան
  8. Բառաշարքում առանձնացնել 5 հետադրություն:
    Հանուն, առթիվ, պես, առանց, նկատմամբ, նախքան, հօգուտ, հետ, համար:

Ուսումնական տարվա ամփոփում

«Պատմություն » առարկա

Մեկ տարի ուսումնասիրելուց հետո մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան:
«Պատմություն» առարկան ուսումնասիրում ենք, որպեսզի բացահայտենք ոչ միայն հայ ժողովրդի, այլև տարբեր ազգերի պատմությունները։ Ամեն բան ունի իր պատմությունը, իր կենսագրությունը։ Եվ քանի դեռ պատմվում է դրա մասին, այն չի մոռացվում։

  1. .Ինչ անուններով է հայտնի համահայկական առաջին թագավորությունը:  Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

    Վանի թագավորություն, այլ անվանումները ՝ Բիայնիլի, Ուրարտու, Նաիրի։
    Վանի թագավորները հաճախ էին կազմակերպում արշավանքներ և գրավում տարբեր տարածքներ։ Նրանք այդ տարածքներում ստեղծում էին նոր բնակավայրեր և ամրոցներ։
ԱրքաՍարդուրի Առաջին ՄենուաԱրգիշտի ԱռաջինՍարդուրի Երկրորդ
Կառավարման թթ-ները/մոտ/835-825810-786786-764764-735
Հիմնած քաղաքներըՏուշպա-ՎանՎերահսկողություն ագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր ԱսիաԷրեբունի, ԱրգիշտիխինիլիՏարածքային ամենամեծ աճն է գրանցվել
Ներքին քաղաքականությունՇինարարական և ռազմական գործունեությունՏնտեսական առաջնըթաց, Մենուաի ջրանցքի կառուցումՄեծ շինարարական աշխատանքներ, ամրոցների կառուցում 
Արտաքին քաղաքականությունԱսորեստանի նկատմամբ հաղթանակԱսորեստանի նկատմամբ հաղթանակԳրավել է ԲաբելոնիանԳրավեց Կոլխիդան, Բաբելոնիան, Դամասկոսը

Վանի թագավորությունն արդեն սկսել էր թուլանալ, իսկ սահմանները՝ նեղանալ։ Վերջնական թուլացման պատճառ դարձան հյուսիսից արշավող սկյութական ցեղերը։

  1. Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը: Ով է նրա հիմնադիր արքան, ով է նրա անվանադիր արքան:Ինչպես է բնութագրել Տիգրան Երվանդյանին Մովսես Խորենացին:
    Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը։ Ըստ Մովսես Խորենացու Սկայորդու որդի Պարույրն էր թագավորը։ Մովսես Խորենացին Տիգրան Երվանդյանի մասին ասել է․ Տիգրանը մեր թագավորներից ամենահզոր և ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով` իրեն հնազանդեցրեց, և մեր բնակության սահմաններն ընդարձակելով՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը։ Բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս՝ ցանկալի, թե ինքը, և թե իր ժամանակը։ Նա ամեն բանի մեջ արդարադատ և հավասարասեր կշեռք ունենալով՝ ամեն մեկի կյանքը կշռում էի իր մտքի լծակով, չէր նախանձում լավագույններին,չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը։
  2. Ք.Ա. II դարում  Հայաստանում  հաստատվում է նոր թագավորական հարստություն:  Որ արքայատոհմի մասին է խոսքը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

    Ք.Ա. II դարում Հայաստանում հաստատվում են Արտաշեսյանները։

Արտաշես Ա-ն վերջ դրեց գյուղացիների հողակտորների զավթումը: Այդ ժամանակ մասնավոր հողատերերը բռնազավթում թին գյուղացիների հողերը: Իսկ սահմաններին դրել էր սահմանաբաժան քարեր։  Արտաշես Ա-ն Մեծ Հայքի տարածքը բաժանում է 120 գավառների։  Նա բաժանում է բանակը 4 սահմանակալությունների՝ ըստ աշխարհի 4 կողմերի։
Գահ բարձրանալուց հետո Տիգրան Մեծը առաջինը վերամիավորում է Ծոփքը: Նա արշավում է Պարթևստանի վրա և գրավում ամառային մայրաքաղաք Էքբատան: Պարթևները նրան տալիս են Արքայից արքա անվանումը: Պարթևստանի ջախջախումից հետո նա Մեծ Հայքին է միացնում նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը , Միգդոնիան և Օսրոյենեն: Նա դառնում է նաև Սելևկյաննների թագավորը 17 տարի: Տիգրան Մեծին հաջողվում է Մեծ Հայքին միացնել նաև Փյունիկիան, Կիլիկիան, Կոմմագենեն: Պատմիչներն ասում են, որ բոլոր երկրները մինչև Եգիպտոս ենթարկվում են Տիգրան Մեծին: 
Մեծ Հայքի վերջին հզոր թագավորը Արտավազդ II-ն էր, որին սպանեցին հռոմեացիները։
Նրան հաջորդող թագավորները չկարողացան պայքարել Հռոմի դեմ։
Հռոմը անընդհատ փորձում էր խառնվել Հայոց լեռնաշխարհի գործերին:
Հյուսիսային լեռնականների դեմ մղված պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհին գահը թողեց։

Ներկայացրու «Մշակույթ» հասկացությունը:

Մշակույթը կյանքի ձև է, մարդկանց ընդհանուր սովորույթները, գաղափարները և ապրելաոճը։

Հնագույն շրջանից մշակույթի ինչ նմուշներ են մեզ հասել: Ում շնորհիվ է  մեզ հասել հայկական առասպելների մեծ մասը։

Ներկայացրու առասպելներից ամենադուր եկածը:

Հնագույն հայկական մշակույթի մասին կան բազմաթիվ նյութական վկայություններ։ Հայաստանի տասնյակ հազարավոր ժայռապատկերներում կան ինչպես պարզ կենցաղային տեսարաններ, այնպես էլ երկնային երևույթների ու դիցաբանական սյուժեների պատկերներ, օրացույցներ և այլն։ Իսկ հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են դամբարաններ, հնագույն բնակավայրեր, ամրոցներ։ Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին: Մեզ են հասել նաև վիպերգություններ Մովսես Խորենացու շնորհիվ։
Արտաշես և Սաթենիկ վիպերգը։
Առասպելում ներկայացվում է, թե ինչպես են ալանները արշավում Հայաստանի վրա։ Արտաշեսը հավաքում է իր զորաբանակը և պատերազմում ալանների դեմ։ Հայերը ալանների արքայորդուն գերի են վերցնում։ Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ամեն բան որդու ազատության դիմաց։ Արտաշեսի մերժումից հետո ալանների թագավորի դուստր Սաթենիկը կանգնում է Կուր գետի ափին և դիմում Արտաշեսին՝ խնդրելով վերադարձնել եղբորը և երկու ազգերի մեջ թշնամություն չհրահրել։ Տեսնելով Սաթենիկին՝ Արտաշեսը սիրահարվում է և պատգամախոսներ ուղարկում՝ Սաթենիկի ձեռքը խնդրելու։ Սակայն ալանների թագավորը մեծ գլխագին է ուզում։ Նա ասում է, թե որտեղից քաջ Արտաշեսը պետք է տա հազար հազարներ ու բյուր բյուրեր ալանների արքայազն օրիորդի համար։ Այդ պատասխանը ստանալուց հետո Արտաշեսը փախցնում է Սաթենիկին։ Արտաշեսի և Սաթենիկի ամուսնությունից ծնվում է Արտավազդը։ Արտաշեսը ծաղկեցնում է Հայոց աշխարհը։ 

5.Համաշխարհային պատմությունից ներկայացրու, հիմնավորիր քո ամենադուր եկած թեման:
Համաշխարհային պատմությունից ես շատ եմ հավանել Հին Հունաստանը։ Իմացա, որ հույները շատ են ճանապարհորդել։ Հասարակ մարդիկ օգտագործել են սայլակներ, իսկ հարուստները՝ ձիեր։ Հարուստների համար հյուրանոցներ են եղել, իսկ աղքատները գիշերել են դրսում։ Հին հունական դիցաբանության մեջ ճանապարհորդների աստվածը եղեել է Հերմես աստվածը։ Ասում են, որ նա հորինել է այբուբենը, մաթեմատիկան, աստղագիտությունը և ձեռնամարտը։ Քաղաքացիները լողացել են քաղաքային բաղնիքներում։ Հունաստանում 1100 տարի շարունակ օլիմպիական խաղեր են անցկացվել։ Խաղերը նվիրվել են Զևս աստծուն։ Հին Հունաստանում էր Օլիպիա քաղաքը։

Մի քանի նախադասությամբ ներկայացրու այս ուսումնական տարվա ընթացքում

.ամենադուր եկած թեման
Հին Հունաստանը, Մարաթոնյան վազքի պատմությունը, երեխաների դաստիարակությունը Հին Սպարտայում, Տրոյական պատերազմը։

.քո նոր բացահայտումները
Ինձ համար ամեն ինչ նոր էր։

.ինչ թեմաներ կցանկանայիր ուսումնասիրել
Կցանկայի ուսումնասիրել տարբեր ժողովուրդների ազգային ուտեստների պատմությունները։

 Ստորև ներկայացրու թվարկված ամիսների հաշվետու ամփոփումները:

Սեպտեմբեր-կատարել եմ բոլոր աշխատանքները

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր-կատարել եմ բոլոր աշխատանքները

Փետրվար

Մարտ

Ապրիլ-կատարել եմ բոլոր աշխատանքները

Մայիս-կատարել եմ բոլոր աշխատանքները

10 բալանոց գնահատման սանդղաակով գնահատիր այս տարվա քո աշխատանքը:
9-10

«Պատմություն» առարկայի դասավանդման, թեմաների հետ կապված ինչ առաջարկություններ ունես:
Ես շատ հավանում եմ այս առարկան , կուզենայի նաև ունենայինք թիմային նախագծեր և վիկտորինաներ։