Խնդիրներ տոկոսներով

  1. Տոկոսը ներկայացրու անկրճատելի կոտորակի տեսքով: 

    35% = 35/100

2. Սովորական կոտորակները գրիր տոկոսների տեսքով:

83/100=83%

2/100=2%

3. Կոտորակները գրիր տոկոսների տեսքով:

94/100=94%

5/10=50/100=50%

4. 21/50 կոտորակը գրիր տոկոսի տեսքով:

21/50=42/100

Պատասխան՝ 42%

5. 10 մետր գործվածքից կտրեցին 3 մ:

Նշիր, թե գործվածքի քանի՞ տոկոսը կտրեցին:

3/10=30/100=30%

Պատասխան՝ 30%

6. Կոտորակը գրիր տոկոսի տեսքով:

39/50=78/100=78%

7. Գտիր, թե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կարմիր գույնով:

Windows10_HP.jpg

20-6=14

14×100:20=70

Պատասխան՝ 70%

8. Ընտրիր ճիշտ շարունակությունը՝ 1տ-ը հավասար է

  • 10000 կգ
  • 10 կգ
  • 1000 կգ
  • 100 կգ

2. 4տ-ի 84%=3360կգ

4000×84/100=3360կգ

9. Թվի 3/5 -րդ մասը ներկայացրու տոկոսի տեսքով և համեմատիր 58% տոկոսի հետ:

Երկրորդ պատուհանում գրիր  >, < կամ = նշաններից մեկը:

100:5×3=60

60%>58%

10․ Խանութը ստացավ 200 կգ գազար:

Աննան գնեց ամբողջ գազարի 4%-ը, իսկ Արմենը՝ 1%-ը:

Քանի՞ կգ գազար գնեց նրանցից յուրաքանչյուրը:  

200×4:100=8

200×1:100=1

Աննան գնեց 8 կգ գազար:

Արմենը գնեց կգ գազար:

11․ Դետալի պատրաստման վրա ծախսվում է 1200 դրամ:

Նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հաջողվեց դետալի ծախսը իջեցնել 2%-ով:

Որքա՞ն դարձավ դետալի նոր գինը:

1200-ը 100% է

1200։100=12

100%-2%=98

98×12=1176

Պատասխան՝  1176 դրամ:

12․ Գտիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 8000 դրամ և տարեկան այն ավելանում է 2% տոկոսով:

եթե տարեկան ավելանում է 2%-ով,ոուրեմն մյուս տարի այն կլինի 102%

8000=100%

x=102%

102%-ը գտնելու համար 8000։100×102=8160 դրամ

Պատասխան՝ 8160 դրամ:

13․ Հաշվիր 700-ի 5%-ը:

700×5:100=35

Պատասխան

14․ Տղան կարդաց գրքի 198 էջ, որը կազմում է ամբողջ գրքի 18%-ը:  

Քանի՞ էջ կա գրքում:

198×100:18=1100

Պատասխան՝ գրքում կա  1100 էջ

15․ Գտիր թիվը, եթե նրա 10% -ը հավասար է 60 -ի:

60×100:10=600

Պատասխան՝600

16․ Գտիր այնպիսի թիվ, որի 29%-ը 609-ն է:

609×100:29=2100

Պատասխան՝2100

17․ Տատիկը թխեց 150 կարկանդակ, որոնցից 6-ը կերավ Հայկը:

Որոշիր, թե կարկանդակների քանի՞ տոկոսը կերավ Հայկը:

150-6=144

144×100/150=96

100%-96%=4%

Պատասխան՝ Հայկը կերավ կարկանդակների 4 %-ը։

18. Դպրոցում սովորում է 700 աշակերտ, որոնցից 413-ը աղջիկներ են: 

Դպրոցի աշակերտների քանի՞ տոկոսն են կազմում աղջիկները:

413×100:700=59

Պատասխան՝59%

19. Գտիր թիվը, եթե նրա 27%-ը հավասար է 945-ի:

945×100:27=3500

Պատասխան՝3500

20. Այգուց հավաքեցին 3100 կգ խնձոր, որոնց 13% -ը ուղարկեցին խանութ, իսկ մնացածը՝ շուկա:   

Քանի՞ կգ խնձոր ուղարկեցին շուկա:

3100×13:100=403

3100-403=2697

Պատասխան՝ շուկա ուղարկեցին 2697 կգ խնձոր: 

21. Պանիրը արժեր 700 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 15% -ով էժանանալուց հետո:

700×15:100=105

700-105=595

Պատասխան՝ պանրի նոր գինը 595 դրամ է:

22. Պուրակում ծառեր տնկեցին:

Ծառերի 80%-ը ամրացավ, իսկ մնացածը՝ չորացավ: 

Հաշվիր, թե քանի՞ ծառ տնկեցին, եթե ամրացավ դրանցից 16-ը:

16×20:80=4

16+4=20

Պատասխան՝ տնկեցին 20 ծառ:

Վահան Թոթովենց: Ուղտը

Մեր փողոցում բացվող հրապարակներից մեկում երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել։ Ուղտերի բուրգի, խմորի, ուղտապանների թաղիքների յուրահատուկ հոտ, ուղտերի հոգնած ձայներ և խաղաղ նայվածքներ։ Ուղտապանների թաղիքե ցածր վրաններ։ Երեկոյան օճախները վառվում են։ Պարզ, պարզ մի կենցաղ։ Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում ու փայփայում նրանց։ Նրանք բարձր չեն ծիծաղում, ժպտում են միայն։ Նրանց ժպիտը դժգույն, մարող գույներով հազիվ գծագրվում է դեմքերի վրա և անհետանում։ Բայց անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացնող, միշտ արթուն, խոսուն աչքեր, որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը։

Քարավանն արդեն ճանապարհ ընկավ։ Ուղտերի կերկերուն, աղերսական և կարոտագին ձայնը բռնել է ողջ քաղաքը։

Բայց ուղտերից մեկը չի շարժվում, նստած է, վեր չի կենում, միայն նայում է։

Հավաքվում են ուղտապանները, թափանցում նրա աչքերի խորքը և հասկանում ուղտի բովանդակ հոգին. բռնել է նրա համառությունը. դժգունում է նրան կերակրող և խնամող ուղտապանը՝ քարավանի տիրոջ զայրույթի վախից։

Ուղտը վշտացել է մարդկային մի կոպտությունից։ Ետ է դառնում քարավանի տերը։

— Մնա՛ուղտի հետ՝ մինչև համառությունն անցնի, կհասնես մեր ետևից, — հրամայում է ուղտապանին քարավանի տերը։

Ուղտապանը հնազանդվում է։ Քարավանը զրնգացնում է բոժոժները։ Համառող ուղտը դարձնում է իր վիզը, երկար նայում և երկար մի աղերսանք է ձայնում։ Քարավանի տերը կանգնեցնում է ամբողջ քարավանը․ միգուցե ուղտը ցանկանա քարավանից չբաժանվել, բայց զո՜ւր, ուղտը նստած է և չի ուզում վեր կենալ։ Քարավանը շարունակում է ճանապարհը դեպի Միջագետք, դեպի բաբելոնական և արաբական անապատները։

Համառող ուղտի պահապանը փռում է իր թաղիքը ուղտի կողքին, վրան քաշում է իր աբան ու քնում է այն հույսով, որ մինչև զարթնելը՝ ուղտի սիրտը կքնքշանա, կլինի անհիշաչար և երեկոյան կհասնի քարավանին։

Անցան օրեր, և ուղտը շարունակեց իր անասնական համառությունը։ Ուղտապանը հոգնեց նրան շոյելով։ Ուղտի սիրտը կարծրացել էր, ինչպես մեր երկրի ժայռը։

Աշնան ցուրտը սկսեց սարսափեցնել հարավի բնակչին։ Ուտելիքը պրծավ։ Ոչ ոքի չի ճանաչում, որ դիմում կատարի, ուտում է ուղտի համար պատրաստած թույլ խմորից, հասկացնում է ուղտի քամակից բուրդ գողացող երեխաներին, որ եթե հաց տան, ինքը կքաշի և կտա։

Մի քանի օրից ուղտը մերկացավ, ուղտապանը վաճառեց բոլոր բուրդը։ Ուղտն ինքն էլ է մրսում՝ անապատի այդ հերոսը։ Այլևս բուրդ չկա, որ հացի հետ փոխանակի, հասնում են մուրացկանության օրերը։

Թաղի երեխաները հաց են տանում, կերակրի մնացորդներ։ Ուղտապանը գրկում է մանուկներին, շնորհակալության համար համբուրում։

Մի քանի հուժկու երիտասարդներ որոշում են օգնել անապատի մարդուն։

— Անգամ մը որ կայնի, կերթա, մինչև անապատը մեկ սոլուխ կերթա, — մտածում են նրանք։

Բերում են երկու սյուն, մեծ դժվարություններով կոխում նստած ուղտի ոտների արանքը և 20 հոգով վեր են բարձրացնում նրան։ Աղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում։ Հրճվում են բոլորը, անապատի մարդը չի կարողանում իր հրճվանքն արտահայտել, ժպտում է մեղմ, սրան֊նրան գրկում։ Բայց մեկ֊երկու րոպե հետո՝ ուղտը օրորվում է ետ ու առաջ, չոքում և նստում։ Մռայլը պատում է անապատի մարդուն։

— Համա ինադ է հա՜, —- ասում են բոլորը։

Թափվում է առաջին ձյունը երկրում, հազիվ գետնին է հասնում, բայց երբ նստում է մեր սև հագուստների վրա, տեսնում ենք մարդկային ամենանուրբ ասեղնագործից ավելի նրբագույն բանվածքը բնության ձյան առաջին այդ սպիտակ հատիկների մեջ։

Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց անապատի մարդու համար ահավոր են ձյան առաջին փաթիլները։

Ուղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով։

Ուղտապանը ծնկի եկավ ուղտի առաջ, փաթաթված աբայի մեջ, և խորը հուսահատությունով սկսեց լաց լինել առաջին անգամ։ Մենք կանգնած ենք մոտը, հաց ենք տարել նրան։ Անապատի քաղցած մարդը այլևս հացին էլ ուշք չի դարձնում։

Արցունքները, հակառակ ձյունի փաթիլներին, այրում են նրա կոպերը, գլորվում են քթի երկու կողմի առուներից վար և կորսվում բեղերի և միրուքի ցանցառության մեջ։ Ուղտը ագահությամբ հառել է ուղտապանին, հառել է նրա աչքերի խորքը, հառել է նրա արցունքներին, ուղտապանի նայվածքն էլ արցունքների միջից ընկել է ուղտի խորունկ աչքերի մեջ, արցունքները գլորվում են, այրվում են նրա կոպերը։

Ձյունի փաթիլներից ստեղծված մեր հրճվանքին խառնվում է անապատի մարդու ողբը։

Հանկարծ ուղտը երկարեց ճիտը՝ մինչև երկուսի շնչերը խառնվեցին իրար։ Ուղտն աղերսագին ձայնեց մի քանի անգամ, հևաց և սկսեց բարձրանալ։

Մենք ճչացինք։

— Դևեն ելա՜, դևեն ելա՜վ․․․

Ուղտապանը սրբեց իր արցունքները, հավաքեց մեր բերած հացը, ճանկեց ուղտի թամբը, մագլցեց վեր ու ճանապարհ ընկավ դեպի անապատը՝ ժպտու՜ն և ուրա՜խ։

Փողոցի երկու կողմերում մարդիկ կանգ էին առնում և դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր, աղերսում, աչքերը հեռուն֊հեռուն հառած։

Ուղտապանը ողջունում էր փողոցում կանգնած մարդկանց, հավաքում նրանց նետած դրամները, հացի կտորները լցնում տոպրակի մեջ և հեռանում քաղաքից դեպի ավազները, դեպի հարավի արեգակը։

Նա հեռացավ մեր երկրից, որտեղ սկսվել էր դաժան ձմեռը՝ կարմրած և դեղնած տերևներով աշունքից հետո։

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

    Թաղիք-բրդից կամ մազից լմելով պատրաստած խիտ և հաստ կտոր , կերկերուն-կերկերացող, խզխզացող, խզված, խռպոտ, աղերսական-աղերսանք պարունակող՝ արտահայտող, աղերսալի, գթաշարժ:, կիզիչ-կիզող, այրող, աբա-խիտ գործված՝ բրդյա կտոր, հուժկու-ուժեղ, ճիտ-վիզ, պարանոց
  2. Բնութագրիր անապատի մարդկանց:
    Անապատի մարդիկ բարձր չեն ծիծաղում, ժպտում են միայն։ Նրանց ժպիտը դժգույն, մարող գույներով հազիվ գծագրվում է դեմքերի վրա և անհետանում։ Բայց անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացնող, միշտ արթուն, խոսուն աչքերով։
  3. Ինչո՞ւ էր համառում ուղտը: Պատասխանդ հիմնավորիր:
    Ուղտը նեղացել էր մարդկանցից, նրանց կոպտությունից։
  4. Ընդգծիր այն հատվածները, որտեղ երևում է, որ ուղտին էլ հաճելի չէ այդ վիճակը:
    Ուղտն ինքն էլ էր մրսում, անապատի այդ հերոսը։ Ուղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով։
  5. Բնութագրիր քաղաքի բնակչությանը:
    Քաղաքի բնակիչները կարեկցող էին, օգնող, հոգատար։
  6. Համացանցից գտիր տեղեկություններ ուղտերի մասին, դուրս գրիր այն տեղեկությունները, որոնք չգիտեիր:

Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Բայց կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն իրոք չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից 200 լիտր ջուր խմել:

Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: յուսիսային Աֆրիկայում ուղտը համարվում է սուրբ կենդանի: Ուղտը նաև պատկերված է Չելյաբինսկի շրջանի դրոշի վրա, թեև այնտեղ ոչ մի ուղտ էլ չկա: Պատճառն այն է, որ շատ տարիներ առաջ, այստեղով անցել են վաճառականների ուղտերի քարավանները և ապահովել քաղաքի բնակիչների հիմնական եկամուտը:

7․ Կազմիր նոր բառեր ուղտ և ուխտ արմատներով:
ընձուղտ, ուղտաբույծ, ուղտաբեռ, ուղտագույն
ուխտագնաց, ուխտատեղի, ուխտադավ, ուխտագիր

Жизнь прекрасна

Домашнее задание: напишите или создайте репортаж о том, что именно наполняет нашу/вашу жизнь красками, делает ее яркой и радостной. Все, что нас окружает — наши игрушки, книги, стены нашего дома имеет свой цвет, и этот цвет влияет на наше настроение и мироощущение, а иногда даже на здоровье, поэтому люди всегда стремиться найти способ разукрасить действительность. Иными словами, что для вас является образцом красивого и влияет на ваше настроение.

La vie est belle. — Жизнь прекрасна, говорят французы. Я думаю, что наша жизнь в наших руках, если мы хотим, чтобы она была красочной, то так и будет. Я счатслив, когда я слушаю любимую музыку, когда я путешествую с родителями, когда я рисую, когда провожу время с братьями и играю с ними. Еще я люблю день моего рождения, я люблю получать подарки и это меня очень радует. Но больше всего я люблю дарить подарки своим близким, мое настроение подниматеся, когда люди, которие меня окружают, счатсливы. Краски везде-дома, на улице, в школе и конечно же в наших сердцах.

Արտեմիս և Միներվա

Արտեմիս հունական դիցաբանությունում որսորդության, պտղաբերության մշտապես աստվածուհին է։ Նաև Լուսնի աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։

Գեղեցիկ աստվածուհին ծնվել է Դելոսում իր եղբոր՝ ոսկեմազ Ապոլոնի հետ միաժամանակ։

Համաձայն առասպելի, մի անգամ Ակտեոնը՝ որսորդության ժամանակ, պատահաբար մոտենում է այն տեղին, որտեղ Արտեմիսը գետում լողանում էր իր հավերժահարսերի հետ։ Սրբազան վախով հեռանալու փոխարեն նա, հմայված, սկսում է հետևել նրանց խաղին, որը նախատեսված չէր մարդկային աչքերի համար։ Նկատելով որսորդին, զայրացած աստվածուհին նրան վեր է ածում եղնիկի, որը ցանկանում է փախչել, սակայն նրան հասնում և պատառոտում են իր իսկ 50 որսորդական շները։ Այդ ամենը տեղի է ունենում Կիֆերոն լեռան լանջին։

Նրանք նաև խորապես սիրում են իրենց մայրիկ Լատոնային։ Արտեմիսը կյանք է տալիս բոլորին։ Նա հոգ է տանում այն ​​ամենի մասին, ինչ ապրում է երկրի վրա, աճում է անտառում և դաշտում, խնամում է վայրի կենդանիներին, անասունների նախիրներին և մարդկանց։ Նա առաջացնում է խոտաբույսերի, ծաղիկների և ծառերի աճ, օրհնում է ծնունդը, ամուսնությունը և ամուսնությունը:

Միներվա

Միներվա, քաղաքների, ձեռագործի, գիտության, արվեստի և արհեստների դիցուհին է հռոմեական դիցարանում, համապատասխանում է հունական դիցարանի Աթենաս աստվածուհուն։ Միներվան սովորաբար պատկերվում էր զրահով և կարմիր սաղավարտով՝ նիզակը ձեռքին կամ մի ձեռքում բու, մյուսում՝ օձ։ Բուն գիշերային մտորումների խորհրդանիշն է, իսկ օձը՝ իմաստության։ Աստվածուհու պաշտամունքը տարածված էր ամբողջ Իտալիայում, բայց միայն Հռոմում նրան մեծարեցին իր խիզախ և ռազմատենչ բնավորության համար։ Հռոմում տարին 2 անգամ Միներվայի պատվին տոնակատարություններ էին կազմակերպում՝ 5 օր մարտ ամսին և 3 օր հունիսին։ Տոնակատարություններին մասնակցում էին տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ շեփարահարներ, բժիշկներ, ուսուցիչներ, որոնց հովանավորում էր Միներվան։ Այս տոնակատարությունների ընթացքում ռազմական գործողություններ տեղի չէին ունենում, իսկ եթե նախապես սկսված էին լինում, ապա դադարեցվում էին։ Միներվայի պատվին զոհաբերում էին մեղրով և կարագով պատրաստված տորթեր։