Առասպել

Հույներն ունեին Արդարադատության և Արևի աստված, որի անունը Սոլեյ էր։ Նրա դերը շատ կարևոր էր բնակիչների կյանքում։ Սոլեյը առանձնացնում էր արդար մարդկանց և նրանց ջերմություն էր պարգևում։ Նա ուներ մի կշեռք, որով էլ որոշում էր մարդկանց արդարությունը։ Մարդը կանգնում էր կշեռքի նժարին, և եթե այդ նժարը ավելի ծանր էր, քան մյուսը, որի վրա արևի նման կրակ էր դրված, ապա այդ մարդը համարվում էր ոչ արդար և ջերմություն չէր ստանում Սոլեյի կողմից։ Իսկ եթե ավելի թեթև էր լինում, ապա Սոլեյը նրա ընտանիքին հավերժական ջերմություն էր փոխանցում։ Եվ Սոլեյի շնորհիվ մարդիկ փորձում էին արդար և ազնիվ կյանքով ապրել, որպեսզի արժանանան հավերժական ջեմության։

Վիլյամ Սարոյան: Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
— Արա՛մ,— ասաց նա։
Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։
Չէի կարող տեսածիս հավատալ։
Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։
Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։
Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։
— Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։
Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր,— ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ,— ասացի ես։

— Լավ,— ասաց նա,— բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում»։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի»։
Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։
Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։
Ի վերջո Մուրադն ասաց.
— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։
— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։
— Ոնց որ ձին կուզի,— ասաց Մուրադը։— Իջիր:
— Ձին կթողնի,— ասացի ես։
— Կտեսնենք,— պատասխանեց նա,— մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։
— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։
— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր,– ասաց նա։
— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։
Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.
— Վազի՜ր։
Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:
Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։
Արևը դուրս էր գալիս։
— Հիմա իմ հերթն է,— ասացի ես։
Մուրադը ձիուց ցած իջավ։
— Հեծիր,— ասաց նա։
Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։
— Խփիր կողերին,— ասաց Մուրադը,— ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։
Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։
Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։
— Ես քո մասին չեմ մտածում,— բղավեց նա,— մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։
Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:
Կես ժամում նա գտավ ձին և բերեց։
— Դե,— ասաց նա,— նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:
— Ի՞նչ պիտի անենք,— ասացի ես։
— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ,— ասաց նա։
Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:
— Որտե՞ղ պիտի պահենք,— ասացի ես։
— Մի տեղ գիտեմ,— ասաց նա։
— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես,— հարցրի ես։
Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։
— Ով ասաց, թե գողացել եմ,— ասաց նա։
— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։
— Այս առավոտվանից,— ասաց նա։
— Ճի՞շտ ես ասում։
— Իհարկե ոչ,— ասաց նա,— բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։
— Շատ լավ,— համաձայնեցի ես։
Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։
Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։
— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել,— պարծեցավ նա,— սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։
— Ինչպե՞ս ես անում,— ասացի ես։
— Մենք իրար լեզու հասկանում ենք,— ասաց նա։
— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։
— Պարզ և ազնիվ։
— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել,— ասացի ես։
— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։
Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։
Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.
— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։
Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.
— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։
— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ,— ասաց Ջոն Բայ֊րոն,— Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:
— Կարևորություն մի տուր,— գոռաց Խոսրով քեռիս։
— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:
— Ոչինչ, ոտքեր ունես։

— Ձախ ոտքս ցավում է։

— Ուշադրություն մի դարձրու։

— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել,— ասաց Ջոն Բայրոն։

— Ես թքել եմ փողի վրա,— ասաց Խոսրով քեռիս։

Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։

Մայրս սկսեց բացատրել։

— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։

Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։

— Ի՞նչ կա,— հարցրեց նա։

— Ագարակատեր Ջոն Բայրոն,— ասացի ես,— մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։

— Մի տարի է պետք, որ դու սովորես,— ասաց Մուրադը։

— Մենք կարող ենք ձին մի տարի պահել,— ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։

— Ի՜նչ,— գոռաց նա,— դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։

— Ե՞րբ,— ասացի ես։

— Ամենաուշը վեց ամիս հետո,— ասաց նա։

Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։

Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։

— Թող ես խոսեմ,— ասաց Մուրադը,— ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։

— Բարի լույս, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։

— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ,— ասաց նա,— ի՞նչ է ձեր ձիու անունը։

— «Սիրտ իմ»,— հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։

— Սիրուն անուն է սիրուն ձիու համար,— ասաց Ջոն Բայրոն:— Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։

— Անշուշտ,— ասաց Մուրադը։

Ագարակատերը նայեց ձիու բերանը։

— Ատամ առ ատամ նման է,— ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։

— Հաջողություն, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։

— Շները,— փսփսացի Մուրադի ականջին,— կարծում էի, որ կհաչեն։

— Ուրիշի վրա կհաչեն,— ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։

Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։

Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։

— Չգիտեմ ինչ մտածեմ,- ասաց նա,— ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։

Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։

— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

ձիու գավակ-ձիու հետևի կողմը՝ մինչև մեջքը

խորհրդավոր-գաղտնիքներ պարունակող, գաղտնիքներով պատված

տենչանք-մեծ ցանկություն

ախորժելի-հաճելի

բախել-հարված հասցնել, զարկել, խփել

չքավորություն-աղքատություն


2. Գողությու՞ն էր Մուրադի արածը՝ Արամի կարծիքով, քո կարծիքով:
Կարծում եմ, որ գողություն էր, բայց ի վերջո տղաները ամաչեցին իրենց արարքի համար, երբ տեսան, որ Ջո Բայրոն որքան բարեսիրտ էր իրենց նկատմամբ և ետ վերադարձին ձին ։ր

3. Բնութագրիր Արամին:
Արամը ձիեր շատ էր սիրում, նա համբերատար էր, բարի և ազնիվ։
4. Մեղադրիր Մուրադին, արդարացրու, բնութագրիր:

Մուրադը մի քիչ խենթ է, կյանքով լեցուն, բայց նաև ազնիվ։ Նա իր երազանքներին հետևող մարդ է։ Մուրադը բարի է, ընկերասեր և քաջ։ Նա ամեն ինչին թեթև է վերաբերվում, ինքնավստահ է, սիրում է կենդանիներին և իր գերդաստանին։ Նա չուզեց, որ մտածեն, թե իրենց մեջ գողեր կան, քանի որ իրենց տոհմը հայտնի է իրենց ազնվությամբ։

4. Բնութագրիր Խոսրով քեռուն:
Խոսրով քեռին մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։
5. Ինչու՞ էր ձին դարձել ավելի ուժեղ ու մեղմ, քան առաջ:
Ձին ավելի ուժեղ և մեղմ էր դարձել, քանի որ ամեն օր Մուրադը վարժեցրել էր նրան։

Պարապմունք 101. Ամփոփում ենք շաբաթը

մփոփում ենք շաբաթը:

1.Գտե՛ք 3,385 ,  9,42,  725,11,  823,12,  0,93,  973,14,  55,675 թվերից ամենամեծը։


2. Կատարե՛ք գործողությունը.

ա) –3,244 + 8,01=4,766
բ) 21,21 + (–4,8) = 16,41
գ) –0,34 + 7,72 = 7,38

դ) 14,62 + (–0,37) =14,25
ե) –5,3 + 1,72 = -3,58
զ) –0,85 + 9,46 = 8,61
ը)(–0,01) . 43,9 = -0,439
թ) 25,52 ։ (–5,5) = -4,64
ժ) 6,858 ։ (–0,9) = -7,62

3.Հաշվի՛ր արտահայտության արժեքը ․

ա) 12-25=-13     
բ) 0-15=-15     
գ)  -24-3=-27
դ) 15- (-18)=33
ե) -189:(-9)=21
զ)-3x(-4)=12

4 .Արտահայտիր նշված միավորով ․
ա1 սմ =  1/100 մ    
բ1ր  =  1/60  ժ       
գ1գ =   1/1000  կգ 
դ7սմ =  7/100   մ     
ե30 ր  =  1/2 ժ      
զ)100 գ = 100/1000  կգ 

5.Քառակուսու կողմը 18, 2սմ է, եթե նրա կողմը փոքրացնենք տաս անգամ, ինչքան կլինի ստացված քառակուսու պարագիծը և մակերեսը։

18,2:10=1,82
P=1,82×4=7,28
S=1,82×1,82=3,3124

Մաթեմատիկական ֆլեշմոբը շարունակվում է:
Բոլորի մասնակցությունը պարտադիր է:
Լուծում եք Երկրորդ և Սովորողներն են առաջադրում մակարդակների խնդիրները, վերջնաժամկետ՝ մինչև այս կիրակի:

Հասկացությունների բառարան

 Ամֆիթատրոն-Հին Հունաստանում և Հռոմում թատերական ներկայացումների համար կառուցված կիսաշրջանաձև շինություն

արենա-հին Հռոմի ամֆիթատրոների ձևաձև հրապարակ,

արեոպագոս-բարձրագույն դատական և վերահսկող մարմին հին Աթենքում,

բազմաստվածություն-հեթանոսություն․ կրոնի ձև երբ մարդիկ երկպագում էին բազմաթիվ աստվածներին և դասակարգում դիցարանի տեսքով,

բարեփոխում(բարենորոգում, ռեֆորմ)-հասարակական կյանքի կամ որևէ բնագավառի բարեփոխում, նպատակն է զարգացում, առաջընթաց ապահովելը,

բռնապետ (լատիներեն՝դիկտատոր)-անսահմանափակ իշխանություն ունեցող պետության ղեկավար ,Հին Հռոմում բռնապետը նշանակվում էր Հին Հռոմի արտակարգ իրավիճակում

բուրգ-Եգիպտոսի փարավոնների համար կառուցված դամբարան

գլադիատոր-հռոմեական ստրուկ, որին հատուկ վարժեցնում էին ամֆիթատրոներում մենամարտելու համար

զիկկուրատ-պաշտամունքային շինություն, բաբելոներեն բառացի նշանակում է բարձունք։ Առաջինը կառուցել են Հին Միջագետքում Ք․ ա 3-րդ հազարամյակի վերջերին։ Ներքևի մասից դեպի գագաթ բարձրանում էին հսկայական չափի աստիճաներով, ամենավերևում տաճարն էր՝ աստծո բնակատեղին

ժողովրդավարություն(դեմոկրատիա)-կառավարման ձև, երբ օրենքների ստեղծմանը և պետության կառավարմանը մասնակցում է ողջ ժողովորդը(հունարեն՝ դեմոս)

լակոնական ոճ-հնարավորինս քիչ բառերով միտքը բովանդակալից արտահայտելու ձև

լեգեոն-Հին հռոմի բանակի հիմնական զորամիավորում՝ կազմված շուրջ վեց հազար զինվորից

ծերակույտ(սենատ)-ավագանու ներկայացուցիչներից կազմված ժողով․ հին Հունաստանում և Հռոմում օրենսդիր գերագույն մարմին

հանրապետություն(լատիներեն՝ ռեսպուբլիկա-հանրային գործ,)-պետության ձև, որտեղ իշխանության բարձրագույն մարմինները կազմվում են ժողովրդի ընտրողի ներկայացուցիչներից

հռետոր-ճարտար, տպավորիչ, ազդեցիկ խոսել կարողացող մարդ՝ ճարտասան

կայսր-հռոմեական կայսրության միապետ, ծագել է կեսարի անունից

կոնսուլ-հին Հռոմի պետական բարձրագույն պաշտոնյա

պրինցիպատ(լատիներեն՝ առաջին)-հռոեմական վաղ կայսրության ձևավորված կառավարման ձև, <<քողարկված միապետության>>

միապետություն-կառավարման ձև, որի դեպքում իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի՝ միապետի ձեռքում

պատրիկ-պատրիկ նշակում է հայր ունեցող, այսինքն՝ ազնվածին։ Պատրիկները հռոմի լիրրավ քաղաքացիներ էին։ Նրանք իրավահավասար էին և պետությամբ նկատմամբ ունեին հավասար պարտավորություններ

պլեբեյ-պլեբեյները չունեին Հռոմի քաղաքացու կարգավիճակ, նրանք չէին կարող օգտվել հասարակական դաշտից, մասնակցել պետական մարմինների աշխատանքներին

պրովինցիա(նահանգ)-հռոմեական կայսրության վարչական մեծ միավոր․ լատիներեն բառացի նշանակում է պարտված երկիր

սատրապություն-Աքեմենյան Իրանի վարչական միավոր

սեպագիր-գրային համակարգ, որը առաջացել է Ք․ ա 3-րդ հազարամյակում՝ Շումերում

վարնա-

տիրան-բռնապետ

փարավոն

Շաղկապ

Նախադասություններ և նախադասության անդամներ իրար կապող բառերը կոչվում են շաղկապներ:

Երկինքը մթնեց , ևանձրև սկսվեց: Սա բարդ նախադասություն է, և  շաղկապը իրար է կապում երկու պարզ նախադասությունները:

Մանեն և Նանեն քույրեր են, այս նախադասության մեջ և շաղկապը իրար է կապում նախադասության անդամներ:
Առավել գործածական են և, ու, բայց, իսկ, սակայն, նաև, ապա, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, այլ, կամ, քանի որ,  թեպետ, քանզի շաղկապները:
Իսկ, բայց , սակայն, որ, թե, եթե, այլ, որպեսզի, որովհետև շաղկապներից առաջ միշտ դրվում է ստորակետ:

Առաջադրանքներ:

 1. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Եթե ես լինեի հարուստ, իմ առաջինն քայլը կլիներ մանկատանը գումար տալը։

Որպեսզի կարողանամ լավ աշխատանք ունենալ, պետք է լավ սովորեմ։

Մենք չգնացինք Իտալիա, որովհետև երկրում համաճարակ էր։

Ես տանն էի, սակայն մտքերով դեռ դպրոցում էի։

Հայրս մասնագիտությամբ տնտեսագետ է, իսկ մայրս՝ լեզվաբան։

Հավաքեցինք իրերը և տանից դուրս եկանք։

2.Կետադրիր նախադասությունները և ընդգծիր շաղկապները: 

 Սուրբ Հեղինե կղզին պատված էր համատարած անտառով, երբ պորտուգալացիները հայտնագործեցին այն:

Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին,  որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային,  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ,  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:

Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: 

Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը,  բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

3. Փակագծերում դրված շաղկապներից ընտրիր նախադասության մտքին համապատասխանը և տեղադրիր կետերի փոխարեն:

(Քանի որ, բայց, եթե, որ, երբ):
Մարդիկ հեշտությամբ են համոզվում, երբ իրենց աչքերով են տեսնում:
Անմիջապես ճանապարհ ընկավ, քանի որ հրավերն արդեն ստացել էր:
Կյանքում հաջողության է հասնում այն մարդը,որը համառորեն աշխատում է:
Շատ էր երազում ճամփորդել, բայց այդպես էլ չհաջողվեց:
Վաղուց լավ դիրքի հասած կլիներ, եթե ժամանակը զուր չվատներ:

4.Փակագծերում տրված բառերից տեղադրեք տվյալ նախադասությանը համապատասխանողը:

1. Ես պնդում եմ, (որ, թե) նախագիծը պատրաստ է քննարկման:
2. Դասասենյակում անտանելի շոգ էր, (կարծես, կարծեմ) շոգեբաղնիքում էինք:
3. Դա ոչ թե պայքար էր իշխանության համար, (այլև, այլ) խաբված ժողովրդի զայրալից ընդվզում:
4. Միամիտս կարծում էի , (որ, թե) պատրաստ եմ քննությանը, բայց չարաչար սխալվեցի:
5. Կարդացել եմ Թումանյանի ոչ միայն հեքիաթները, (այլ, այլև) պատմվածքները:
6. Մաղթում եմ, (որ, որպեսզի) շուտ ապաքինվեք, և այսուհետ միշտ առողջ լինեք:
7. (Որպեսզի, որ) նա մեզ հովանավորի, մենք շատ պետք է սիրաշահենք ու գովերգենք նրան:

Different places — different lives

Calvin lives on Vatersay, an island in the Outer Hebrides, Scotland. The island is very, very small. It is five kilometers long and five kilometers wide, and there are fewer than 100 people on the island.

Calvin’s father works at fisherman. He usually leaves the house before six o’clock in the morning. His mum always spends the day at home. She often does the housework, but that isn’t the only thing she does. She teaches Calvin and his three sisters too. Vatersay hasn’t got a school, so the children learn at home. Calvin and his family sometimes watch TV in the evenings, but not very often, because the pictures is hardly ever very good.

wide-լայն, ընդարձակ

than-քան

leave-հեռանալ, մեկնել

Mawar

Mawar lives in the village of Kertajaya, West Java. It is 80 kilometers to the city from Mawar’s home. And it is a seven kilometers walk to a real school. But Mawar never goes to that school. There is a temporary school in Mawar’s village, and that’s where she and 100 other pupils have their lessons every day. I can’t walk seven kilometers to school and back again every day. There are often storms and there is a lot of rain, Mawar says. ‘The school in our village is great. The building is old and it isn’t very good. But it means I can always go to school. Mawar and her family never watch television — they haven’t got TV.

village-գյուղ

storm-փոթորիկ

A)

B)

1. Where is Calvin from? Where is Mawar from?

Calvin lives on Vatersay, an island in the Outer Hebrides, Scotland. Mawar lives in the village of Kertajaya, West Java.

2. Does Mawar watch TV?
Why/Why not?

No Mawar doesn’t watch TV, because they don’t have it.

3. Does Calvin go to school?
Why/Why not?

Calvin doesn’t go to school, because Vatersay hasn’t got a school. So Calvin studies at home, with her mom.

4. What does Calvin’s father do?
What does his mother do?

Calvin’s father works at fisherman. He usually leaves the house before six o’clock in the morning. His mum always spends the day at home. She often does the housework, but that isn’t the only thing she does. She teaches Calvin and his three sisters too.

A) I watch TV every evening. I love to watch comedies and adventure films. There are not many interesting TV programs for teenagers.

Ամփոփում բնագիտություն

  1. Որ օրգանի շնոհիվ է ,որ ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերները մենք տեսնում ենք ուղիղ դիրքով։

    Գլխուղեղի շնոհիվ է ,որ ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերները մենք տեսնում ենք ուղիղ դիրքով։

    2.Որ նյութերն են բջջում համարվում էներգիայի հիմնական աղբյուրներ։

    Բջջում համարվում էներգիայի հիմնական աղբյուրներ են ճարպերը, ածխաջրերը։
  2. Լուսնի վրա անհնար է որևէ ձայն լսել,մեկնաբանեք ի՞նչու։

    Լուսնի վրա օդ չկա, իսկ ձայնային մարմինները տարածվում են օդի միջոցով։
  3. .Ջրում ձայնի արագությունը ո՞րքան է։

    Ջրում ձայնի արագությունը 1500 մ/վ է։
  4. Օդում ձայնի արագությունը ո՞րքան է։

    Օդում ձայնի արագությունը մոտավորապես 340 մ/վ է։
  5. Ի՞նչ նշանակություն ունր ճարպը կենդանի օրգանիզմի վրա։

    Օրգանիզմին անհրաժեշտ էներգյաի մոտավորապես 30 %-ն ապահովում է են ճարպերը։ Օրինակ՝ արջերը, ձմեռային երկարատև քուն մտնելով, գոյատևում են կուտակած ճարպերի շնորհիվ։ Ճարպերը որոշ կենդանիների օրգանիզմը պաշտպանում են նաև ջերմության կորստից։ Օրինակ՝ կետերի մարմնի ճարպային շերտի հաստությունը հասնում է մինչև 1 մետրի։
  6. Ի՞նչ քիմիական տարրերից է կազմված բջիջը։

    Բջջի 98%-ը կազմված է թթվածնից,ածխածնից, ջրածինից և ազոտից։ Կենդանի օրգանիզմի բաղադրության մինչև 80%-ը կազմված է ջրից։ Կենդանի օրգանիզմի մեջ քիչ քանակությամբ կա հանքային աղեր (1-1,5%)
  7. Ինչու են Արեգակը և աստղերը համարվում լույսի բնական ,իսկ մոմը և էլեկտրական լամպը արհեստական աղբյուրներ։

    Արեգակը և աղտղերը համարվում են բնության կողմից ստեղծվաց, իսկ մոմը և էլեկտրական լամպը ստեծված են մարդու կողմից։
  8. Ի՞նչու են բոլոր բջիջները մեծ քանակությամբ ջուր պարունակում։

    Քանի որ ջուրը լավ լուծիչ է և անհրաժեշտ նյութերը, նրանում լուծվելով, բջիջ են ներթափանցում։
  9. Որ անկյուն է կոչվում բեկման անկյուն։

    Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ լույսը բեկվում է։ Եվ այդ առաջացած անկյունը կոչվում է բեկման անկյուն։
  10. Անթափանց մարմնի գույնը ինչից է կախված։

    Անթափանց մարմնի գույնը կախված է այն բանից, թե արեգակնային սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում։
  11. . Թափանցիկ մարմնի գույնը ինչից է կազմված։

    Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջով անցած ճառագայթների գույնով։
  12. Թվարկեք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

     Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։
  13. . Ինչ է նուկլեինաթթուն։

    նուկլեինաթթուն պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները և փոխանցում սերունդներին։

Փորձություն  (հնդկական  հեքիաթ)

Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երթ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։


Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։
Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։
—  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  աոաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։
Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։
Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.
—  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։
—  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։
—  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։
—  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։
Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.
—  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։
Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։
Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.
—  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։
Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։
Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.
—  Սիրելի  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։
Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։
  • Համաձայն եմ, Դհավալմուքհը կասկածներ ուներ, որ առաջին ընկերն այնքան էլ ազնիվ չէ, բայց միևնույն է, նրանք միասին ուրախ ժամանակ քին անցկացնում և ընկերը միշտ հյուրասիրում էր նրան;
  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։
    Համաձայն եմ, բայց նա սիրում էր իր ընկերոջը, դրա համար էլ հաճախ էր նրան այցելում։
  • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։
    Ես համաձայն եմ այս մտքի հետ։

    Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.
  • —  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։
  • —  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։
  • —  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։
  • —  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։
  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
    Համաձայն եմ, կինը մտածում էր, որ առաջին ընկերն է լավը։
  • Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։
    Ես համաձայն չեմ այս մտքի հետ։ Եթե նա չփորձեր իր ընկերոջը, չէր պարզի ով է ավելի հավատարիմ։
    2.Գրիր փոքրիկ պատում ընկերասիրության մասին:

    Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է (Գրաֆ)։
    Իրականում լավ և հավատարիմ ընկերներ ունենալն այնքան էլ հեշտ չէ, քանի որ ընկերասիրությունը պետք է փոխադարձ լինի։ Ընկերության մեջ կարևոր է փոխադարձ վստահությունը, հարգանքը, անկեղծությունը, նվիրվածությունը և սերը։ Ես կարծում եմ, որ ընկերության համար իսկական փորձությունը ժամանակն է։ Եթե տարիներ անցնեն, և ընկերությունը պահպանվի, կնշանակի, որ այն իրական և անկեղծ է։

Պարապմունք 99

Կամայական նշանի տասնորդական կոտորակներ
Առաջադրանքներ դասագրքից՝

872. ա) 2,1+(-3,5)=-1,4
բ) (-4,9)+(-1,3)=-6,2
դ) 6,2-(-1,7)=7,9
ե) -7,9-(-1,8)=-6,1

873. ա) 1,56+(-8,28)=-6,72
բ) -7,53-6,48=-14,01
գ) -13,75-5=-18,75
դ) 12,51-17,23=-4,72

874. ա) (-1,2) x 5 = -6
բ) (-4,9) : 7 = -0,7
դ) 72 : (-0,6)=-120
ե) (-4,8) : 0,16=-30

875. ա) 4,16-5,1×3,2=-12,16
բ) 7,39-1,21:1,1=6,29
գ) (-44,44) : 11+1,1 = -2,94
դ) (-6,25) : 2,5+2,5=0


Լրացուցիչ:
1.
50 թիվը նախ մեծացրել են 25 %-ով, ապա ստացված թիվը փոքրացրել են 20 %-ով։ Ինչպիսի՞ թիվ է ստացվել` 50-ից մե՞ծ, թե՞ փոքր։ Ստացվել է 50։

2. Գրե՛ք երկու կանոնավոր և երեք անկանոն կոտորակներ, որոնցից յուրաքանչյուրի համարիչի և հայտարարի գումարը հավասար է 18‐ի։

Անկանոն կոտորակներ
13/5, 11/7 10/8

Կանոնավոր կոտորակներ
6/12, 8/10

Սիրելի սովորող, վաղը մեր 100-րդ պարապմունքն է, ինչ հետաքրքիր խաղ, մրցույթ  կառաջարկես դասին խաղալու, պարապմունքը տոնական դարձնելու  համար:
Ուղարկիր l.hakobyan@mskh.am հասցեին:

Գործնական քերականություն

Կապեր կրկնություն

1․ Տրված կապերի հետ գործածիր երկուական գոյական։
Նախքան, անկախ, շնորհիվ, ըստ, հօգուտ, մինչ, նկատմամբ, ընդդեմ, առանց, հետ, բացի։

Նախքան պատերազմը, նախքան ծնունդը, անկախ ազգությունից, անկախ կրոնից, մայրիկի շնորհիվ, աշխատասիրության շնորհիվ, ըստ օրենքի, ըստ հոդվածի, հօգուտ ընտանիքի, հօգուտ պետության, մինչ գարունը, մինչ հանդիպումը, հոր նկատմամբ, ընկերոջ նկատմամբ, ընդդեմ իշխանության, ընդդեմ թշնամու, առանց քրոջ, առանց հոգսի, եղբոր հետ, կնոջ հետ, բացի ընկերոջից, բացի ծնողից։

2․ Շարքում առանձնացրու Երկդրությունները, նախադրությունները ու հետադրությունները
Օգտին, պես, հանուն, առանց, բացառությամբ, նկատմամբ, հանդերձ, անկախ, համար, հեռու, դեպի, ներքո, հօգուտ, վերաբերյալ, նման, որպես, մինչև, զատ, տակ

Նախադրություններ-հանուն, առանց, բացառությամբ, դեպի, հօգուտ, մինչև, որպես

Հետադրություններ-օգտին, պես, նկատմամբ, հանդերձ, համար, ներքո, վերաբերյալ, նման, զատ, տակ։

Երկդրություններ-անկախ

4. Փակագծերում տրված բառերից ընտրեք տվյալ նախադասությանը համապատասխանողը: 

Հրացաններ որոտացին, և շողացին սրեր, ամպերի (փոխարեն, փոխանակ) քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը:
Գործը սկսելուց առաջ պետք է մի քանի օր ծանոթանամ (նյութերին, նյութերի հետ):
Եղանակային անբարենպաստ պայմանների  (հետևանքով, շնորհիվ) այս տարի պտղատու այգիները բերք չտվեցին:
Դպրոցականների կյանքի անվտանգությունն ապահովելու (կապակցությամբ, համար) կառուցվեց ստորգետնյա անցում:
Ամեն ինչ հասկացա՝ բացառությամբ Ձեր ասած վերջին (նախադասությունից, նախադասության ­­): 

4․ Տրված կապերով կազմել նախադասություներ

ընդդեմ, հանդերձ, հանուն, փոխարեն, վերաբերյալ, նկատմամբ, դեպի, միջև, մինչ, շնորհիվ, որպես, առանց։

Մեր Ֆուտբոլային թիմը խաղում էր ընդդեմ Պորտուգալիայի թիմի։

Ես սիրում եմ ընկերոջս իր թերություններով հանդերձ։

Հանուն վաղվա օրվա պետք է պայքարել այսօր։

Աղմկելու փոխարեն գործել է պետք։

Այդ նամակը օրենքի խախտման վերաբերյալ էր։

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում։

Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված։ (Եղիշե Չարենց)

Ես պետք է ավարտեմ գործերս մինչ երեկո։

Աշխատասիրության շնորհիվ նա հասավ իր նպատակին։

Քեզ եմ դիմում որպես ավագ ընկեր։

Անհնար է ապրել առանց հավատի։

Պարապմունք 98

1.Եթե անհայտ թիվը կրկնապատկենք և նրան գումարենք 11 ապա կստանանք 49: Գտի՛ր անհայտ թիվը։

49-11=38

38:2=19

2. Եթե անհայտ թիվը եռապատկենք և նրան գումարենք 24 ապա կստանանք 120: Գտի՛ր անհայտ թիվը:

120-24=96

96:3=32

3.Եթե թվի եռապատիկը փոքրացնենք 15-ով ,ապա կստանանք 66: Գտի՛ր անհայտ թիվը։

66+15=81

81:3=27

4.Եթե անհայտ թվին ավելացնենք 23 և արդյունքը եռապատկենք, կստանանք 250-ից 34-ով փոքր թիվ։

250-34=216

216:3=72

72-23=49

5․Երկու թվերից մեկը 4 անգամ փոքր է մյուսից։ Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը115 է։

115:5=23
23×4=92

 6.Երկու բնական թվերի գումարը 31 է, իսկ տարբերությունը՝ 5: Գտեք  այդ թվերը։

31+5=36

36:2=18

31-18=13

7.Կատարե՛ք բազմապատկում.

ա) 3 ⋅ 2,95=8,85     դ) 17,32 ⋅ 2=34,64

բ) 16,387 ⋅ 6=98,322  ե) 1,11 ⋅ 3=3,33

գ) 0,72 ⋅ 5 =3,6    զ) 2 ⋅ 10,3 = 20,6

8.Կատարե՛ք գումարում  կամ  հանում.

ա)3,2+1,5 =4,7        գ)4,12+5,17=9,29          ե) 7+145,58=152,58

բ)32,9-12,8=20,1      դ)48,28-13,28  =35       զ)158 -46,04=111,96

9. Կատարեք բաժանում
ա) 40,25 ։ 2,3=17,5       
բ) 35,601 ։ 0,01=3,5601

գ) 4,222 ։ 0,02=211,1
դ) 0,464 ։ 0,04=11,6
 ե) 30,303 ։ 0,03=1,0101    
զ) 9,55 ։   0,5=19,1