English

Dear ————,

We’re very happy you want to stay with us in England next month. We’d like to learn all about you like before you arrive. Please write to us and tell us all about you! What food do you like? Is there any food you don’t like? What’s your favorite food?

Also, please tell us what you’d like to do here in London.

Best wishes and see you soon,

Adrian and Kerry Johnson

P.S. This is a phot of us with our dog, Ruff.

Please send us a photo of you!

Հին Հռոմ

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :

Իտալիայի ափերը երեք կողմից ողողում են Միջերկրական ծովի ափերը, իսկ Ալպանյան լեռները հյուսիսից բաժանում են երկիրը մնացած Եվրոպայից։

Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Հռոմ քաղաք-պետությունը հիմնվել է Ք. ա. 753 թ. Միջին Ւտալիայում՝ Տրիբրոսի գետաբերանից ոչ հեռու՝ յոթ բլուրների վրա: Համաձայն ավանդույթի՝ Հռոմի հիմնադիրը հերոս Հռոմուլոսն էր: Նա միավորել էր հարևան ցեղերը՝ տալով քաղաքին ու պետությանը իր անունը:

Ասում են, որ Հռոմիա անունով աստվածուհի է եղել, ով ցանկացել է իր իշխանությունն ունենալ նաև երկրի վրա։ Նա ընտրել է մի գեղեցիկ տարածք, այնտեղ ուղարկել իր հրեշտակներին և երկրային կյանք պարգևել։ Եվ իր անունով էլ անվանել է այդ տարածքը՝ Հռոմ։

Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:

Հռոմում դեռևս պահպանվել էին տոհմացեղային կենցաղի շատ վերապրուկներ: Այրունակից ընտանիքները միավորվում էին տոհմի մեջ՝ առաջնորդի ղեկավարությամբ: Ցեղին պատկանող ընդհանուր հողատարածծքը պարբերաբար վերաբաժանվում էր ըստ տոհմերի և ընտանիքների անդամների: Հետագայում այդ կարգը խախտվեց, ավելի ուժեղներն իրենց ամրակցեցին մեծ ու բերրի հողակտորներ, այդուհանդերձ հողի միակ սեփականատերը ցեղն էր: Այդ իրավունքը փոխանցվեց հռոմին, որի հողատարածքները կոչվում էին հասարակական դաշտ: Բոլոր չափահաս տղամարդիկ, Հռոմի քաղաքացի ճանաչվելով, ընտանիք կազմելու և հասարակական դաշտից հողակտոր ձեռք բերոլու իրավունք էին ստանում: Նրանք դառնում էին նաև զինվոր՝ պատրաստ կյանքով պաշտպանելու հայրենիքը:Աշխարհաժողովին մասնակցելն քաղաքացիների իրավունքն էր:

Բոլոր չափահաս տղամարդիկ, Հռոմի քաղաքացի ճանաչվելով, ընտանիք կազմելու և հասարակական դաշտից հողակտոր ձեռք բերոլու իրավունք էին ստանում: Նրանք դառնում էին նաև զինվոր՝ պատրաստ կյանքով պաշտպանելու հայրենիքը ։ Աշխարհաժողովին մասնակցելն քաղաքացիների իրավունքն էր:

Տոհմերի ավագանիները (շուրջ 300 հոգի) կազմում էին հռոմեական պետության գերագույն մարմինը՝ Ծերակույտը (Սենատ): Այն որոշում էր կայացնում պետական կյանքի բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ և հետևում դրանց կատարմանը:

Պետության գլուխ կանգնած էր արքան, որի իշխանությունը, սակայն, ժառանգական չէր, նրան ընտրում էր Ծերակույտը՝ աշխարհաժողովի հավանությամբ։

Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:


Հռոմի արքա Սերվիոս Տուլիոսը Ք. ա. VI դ. կեսերին բարենորոգումներ կատարեց։ Իրականացրեց տարածքային և վարչական բաժանում: Քաղաքացիներին բաժանեց դասերի ըստ մարդկանց եկամուտի Այդ բարենորոգումները տեղիք տվին ներքին հակասությունների:

Ես կարծում եմ, որ այս բաժանումը տեղին չէր, քանի որ նախկինում բաժանումը լինում էր ըստ մարդկանց ծագման։

Դիտել տեսանյութը. Древний Рим за 20 минут, պատասխանել հարցերին

ա.պատմել նոր բացահայտումների մասին
Հռոմեական թվերը եկել են Հռոմից։
Հռոմը սկզբնական շրջանում բաց քաղաք է եղել աքսորվածների և գողերի համար։ Ուրշ քաղաքներից արտագաղթածները Հռոմում քաղաքացի են դարձել։ Ըստ լեգենդի Հռոմը 7 արքա է ունեցել։

բ.ամենահետաքրքիր հատվածը
Օկտավիանոս Օգոստոսի կառավարման ժամանակահատվածը անվանել են հռոմեական խաղաղության ժամանակահատված։ Տնտեսությունը վերելք է ապրել։ 200 000 մարդու անվճար հաց են բաժանել։
Թեոդոս Մեծը՝ միացյալ կայսրության վերջին արքան, կառուցել է տվել առաջին եկեղեցիները և հետապնդել է հեթանոսներին։

գ. նոր բառերի բացահայտում

Գայոս Մարիոս, հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ։

Պոմպեոս Գնեոս Մեծ, հռոմեական զորավար և քաղաքական գործիչ։ 

տրիումֆ-հաղթանակ

Օկտավիանոս Օգոստոս կամ Օգոստոս Օկտավիանոս, հին հռոմեական քաղաքական գործիչ, Հռոմեական կայսրության հիմնադիրը։ Տասներեք անգամ զբաղեցրել է կոնսուլի պաշտոնը

դոմինուս-պարոն, տիրակալ

Կրկնողական առաջադրանքներ, գոյական

  1. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:
    Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

Անձնանիշ գոյականներ-գնդապետ, եգիպտացի, թզուկ, կառապան, վաճառական, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ։

Իրանիշ գոյականներ-գունդ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացորեն, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, Հայաստան, դերբայ, հացաբույս, խոհանոց, լրագիր, հետևանք։

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

Թանձրացական — երամ, վերարկու, ճաշ, ծխախոտ, երաժիշտ, քար, ծառ, հուշարձան, նկար, դասագիրք։

Վերացական — հույս, կասկած, պատիվ, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, արձագանք, հուշ, վախ, բողոք։

3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Լույս, լեռ, գառ, թագ, նազ, վարս, վարդ, ցող, արծիվ, սաթ, խաչ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

Լույս-Լուսիկ, Լուսինե
լեռ-Լեռնիկ, Լեռնուհի
գառ-Գառնիկ
թագ-Թագուհի
նազ-Նազենի, Նազիկ
վարս-Վարսինե
վարդ-Վարդուհի
ցող-Ցողիկ
արծիվ-Արծվիկ
սաթ-Սաթիկ, Սաթեն
խաչ-Խաչիկ

5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:

Սարսափ-ահ, ավարտ-վերջ, գրոհ-հարձակում, տանջանք-տառապանք, ծիծաղ-քրքիջ, որոշում-վճիռ

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:

Հոտ-բույր, բողոք-գանգատ, հռչակ-համբավ, ցավ-կսկիծ, վախ-երկյուղ, զայրույթ-ցասում

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

Գրասեղան, քաղաքապետ, ծովանկար, որսագող, լեռնաշղթա, զարկերակ

ա. մայր, պատկեր, ավազակախումբ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

Մայրապետ, պատկերասրահ, ավազակախումբ, ճակատամարտ, գինեգործ, պարատուն

7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

Արհեստ-արհեստավոր, արհեստանոց
խմոր-խմորեղեն
թագ-թագավոր
գազան-գազանանոց
հավաք-հավաքարար
հեծանիվ-հեծանվորդ
որս-որսորդ, որսանոց
զինվոր-զինվորական
դատ-դատարան, դատավոր
ճանապարհ-ճանապարհորդ
բառ-բառարան
ներկ-ներկարան
առևտուր-առևտրական
երշիկ-երշիկեղեն
խորհուրդ-խորհրդական, խորհրդարան

8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Երկնքի-երկինք, ծերունու-ծերունի, տան-տուն, քրոջ-քույր, տարվա-տարի, առվի-առու, մարդու-մարդ, խմբում-խումբ, սրտից-սիրտ, մոր-մայր, ծաղկով-ծաղիկ, փշատենու-փշատենի, գարնան-գարուն, կավճով-կավիճ, վշտից-վիշտ, մանկության-մանկություն, պատվով-պատիվ, տիրոջ-տեր, շարժման-շարժում, ամուսնում-ամուսին, թփի-թուփ, արյան-արյուն, հաշվից-հաշիվ, աշնան-աշուն, անկյան-անկյուն, կնոջից-կին, քեռու-քեռի, որդու-որդի, ձյան-ձայն, ձկան-ձուկ, գրկից-գիրկ, աղավնու-աղավնի, գրքում-գիրք, շան-շուն:
Օրինակ՝ երկնքի-երկինք, ծերունու-ծերունի:

Բանաստեղծություններ մոր մասին

Հովհաննես Շիրազ

    Մայրս

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր ճորտն ու ծառան է մայրս,
Մեր տան անշուքն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան պուճուրն է մայրս,
Մեր հացն ու ջուրն է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղն ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Ա՜խ, մեր տան Սիսն է մայրս,
Մեր տան Մասիսն է մայրս,
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստվածն է մայրս…

Մայրս

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,

Մայրս մի մայր հասարակ,

Մայրս այս մայր երկրի մեջ,

Արևի դեմ մի ճրագ:

Բայց արևի լույսի տակ,

Երբ ցավեր եք ինձ բերում,

Սրտիս մռայլն անհատակ՝

Այն խեղճ ճրագն է ցրում:

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,

Մայրս մի մայր հասարակ,

Մայրս մի բուռ սրտի մեջ,

Գիշեր ու զօր արեգակ:

Եղիշե Չարենց

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Մարտի 25-29/Ձայնի աղբյուրներ.ձայնի տարածումն ու անդրադարձումը:

Սովորել՝

Ձայնի աղբյուրներ.ձայնի տարածումն ու անդրադարձումը:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչպես է առաջանում ձայնը:Նկարագրե’ք ձայնի առաջացման որևէ օրինակ:

    Մարմինները կամ դրանց մասերը տատանվում են, և առաջանում է ձայնը։ Օրինակ՝ եթե մեղուն թռչում և շարժում է իր թևերը։
  2. Լուսնի վրա անհնար է լսել որևէ ձայն:Ի՞նչն է այդ բացարձակ անդորրի պատճառը:

    Լուսնի վրա օդ չկա, իսկ ձայնային մարմինները տարածվում են օդի միջոցով։
  3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:

Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին քանի որ այդպես նրանք լսում են կենդանիների ոտնաձայները։

Տնային առաջադրանք 

1.Ի՞նչ է կոչվում ինֆրաձայն:

Մինչև 17 Հց հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը կոչվում է ինֆրաձայն:

2.Ո՞ր ձայն ենք անվանում ուլտրաձայն:

20 հազար հերցից բարձր հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը կոչվում է ուլտրաձայն:

3.Ի՞նչպես է տատանվող մարմնից ձայնը հասնում մեր ականջին:

Ձայնը լսելու համար աղբյուրի և ականջի միչև պետք է լինի որևէ հաղորդող միջավայր։ Օդում ստեղծվում է ձայնային ալիք և երբ դա հասնում է մեր ականջին , մենք լսում ենք ձայնը։

4.Մատը թեթևակի հպեք ձեր կոկորդին և խոսեք : Նկարագրեք,թե ինչ եք զգում այդ պահին:

Մատը թեթևակի հպելիս կոկորդին իմ ձայնը կոշտանում է և շատ չի լսվում։ Պատճառն այն է, որ ես սղմել եմ այն տեղը, որտեղից գալիս է մեր ձայնը։

5 Թռիչքի ժամանկան ագռավը մեկ վայրկյանում թևերը թափահարում է 3-4 անգամ, ճնճղուկը՝ մինչև 13 անգամ , իշխանամեղուն ՝ 110 անգամ ,իսկ մոծակը՝ 500-1000 անգամ: Այդ թռչուններից և միջատներից որո՞նք են առաջացնում մարդու համար լսելի ձայն, և որո՞նք՝ ինֆրաձայն:

Ագռավինը և ճնկճղուկինը ինֆրաձայն է, իշամեղուինը՝ լսելի ձայն է, մոծակինը լսելի ձայն է։

Ordering in a café

Customer 1: Can I have an orange juice, please?

Server: Regular or large?

Customer 1: How big is a large?

Server: This is a large. This is a regular.

Customer 1: I’ll have a large, then, please. Without ice.

Server: OK, coming up.

Customer 1: Sorry, I wanted freshly squeezed orange juice.

Server: I’m afraid we only have bottled juices.

Customer 1: Oh, then I’ll have an apple juice instead, please.

Server: Here you go. That’s £3.50, please.

Customer: Thanks.

Server: Thank you.


Server: Can I help anyone?

Customer 2: Who’s next?

Customer 3: You were first, I think.

Customer 2: What teas do you have?

Server: Breakfast tea, mint and green tea.

Customer 2: A mint tea and a slice of lemon cake, please.

Server: To eat in or take away?

Customer 2: Take away, please.

Server: There you go. That’ll be £4.20, please.

Customer 2: Sorry, I’ve only got a fifty.

Server: That’s OK. Here’s your change … 5, 10, 30, 50.


Server: Who’s next?

Customer 4: Can I have a …

Customer 3: Sorry, I think I was in front of you. 

Customer 4: Oh, sorry! 

Customer 3: Can I have a chocolate chip cookie, please?

Server: Would you like a drink with that?

Customer 3: No, thanks. Just the cookie.

Server: OK, then. That’s 95p, please.

Customer 3: Thanks. I think that’s right.

Server: 50, 70, 80, 85, 90, 92, 94, yep, 95. Thank you.

Պարապմունք 83

Այն դրական կոտորակը, որի հայտարարը տասի որևէ աստիճան է (այսինքն հայտարարում այս թվերն են՝10, 100, 1000, 10000, …) հաճախ գրում են ավելի պարզ տեսքով, հայտարարը պարզապես չեն գրում, իսկ ամբողջ և կոտորակային մասերը իրարից անջատում են ստորակետով, տես օրինակը՝
27/10=2. 7/10=2,7
256/100=2.56/100=2, 56

Սովորական կոտորակները, որոնք գրված են այս ձևով, կանվանենք տասնորդական կոտորակներ:
Այսինքն՝ 27/10 և 2, 7-ը նույն թվերն են, մի դեպքում գրված խառը թվի տեսքով, իսկ մյուս դեպքում՝ տասնորդական կոտորակի տեսքով:

Տասնոդրական կոտորակում ստորակետից հետո առաջին կարգն անվանում են տասնորդական կարգ:
Օրինակ՝ 2, 7-ը բաղկացած է 2 ամբողջից և 7 տասնորդականից, կարդում են՝ երկու ամբողջ յոթ տասնորդական: Ստորակետից հետո երկրորդ կարգը անվանում են հարյուրերոդակնների կարգ և այսպես շարունակ, տես նկարը՝

Աշխատանք դասագրքից՝

735. ա) 3, 1 . 2, 9 . 15, 4 . 0,3 . 0,5
բ) 5, 12 . 7, 20 . 6, 91 . 0, 13. 0, 85
գ) 5, 135 . 17, 399 . 8, 999 . 0, 777 . 0, 123
դ) 4, 8899 . 1, 5678 . 0, 1234 . 0, 6969:

736. ա) 3,2 = 32/10, 7,3 = 73/10, 3,5=35/10, 0,1=1/10, 0,9=9/10
բ) 7, 12 = 712/100, 9,23 = 923/100, 10,34=1034/1000, 0,45=45/100
գ) 12,333=12333/1000, 16,596=16596/1000, 0,887=887/1000, 0,379=379/1000, 0,111=111/1000
դ) 2,1111= 21111/10000, 5,1995=51995/10000, 4,1996=41996/10000, 0,1997=1997/10000, 0,1998=1998/10000

737. ա) 4,1/100 =4,01 . 215,3/100=215,03 . 9/100=0,09 . 2/100 = 0,02
բ) 3, 1/1000 = 3,001 . 7,12/1000 = 7,012 . 8/1000 = 0,008 . 81/1000 = 0,081

26/10=2 4/10=2, 4, 72/100, 3/10, 15/10=1 5/10= 1, 5, 54/100 

Շարունակել և ավարտել 10-ը նախադասությամբ:

Շարունակել և ավարտել 10-ը նախադասությամբ:

Արտաքուստ հանգիստ ու խաղաղ սպասում էր: Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին նետած հայացքներն էին մատնում, որ շտապում է: Վերջապես ավտոբուսը եկավ: Մոտեցավ, ուզում էր բարձրանալ, բայց ինչ—որ հայացք նրան ստիպեց շրջվել: Մի փոքրիկ շնիկ՝ լեզուն դուրս հանած, նայում էր նրան։ Մոտեցավ շանը, նկատեց, որ դիմացի ոտքը կաղում է։ Շնիկը վիրավոր էր։ Պետք էր հասցնել անասնաբույժի մոտ։ Բոլորովին մոռացավ, որ դասից ուշանում էր։ Վերցրեց փոքրիկ կենդանուն և տարավ անասնաբույժի մոտ։ Վիրակապ դնելուց հետո անասնաբույժն ասաց, որ պետք է հոգ տանել կենդանու մասին։ Մի պահ չգիտեր ինչ անել, հետո հասկացավ, որ շուտով նոր ընկեր է ունենալու, որն ամեն օր իրեն ուղեկցելու է դեպի ավտոբուսի կանգառ։ Եվ այս պատահական հանդիպումը փոխեց նրա ամբողջ կյանքը։

Պարապմունք 82

1.Ենթադրենք` տրված է մի թիվ: Նշանակե՛ք այն որևէ լատիներեն տառով և տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք.

ա) այդ թվի կրկնապատիկը,

2x

բ) այդ թվի կեսը,

x/2

գ) այդ թվի երկու երրորդը,

2/3x

դ) այդ թվից հինգով մեծ թիվը,

x+5

ե) այդ թվից 10-ով փոքր թիվը:

x-10

2. Տղան նետում էր մետաղադրամը, ապա գրում էր արդյունքը՝ «զինանիշ» կամ «թիվ»։ 100 նետումից 56-ի արդյունքը եղել էր «զինանիշը»։ Ինչի՞ է հավասար՝

ա) «զինանիշ» արդյունքով նետումների քանակի հարաբերությունը բոլոր նետումների քանակին

56/100

բ) «թիվ» արդյունքի նետումների քանակի հարաբերությունը բոլոր նետումների քանակին

44/100

3. Նետել են խաղոսկրը։ Գտե՛ք 4-ից մեծ թիվ բացվելու հավանականությունը:

2/6

4. Նավակի սեփական արագությունը 12. ½ կմ/ժ է, իսկ գետի հոսանքի արագությունը՝2. 1/2 կմ/ժ։ Երկու նավակայանների հեռավորությունը 15կմ է։ Ինչքա՞ն ժամանակ կծախսի նավակը մի նավակայանից մյուսը հասնելու և վերադառնալու համար։

2.5 ժամ

5. Խանութում 5 արկղ նարինջ կար։ Օրվա առաջին կեսին վաճառելու համար յուրաքանչյուր արկղից հանեցին 4 կգ նարինջ, օրվա երկրորդ կեսին՝ ևս 3 կգ։ Դրանից հետո բոլոր արկղերում մնաց այնքան նարինջ, ինչքան հանել էին։ Օրվա սկզբում ընդամենը ինչքա՞ն նարինջ կար յուրաքանչյուր արկղում։

4+3=7
7+7=14կգ

6. Գտե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք աստղանիշի տեղում գրելու դեպքում երկու անհավասարություններն էլ ճիշտ կլինեն.

ա) 0 < 2 < 3, գ) 8 < 9 < 10, ե) – 6 < -5, -4, -3, -2 < – 1,

բ) – 4 < -3, -2, -1 < 0, դ) – 3 < -2, -1, 0, 1, 2 < 3, զ) –1< 0 < 1։

7. Գտե՛ք գումարը.

ա) –5 + 7=2, գ) 80 + (–100)=-20,  ե) –23 + (–14)=-37,

բ) –15 + 8=-7, դ) 32 + (–41)=-9,  թ) –29 + 27=-2։

Պարապմունք 81

1. Կատարե՛ք գործողությունները՝ թվերը գրի առնելով թվանշաններով, թվաբանական գործողությունները՝ համապատասխան նշաններով.

ա) քառասուներեք ամբողջ յոթ տասներորդին գումարած տասնյոթ ամբողջ ութ տասնհինգերորդ,

43 7/10+17 8/15=437/10+263/15=1331/30+526/30=1837/30

բ) քսան ամբողջ ինը տասնչորսերորդից հանած տասներկու ամբողջ երեք յոթերորդ,

20 9/14-12 3/7=289/14+87/7=578/28-348/28=230/28

գ) վեց ամբողջ հինգ վեցերորդը բազմապատկած երկու ամբողջ երեք քառորդով,

6 5/6x 2 3/4=41/6×11/4=451/24

դ) երեսուն ամբողջ վեց քսանհինգերորդը բաժանած քսան ամբողջ երկու հինգերորդի։

30 6/25 : 20 2/5 = 756/25 : 102/5 = 756/25 x 5/102 = 756/510

2. Գտե՛ք հարաբերությունը.

ա) 300-ի և 20-ի, բ)1/4 -ի և 1/8-ի։

ա) 300/20=15, բ) 1/4:1/8=2

3. Հավասարաչափ հոսող ջուրը 5 ժամում լցնում է ավազանի՝ 400 մ^3 ծավալով մասը։ Քանի՞ ժամում կլցվի ամբողջ ավազանը, եթե նրա ծավալը 640 մ^3 է։

400:5=80

640:80=8

4. Վարել են դաշտի մակերեսի ⅞ մասը, որ 140 հա է։ Գտե՛ք ամբողջ դաշտի մակերեսը։

140×8:7=160

5. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ 10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի համեմատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։

5600:100×10=560

5600+560=6160

6160:100×10=616

6160-616=5544

Պատ.՝ գինը դարձավ ավելի էժան: