Գործնական քերականություն

  • Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;
    Առաջ մտածիր, հետո խոսիր։
    Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
    Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին։
    Մի գիժ քար գցեց հորը, քառասուն խելոք չկարողացան հանել։
    Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
    Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
    Չկա չարիք՝ առանց բարիք։
    Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
    Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը չաղանում է։
    Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
    Կուշտը սովածին չի հասկանա։
    Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
    Հիշելով անցյալը՝ կճանաչես ներկան։
    Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։
    Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
    Քիչ խոսիր, շատ գործիր;

Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ-վճիտ,
 այգաբաց-լուսաաբաց
 աշտանակ-ճրագակալ
 գիրթ-շետակի
 թափոր-երթ
 կտրիճ-քաջ
 մահիկ-կիսալուսին
 շեղբ-սայր
սկահակ-գավաթ
դշխուհի-գեղեցկուհի
դժնի-դաժան
մարտիկ-զինվոր
մթնշաղ-վերջալույս

Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ, ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

Թագուհի, Վահան, Յասաման, Մարտիրոս, Նվեր, Զատիկ, Ազատ, Արև, Ասպետ, Հերոս

Ֆլեշմոբյան խնդիրների քննարկում/Պարապմունք 102


1.Տեղափոխելով ընդամենը 2  լուցկու հատիկ՝ ստացիր  առնվազն հինգ տարբեր թվանշան պարունակող հնարավոր  ամենամեծ վեցանիշ թիվը։

961185

2.Վերականգնիր հավասարությունը՝ օգտագործելով   թվաբանական գործողության նշանները:  8 7 6 5 4 3 2 1 = 3

87-6-54-3-21=3, 8-7-6+5-4+3×2+1=3

3. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ,  կարմիր ու վարդագույն կակաչներից կազմված  ծաղկեփունջ, որը կազմված էր 25 ծաղկից:   Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ ծաղկեփնջում սպիտակ ու կարմիր կակաչների քանակը հավասար էր, իսկ վարդագույն կակաչները 2 անգամ քիչ էին  սպիտակներից։

10

4. Կշեռքին դրված միրգը տարայի հետ միասին 1կգ 200գ է: Մրգի կեսը վերցնելուց հետո այն դարձավ՝ 800գ։ Քանի՞ գրամ է տարան:

800×2=1600

1600-1200=400

400գ

5. Գտիր ամենամեծ երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը 8 է, իսկ արտադրալը՝  15։

53

6.Թվի և իր կրկնապատիկի  գումարը   քանի՞  անգամ է մեծ այդ թվի կեսից։

6

7.  Արմենը 11 տարեկան է, իսկ Միքայելը՝ 1 տարեկան։  Քանի՞  տարի հետո  Արմենը Միքայելից  մեծ կլինի երկու անգամ։

9 տարուց

8.  Քառակուսու մակերեսը  36 է։  5 այդպիսի քառակուսիներ  իրար  կողք դասավորելով ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան  պարագիծը։

5×6=30

P=30+30+6+6=72սմ


9. Աննան, երբ  իր մոտ եղած կոնֆետները  որոշեց  հավասարապես տեղավորել   8  տուփում, նկատեց, որ  2 կոնֆետ ավելանում է։ Նա տուփերի քանակը ավելացրեց 4-ով ու կրկին փորձեց հավասարապես տեղավորել  եղած տուփերում,  սակայն նկատեց, որ այդ դեպքում ևս ավելանում է 2 կոնֆետ։  Ամենաքիչը  քանի՞  կոնֆետ կարող էր ունենալ  Աննան, եթե հայտնի է, որ նրա ունեցած կոնֆետների քանակը երկնիշ թիվ է։

26

10.  Գնացքը հաստատուն արագությամբ շարժվելով 2 օրում անցավ 2720կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 20 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամով պակաս, քան առաջին օրը։ Գնացքը որքա՞ն ճանապարհ  անցավ առաջին օրը։

20-6=14

20+14=34

2720:34=80

80×20=1600

1600կմ