Ապրիլ ամսվա ֆլեշմոբ/Երկրորդ մակարդակ

1. Տեղափոխելով ընդամենը 2  լուցկու հատիկ՝ ստացիր  առնվազն հինգ տարբեր թվանշան պարունակող հնարավոր  ամենամեծ վեցանիշ թիվը։

Captionless Image

961185

2. Վերականգնիր հավասարությունը՝ օգտագործելով   թվաբանական գործողության նշանները:  8 7 6 5 4 3 2 1 = 3

Այստեղ կա երկու տարբերակ՝

87-6-54-3-21=3, 8-7-6+5-4+(3×2)+1=3

3. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ,  կարմիր ու վարդագույն կակաչներից կազմված  ծաղկեփունջ, որը կազմված էր 25 ծաղկից:   Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ ծաղկեփնջում սպիտակ ու կարմիր կակաչների քանակը հավասար էր, իսկ վարդագույն կակաչները 2 անգամ քիչ էին  սպիտակներից։

10

4. Կշեռքին դրված միրգը տարայի հետ միասին 1կգ 200գ է: Մրգի կեսը վերցնելուց հետո այն դարձավ՝ 800գ։ Քանի՞ գրամ է տարան:

800×2=1600 գրամ

1600-1200=400 գրամ

5. Գտիր ամենամեծ երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը 8 է, իսկ արտադրալը՝  15։

Գտնում ենք 15-ին պատիկ թիվ։ Հասկացա, թե որ թվերի արտադրյալն է տալիս 15։ Դա 3,5, իսկ նրանց գումարը 3+5=8, այն համապատասխանում է բոլոր պահանջներին։ Դե ամենամեծ երկնիշ թիվն էլ գտնելու համար, պետք է դասավորել թվերը ձախից աջ նվազման կարգով։

53

6. Թվի և իր կրկնապատիկի գումարը քանի՞ անգամ է մեծ այդ թվի կեսից։

6 անգամ

7. Արմենը 11 տարեկան է, իսկ Միքայելը՝ 1 տարեկան։  Քանի՞ տարի հետո Արմենը Միքայելից  մեծ կլինի երկու անգամ։

9 տարուց

8.  Քառակուսու մակերեսը 36 է։ 5 այդպիսի քառակուսիներ իրար կողք դասավորելով ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան  պարագիծը։

72 սմ

9. Աննան, երբ  իր մոտ եղած կոնֆետները  որոշեց  հավասարապես տեղավորել 8 տուփում, նկատեց, որ 2 կոնֆետ ավելանում է։ Նա տուփերի քանակը ավելացրեց 4-ով ու կրկին փորձեց հավասարապես տեղավորել  եղած տուփերում, սակայն նկատեց, որ այդ դեպքում ևս ավելանում է 2 կոնֆետ։ Ամենաքիչը քանի՞ կոնֆետ կարող էր ունենալ Աննան, եթե հայտնի է, որ նրա ունեցած կոնֆետների քանակը երկնիշ թիվ է։

Գտնում ենք ութի պատիկ թիվ, որին գումարելով 2, կարող ենք ստանալ առաջին խնդրի պահանջը։ Երկրորդ անգամ պետք է յոթին պատիկ թիվ գնտել։ Դա 28-ն, որովհետև բացի այդ թվից, ուրիշ թիվ չի կարող բաժանվել և արդյունքում ունենալ 2 մնացորդ։

26 կոնֆետ

10.  Գնացքը հաստատուն արագությամբ շարժվելով 2 օրում անցավ 2720կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 20 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամով պակաս, քան առաջին օրը։ Գնացքը որքա՞ն ճանապարհ  անցավ առաջին օրը։

1600 կմ

Ապրիլ ամսվա ֆլեշմոբ/Առաջարկում են սովորողները

1. Կարինե, Մարինե և Նարինե քույրերն ունեն տարբեր տարիքներ։ Հայտնի է, որ Կարինեն ամենափոքրը չէ, Մարինեն ամենամեծը չէ, Նարինեն ամենամեծն է: Դասավորեք քույրերին մեծից փոքր՝ ըստ տարիքի:

Նարինե, Կարինե, Մարինե

2. Չորս ընկերներ կինոյի չորս տոմս գնեցին: Քանի՞ տարբեր եղանակով կարող են զբաղեցնել իրենց տեղերը կինոսրահում:

24 եղանակներով

3. Աննայի տատիկը ծնվել է 1922 թվականի ապրիլի 26-ին։ Քանի՞ տարեկան կլինի տատիկը 2022 թվականի ապրիլի 6-ին:

99

4. Թռվռան Ճպուռը քնում էր  ամառվա յուրաքանչյուր օրվա կեսը, պարում էր ամեն օրվա մեկ երրորդ մասը և երգում էր մեկ վեցերորդ մասը: Մնացած ժամանակը նա որոշեց տրամադրել ձմռանը պատրաստվելուն։ Օրական քանի՞ ժամ էր Ճպուռը պատրաստվում ձմռանը:

0 ժամ

5. Ո՞ր երկու թվերի տեղերը փոխելիս կստացվի մոգական քառակուսի:

Подпись отсутствует

Պետք է փոխել 6-ի և 8-ի տեղերը

6. Մանկական դոմինոյի խաղաքարերի վրա պատկերված են 12 տարբեր կենդանիներ: Քանի՞ խաղաքար է պարունակում դոմինոյի այդպիսի լրիվ հավաքածուն:

Подпись отсутствует

990

7. Մանանը մի քանի եռանկյուն սոսնձեց միմյանց և ստացավ նկարում բերված աստղը: Ամենաքիչը քանի՞ եռանկյուն է օգտագործել Մանանը:

Подпись отсутствует

3

8. Գտիր այն բոլոր եռանիշ թվերի քանակը, որոնք յոթի բաժանելիս մնացորդում ստացվում է 2:

12

9. Յոթ հաջորդական ամբողջ թվերից  երեք ամենափոքրերի գումարը հավասար է 66-ի: Հաշվիր այդ թվերից երեք ամենամեծ թվերի գումարը:

78

10. Առաջին հողափոր մեքենան կարող է խրամատը փորել 30 ժամում, իսկ երկրորդը՝ 20 ժամում։ Սկզբում առաջինը մենակ աշխատեց 9 ժամ, այնուհետև մնացած աշխատանքը արեց միայն երկրորդը։ Երկրորդ մեքենան քանի՞ ժամում ավարտեց աշխատանքը։

23 ժամում