Ամփոփում ենք ուսումնական տարին/Մաթեմատիկա

Մաթեմատիկան այս տարին մեզ դասավանդեց Ընկեր Լիանան, նրա օգնությամբ մենք շատ նոր գիտելիքներ ձեռք բերեցինք, ուսումնասիրեցինք մինուսները և պլյուսները, մասշտաբը, կատարեցինք հետաքրքիր նախագծեր, ինչպես օրինակ գտանք և թարգմանեցինք Անանիա Շիրակացու խնդիրներից, ոուսումնասիրեցինք կոորդինատային առանքը կամ կորդինատային ուղիղը։
Սովորեցինք լուծել անհայտով հավասարումներ, կլորացնել թվեր, հաշվել տոկոսներ, գտնել թվի տասնորդական կամ հարյուրերորդական մասեր, մտածել և հորինել խնդիրներ, մաթեմատիկական խաղեր, վերլուծել տվյալներ, լուծել հավանականության վերաբերյալ խնդիրներ, ինչպես նաև վերլուծել եմ փետրվար ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի մասնակցության տվյալները։

Մասնակցել եմ Վիկտոր Համբարձումյանի օրեր կրթահամալիրում նախագծին, իմ սենյակի հատակագիծը նախագծին, կոորդիանատային համակարգ, պատկերների ստացում նախագծին, միջին թվաբանական նախագծին, ՄաթեՄարդ նախագծին

Այս տարի նաև սովորեցինք, թե ինչպես օգտվել geogebra ծրագրով և նույնիսկ կոորդինատային համակարգի օգնությամբ geogebra ծրագրով ստացանք տարբեր նկարներ և նաև մենք ինքներս ստեղծեցինք մեր ուզած կենդանին կամ առարկան։ Դա իմ ամենասիրելի թեմաներից է։ Ես մասնակցել եմ նաև մաթեմատիկայի ֆլեշմոբերին, որոնց ժամանակ շատ հետաքրքիր խնդիրների և առաջադրանքների եմ հանդիպել և նաև ես էլ եմ առաջարկել խնդիրներ։

Ես մի քիչ դժվարանում եմ հասկանալ հարաբերության վերաբերյալ խնդիրները։

Իմ կատարած աշխատանքներին կարող եք ծանոթանալ ստորև՝

https://mdavit.wordpress.com/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1-6/

Պարապմունք 113

Օրվա աշխատանքը՝
1) Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում են մեկ պատահական գնդիկ: Որքա՞ն է հավանականությունը, որ դուրս եկած գնդիկը կլինի կարմիր գույն:

8+8+4=20

8/20=2/5

2) Գրե՛ք յոթ թվերի հաջորդականություն, որում առաջին թիվը 6-ն է, երկրորդը՝ 2-ը, իսկ յուրաքանչյուր հաջորդը հավասար է նախորդ երկուսի գումարին։

6, 2, 8, 10, 18, 28, 46

3) 11000 դրամով ապրանք են գնել և նախատեսում են 15 % շահույթ ստանալ: Դրա համար ի՞նչ գնով պետք է վաճառել ապրանքը:

11000×15:100=1650

11000+1650=12650

4) Ի՞նչ թիվ է անհրաժեշտ գրել տառի փոխարեն, որպեսզի ստացվի համեմատություն

9/y=⅖

y=9×5:2=22.5

5)  30 սմ երկարությամբ հատվածը բաժանե՛ք երկու հատվածների, որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 3։

2+3=5

30:5=6

6×2=12

6×3=18

6) 200 հեռուստացույցից 20-ը անորակ են: Ինչի՞ է հավասար հավանականությունը, որ գնված մեկ հեռուսատացույցը կլինի որակյալ է:
200-20=180

180/200=9/10

7) Բանկն ամեն ամիս յուրաքանչյուր հաշվի ավելացնում է 3 %։ Ի՞նչ գումար կլինի հաշվում երկու ամիս անց, եթե սկզբում եղել է 150000 դրամ։
150 000×3:100=4500

150 000 + 4500=154500

154500×3:100=4635

154500+4635=159135

8) Ո՞ր թվանշանն է պետք ձախից և աջից կցագրել 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը՝

ա) բաժանվի 3-ի, — 2 — 2232:3=744
բ) բաժանվի 9-ի։
2 — 2232:9=248

9) Ճի՞շտ են արդյոք հետևյալ պնդումները.

ա) Երկու զույգ թվեր չեն կարող փոխադարձաբար պարզ լինել։
Այո
բ) Զույգ թիվը և կենտ թիվ փոխադարձաբար պարզ են։

Ոչ

Գործնական քերականություն

  1. Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.
    ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
    բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
    գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
    դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
    ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
    զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)
  2. Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:
    Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:
  3.  Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:
    Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր,  ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր;

    Կեսօր, շաքարավազ, մայրուղի, տանտեր, հորեղբայր։
  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 
    Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:

    Սփրթնել-գունատվել, ծաղրել-հեգնել, սարսափել-ահաբեկվել, աղաչել-աղերսել, սաստկանալ-ուժեղանալ, իշխել-տիրել
  2. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:
    Լուռումունջ, ազնիվ, մեծամիտ, չնաշխարհիկ, լռելյայն, քաջ, սրտացավ, անկեղծ, չքնաղ, գոռոզ, խիզախ, գթասիրտ:

    Լուռումունջ-լռելյայն, ազնիվ-անկեղծ, մեծամիտ-գոռոզ, չնաշխարհիկ-չքնաղ, քաջ-խիզախ, սրտացավ-գթասիրտ
  3. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:
    Վախ, դրացի,  մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ:

    Վախ-երկյուղ, դրացի-հարևան, մրրիկ-փոթորիկ, երանգ-գույն, տրտմություն-թախիծ, կասկածանք-տարակուսանք

Աշխատանքների գնահատում

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։

    16
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։

    Մաթեմատիկական խաղեր

    Նվիրելու իմ ալգորիթմը

    Շիրակացու օրեր

    Բլեզ Պասկալ

    Կրթահամալիրի մասին վերաբերյալ խնդիրներ

    Իմ կազմած խնդիրները
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։

Խնդիրներ տոկոսներով

Մաթեմատիկական խաղեր

Ապրիլ ամսվա ֆլեշմոբ/Երկրորդ մակարդակ
Ապրիլ ամսվա ֆլեշմոբ/Առաջարկում են սովորողները

Նվիրելու իմ ալգորիթմը

Հունվար ամսվա ֆլեշմոբ/Երկրորդ մակարդակ
Նոյեմբեր ամսվա ֆլեշմոբ/Երկրորդ մակարդակՇ

Շիրակացու օրեր

Մարտ ամսվա ֆլեշմոբ/Երկրորդ մակարդակ
Մարտ ամսվա ֆլեշմոբ/Առաջարկում են սովորողները

Դեկտեմբերյան ֆլեշմոբ/երկրորդ մակարդակ
Դեկտեմբերյան ֆլեշմոբ/Առաջադրում են սովորողները

Բլեզ Պասկալ

Հոկտեմբեր ամսվա ֆլեշմոբ/Երկրորդ մակարդակ

Կրթահամալիրի մասին վերաբերյալ խնդիրներ

Իմ կազմած խնդիրները

Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։

Մասնակցել եմ բոլոր նախագծերին

Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։

Բաց թողնված աշխատանք չունեմ

Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։

Կուզենամ ալգորիթմային խնդիրներ և խնդիրներ խաղերի միջոցով

Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։

Սիրով և ակտիվ

Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը

9-10