Անանիա Շիրակացի/Հին խնդիրների ժողովածու

Խնդիր 1

Ես եկեղեցի էի կառուցում, աշխատանքի վերցրեցի պատշարի, որն ամեն օր շարում էր 140 քար, և աշխատանքը սկսելուց 39 օր անց, աշխատանքի վերցրի ևս մեկ պատշարի, ով ամեն օր շարում էր 218 քար: Եվ երբ երկուսի աշխատանքները հավասարվեցին, եկեղեցին պատրաստ էր: Հաշվիր, թե քանի օրում 2-րդ պատշարը հավասարվեց 1-ինին:

Լուծում

1) 140×39 = 5460 առաջին պատշարը մենակով հասցրեց շարել 5460 քար

2) 218 – 140 = 78 2-րդ պատշարը օրական 78 քարով ավել էր շարում առաջինից

3) 5460 : 78 = 70    2-րդ պատշարին պահանջվեց 70 օր, որպեսզի հավասարվի

4) 39 + 70 = 109    109 օր պահանջվեց եկեղեցու կառուցմանը

Խնդիր 2

Պարսիկների դեմ հայերի ապստամբության ժամանակ, երբ Զաուրակ Կամսարականը սպանեց Սուրենին, հայ զինվորականներից մեկը դեսպան ուղարկեց պարսկական թագավորին, որպեսզի նրան զեկուցի այդ տխուր լուրը: Դեսպանն օրական անցնում էր հիսուն մղոն: Այդ մասին տասնհինգ օր անց իմացավ Զաուրակ Կամսարականը և իր մարդկանց ուղարկեց դեսպանին ընդառաջ: Նրա մարդիկ օրական անցնում էին ութսուն մղոն: Իմացիր, թե քանի օրում հասան դեսպանին:

Լուծում

  1. 50×15 = 750  Դեսպանը 15 օրում անցավ 750 մղոն
  2. 80 – 50 = 30 Թագավորի մարդիկ օրական 30 մղոն ավել էին անցնում
  3. 750 : 30 = 25    25 օր պահանջվեց, որպեսզի թագավորի մարդիկ հասնեն դեսպանին

Автор

Դավիթ

Ողջույն ։) Ես Դավիթ Մուրադյանն եմ, բարի գալուստ իմ բլոգ։ Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, հեծանիվ վարել, գիրք կարդալ, սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, ուսուցիչներիս։ Սիրում եմ նաև բնություն, արև, ծով։

Оставьте комментарий