Վիկտոր Համբարձումյան նախագիծ

Վիկտոր Համբարձումյանը  Հայաստանի Ազգային հերոս է, ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5-ին (18-ին) Թբիլիսիում: Նա հայ աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի սովետական դպրոցի հիմնադիրը։ Համբարձումյանը մեծ ավանդ ունի հայկական ՍՍՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի կտրուկ բարձրացման, ժամանակակից մի քանի գիտական ուղղությունների ստեղծման և բարձրորակ կադրերի պատրաստման գործում: 1944 թվականին Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում հիմնեց աստղաֆիզիկայի ամբիոնը։ Ընդամենը երկու տարի անց գլխավորեց Բյուրականի աստղադիտարանը և ղեկավարեց այն շուրջ 40 տարի։ 1947 թվականին Վիկտոր Համբարձումյանը ընտվեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ ու մնաց այդ պաշտոնում մինչ 1993 թվականը. այս ամենը աստղաֆիզիկոսի ձեռքբերումների ու կոչումների մի փոքրիկ մասն են… այդուհանդերձ, Համաբարձումյանը ԽՍՀՄ տեսական աստղաֆիզիկայի առջաին դասագրքի ու բազմաթիվ գիտական աշխատությունների։ Աստղաֆիզիկոսը գիտական դպրոցներ է հիմնել Բյուրականում ու Գյումրիում։

Մեծ աստղաֆիզիկոսը մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է իր հիմնադրի անունը։

Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սետպեմբերի 18-ը, հռչակվել է աստղաֆիզիկայի օր, իսկ 1972 թվականին Ղրիմի աստղադիտարանի հայտնաբերած փոքր մոլորակը կոչվել է Համբարձումյանի անունով՝ «1905 Ambartsumyan»։

Գիտեի, որ Վիկտոր Համբարձումյանը աստաղաֆիզիկոս է և որ Բյուրականի աստղադիտարանը իր անունով է։

Արտագալակտիկական աստղագիտություն

Վ. Համբարձումյանի աշխատությունների մի մեծ շարք նվիրված է մեր Գալակտիկայի նման հսկայական աստղային համակարգերի` գալակտիկաների էվոլյուցիայի խնդիրներին: Հարկ է նշել գալակտիկաների կորիզների (կենտրոնական խտացումների) ակտիվության մասին նոր հայեցակարգը: Ըստ այս հայեցակարգի գալակտիկաների կորիզները վճռորոշ դեր են կատարում գալակտիկաների եւ դրանց համակարգերի ծագման եւ էվոլյուցիայի մեջ: Այս հետազոտությունների շնորհիվ արտագալակտիկական աստղագիտության գլխավոր խնդիրը դարձավ գալակտիկաներում դիտվող ահռելի չափերի անկայունության երեւույթների ուսումնասիրությունը: Այս շարքին են հարում նաեւ Վ. Համբարձումյանի եւ իր աշակերտների կարեւոր հետազոտությունները` նվիրված հսկա գալակտիկաների կորիզներից կապույտ արտանետումների, նոր տիպի գալակտիկական համակարգերի` այսպես կոչված` կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբերի հայտնաբերմանն ու ուսումնասիրությանը:

Վիկտորինա

Автор

Դավիթ

Ողջույն ։) Ես Դավիթ Մուրադյանն եմ, բարի գալուստ իմ բլոգ։ Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, հեծանիվ վարել, գիրք կարդալ, սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, ուսուցիչներիս։ Սիրում եմ նաև բնություն, արև, ծով։

Оставьте комментарий