Երբեք ուշ չէ փոխվելու համար

Դավիթ անունով մի տղա կար, ում ծնողներն այնքան էին ասել, որ ինքն ամենալավն ու ամենագեղեցիկն է, որ Դավիթը իրեն բոլորից վեր էր դասում։ Նրանք ապրում էին մեծ և գեղեցիկ առանձնատանը։ Դավիթն ընկերություն էր անում միայն իրենց ընտանիքի բարեկամների հետ։ Երբ փողոցում տեսնում էր մեկին, միշտ ծաղրում էր և ասում․ < Կուզենայի՞ք ինձ նման գեղեցիկ և ամրակազմ լինել>։ Ոմանք նեղանում էին նրանից, ոմանք՝ արհամարհում, ոմանք էլ՝ խղճում նրան, քանի որ գիտեին, որ մեծամտությունը չարիք է։ Մի օր ընկերների հետ խաղալիս Դավիթը տեսավ մի գեղեցիկ, կապուտաչյա, երկար մազերով մի աղջկա։ Նրան շատ դուր եկավ այդ աղջիկը, բայց երբ մոտեցավ այդ աղջկան, որպեսզի ծանոթանա և ընկերանա, աղջիկը անգամ չնայեց նրա կողմը։ Դավիթը բարկացավ և գոռաց․ <Ինչպե՞ս կարելի արհամարհել ինձ, չէ՞ որ ես այս քաղաքի ամենագեղեցիկ տղան եմ>։ Իսկ աղջիկը նրան պատասխանեց․<Լինել տեսքով գեղեցիկ, դեռ չի նշանակում հոգով նույնպես գեղեցիկ լինել, իսկ դու մեծամիտ և ինքնահավան ես>։ Աղջկա խոսքերը Դավիթին մտածելու տեղիք տվեցին։ Նա մի քանի օր շարունակ մտածում էր աղջկա խոսքերի մասին և անընդհատ տխուր էր։ Նա միայն այդ ժամանակ հասկացավ, որ երջանկությունը գեղեցիկ լինելու մեջ չէ։ Երջանկությունը բարի, զիջող և ընկերասեր լինելու մեջ է։ Նա ներողություն խնդրեց բոլորից, ում նեղացրել էր և նրա դեմքին իսկույն ժպիտ հայտնվեց։

Թեմայի ամփոփում։Մայիսի 23֊27։

  1. ՞նչ է բջիջը:

    Բջիջը կառուցվածքային միավոր է, որից կազմված են բոլոր կենդանի օրգանիզմները։
  2. Ո՞ր նյութերն են բջջում էներգիայի հիմնական աղբյուրը:

    Բջիջում էներգիայի հիմնական աղբյուրները ճարպերն են և ածխաջրերը։
  3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

    Կորիզավոր բջիջը բաղկացած է բջջաթաղանթից, ցիտոպլզմայից և կորիզից:
  4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

    Բջջաթաղանթը կատարում է պաշտպանողական դեր: Դրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Օրինակ՝ կիտրոնի բջջահյությում պարունակվում է կիտրոնաթթու ։ Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է։
  5. Որտե՞ղ է գտնվում բջջահյութը,և ի՞նչէ այն պարունակում ։

    Բջջահյութը հեղուկ է՝ ջրի մեջ լուծված շաքարով և զանազան այլ նյութերով: Բջջահյութ շատ կա հասուն պտուղների բջիջներում և բույսերի հյութալի օրգաններում:

Ի՞նչ է հյուսվածքը։

Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքներով և գորգածառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք։

  1. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։

Բարձրակարգ բույսերում տարբերվում են գոյացնող, հիմնական ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները:՝

Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացնող հյուսվածքը։

Արմատի ծայրին և ընձյուղի գագաթին գտնվող գոյացող հյուսվածքները ապահովում է բույսի աճն ըստ երկարության, իսկ ցողուններում ու արմատներում գտնվողները՝ ըստ հաստության:

Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

Բույսի և նրա օրգանների հենարանի դերն է կատարում մեխանիկական հյուսվածքը:

Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Կենդանական օրգանիզմերում են չորս տեսակի հյուսվածքներ՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը։

Շարակցական հյուսվածքը կենդանի օրգանիզմում կատարում է հենարանային և պաշտպանողական դեր: Այն կարող է լինել պինդ, փուխր կամ հեղուկ: Օրինակ՝ արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է:

Որո՞նք են բույսի վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում։

Արմատը և ընձյուղը բույսի վեգետատիվ օրգաններն են։ Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճը, զարգացումը և վեգետատիվ բազմացումը։

Արմատի ի՞նչ ձևափոխություն գիտեք։

Շնչող արմատներ, օդային արմատներ, հենարանային արմատներ։

Որո՞նք են արմատի գործառույթները։

Արմատներով բույսը ամրանում է հողին։ Արմատը հողից կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղերը։ Արմատի միջոցով բույսը բազմանում է։