Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն/7-րդ դասարան

7-րդ դասարանի 1-ին ուսսւմնական շրջանը բավականին հագեցած, բայց և հետաքրքիր էր։ Այս տարի մենք անցանք նոր առարկաներ՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, մայրենի առարկան բաժանվեց 2 մասի՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկան նույնպես անցանք 2 առանձին բաժիններով՝ հանրահաշիվ և երկրաչափություն։

Ես մասնակցել եմ շատ նախագծերի, կատարել եմ տարբեր թարգմանություններ, փորձեր, մասնակցել եմ գրեթե բոլոր առարկաների ֆլեշմոբերին և ինքնաստուգումներին։

Բոլոր առարկաների իմ հաշվետվությունները կարող եք գտնել իմ բլոգում՝ Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն/7-րդ դասարան։

Մաթեմատիկա առանց բանաձևերի հաշվետվություն/7-րդ դասարան/1-ին կիսամյակ

Մաթեմատիկա առանց բանաձևերի առարկայի շրջանակում մենք կատարել ենք տրամաբանական և հետաքրքրաշարժ տարբեր խնդիրներ՝ օրինաչափության, լուծույթի տոկոսների և այլ թեմաների վերաբերյալ։

Մաթեմատիկա առանց բանաձևի առարկայից իմ կատարած աշխատանքներին կարող եք ծանոթանալ իմ բլոգում՝ Մաթեմատիկա առանց բանաձևերի 7։

Պատմության հաշվետվություն/7-րդ դասարան/1-ին կիսամյակ

Պատմությունն իմ ամենասիրած առարկաներից է։ Պատմության ուսումնասիրության ձևաչափը ինձ շատ է դուր գալիս։ Մենք պատրաստում ենք տարբեր նախագծեր, կատարում թարգմանություններ, իրականացնում ինքնաստուգումներ, սովորում նոր բառեր։

7-րդ դասարանի 1-ին կիսամյակում, անհատական նախագծի շրջանակում, ես ուսումնասիրեցի Վինձորների դինաստիան։ Նախագիծն իրականացնելու համար ես օգտվեցի տարբեր աղբյուրներից և կատարեցի թարգմանություններ։

Մեր անցած թեմաներից ինձ շատ է հետաքրքրել քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն։ Առաջին դարում հայոց իշխանները, թագավորները հեթանոսներ էին և թշնամաբար էին տրամադրված քրիստոնեության նկատմամբ, քանի որ այն սպառնում էր իրենց համար սովորական դարձած կենցաղին և կարգերին։ Չնայած այդ հանգամանքին՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ըստ հետագա շրջանի հայ պատմագիրների, առաջին դարում սկսում են քրիստոնեություն տարածել Հայաստանում։ Ինչպես առաքյալները, այնպես էլ միանձնուհիները, չեն վախենում հետապնդումներից և տարածում են քրիստոնեությունը։ Իսկ մենք գիտենք, որ ցանկացած ազգի պահպանման և այլ ազգերին չձուլվելու համար կարևոր է ունենալ սեփական գիրը, լեզուն, կրոնը, մշակույթը։

Պատմություն առարկայից իմ կատարած աշխատանքներին կարող եք ծանոթանալ իմ բլոգում՝ Պատմություն 7։

Քիմիայի հաշվետվություն/7-րդ դասարան/1-ին կիսամյակ

7-րդ դասարանում մենք ուսումնասիրեցինք նոր առարկա՝ քիմիան, որը մի քիչ բարդ էր, բայց նաև շատ հետաքրքիր։ Մենք կատարել ենք շատ փորձեր, ծանոթացել քիմիական տարրերին, պարզ և բարդ նյութերին, հարաբերական մոլեկուլային զանգվածին, և այլն։

Քիմիա առարկայի շրջանակում իմ կատարած առաջադրանքներին կարող եք ծանոթանալ իմ բլոգում՝ Քիմիա 7։

Ֆիզիկայի հաշվետվություն/7-րդ դասարան/1-ին կիսամյակ

7-րդ դասարանում մենք ծանոթացանք ֆիզիկական երևույթների, ֆիզիկական մեծությունների, չափման, մի քանի գործիքների և միավորների հետ, ուսումնասիրեցինք մեխանիկական շարժումը, իներցիայի երևույթը, կատարեցինք հետաքրքիր խնդիրներ շարժման և ճանապարհի վերաբերյալ, իրականացրել ենք տարբեր փորձեր։

Ֆիզիկա առարկայից իմ կատարած աշխատանքներին կարող եք ծանոթանալ իմ բլոգում՝ Ֆիզիկա 7։

Կենսաբանության հաշվետվություն/7-րդ դասարան/1-ին կիսամյակ

7-րդ դասարանում մենք ուսումնասիրեցինք կենսաբանություն առարկան, որն ինձ համար շատ հետաքրքրական էր։ Մենք ուսումնասիրեցինք բակտերիաները, սնկերը, մամուռները, պտերները, ջրիմուռները և մերկասերմերը։ Ես կատարել եմ թարգմանություններ՝ Ինչով է վտանգավոր բորբոսը և Անտառային հրդեհներ Նեպալում, պատրաստել տեսանյութ, թե ինչպես են կաթնաշոռ պատրաստում։

Կենսաբանություն առարկայի շրջանակում կատարած իմ աշխատանքներին կարող եք ծանոթանալ իմ բլոգում՝ Կենսաբանություն 7։

Առաջին կիսամյակի իմ նախագծերը և թարգմանությունները

Միջնադարյան քաղաքների մասին

Եղիսաբեթ II/Անհատական նախագիծ /մաս 3

Ալքուին, թարգամնություն

Էդուարդ VIII և Ջորջ VI/Անհատական նախագիծ մաս 2

312 год — битва на Мульвийском мосту/312 թվական — Միլվիյան կամրջի ճակատամարտ

Պապ թագավոր

Վինձորների դինաստիա/Անհատական նախագիծ/Մաս 1

Մի վանքի պատմություն/Նորավանք

Անանիա Շիրակացի

Սլավոնուհիները, ովքեր հայտնի են դարձել իրենց ռազմական նվաճումների շնորհիվ

Միջնադարյան քաղաքների մասին

https://sitekid.ru/istoriya/ustroystvo_srednevekovogo_goroda.html

14-րդ դարում Եվրոպայում հայտնվեցին մի քանի խոշոր քաղաքներ, որոնց բնակչությունը մոտ 100 հազար մարդ էր։ Այդպիսի քաղաքներ էին Միլանը, Վենետիկը, Փարիզը։ Իսկ Լոնդոնում, Համբուրգում, Թուլուզ Գենտում, Բրյուգում ապրում էր ընդամենը մոտ 20 հազար մարդ։

Ինչ տեսք ուներ միջնադարյան քաղաքը:

Միջնադարյան քաղաքները տարբերվում էին նեղ փողոցներով։ Փողոցների լայնությունը հավասար էր ասպետի նիզակի երկարությանը։ Եթե ​​նիզակը դիպչեր շենքերից մեկին, այս շենքը, անշուշտ կքանդվեր, իսկ շենքի սեփականատերը ստիպված կլիներ հսկայական տուգանք վճարեր։

Շենքերը կառուցված էին այնպես, որ դրանց վերին հարկերը դուրս էին գալիս ստորին հարկերի վրա։ Վերին հարկերի միջև հեռավորությունն այնքան փոքր էր, որ հնարավոր էր մի շենքի տանիքից անցնել մյուս տանիք։ Ներքևի հարկերում սովորաբար առևտրի խանութներ կային։

Միջնադարյան քաղաքը չուներ փողոցային լուսավորություն և կոյուղի։ Աղբը նետվում էր փոսերի մեջ, որոնք կային որոշ փողոցներում։ Քաղաքների աղտոտվածությունն է եղել փտած աղբի մշտական ​​տհաճ հոտի պատճառը։ Քաղաքային բնակչությունը հաճախ տառապում էր վտանգավոր վարակիչ հիվանդություններից։

Միջնադարյան քաղաքը շրջապատված է եղել բերդի և հողե պարիսպով, որն ամրացված է եղել նաև շքապատով։ Բայց չպետք է կարծել, որ քաղաքի պարիսպը պաշտպանում էր միայն քաղաքային շենքերն ու շինությունները։ Պատի ներսում կարող էին լինել խաղողի այգիներ և նույնիսկ ամբողջ դաշտեր, ոորտեղ քաղաքաբնակները բերք էին աճեցնում։

Ժամանակի ընթացքում շատ քաղաքներ անցան ինքնակառավարման։ Քաղաքի ճակատագիրը որոշել է քաղաքային խորհուրդը։ Քաղաքաբնակներն ընտրում էին քաղաքային խորհրդի անդամներին, քաղաքապետին և բուրմիստրին։ Խորհուրդը նաև հարկեր էր սահմանում։ Եթե ​​քաղաքը պատկանում էր սենյորին, բայց միևնույն ժամանակ ուներ քաղաքային խորհուրդ, քաղաքաբնակները ամեն տարի հարգանքի տուրք էին մատուցում սենյորին։ Քաղաքացիները գումար էին պահում քաղաքային գանձարանում, որը տնօրինում էր գանձապահը։ Քաղաքներն ունեին ոստիկանություն։ Ոստիկանությունն իրավասու էր մտնել ցանկացած քաղաքացու բնակարան և խուզարկել այն, բայց միայն բուրմիստրի տիրոջ ներկայության ժամանակ։

Որոշ քաղաքներում քաղաքացիներին արգելել են զենք կրել՝ փողոցային կռիվներից խուսափելու և սպանությունների թիվը նվազեցնելու համար։ Ոստիկանությունը վերահսկում էր նաև քաղաքաբնակների բարոյականությունը՝ թույլ չտալով նրանց փողոցներում ազարտային խաղեր խաղալ։

English report

What I like the most in our English lessons, it is the friendly atmosphere. This year I was so excited to do my English lessons.  I learned new words, new texts, I did a lot of exercises from our workbook and I learned a lot of things. We also have done some English tests. I would like to speak English very well.

You can see all my English tasks here ENGLISH 7

Աշխարհագրության հաշվետվություն/7-րդ դասարան/1-ին կիսամյակ

7-րդ դասարանում աշխարհագրություն առարկան մենք բացահայտեցինք այլ տեսանկյունից՝ ուրվագծային քարտեզի վրա նշելով և ուսումնասիրելով աշխարհի երկրներն ու տարածաշրջանները՝ ըստ բնակչության և ռեսուրսների տեղաբաշխման, սեռատարիքային, ռասսայական, կրոնական և ազգային կազմերի, զարգացող և զարգացած երկրների։ Մեր ուսումնասիրած թեմաները, չնայած որ մի քիչ բարդ էին, բայց նաև հետաքրքիր։

Ես շատ հավանեցի բնակչության սեռատարիքային կազմ թեման, որի շրջանակում ուսումնասիրեցի տարբեր երկրների սեռատարիքային կազմը ցույց տվող բուրգերը։

Առարկայի շրջանակում կատարել եմ նախագծեր և մասնակցել եմ ինքնաստուգումներին՝ Թեստային աշխատանք 1 և 2։

Աշխարհագրություն առարկայից իմ աշխատանքներին կարող եք ծանոթանալ իմ բլոգում՝ Աշխարհագրություն 7։

Отчет по русскому языку

В этом полугодие мы осуществили много проектов, изучали тексты и легенды, писали сочинения, приняли участия в флешмобах. Для меня самым интересными проектами было сделать новогодние комиксы.

У нас был насыщенный период учебы.

Հայոց Լեզվի և Գրականության առարկաների հաշվետվությունը

7-րդ դասարանում մայրենի առարկան բաժանվեց 2 մասի՝ հայոց լեզու և գրականություն։ Հայոց լեզվից այս կիսամյակում ուսումնասիրեցինք խոսքի մասերը, այդ թեմաների շրջանակում կատարեցինք շատ առաջադրանքներ և գործնական աշխատանքներ։ Գրականության դասերի շրջանակում ընթերցել և վերլուծել ենք հետաքրքիր և ուսուցողական պատմվածքներ, կատարել ենք ամանորյա նախագծեր։

Հայոց Լեզվի իմ աշխատանքները տես այստեղ՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 7

Գրականության իմ աշխատանքները տես այստեղ՝ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 7

Ամփոփումներ՝

Դեկտեմբեր ամսվա ամփոփում Հայոց Լեզու և Գրականություն

Գրականության և Հայոց լեզվի նոյեմբեր ամփոփում

Հոկտեմբեր ամսվա ամփոփում — Գրականություն

Հոկտեմբեր ամսվա ամփոփում — Հայոց Լեզու