Եղիսաբեթ II/Անհատական նախագիծ /մաս 3

Եղիսաբեթ II-ը թագուհի է դարձել 1952 թվականի փետրվարի 6-ին, հոր՝ Ջորջ VI-ի մահից հետո: Եղիսաբեթն այդ ժամանակ պաշտոնական այցով Քենիայում էր գտնվում ու վերջին 200 տարվա մեջ դարձավ առաջին միապետը, որն իր նշանակման մասին իմացավ հայրենիքից դուրս:

Փոքր տարիքում Եղիսաբեթին ծնողները Լիլիբեթ են անվանել, հետո՝ Լիզբեթ եւ Լիլ: Նա ու քույրը՝ Մարգարեթը, վստահեցնում էին, որ լավ ու նորմալ մանկություն են ունեցել՝ ամեն երեկո նրանց թույլ են տվել իրենց սենյակից 2 րոպեով գնալ հյուրասենյակ, որպեսզի խաղան մայրիկի հետ: 13 տարեկանում Եղիսաբեթը սովորել է արտասանել իր իսկական անունն ու հայտարարել, որ այսուհետ իրեն պարտավոր են միայն այդպես դիմել:

Հանրային միջոցառումների ժամանակ թագուհին միշտ բամբակյա ձեռնոցներ էր կրում, որոնք ձեռք էր բերում Սասեքսից՝ Cornelia James արվեստանոցից: Վախենում էր վարակներից, քանի որ թագավորական աշխատանքը ենթադրում էր տարեկան մինչեւ 45 հազար ձեռքսեղմում: Ըստ կանոնակարգի՝ նրա ձեռքը սեղմել արգելվում էր, կարելի էր միայն թեթեւ հպվել:

Եղիսաբեթ II-ը կրում էր միայն կիսաշրջազգեստ։ Իր ողջ կյանքում նա հանրության առաջ միայն 3 անգամ է հայտնվել տաբատով։ Անգլիայի թագուհին երբեք հանրության առաջ չի հանել վերնազգեստը։ Նա առաջինն էր թագավորական ընտանիքից, ով հանրայնորեն հրաժարվեց կրել բնական մորթուց հագուստ:

Անցյալ դարի կեսերին Ելիսաբեթ II-ը շրջեց աշխարհով մեկ՝ դառնալով աշխարհում առաջին միապետը, ով շուրջերկրյա ճանապարհորդությամբ՝ 6 ամսում, շրջեց ամբողջ աշխարհը։

Բանակում ծառայելուց ի վեր թագուհին սիրում էր ազդանշաններ տալ: Եթե ցանկանում էր 5 րոպեից հեռանալ, պայուսակը դնում էր սեղանին: Եթե որեւէ մեկի հետ ձանձրանում էր, պայուսակը մի ձեռքից մյուսն էր տեղափոխում, կամ էլ դնում հատակին: Բոլորն անմիջապես ամեն ինչ հասկանում էին:

Թագուհին ամուսնացել է 1947 թվականին՝ Օլդենբուրգի դինաստիայից Ֆիլիպի հետ: Նրանք ծանոթացել են, երբ Եղիսաբեթը դեռ 13 տարեկան է եղել, իսկ Ֆիլիպը՝ 18, ու սովորում էր Թագավորական ռազմածովային քոլեջում, իսկ ապագա թագուհին ծնողների հետ այնտեղ էքսկուրսիայի էր մեկնել: Միանգամից խենթի պես սիրահարվել է ու տղայի հետ նամակագրության մեջ մտել:

Թագուհին սիրում էր ձիերին, կրակել, նավով ուղեւորության մեկնել: Նախընտրում էր հաճախ լինել սառը ծովի ափին, վայելել Նորֆոլկի քամոտ ափերն ու այնտեղ վարունգով սենդվիչ ուտել:

Եղիսաբեթ II-ը ամենաերկարակյաց միապետն էր երկրի պատմության ընթացքում, բացի այդ էլ ղեկավարման տարիների քանակով առաջին տեղում էր ժամանակակից միապետերի թվում: Նրանից երկար Մեծ Բրիտանիան ղեկավարել էր միայն Վիկտորիա թագուհին՝ 63 տարի, 7 ամիս եւ 2 օր: Սակայն այդ ռեկորդը Եղիսաբեթը գերազանցեց 2015 թվականի սեպտեմբերի 9-ին:

Նա նաեւ միակ միապետն էր, որը 2007 թվականին նշել է հարսանիքի ադամանդե հոբելյարը. նա ամուսնացած է եղել 73 տարի, Էդինբուրգի դուքսը վախճանվել է 2021 թվականի ապրիլի 9-ին՝ 99 տարեկանում:

Նա մահացավ 96 տարեկանում շոտլանդական Բալմորալ ամրոցում։

Աղբյուրներ՝ http://xn--80aexocohdp.xn--p1ai/25-%D0%B8%D0%BD%D1%82%D0%B5%D1%80%D0%B5%D1%81%D0%BD%D1%8B%D1%85-%D1%84%D0%B0%D0%BA%D1%82%D0%BE%D0%B2-%D0%BE-%D0%B5%D0%BB%D0%B8%D0%B7%D0%B0%D0%B2%D0%B5%D1%82%D0%B5-ii/

https://tass.ru/info/15695315

https://bravo.am/news/76766

Автор

Դավիթ

Ողջույն ։) Ես Դավիթ Մուրադյանն եմ, բարի գալուստ իմ բլոգ։ Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, հեծանիվ վարել, գիրք կարդալ, սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, ուսուցիչներիս։ Սիրում եմ նաև բնություն, արև, ծով։

Оставьте комментарий