Նամակ Սանտա Կլաուսից

Մարկ Տվեն
Սուրբ Նիկոլասի պալատը լուսնի վրա

Սուրբ Ծննդյան առավոտ

Սիրելի Սյուզի Կլեմենս.
Ես ստացել և կարդացել եմ բոլոր նամակները, որոնք դու և փոքր քույրիկդ գրել եք ինձ… Ես կարող եմ կարդալ քո և փոքրիկ քրոջդ խզբզոցն ու զարմանահրաշ նշաններով գրածը առանց որևէ դժվարության։ Սակայն ինձ համար դժվար է կարդալ այն նամակները, որոնք ձեր թելադրանքով գրել են մայրիկն ու դայակը, որովհետև ես օտարերկրացի եմ և անգլերեն լավ չեմ կարողանում ընթերցել։ Կտեսնես, որ ես ոչ մի սխալ չեմ արել այն նվերների հարցում, որոնք դու և քույրդ պատվիրել էիք ձեր անձնական նամակներում: Ես կեսգիշերին իջա ձեր ծխնելույզով, երբ դուք քնած էիք ու դրանք բոլորն ինքս բաժանեցի ու նաև համբուրեցի երկուսիդ էլ… Սակայն… այնտեղ կային… մեկ կամ երկու փոքր պատվերներ, որոնք ես չկարողացա կատարել, քանի որ նվերները սպառվեցին…

Մայրիկիդ նամակում մի երկու բառ կար, եթե ճիշտ հասկացա, «տիկնիկի հագուստներով լի կապոցի»-ի մասին էր խոսքը, այո՞: Այս առավոտ մոտավորապես ժամը իննին ես ձեր խոհանոցի դռան մոտ  կլինեմ տեղեկանալու համար: Բայց քեզանից բացի որևէ մեկին չպետք է տեսնեմ, և չպետք է խոսեմ ոչ մեկի հետ։ Երբ խոհանոցի դռան զանգը հնչի, Ջորջին պետք է փակ աչքերով ուղարկեք դռան մոտ: Պետք է ասեք նրան, որ առանց խոսելու քայլի ոտնաթաթերի վրա, հակառակ դեպքում մի օր նա կմահանա: Այնուհետև դու պետք է բարձրանաս մանկասենյակ և կանգնես աթոռի վրա կամ դայակի մահճակալին ու ականջդ դնես խոսափողին, որը հասնում է մինչև խոհանոց, և երբ ես սուլեմ խոսափողի մեջ, պետք է ասես. «Բարի գալուստ, Սանտա Կլաուս»։ Հետո ես կհարցնեմ, արդյո՞ք դա քո պատվիրած կապոցն է:
Եթե ասես՝ այո, ես կհարցնեմ ձեզ, թե ինչ գույնի կապոց ես ուզում… հետո պետք է մանրամասն նկարագրես այն ամենը, ինչ ուզում ես, որ լինի կապոցում։ Հետո երբ ասեմ՝ «Ցտեսություն և ուրախ Սուրբ Ծնունդ, իմ փոքրիկ Սյուզի Կլիմենս», պետք է պատասխանես. «Ցտեսություն, իմ բարի ծեր Սանտա Կլաուս, շատ շնորհակալ եմ»: Այնուհետև պիտի իջնես գրադարան և ասես Ջորջին, որ փակի բոլոր դռները, որոնք տանում են գլխավոր սրահ, և բոլորը պետք է մի պահ լռեն: Ես կգնամ լուսին և կվերցնեմ այդ բաները ու մի քանի րոպեից ներքև կիջնեմ հյուրասրահի բուխարու ծխնելույզով, եթե դա ձեր ուզած կապոցն է, քանի որ, ինչպես գիտես, չեմ կարող մանկասենյակի ծխնելույզից ներքև իջեցնել այնպիսի մեծ բան, ինչպիսին կապոցն է…

Եթե ես միջանցքում ձյան հետքեր թողնեմ, ասեք Ջորջին, որ ավլի այն ու լցնի բուխարու մեջ, քանի որ ես ժամանակ չեմ ունենա: Ջորջը չպետք է ցախավելով ավլի, այլ փալասով սրբի, այլապես մի օր կմահանա…Եթե իմ ոտնահետքը մնա մարմարի վրա, Ջորջը չպետք է այն մաքրի, թողեք  մնա որպես իմ այցի հիշատակ։ Երբ էլ որ նայես դրան կամ ցույց տաս որևէ մեկին, այն քեզ կհիշեցնի, որ դու փոքրիկ լավ աղջիկ ես։

Ցտեսություն մի քանի րոպեով, մինչև իջնեմ աշխարհ և հնչեցնեմ խոհանոցի դռան զանգը:
Քեզ սիրող Սանտա Կլաուս, ում մարդիկ երբեմն կոչում են նաև «Լուսնաբնակ մարդ»:

Երկրաչափություն առարակայից ամփոփում-2022

1. Բացատրեք, թե որ պատկերն է կոչվում եռանկյուն: Geogebra ծրագրով գծեք եռանկյուն և ցույց տվեք նրա կողմերը, գագաթները և անկյունները: Ի՞նչ է եռանկյան պարագիծը:

Մի ուղղի վրա չգտնվող երեք կետերը միացնող հատվածները անվանում ենք եռանկյուն, որն ունի երեք գագաթ, երեք կողմ և երեք անկյուն:

2. Ո՞ր եռանկյուններն են կոչվում հավասար:

Եթե եռանկյան երեք գագաթները, երեք կողմերը և երեք անկյուները համապատասխանաբար հավասար են ապա այդ եռանկյունները հավասար են։

3. Ի՞նչ է թեորեմը, և ի՞նչ է թեորեմի ապացուցումը:

Թեորեմը  դա պնդում է, որը կարելի է ապացուցել նախօրոք հաստատված այլ փաստերի և ընդունված պնդումերի հիման վրա։ Երբ ապացուցում ես, որ տվյալ պնդումը ճիշտ է, ուրեմն թեորեմն ապացուցված է։

4. Ձևակերպեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշն արտահայտող թեորեմը, ցույց տվեք թեորեմը  Geogebra ծրագրով։

 Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմած անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

△ABC=△DEF

5. Բացատրեք, թե որ հատվածն է կոչվում տրված կետից տրված ուղղին տարված ուղղահայաց: Գծագրեք Geogebra ծրագրով։

Երկու հատվող ուղիղներ կոչվում են ուղղահայաց , եթե նրանք կազմում են չորս ուղիղ անկյուններ:


6. Ձևակերպեք թեորեմ՝ տրված կետից տրված ուղղին տարված ուղղահայացի մասին:

Երկու ուղիղներ, որոնք ուղղահայաց են երրորդին, չեն հատվում:

7. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան միջնագիծ: Եռանկյունը քանի՞ միջնագիծ ունի: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի միջնակետի հետ միացնող հատվածը կոչվում է եռանկյան միջնագիծ: Եռանկյունն ունի 3 միջնագիծ։

8. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան կիսորդ: Եռանկյունը քանի՞ կիսորդ ունի: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եռանկյան կիսորդ կոչվում է եռանկյան անկյան կիսորդի վրա գտնվող այն հատվածը, որը միացնում է եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի վրա գտնվող կետի հետ:   Եռանկյունն ունի 3 կիսորդ։

9. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան բարձրություն: Եռանկյունը քանի՞ բարձրություն ունի: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եռանկյան գագաթից հանդիպակաց կողմը պարունակող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն: Եռանկյունն ունի 3 բարձրություն։

10. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարասրուն: Ինչպե՞ս են կոչվում նրա կողմերը: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եռանկյունը կոչվում է հավասարասրուն, եթե նրա երկու կողմերը հավասար են։

11. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարակողմ: Գծագրեք Geogebra ծրագրով։

Հավասարակողմ են կոչվում այն եռանկյունիները որոնց 3 կողմերը հավասար են միմյանց։

12. Ի՞նչ թեորեմներ գիտես հավասարասրուն եռանկյան վերաբերյալ։

Թեորեմ։ Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են։

Թեորեմ։ Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված կիսորդը նաև միջնագիծ է և բարձրություն:

13. Գծագրեք Geogebra ծրագրով բութանկյուն, սուրանկյուն, ուղղանկյուն եռանկյուններ։

14. Ձևակերպեք եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշն արտահայտող թեորեմը, ցույց տվեք թեորեմը  Geogebra ծրագրով։

Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են :



15. Ձևակերպեք եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշն արտահայտող թեորեմը, ցույց տվեք թեորեմը  Geogebra ծրագրով։ 

Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են :