Պարապմունք 32


1.Տվյալ եռանդամը հանդիսանու՞մ է արդյոք երկանդամի քառակուսի և եթե հանդիսանում է, ապա ո՞ր երկանդամի քառակուսին է:

№ 1

a2+4ab+4b2=a+2b

a2+4ac+c2-ոչ

№2

16p2+40pq+25q2=4p+58

a2+8c+c2-ոչ

№3

4m2+9n2+12mn=2m

a2c2+8ac+c2-ոչ

№4

a2+2a3b3+b2 -ոչ

c2+4c+1-ոչ

2. Կիրառել կրճատ բազմապատկման բանաձևը

№ 5 №6 №7№ 8
1(m+n)2=m2 +2mn+n2(2+3a)2 =4+12a+9a2(3m+5n)2 =9m2 +30mn+25n2(1+4p)2=1+8p+16p2
2(p3+q5)2 =p6+2p3q5+q6(m2+n2)2 =m4 +2m2n2 +n4(2p+3q2)2 =4p2 +12pq 2+9q4(x+y3)2 =x2+2xy3 +y3
3912 =8281322=10241022=104042012=40401


3. Պարզեցնել,  բերել կատարյալ տեսքի․ 

№  9 №  10№  11№  12
(2x3y)2=4x6y4(5x4y3)2=25x8y6(6x3y5)2=36x6y10(3x5y7)2=9x10y14



4. Միանդամը բարձրացնել խորանարդ 

№ 13№ 14№15№16
(2ab)3=8a3b3(3x2y)3=27x6y3(1/2xy)3=1/8x3y3(4x3y)3=64x9y3

5.

Երկանդամը վերլուծել արտադրիչների.

№ 17 № 18№ 19№20 
p3+64=(p+4)(p2-4p+16)y3+125=(y+5)(y2-5y+25)a3+8=(a+2)(a2-2a+4)8n3+m3=(2n+m)(4n2−2nm+m2)

Ածականի համեմատության աստիճանները, 16.12

Ածականի համեմատության աստիճանները քերականական կարգ է, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը: Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և ցույց է տալիս առարկայի հատկությունը առանց այլ առարկաների նույն հատկության հետ համեմատելուՕրինակ` գեղեցիկ պատկերնուրբ գործվածքկարճ ճանապարհ և այլն:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը այլ առարկայի նույն հատկության համեմատությամբ:
Ածականի բաղդատական աստիճանը կազմվում է
ա) ածականի դրական աստիճանին ավելանալով ավելի բառը, օրինակ`ավելի գեղեցիկավելի նուրբավելի կարճ:
բ)ածականի դրական աստիճանին ավելանալով նվազ կամ պակաս բառերըօրինակ` պակաս կարճ, պակաս գեղեցիկ և այլն:

Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից:
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից
բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, ստերջ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Առաջադրանքներ:
1.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր-ավելի խոշոր, խոշորագույն
բարձր-ավելի բարձր, բարձրագույն
նոր-ավելի նոր, նորագույն
ազնիվ-ավելի ազնիվ, ազնվագույն,
գեղեցիկ-ավելի գեղեցիկ, գեղեցկագույն
հին-ավելի հին, հնագույն
քաջ-ավելի քաջ, ամենաքաջ
խոր-ավելի խոր, խորագույն
ուժեղ-ավելի ուժեղ, ուժեղագույն
խելացի-ավելի խելացի, ամենախելացի
2. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգաց,  կարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

Լրացուցիչ աշխատանք

1.Ընդգծիր  վեց բառ, որոնցում կա 
    -ակ վերջածանցը:
Մահակ,  գնդակ, բանակ, գիտակ,  բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակվահանակ:
— որդ վերջածանցը:
Հինգերորդ, հաճախորդ, անձրևորդ, դիտորդորսորդ, չորրորդ, առաջնորդ, երիզորդ, վարորդգնորդ:
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկձագուկ, մանուկ, արդուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկքերուկ:
-գին վերջածանցը:
Էժանագին, լալագին, գլխագին, ուժգինահագին, ցավագին, փրկագին, սրտագինթախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը:
Ասեղ, զորեղ, անմեղ, գունեղմարմնեղ, պղպեղ, ահեղհամեղ, տունուտեղ, հնչեղ:

2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:

Գոտեմարտիկ-ըմբիշ

բերկրանք-հրճվանք

կողով-զամբյուղ

ատելություն-հակակրանք

ուժ-զորություն

երաշխիք-գրավական

բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:

Արահետ — կածան

թագավոր — գահակալ

անուրջ — երազանք

հարգանք — ակնածանք

դրախտ — եդեմ

երեկո — մթնշաղ

գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:

Ագահ — անկուշտ

ապերախտ — երախտամոռ

երկչոտ — անհամարձակ

դյութական — կախարդական

խարտյաշ — ոսկեգույն

արդարացի — շիտակ

դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ,  խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:

Բերկրանք — խինդ

կարեկցանք — խիղճ

դեզ — կույտ

խանդավառություն — եռանդ

իրիկնամուտ — վերջալույս

պատնեշ — պարիսպ

ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:

Ծածուկ — գաղտնի

համեստ — խոնարհ

կայուն — ամուր

հիասքանչ — զմայլելի

անմիտ — ապուշ

խոժոռ — մռայլ