Առաջին ուսումնական շրջանի ամփոփում հանրահաշիվ առարկայից

(Սովորող):
Հանրահաշիվ առարկայից իմ կատարած աշխատանքները տես այստեղ ՀԱՆՐԱՀԱՇԻՎ 7:

(Սովորող):
Այս ուսումնական շրջանում ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները, բայց ինձ ամենից շատ հետաքրքրել է այս թեման՝ կրճատ բազմապատկումը, որովհետև այն շատ հարմար է առաջադրանքներ կատարելուց։

1.Թվային արտահայտություններ, օրինակ՝


Թվեր, գործողությունների նշաններ և փակագծեր պարունակող արտահայտությունները կոչվում են թվային արտահայտություններ: 

Օրինակ՝ 3+5-(10:5)

2.Տառային արտահայտություններ, օրինակ՝

Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, ապա այն անվանում են տառային արտահայտություն:

Օրինակ՝ 3x+9y

3. Միանդամի հասկացություն, օրինակ՝

Միանդամ անվանում են թվերի և տառերի արտադրյալ հանդիսացող հանրահաշվական արտահայտությունը։

Օրինակ՝ acb, 235, b2

4. Միանդամների արտադրյալը, բնական ցուցիչով աստիճան, օրինակ՝

Միանդամների արտադրյալ  ասելով հասկանում ենք այն միանդամը, որի արտադրիչները տվյալ միանդամների բոլոր արտադրիչներն են։

abx3c=3abc

bbxbbb=b5

5.Միանդամի կատարյալ տեսքը, օրինակ՝

Տառեր պարունակող ոչ զրոյական միանդամը ունի կատարյալ տեսք, եթե այն ունի միայն մեկ թվային արտադրիչ, որը գրված է առաջին տեղում, իսկ յուրաքանչյուր տառ հանդես է գալիս միայն մեկ անգամ՝ գրված ինչ որ աստիճանի տեսքով, ընդ որում տառերը գրված են այբբենական տեսքով։
Օրինակ՝ 4ab2, 5cd3

 

6.Նման միանդամներ, օրինակ՝

Ոչ զրոյական միանդամներն անվանում են նման, եթե կատարյալ տեսքի բերելուց հետո դրանք իրար հավասար են կամ տարբերվում են միայն իրենց գործակիցներով:

5x+12x=17x

 

7.Բազմանդամի հասկացություն, օրինակ՝

Միանդամների գումարն անվանում են բազմանդամ:

8-3xy+5ab

8.Կատարյալ տեսքի բազմանդամներ, օրինակ՝

2a2b + 4ab2— 8 բազմանդամի յուրաքանչյուր անդամ կատարյալ տեսքի միանդամ է, և այդ բազմանդամի մեջ չկան նման անդամներ: Այդպիսի բազմանդամներն անվանում են կատարյալ տեսքի բազմանդամներ:

9. Բազմանդամների գումարը և տարբերությունը, օրինակներ՝

Որպեսզի գումարենք կամ հանենք երկու բազմանդամ պետք է՝ 

1) բացել փակագծերը, 

2) կատարել նման անդամների միացում: 

5a + (a+2b)=6a+2b
6x-(2-7x)=13x-2

10. Միանդամի և բազմանդամի արտադրյալը, օրինակ՝

Միանդամի և բազմանդամի արտադրյալը մի բազմանդամ է, որի անդամներն են այդ միանդամի և բազմանդամի բոլոր անդամների արտադրյալները:
b⋅(b+c)=b2+bc

11. Բազմանդամների արտադրյալը, օրինակ՝

Երկու բազմանդամների արտադրյալը մի բազմանդամ է, որի անդամներն են մի բազմանդամի յուրաքանչյուր անդամի և մյուս բազմանդամի յուրաքանչյուր անդամի արտադրյալները:

 

(8x − 3)(4x + 5)=32×2+28x-15

Կրճատ բազմապատկման բանաձևերը․ 

12.Գումարի քառակուսին, օրինակ՝
Երկու թվերի գումարի քառակուսին հավասար է առաջին թվի քառակուսուն գումարած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին՝
(a+b)2=a2+2ab+b2 

13. Տարբերության քառակուսին, օրինակ՝

Երկու թվերի տարբերության քառակուսին հավասար է առաջին թվի քառակուսուց հանած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին՝ 

(a−b)2=a2−2ab+b2

14.Քառակուսիների տարբերությունը, օրինակ՝

Երկու թվերի քառակուսիների տարբերությունը հավասար է այդ թվերի գումարի և տարբերության արտադրյալին՝ 

a2−b2=(a−b)(a+b)

15.Խորանարդների գումարը, օրինակ՝
Երկու արտահայտությունների խորանարդների գումարը հավասար է այդ արտահայտությունների գումարի և նրանց տարբերության թերի քառակուսու արտադրյալին: 

a3 + b3 = (a + b) (a2 — ab + b2)

16.Խորանարդների տարբերությունը, օրինակ՝
Երկու արտահայտությունների խորանարդների տարբերությունը հավասար է այդ արտահայտությունների տարբերության և նրանց գումարի թերի քառակուսու արտադրյալին:

a— b3 = (a – b) (a2 + ab + b2

17. Կրճատ բազմապատկման բանաձևերի կիրառությունը, օրինակ՝ 

(2+3a)2 =4+12a+9a2  

(p3+q5)2 =p6+2p3q5+q6 

Պատրաստիր ուսումնական նյութ, կցիր հաշվետվությանդ։

Քայլերը։
18.Ընտրիր վերը նշված տաս թեմաներից որևէ մեկը.
19.Շարադրիր տեսական մասը
(ցանկության դեպքում կարող ես ներկայացնել տեսանյութի տեսքով)
20.Կազմիր առաջադրանքներ, հարցեր թեմայի շուրջ, այնուհետև պատասխանիր կազմածդ հարցերին:

Միանդամ

Հանրահաշվական պարծագույն արտահայտությունները միանդամներն են։

Միանդամ անվանում են թվերի և տառերի արտադրյալ հանդիսացող հանրահաշվական արտահայտությունը։
Այդ տառերը և թվերը անվանում են տվյալ միանդամի արտադրիչներ։

Օրինակ՝ a4p2 նրաա արտադրիչներն են 4 և 2 թվերը և a, p տառերը։

Ասում են, որ փոփոխական պարունակող ոչ զրոյական միանդամն ունի կատարյալ տեսք, եթե այն ունի միայն մեկ թվային արտադրիչ, իսկ յուրաքանչյուր փոփոխական հանդես է գալիս միայն մեկ անգամ՝ գրված որոշակի աստիճանի տեսքով:

Կատարյալ տեսքի ոչ զրոյական միանդամի աստիճան կոչվում է նրա մեջ մտնող բոլոր տառերի աստիճանների գումարը: 0-ից տարբեր թիվ հանդիսացող միանդամը համարվում է զրո աստիճանի միանդամ:

Միանդամները բազմապատկելու համար պետք է՝ բազմապատկել միանդամների գործակիցները, գումարել միևնույն հիմքերով աստիճանների ցուցիչները։

1․ Որն է կոչվում միանդամի գործակից։
Կատարյալ տեսքով գրված միանդամի թվային արտադրիչը կոչվում է միանդամի գործակից:

2․ Ինչպե՞ս են բազմապատկում միանդամները։
Միանդամները բազմապատկելու համար պետք է՝ բազմապատկել միանդամների գործակիցները, գումարել միևնույն հիմքերով աստիճանների ցուցիչները։

3․ Կա՞ն արդյոք հանրահաշվական արտահայտություններ, որոնք միանդամ չեն հանդիսանում։ Բեր օրինակներ։
Այո, օրինակ՝ b+c , a3/d
Այս հանրահաշվական արտահայտությունները միանդամներ չեն, քանի որ դրանցում չկա թվերի և բնական աստիճան բարձրացրած փոփոխականների արտադրյալ:

Լրացուցիչ։
https://quizizz.com/ -ով պատրաստիր խաղ-մրցույթ,  հղումը ուղարկիր ինձ և դասընկերոջդ։

Գործնական աշխատանք

344. Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք արտահայտելով և հետևություն գրելով:

Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը: Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան կաթսայագործի մոտ տանել՝ նորոգելու: Փիղն սպասեց, մինչև վարպետն աշխատանքն ավարտեց, ու ետ բերեց կաթսան: Սակայն գործը վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից ուղարկեցին վարպետի մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց կաթսայագործի գլխավերևն այնպես, որ ջուրը կաթի նրա դեմքին: Վարպետը հասկացավ ու այս անգամ կարգին նորոգեց կաթսան:

Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը: Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան ինձ մոտ բերել ՝ նորոգելու: Փիղն սպասեց, մինչև ես իմ աշխատանքը ավարտեցի, ու ետ բերեց կաթսան: Սակայն գործը վատ էի արել: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է, և նորից ուղարկեցին ինձ մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց իմ գլխավերևն այնպես, որ ջուրը կաթի դեմքիս: Ես հասկացա ու այս անգամ կարգին նորոգեցի կաթսան:

Ձմեռ պապը տարբեր լեզուներով

Բոլորս էլ հավատում  ենք Ձմեռ պապի գոյությանը: Այն հարցը, թե ով է Ձմեռ պապիկի նախնին, շատ վիճելի է: Նշենք սակայն, որ բոլորին հայտնի է, որ  Ձմեռ պապիկների բնակավայրը  Լապլանդիան է: Մի երկրում ձմեռ պապիկի նախնիները համարվում են տեղական գաճաճները, մեկ այլ երկրում` միջնադարյան շրջագայող ձեռնածուները,  իսկ մյուսում` մանկական  խաղալիքներ վաճառողները: Ձմեռ պապի կերպարը ձևավորվել է դարերի ընթացքում, և յուրաքանչյուր ազգ նրա մեջ է ներառել իր սովորույթներից ինչ-որ բան: Ձմեռ պապի կերպարների մեջ տարբերակվում է նաև միանգամայն իրական մարդու կերպար: Ձմեռ պապին ամենուր  տարբեր կերպ են անվանում:
Հայերը` Ձմեռ պապ կամ Կաղանդ պապ, ռուսները` Դեդ  Մորոզ, ֆինները` Յոուլուպուկկի, կարելները` Պակկայնե,  անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս,  լիտվացիները՝ Սյանիս Շալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել,  իտալացիները` Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները` Վասիլ, ադրբեջանցիները` Շախտա Բաբա, վրացիները` Թովլիս Բաբուա, ղազախները՝`Այազ Աթա, թուրքերը` Նոել Բաբա և այլն:
Ռուսաստանում նրա նախնին համարվել է արևելասլավոնական սառույցի հոգին: Այդ ժամանակվանից,երբ Ռուսաստանում սկսել են նշել Նոր տարին, տներում հայտնվում էր ծեր պապիկը` մորուքով և երկարաճիտ կոշիկներով: Մի ձեռքով նա բռնում էր պարկը` նվերներով լի, իսկ մյուսով`  իր  փայտը:  Ժամանակի ընթացքում Ձմեռ պապը թոռնիկ ունեցավ`Ձյունանուշիկին, որն էլ օգնում էր նրան բաժանել նվերները և պատմել հեքիաթներ: Ձմեռ պապիկի  զգեստը նույնպես միանգամից  չի առաջացել: Սկզբում նրան պատկերացնում էին  թիկնոցով: 19-րդ դարի սկզբներին  Հոլանդիայում  նկարեցին նրան բարեկազմ` խողովակավոր ծխնելույզին, որտեղից նա  նվերներ էր  գցում  երեխաներին: Նույն դարի վերջերին նրան հագցրեցին  կարմիր գույնի մուշտակ `մորթիով: Եվ  վերջապես անգլիացի Տենիլը ստեղծեց բարեհոգի ծերուկի կերպարը, որն այսօր հայտնի է բոլորին` մեկին` ՍանտաԿլաուս, մյուսին` Ձմեռ պապ անվանումով: Ի դեպ, նշենք նաև, որ գոյություն ունի նույնիսկ Ձմեռ պապերի ակադեմիա:Իսկական Ձմեռ պապը գիտի բազմաթիվ հումորներ և անեկդոտներ, հանելուկներ և խաղեր, երգ ու պար: Կեսգիշերի 12 զանգերի  ընթացքում նա հասցնում է մտնել բոլոր տները և դնել  նվերները բարձերի տակ, տոնածառի տակ և  ամենաանսպասելի տեղերում: Ամբողջ տարին մինչ ամանորյա գիշերը նա ապրում է հեռավոր հյուսիսում: Ու թեև ոչ բոլորն են հավատում,որ Ձմեռ պապիկ գոյություն ունի,բայց յուրաքանչյուրն էլ ուրախանում է` տեսնելով  այդ բարի ծերուկին, որը, չնայած իր տարիքին, պարում է, ուրախացնում բոլորին:
Ի դեպ, գյումրեցիները հայտնաբերել են Հայաստանի Ձմեռ պապի բնակության վայրը: Նրանք հայտարարել են, որ  հայ Ձմեռ  պապը բնակվում է Շիրակի մարզի Ամասիայի շրջանում: