Խնդիրներ են առաջադրում սովորողները/Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

5. Հարթության վրա գծված են ուղիղներ այնպես, որ նրանցով կազմվել են 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90 աստիճանի բոլոր անկյունները: Ամենաքիչը քանի՞ ուղիղ է գծված:  

5 ուղիղ

Թվաբանական ռեբուսում ո՞ր թվանշանն է գրված B տառի փոխարեն։

B տառի փոխարեն գրված է 9։

111+999=1110

 Գտեք այն երկնիշ պարզ թվերի քանակը, որոնց թվանշանների տեղափոխումից ևս ստացվում է պարզ թիվ:  

9

 Շարժասանդուղքը իր վրայով իջնող մարդուն ներքև է հասցնում 1 րոպեում: Եթե մարդը սկսի իջնել երկու անգամ ավելի արագ, ապա նա կհասնի ներքև 45 վայրկյանում: Որքա՞ն ժամանակում կհասնի ներքև շարժասանդուղքի վրա անշարժ կանգնած մարդը:

Շարժասանդուղքը և շարժվող մարդը 11 վարկյանում անցնում են ճանապարհի 1/60-րդ մասը։ 1/45−1/60=1/180  

 1/60−1/180=1/90

Պատասխան՝ 90 վարկյանում։

Նարեն 130 կոնֆետը դասավորեց 2 տուփերում այնպես, որ փոքր տուփի կոնֆետների քառապատիկը երեք անգամ քիչ  եղավ մեծ տուփի  կոնֆետների քանակից: Գտեք փոքր տուփի կոնֆետների քանակը:

4×3=12
12x+x=130
13x=130
x=10

Փոքր տուփի կոնֆետները 10-ն են։

Հայտնի է, որ դասարանի 12 սովորողներից 9-ը տիրապետում են անգլերենին, 8-ը՝ ռուսերենին, իսկ 1 սովորող չի տիրապետում այդ լեզուներից և ոչ մեկին: Գտեք միայն ռուսերենին տիրապետող սովորողների քանակը:
12-1=11
8+9=17
17-11=6 սովորող

Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023/ Երկրորդ մակարդակ

1. Նշված  40612027001 թվից  հինգ  թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։

102001

2. Քանի՞ զրոյով է ավարտվում 1x2x3x4x…x37 արտադրյալը։

8 զրո

3. Մետաղալարը, որի երկարությունը 456մ  է, բաժանեցին երեք մասի։ Առաջին մասը 4 անգամ երկար էր երրորդ մասից, իսկ երկրորդը՝ 114 մ-ով երկար էր երրորդից։ Գտեք ամենակարճ մետաղալարի երկարությունը։

456:3=152

152:4=38

152+114=266

Պատ.`38

4․ Արմանի և Արամի տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Արմանը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Արամը կլինի 9 տարեկան։

Արամը կլինի 9 տարեկան 3 տարի հետո։

5. Մանեն ամեն օր գնում է զբոսնելու, չի գնում միայն այն օրերին, եթե և՛ ձյուն է, և՛ քամի։ Դեկտեմբեր ամսին 13 օր արևային եղանակ էր և առանց քամի։ 12օր ձյուն է տեղացել և 11օր եղել է քամի։ Դեկտեմբեր ամսին Մանեն քանի՞ օր մնաց տանը։

 6. Երկուշաբթի առավոտյան ջրհորում կար 1000 լիտր ջուր։Ամեն օր Արմանը ջրհորից հանում էր 600լ ջուր, իսկ գիշերը ջրհորում ջուրը ավելանում էր առավոտյան եղած ջրի կեսի չափով։ Հինգշաբթի օրը առավոտյան քանի՞ լիտր ջուր կլինի։

1000-600=400

1000:2=500

400+500=900

900-600=300

300+500=800

800-600=200

200+500=700

7. Նկարում պատկերված է նկարի շրջանակ, որը կազմված է 4 հատ իրար հավասար տախտակներից։ Ամեն մի տախտակի լայնությունը 6սմ, իսկ պարագիծը ՝ 72 սմ:  Գտեք մոխրագույն ուղղանկյան չափերը։ 

Captionless Image

72-12:2=30

30-12=18

8. Ամիրյանի վեց որդիներից յուրաքանչյուրը նախորդից 4 տարով  մեծ է, իսկ ավագը կրտսերից ՝ 3 անգամ։ Գտեք ավագ որդու տարիքը։

30

9. Ջրավազանը նեղ խողովակով լցվում է 10 ժամում է, իսկ լայնով ՝ 4 ժամում։ 3 ժամում լայն խողովակո՞վ է ավելի շատ ջուր անցնում, թե ՞ 8  ժամում՝ նեղ խողովակով։

Նեղ խողովակով ավելի շատ ջուր կլցվի

10. Գտեք 1+2+3+…+2023 գումարի և 2023-ի քանորդը։ 

1012

Ազատագրական պայքարը 5-րդ դարում

Առաջադրանք 1

Ազատագրական պայքարը 5-րդ դարում

  • Այս թեմայում՝
  •  Պարսկաստանի նոր քաղաքականությունը:
  • Վարդանանք:
  • Հանուն սեփական հավատքի մղված մեծ ճակատամարտը:
  • Կրոնափոխության քաղաքականության նոր միջոցները:
  • Վարդանանց գործի շարունակող Վահանանք:
  •  Հայոց պատմության ամենանշանավոր պայմանագրերից մեկը:
     Պատմաբանի բառարան՝ ինքնավարություն,
    մարզպանություն, աշխարհագիր, մարզպան, հավիտյանս հավիտենից, կեղծուրացություն, մոգ, ատրուշան, միաբանություն, ուխտապահ, թև,
    անձնային հատկանիշ, հասարակական կյանքի ոլորտներ, արիներ:

Բառերի բացատրություն

Հավիտյանս հավիտենից –ընդմիշտ
Կեղծուրացություն –թվացյալ հրաժարվելը դավանանքից՝ կրոնից
Մոգ –զրադաշտական կրոնին հետևող, կրակապաշտ
Ատրուշան –կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակըմիշտ վառ էր պահվում
Միաբանություն –այստեղ՝ միասնություն

Աշխարհագիր անցկացնել – այստեղ՝ մարդահամար և գույքագրություն անել

Ինքնավարություն –ինքնիշխանություն, ներքին օրենսդրության ու կառավարման գործերի ինքնուրույն կերպով վճռելու և տնօրինելու իրավունք
Մարզպանություն –մարզպանի կառավարման երկրամասը
Մարզպան –պետական բարձրագույն պաշտոնյա, որին հանձնում
էին մի ծայրամասի կառավարությունը, մարզի կառավարիչ

 ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻՑ Հետո

Արշակունիների թագավորության անկումից հետո Հայաստանը պահպանեց ներքին ինքնավարությունը:Հայ նախարարներն իրենց տիրույթներում ինքնուրույնություն էին վայելում, իսկ Հայաստանը մյուս մարզպանություններից ավելի լայն իրավունքներ ուներ: Սասանյան Պարսկաստանը այս վիճակին երկար չէր կարող համակերպվել: Անհանդուրժողական քաղաքականությունը սկսվեց պարսից արքա Հազկերտ II-ի օրոք, ով ցանկանում էր լիակատար վերահսկողություն հաստատել հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական
և հոգևոր-մշակութային կյանքում: Բնականաբար, հայ ժողովուրդը չէր կարող թույլ տալ այդպիսի քաղաքականության իրագործումը իր հայրենիքում։


Պարսից արքան ծանրացնում է Հայաստանի տնտեսական դրությունը

Պարսկական կառավարությունն ավելացրեց հարկերը: Այդ նպատակով Հայաստան ուղարկված Դենշապուհ անունով պարսիկ պաշտոնյան անցկացրեց աշխարհագիր, որպեսզի ոչ ոք չկարողանա խուսափել հարկերից: Հայաստանում գտնվելու ընթացքում Դենշապուհը նաև հետախուզեց հայ իշխանների դրությունը, նրանց տրամադրությունները տարբեր հարցերի վերաբերյալ։ Աշխարհագրի անցկացումից հետո պարսից կառավարությունը կրկնապատկեց հարկերը՝ ծանրացնելով ժողովրդի տնտեսական դրությունը:
Լիակատար վերահսկողության հասնելու համար Ամատունիներից վերցվեց հազարապետության գործակալությունը և հանձնվեց պարսիկ պաշտոնյայի: Եկեղեցին նույնպես հարկատու էր և զրկված էր դատական
իշխանությունից, իսկ մարզպան Վասակ Սյունին հեռացվեց իր պաշտոնից: Փաստորեն, պարսկական կառավարության՝ Հայաստանում լիակատար իշխանության հաստատման ծրագրի առաջին մասը հեշտությամբ իրագործվեց:
Ամփոփենք՝
1.Սասանյանները հստակ տեղեկություններ ունեին
հայերի թվաքանակի, հայ նախարարների շրջանում
տիրող տրամադրությունների մասին:
2.Հայաստանում բոլորն անխտիր, ներառյալ հոգևորականությունը, հարկատու էին:
3. Կարևոր գործակալությունները և մարզպանությունը
այլևս հայ նախարարներին չէին պատկանում:
Սասանյան Պարսկաստանի հոգևոր-մշակութային քաղաքականությունը Հայաստանում
Տնտեսական ճնշում ներից հետո Հազկերտն անցավ ամենակարևոր խնդրին՝ կրոնափոխության քաղաքականությանը, որի նպատակն էր հայ ժողովրդին կտրել ձևավորված և ամուր հիմքերի վրա դրված ինքնությունից: Այս քաղաքականության իրականացման առաջին քայլը Հազկերտի կրոնափոխության հրովարտակն էր, որն ուղարկվեց Հայաստանի, Վիրքի
և Աղվանքի իշխաններին 449 թ.: Հազկերտը իշխաններից պահանջում էր դրական պատասխան տալ հրովարտակին կամ ուղևորվել Տիզբոն՝ հրապարակային դատի: Արտաշատ քաղաքում հայոց կաթողիկոս Հովսեփ
Վայոցձորցու և նախարարների ջանքերով ժողով հրավիրվեց։ Ժողովի ընթացքում շարադրվեց պատասխան նամակը Հազկերտին։ Սասանյան արքունիք ուղարկված պատասխան նամակը խստորեն մերժում էր
Հազկերտի առաջարկը: Ժողովի ընթացքում որոշում ընդունվեց հավատարիմ մնալ հայրենի արժեքներին և հավատքին: Սա, բնականաբար, Հազկերտի զայրույթն առաջացրեց, և նա Տիզբոն կանչեց նախարարներին:
Տասը հայ նախարարներ, որոնց թվում էր նաև սպարապետ Վարդան Մամիկոնյանը, 450 թ. ապրիլին հասան Տիզբոն: Այստեղ Հազկերտը նախարարներին նորից առաջարկեց կրոնափոխ լինել՝ հակառակ դեպքում
սպառնալով սպանել նրանց, ընտանիքներին վերացնել և Հայաստան ուղարկել մեծ զորք: Մինչ մյուս նախարարները մտածում էին, թե ինչ պատասխանեն իրենց սպառնացող պարսից արքային, առաջ է գալիս Վարդան Մամիկոնյանը և, խիստ պատասխան տալով Հազկերտին, հայտարարում, որ իր համար առավել լավ է մեռնելը, քան սեփական կրոնից հրաժարվելը։ Սակայն այստեղ միջամտում են մյուս հայ նախարարները և պարսից արքային խնդրում՝ մեկ օր ժամանակ տալ իրենց մտածելու համար։ Հազկերտը համաձայնում է։
Նախարարները մինչ հաջորդ օրը անդադար համոզում էին Վարդան Մամիկոնյանին, որ նա իրենց հետ կեղծաբար ուրանա քրիստոնեությունը, որպեսզի կարողանան վերադառնալ հայրենիք և գլխավորել պայքարը
Հազկերտի դեմ։ Եթե այդպես չվարվեին, մտածում էին նրանք, ժողովուրդը կզրկվի իր առաջնորդներից և չի կարողանա ինքնակազմակերպվել։ Ի վերջո, Վարդան Մամիկոնյանը համաձայնում է։ Մեկ օր հետո հայ նախարարները ստիպված դիմում են կեղծուրացության. նրանք հայտնում են Հազկերտին,
թե իբր հրաժարվել են քրիստոնեությունից և պատրաստ են կատարել նրա կամքը։ Ուրախանալով տեղի ունեցածից՝ Հազկերտը նրանց պաշտոնները վերականգնում է և ետ ուղարկում իրենց երկիրը՝ մոգերի և պարսկական
զինված ջոկատների ուղեկցությամբ, որպեսզի սկսեն զրադաշտականության տարածումը հայ ժողովրդի շրջանում։ Միևնույն ժամանակ, Հազկերտը
ապահովության համար պատանդներ է թողնում իր մոտ, որոնց թվում էին նաև մարզպան Վասակ Սյունու երկու որդիները։
Այսպիսով՝ հայ նախարարները մոգերի ուղեկցությամբ վերադառնում են Հայաստան՝ կրոնափոխության ծրագիրն իրականացնելու համար:


Մեծ պատերազմի սկիզբն ու ընթացքը
Մինչ նախարարները և մոգերը կհասնեին Հայաստան, այստեղ հոգևորականությունը ժողովրդի հետ մեկտեղ ընդդիմացավ ատրուշաններ հիմնելու պարսից քաղաքականությանը: Սկսվեց համաժողովրդական շարժում ընդդեմ պարսից քաղաքականության և ի պաշտպանություն քրիստոնեության: Երբ մոգերը հասան Անգղ գյուղաքաղաք և փորձեցին ատրուշան հիմնել, այստեղ շինականները, Ղևոնդ երեցի գլխավորությամբ, բահերով ու բրիչներով դուրս արեցին նրանց իրենց բնակավայրից: Նույն կերպ արձագանքեցին նաև
Զարեհավանում: Համոզվելով, որ իրենց նպատակն անիրագործելի է, մոգերը մտածում էին միայն անվնաս իրենց երկիր վերադառնալու մասին։ Հայաստան վերադառնալով՝ առերես կրոնափոխ եղած նախարարները ստանձնեցին համաժողովրդական ապստամբության ղեկավարությունը:


Վարդանանք
Պատմիչները նշում են, որ Հայաստանի բոլոր նախարարները՝ քահանաների ու ժողովրդի բազմությամբ, հավաքվեցին հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի շուրջը և հաստատեցին անխախտ միաբանություն համատեղ պայքարի համար։ Այնուհետև գալով Սյունյաց իշխան Վասակի՝ Հայոց մարզպանի մոտ, նրան հայտնեցին իրենց միահամուռ որոշումը միավորվելու
մասին: Հայոց մարզպան Վասակը թեպետ չէր կամենում, սակայն հարկադրված միաբանեց նրանց հետ: Հայոց նախարարները եպիսկոպոսներին ու երեցներին
հրամայեցին բերել Ավետարանը, ապա ազատների և անազատների զորքերի ամբողջ բազմությունը, Սյունյաց իշխան Վասակի և բոլոր նախարարների հետ,
երդվեցին հավատարիմ մնալ միասնականության ուխտին: Միաբանական ուխտը խախտողը ենթարկվելու էր մահապատժի։
Հայկական զորքերը սկսեցին պայքարը հանուն հայրենիքի ազատագրման: Շուտով նրանց ձեռքն անցան Արտաշատն ու Վանը, անառիկ ամրոցներ Գառնին ու Արտագերսը: Հայաստանը դարձավ փաստացի անկախ:
Հազարապետ դարձավ Վահան Ամատունին, մաղխազ՝ Խորեն Խորխոռունին:
Չնայած այս հաջողություններին և մեծաքանակ աշխարհազորայինների աջակցությանը՝ Վարդան Մամիկոնյանը անհրաժեշտ համարեց ռազմական օգնություն խնդրել Բյուզանդիայից: Այստեղ նոր գահ բարձրացած Մարկիանոսը մերժեց զորք տրամադրել հայերին և նախընտրեց հավատարիմ մնալ Բյուզանդիայի և Սասանյանների միջև 422 թ. կնքած խաղաղության պայմանագրին: Պարզ դարձավ, որ հայերը հետագա գործողություններում մնում էին միայնակ և հույսը պետք է դնեին միայն իրենց միաբանության վրա:

Թեման.Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:

Թեմաննախորդ թեման՝«Ինքնաստուգում՝բանավոր»կրկնել
Նոր թեմա․Թեման.Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:

Դասարանում  քննարկվող հարցեր.

 1.Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ուժը մարմինների փոխազդեցության քանակական չափն է։

2.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոն այն ուժն է, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1 վայրկյանում իր արագությումը փոխում է 1 մ/վ-ով:  

3.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Ուժը ունի ուղղություն և այն վեկտորական մեծություն է: 

4.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Այն մեծությունները, որոնք ունեն ուղղություն, կոչվում են վեկտորական, իսկ այն մեծությունները, որոնք ունեն միայն թվային արժեք կոչվում են սկալյար մեծություններ:

5.Ուժի ազդեցության արդյունքը ի՞նչ մեծություններից է կախված։

Ուժի ազդեցության արդյունքը մի շարք մեծություններից է կախված՝ արագությունից, տիեզերական ձգողության ուժից եւ այլն:

6.Ո՞ր մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով

Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները փոխազդում են տիեզերական փոխազդեցության ուժով: Լուսնի փոխազդեցության հետեւանքով տեղի են ունենում մակընթացություններ եւ տեղատվություն, Մոլորակներն են Արեգակի շուրջը պտտվում նրա ձգողության հետևանքով:

7.Ինչի՞ց է կախված տիեզերական  ձգողության ուժը

Տիեզերական  ձգողության ուժը կախված է մարմինների միջև հեռավորությունից։

8.Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

F=m⋅g

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ55 -ից մինչև էջ 62

Լուծել հետևյալ խնդիրնեը

1.Որքան է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:

m=2 տ =2000 կգ

g=9.8 ն/կգ

F=mxg=2000×9.8=19600 Ն

2.Հաշվել ջրի զանգվածը,եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90Ն է:

F= 90Ն

g=9.8 Ն/կգ

m=F/g=90:9.8==9,18կգ

Պատ․՝9180գրամ

Թվականներ, 30.01

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ, օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։
Թվականները լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում գրվում է ինն, տասն, բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝ երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գոր- ծածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կար- դացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1- ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։ Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն թիվ հինգ։ Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։ Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։ Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քա- նակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։ Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար, օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակչորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգ, երեք յոթերորդչորրորդ, տասնավոր
գ. վաթսուն, տասնմեկերորդ, հնգամյա, հարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

4.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի- հնգամյակ
մեկ ամիս- մեկամսյակ
ութ ոտք ունեցող- ութոտնուկ
հարյուր տարի- հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած- ութնյակ
հազար տարի- հազարամյակ
չորս հոգուց բաղկացած- քառյակ
երեք ամիս- եռամսյակ
երեք հոգուց բաղկացած- եռյակ
երեք ոտք ունեցող- եռոտնուկ

Վահան Տերյանի տրիոլետներ

Նետում ես ոսկի նետերըդ,
Հուրերդ — որպես արև,
Ես դեմըդ — դողդոջ տերև,
Նետում ես ոսկի նետերըդ։
Դու բոց ես, ես խենթ թիթեռ եմ,
Դու վառ ես, դու հրաթև,
Նետում ես ոսկի նետերըդ,
Հուրերըդ որպես արև։

Կարդում ենք Տերյան

Նախագծի ժամկետը`փետրվարի 1-ից մարտի 13-ը
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ
Տերյանը` բանաստեղծ
Տերյանը` մարդ
Տերյանը երաժշտության մեջ
Տերյանական նամականի
Տրիոլետներ,
Ոսկե հեքիաթ ժողովածու
Ակնկալվող արդյունքը`աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ:

Առաջադրանքներ:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2-ական բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:
Դիտել Տան մեծը հաղորդումը
Վահան Տերյան

Պարապմունք 33

Կրկնողություն․
1.Քննարկում, լրացնում  և հրապարակում ենք հետևյալ խնդիրները
բլոգում։
2.Տանը՝ փորձիր ուժերդ և լուծիր գոնե հինգ խնդիր այս
մակարդակից, լուծումները հրապարակիր բլոգում։

Խնդիրներ են առաջադրում սովորողները/Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023/ Երկրորդ մակարդակ

Ճամբարային հաշվետվություն 2023

Ամանորյա տոներից հետո հունվարի 10-ից կրթահամալիրում սկսվեց ձմեռային ճամբարը կամ ինչպես ասում են երկրորդ ուսումնական շրջանը։ Ես ընտրել էի ընկեր Անահիտի ջոկատը։ Ջոկատին միացա մեկ շաբաթ ուշ, քանի որ հիվանդ էի։

Ջոկատն անվանեցինք «Մենք», քանի որ մեր ջոկատի անդամները՝ վեցերորդ, յոթերորդ և ութերորդ դասարանցիները ընկերացան, համախմբվեցին և դարձան միասնական:

Ճամբարի ընթացքում մենք կատարել ենք թարգմանություններ։

Ջոկատի մեկ օրը նվիրեցինք թեյախմությանը։ Բոլորը բերել էին թեյ և քաղցրավենիքներ, որոնցով ճաշակեցինք մեր թեյը։

Իսկ մարզական ստուգատեսի ընթացքում առավոտյան մեր ճամբարային ջոկատով քայլքով գնացինք  գեղասահքի մարզադաշտ։ Այնտեղ եղել էի 1 տարի առաջ և մոռացել էի սահելը։ Բայց քիչ ժամանակ անց վերհիշեցի և կարողացա լավ չմշկել։

Ճամբարային օրերի ընթացքում կազմակերպեցինք և մասնակցեցինք հետաքրքիր մրցույթների, ունեցանք խոհանոցային խաղեր, ճամփորդություններ, պատրաստել դդմային ուտեստ։ Երկրորդ ուսումնական շրջանն անցավ շատ հագեցած, ուրախ և ՀԱՎԵՍ։

«Սարալանջ» TV-ն` ճամբարային անցուդարձից

Շատ հետաքրքիր է մեր ջոկատի ճամբարային առօրյան՝ ճամբարային խոհանոցային խաղեր, էստաֆետներ, ճամփորդություններ, հետաքրքիր հանդիպումներ և այլն: Եվ այս ամենի մասին դիտեք տեսանյութում։

Ձմեռային համով ճամբար

Որոշեցինք և բաժանվեցին երկու թիմերի: Ձեռքի տակ ունենալով ամեն տեսակի մթերք, ստեղծականություն և ընտրելու հնարավորությամբ անցանք գործի:
Հմուտ և ստեղծագործ թիմերի շնորհիվ ունեցանք իրական ճամբարային խառնաշփոթ և համեղ ուտեստներ…

Թարգմանություններ

My morning routine/Իմ առավոտյան առօրյան

My name is Bob. Each day I drive my kids to school. My daughter goes to a school that’s far from our house. It takes 30 minutes to get there. Then I drive my son to his school. It’s close to my job. My daughter is in the sixth grade and my son is in the second. They are both good students. My daughter usually sings her favorite songs while I drive. My son usually sleeps.

I arrive at the office at 8:30 AM. I say good morning to all my workmates then I get a big cup of hot coffee. I turn on my computer and read my email. Some days I have a lot to read. Soon I need another cup of coffee.

Իմ անունը Բոբ է: Ամեն օր ես իմ երեխաներին դպրոց եմ տանում: Աղջիկս գնում է դպրոց, որը մեր տնից հեռու է: Այնտեղ հասնելու համար պահանջվում է 30 րոպե: Հետո տղայիս եմ տանում դպրոց։ Այն մոտ է իմ աշխատավայրին: Աղջիկս սովորում է վեցերորդ դասարանում, իսկ տղաս՝ երկրորդ։ Նրանք երկուսն էլ լավ սաշակերտներ են։ Աղջիկս սովորաբար երգում է իր սիրելի երգերը, երբ ես մեքենա եմ վարում: Իմ տղան սովորաբար քնում է:

Ես հասնում եմ աշխատանքի առավոտյան 8:30: Ես բարի առավոտ եմ ասում իմ բոլոր աշխատակիցներին, հետո մի մեծ բաժակ տաք սուրճ եմ վերցնում: Միացնում եմ համակարգիչս և կարդում իմ նամակները: Որոշ օրեր կարդալու շատ բան ունեմ։ Շուտով ինձ պետք կլինի ևս մեկ բաժակ սուրճ:

The Young Thief and His Mother — An Aesop’s Fable/Երիտասարդ գողը և նրա մայրը — Եզոպոսի առակը

A young Man had been caught in a daring act of theft and had been condemned to be executed for it.

He expressed his desire to see his Mother, and to speak with her before he was led to execution, and of course this was granted.

When his Mother came to him he said: «I want to whisper to you,» and when she brought her ear near him, he nearly bit it off. All the bystanders were horrified, and asked him what he could mean by such brutal and inhuman conduct.

«It is to punish her,» he said. «When I was young I began with stealing little things, and brought them home to Mother. Instead of rebuking and punishing me, she laughed and said: It will not be noticed. It is because of her that I am here to-day.»

«He is right, woman,» said the Priest; «the Lord hath said: Train up a child in the way he should go; and when he is old he will not depart therefrom.»

Մի երիտասարդ բռնվել էր համարձակ գողության մեջ և դրա համար դատապարտվել էր մահապատժի։

Նա ցանկություն հայտնեց տեսնել իր մորը և խոսել նրա հետ նախքան մահապատժի ենթարկվելը, և իհարկե համաձայնեցին:

Երբ մայրը եկավ նրա մոտ, նա ասաց. «Ես ուզում եմ ականջիդ բան ասել«, և երբ նա մոտեցրեց ականջը, նա գրեթե կծեց այն: Բոլոր անցորդները սարսափահար հարցրին նրան, թե ինչ կարող է թաքնված լինել նման դաժան և անմարդկային վարքագծի տակ:

«Դա նրան պատժելու համար է»,- ասաց նա։ «Երբ ես փոքր էի, ես սկսեցի մանր բաներ գողանալ և դրանք տուն բերել մայրիկիս, ինձ հանդիմանելու և պատժելու փոխարեն, նա ծիծաղեց և ասաց. «Դա չի նկատվի։ Նրա շնորհիվ է, որ ես այսօր այստեղ եմ»:

«Նա ճիշտ է ասում, կին», ասաց քահանան. «Տերն ասել է՝ երեխային դաստիարակիր այն ճանապարհով, որով նա պետք է գնա և երբ նա մեծանա, նա չի շեղվի դրանից»: