Надо судить не по словам, а по делам

Говорить всегда легче, чем действовать. Мы очень часто обещаем себе или своим близким сделать что-то важное и всегда откладываем это на завтра. Но завтра может быть слишком поздно. Можно давать бесконечные обещания и ничего не делать. Но нас же любят или ненавидят не за наши слова, а за поступки и дела. Я могу бесконечно твердить, что люблю животных, и при этом не кормить бездомных собак или кошек, я могу бесконечно повторять, что уважаю старших, но не помочь беспомощной бабушке перейти улицу․ Все наши поступки говорят за нас и не обьязательно оворить об этом вслух.

Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր

Դարեր շարունակ հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:

 Խոր անցյալում հայոց նախնիները Նոր տարին՝ Կաղանդը տոնել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:

 Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:

 Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Նա փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ էր տալիս՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին  այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը՝ 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերել մրգերի և չրերի շարաններ և կախել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Հնում հայերը պատրաստել են նաև կճախաշ՝ կճուճի մեջ ողջ գիշեր եփել են հատիկեղեններ, թոնրի մեջ եփել են նաև տոնական հարիսա՝ որպես նոր սկսվող տարվա երկրագործական աշխատանքների առատության խորհրդանիշ։ Ավանդական հայկական սեղանին բնորոշ է եղել նաև անուշապուրը՝ տարբեր չրերով եփված ձավարը, պասուց տոլման, որը պետք է պարունակեր 7 տարբեր հատիկեղեններ։

 Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որից գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում հայտնի էր «Գոտեկախի» սովորույթը: Երբ երիտասարդ աղջիկներն ու պատանիները Նոր տարվա նախորդ գիշերը փոքրիկ խմբերով տոպրակներ, գուլպաներ կամ կողովներ առած շրջում էին երդիկից երդիկ և դրանք պարանով երդիկից ցած իջեցնելով` բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհավորում տնեցիներին: Տանտիկինը կախվածի մեջ զանազան ուտելիքներ էր լցնում:

Տան դուռը երբեք չէր փակվում: Առավոտ շուտ սկսվում էին այցելությունները: Բոլոր հյուրերը սպասված էին: Այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարևաններին, քավորին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով: Տնեցիներն ու հյուրերը տուն մտնում էին աջ ոտքը առաջինը մտցնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին

 Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: «Ամանորը» բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ Նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի:

Սովորաբար Ամանորը Հայաստանում դիմավորում են ընտանիքի հետ: Մինչև օրս էլ Հայաստանի որոշ շրջաններում տոնական «տարեհաց» են պատրաստում: Իհարկե, սեղանից անպակաս են գինին ու կոնյակը: Հայաստանում Նոր տարվա մանկական միջոցառումներին ավանդաբար դիմավորում են Ձմեռ կամ Կաղանդ պապերին՝ Ձյունանուշի հետ կամ առանց նրա, հնչում են հայկական ժողովրդական և ժամանակակից երգեր:

Պարապմունք 24

Թեմա՝ Եռանկյան հավասարության հայտանիշ (I, II, III)
Խնդիրներ դասագրքից
124, 125, 130, 136, 137 (Էջ՝ 46)

124. Նկար 71-ում CD=BD, <1=<2: Ապացուցեք որ ABC եռանկյունը հավասարասրուն է:

CD=BD, AB ընդհանուր կողմ

<1=<2

Ըստ եռանկյան առաջի հայտանիշի եռանկյունները հավասար են:

125. Նկար 72-ում AB = BC, <1=130o: Գտեք <2-ը

<BCA+<1=180o

180o-<BCA=50o

Քանի որ <ABC եռանկյունը հավասարասրուն է ապա <BCA=<BAC

<2 և <BAC անկյուները հակադիր են, հետևաբար հավասար են ուրեմն՝<2=50o

<ACB և <DCE անկյունները հակադիր են հետևաբար հավասար են:

<ABC և <EDC եռանկյունները հավասարասրուն են։

<A=<BCA

<E=<ECD

Քանի որ <BCA =<ECD ուրեմն <BAC=<CED

<BAD=<DAC, իսկ AD-ն ընդհանուր կողմն է, և քանի որ <ADB=<ADC, հետևաբար BD=CD

Ըստ նկար 79-ի տվյալների՝ <TCO=<PBO, CO=OB, հետևաբար BP=TC,ուրեմն <P=<T

COT և BOP անկյունները հակադիր են, հետևաբար հավասար են, ուրեմն OP=OT