Домашнее задание

Домашнее задание: чтение и пересказ мифа “ Великий мастер”. Просмотреть Миф о Прометее.

В блоге ответить на вопросы:

-В чем заключался героизм Прометея?

Ему стало жаль людей и он придумал как им помочь. Он пошел к своему другу богу кузнецу Гефесту и взял из его в кузнице немного огня и принес горящий факел людям. И так люди узнали что такое свет и тепло.

-Каким был Прометей?

Прометей был не только силён но и умён и хитёр.

— Что он сделал для Зевса?

Промотей когда-то помог самому Зевсу стать царем богов.

Чему Прометей научил людей?

Прометей научил людей готовить на огне пищу, добывать из земли железо и медь и другие металлы, обрабатывать их при помощи огня, ковать и отливать разные орудия- мечи и копья для охоты, луги для вспашки земли. Еще он научил людеи пахать землю и выращивать хлеб.

-Как изменился мир и сами люди после того, чему Прометей научил их?

Раньше люди боялись морких глубин, но Прометей построил корабль и показал как плавать на нем. Он обучил людей разным наукам, искусствам и врачеванию. Выросли на земле города, разцвели сады и виноградники, закаласелись поля, люди научились читать, писать, бороться с болезнаями, стали сильними, смелыми и разумными.

-Почему Зевс разгневался на Прометея?

Когда царь богов Зевс узнал, что Прометей научил людей всему, он пришел страшную ярость. Для него люди были ничтожными существами. Он думал, что люди перестанут бояться богов.

-Кто приковал его к скале цепями?

Гефест- бог огня, приковал Прометея к скале крепкими цепями

Պարապմունք 20

Թեմա՝ Եռանկյան միջնագիծ, բարձրություն, կիսորդ
Կարդալ դասագրքից, էջ՝ 39

Հարցեր:
1.Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան միջնագիծ: Եռանկյունը քանի՞ միջնագիծ ունի, ցույց տուր գծագիրը:

Եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի միջնակետի հետ միացնող հատվածը կոչվում է եռանկյան միջնագիծ: Եռանկյունը ունի 3 միջնագիծ։

2.Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան կիսորդ:

Եռանկյունը քանի՞ կիսորդ ունի, ցույց տուր գծագիրը:

Եռանկյան կիսորդ կոչվում է եռանկյան անկյան կիսորդի վրա գտնվող այն հատվածը, որը միացնում է եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի վրա գտնվող կետի հետ:   Եռանկյունն ունի 3 կիսորդ։

3.Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան բարձրություն: Եռանկյունը քանի՞ բարձրություն ունի, ցույց տուր գծագիրը:
Եռանկյան գագաթից հանդիպակաց կողմը պարունակող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն: Եռանկյունն ունի 3 բարձրություն։



Հարցեր կրկնողության բաժնից:

4. Բացատրեք, թե որ պատկերն է կոչվում եռանկյուն: Գծագրեք եռանկյուն և ցույց տվեք նրա կողմերը, գագաթները և անկյունները: Ի՞նչ է եռանկյան պարագիծը:

Եռանկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է երեք հատվածներից, որոնք միացնում են նույն ուղղի վրա չգտնվող երեք կետեր:
Երեք կետերը կոչվում են եռանկյան գագաթներ, իսկ դրանք միացնող հատվածները՝ եռանկյան կողմեր:
Եռանկյան կողմերի երկարությունների գումարը կոչվում է եռանկյան պարագիծ:


5. Ո՞ր եռանկյուններն են կոչվում հավասար:
Երկու եռանկյուններ կոչվում են հավասար, եթե վերադրումով դրանք կարող են համընկնել:

6.Ի՞նչ է թեորեմը, աքսիոմը  և ի՞նչ է թեորեմի ապացուցումը:

Թեորեմը  դա պնդում է, որը կարելի է ապացուցել նախօրոք հաստատված այլ փաստերի և ընդունված պնդումերի հիման վրա։ Երբ ապացուցում ես, որ տվյալ պնդումը ճիշտ է, ուրեմն թեորեմն ապացուցված է։

Աքսիոմն ակնհայտ նախադրյալ է, որը պետք է ընդունվի առանց վիճարկման, այն անհերքելի ճշմարտություն է։

7. Ձևակերպեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշն արտահայտող թեորեմը:

Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմած անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:


Լրացուցիչ:8. Ապացուցեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշն արտահայտող թեորեմը:

Քանի որ <1=<2, AB=BC, եռանկյուններն էլ ունեն մեկ ընդհանուր կողմ, հետևաբար, ըստ եռանկյան առաջին հայտանիշի, եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմած անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

Հոլովման տեսակները

Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։

Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի,
բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ,
կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Առաջադրանքներ:

Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր ի հոլովման պատականող 6 բառ:
Երեկո, մորաքույր, ամառմեղուտղա, մարդվարձձու, ընկերուսուցիչ:
2. Բառաշարքում ընդգծիր ու հոլովման պատկանող 6 բառ:
Կսկիծ, ամուսին, տատ, ուռենի, ականջօղ, տղամարդթագուհի, պապ, ոսկիքեռի:
3.Բառաշարքում ընդգծիր վա հոլովման պատկանող 6 բառ:
Ուրբաթ, տարիժամ, գագաթ, գիշեր, րոպե, ամիս, դար, օրցերեկ:
4.Բառաշարքում ընդգծիր ան հոլովման պատկանող 6 բառ:
Ընդմիջում, ձնաբուք, սառցալեռհուշասյուն, ամառ, բեռ, ազգանուն, նուռ, տեսանկյուն, գարուն:
5.Բառաշարքում ընդգծիր ոջ հոլովման պատկանող 6 բառ:
Բաժնետեր, տերտեր, տիկին, որդի, հարսնաքույր, լապտեր, դասընկեր, դուստր, տերկին:

Ներքին հոլովում
1.Բառաշարքում ընդգծիր ա հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյուն, շարժում, ձյունթոնրատուն, ձուկ, շունթերություն, կորյուն, արյուն, հանգիստ:
2.Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ:
Բուժքույր, հայրտիրամայր, խաղընկեր, մորեղբայրվանահայր, քույր, եղբայր, սկեսրայր, նախահայր:

Պարապմունք 27


Թեմա՝ Բազմանդամների արտադրյալը
Աշխատանք գրքից՝  125, 126, 129, 136, 138

Կատարեք բազմապատկումը (125-126)

125.

ա) (a + 1)(a + 1)=a2+2a+1
բ) (x + 1)(x + 2)=x2+3x+2
գ) (2 + y)(y + 3)=y2+5y+6
դ) (a + b)(a + b)=a2+2ab+b2

126.

ա) (5m + 7n)(2n + 4m)=38mn+20m2+14n2
բ) (12a + b)(3a + 5b)=36a2+63ab+5b2
գ) (2x − 3y)(2x + 3y)=4x2-9y2
դ) (5m − 2n)(3n − 5m)=25mn-25m2-6n2

129.  Բազմանդամների արտադրյալը ձևափոխեք կատարյալ տեսքի բազմանդամի․

ա)(8x − 3)(4x + 5)=32x2+28x-15
բ) 8x − 3 · 4x + 5=-4x+5
գ) (4a − 3) · 2a − 3=8a2-6a
դ) 4a − 3 (2a − 3)=-2a+9

136. Բազմանդամը վերլուծեք արտադրիչների

ա) 2x + 2y=2(x+y)
բ) 6a − 3=3(2a-1)
գ) ax − ab=a(x-b)
դ) 2a + 6ab=2a(1+3b)

138. Բազմանդամը վերլուծեք արտադրիչների․
ա) 2a + 4b=2(a+2b)
բ) ba — b=b(a-1)
գ) 6x — 2=2(3x-1)
դ) yx + 2y=y(x+2)

Pancake Day/A1 Reading Test

In the UK, people celebrate Pancake Day. This festival takes place in February, on Shrove Tuesday. This is the day before Lent. Lent is an important time in the Christian calendar. It lasts 47 days. During Lent, people traditionally stop eating delicious food, like cakes and chocolate. So on Shrove Tuesday, they must eat up all the nice food in their cupboards. So they make pancakes, and they often eat them with lemon and sugar.

Many British towns hold pancake races on Shrove Tuesday. People wear fancy dresses and run down the street with a pancake in a pan. They must throw the pancake in the air and catch it in the pan as they run. It must not fall on the ground.

The tradition of pancake races started in Olney, Buckinghamshire. According to a story, a housewife made pancakes on Easter Sunday in 1445. Then she heard the church bells. She was worried because she was late for church, so she ran to church with her pan and pancake in her hand! Now, Olney’s pancake race is famous. All the competitors are housewives. They must toss the pancake three times as they run to the church. Then they must serve their pancake to the bell-ringer and receive a kiss from him.

Westminster School, an old boys’ school in London, has a different pancake tradition. The school cook makes a huge pancake and throws it over a five-metre high bar. The schoolboys run to take a piece of the pancake. The boy with the biggest piece of pancake wins some money!

These days, few British people give up delicious food for Lent. But most people eat pancakes on Pancake Day.

«Let’s speak English» նախագիծը` Արևելյան դպրոցում

Our project is called «Let’s speak English».
The first meeting of our project was in the East school. Watch the video below to meet us in the East school.
Consultant teachers: Anahit Melkonyan, Ani Mrteyan.
Davit Muradyan

Թողարկող՝ Անահիտ Մելքոնյան

Previous«Մեդիասպառող, թե մեդիաստեղծող» համապետական նախագծի դպրոցական փուլի

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Նոյեմբեր

Առաջադրանք, նոյեմբերի 21-28-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք, նոյեմբերի 21-28-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք, նոյեմբերի 11-18-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք, նոյեմբերի 11-18-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք, նոյեմբերի 1-8-ը, 7-րդ դասարան

Պապ թագավոր

Ներկայացնել  ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, ամենահետաքրքիր փաստերը:

312 год — битва на Мульвийском мосту/312 թվական — Միլվիյան կամրջի ճակատամարտ

Ինքնուրույն աշխատանքը

Ինքաստուգում

Անհատական նախագիծը

Էդուարդ VIII և Ջորջ VI/Անհատական նախագիծ մաս 2

Առաջարկություններ

Ինչ եք գնահատում/10 բալաանոց սանդղակում/ ձեր այս ամսվա աշխատանքը:

Ես ինձ գնահատում եմ 9 բալ

Առաջադրանք, նոյեմբերի 21-28-ը, 7-րդ դասարան

Կարոլինգների կայսրությունը/  Համաշխարհային պատմություն/

Ներկայացրու Մերովինգների, Կարոլինգների արքայատոհմերի հիմնադիրներին:

Կարոլինգներ  թագավորությունը ստացել է իր անվանումը Կառլոս Մեծի անունից է։ Կարոլինգների դինաստիան հաջորդել է Մերովինգներին (751 թվականից) թագավորել մինչե X դար։ Կարոլինգներն հզորության գագաթնակետին հասան Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան։ Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը(թագավորել է 814-840 թվականներին)։ 843 թվականի Վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև։ Կարլոս III Հաստամարմինը (կայսր 881 թվականից 887 թվականներին) կարճ ժամանակով վերամիավորեց կայսրությունը։ Նրանից հետո Կարոլինգները թագավորեցին Իտալիայում մինչև 905 թվականը, Արևելաֆրանկական թագավորությունում (Ֆրանսիայում՝ մինչև 987 թվականը)։

Պատմիր Քլոդվիգ 1-ինի, Փարիզ քաղաքի  մասին/գրավոր/

Քլոդվիգ I կառավարել է 466-511 թթ, 486 թվականին (Սուասոնի ճակատամարտում) նվաճեց վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով սկզբնավորվեց ֆրանկական պետության կազմավորումը։Հաղթանակ տանելով Սուասոնի ճակատամարտում`ֆրանկները,ի թիվս այլ ավարի,վերցրին զարմանալի գեղեցկության մի մեծ գավաթ։Քլոդվիգը խնդրեց այդ գավաթը տալ իրեն` իր մասնաբաժնից դուրս։Զինվորները պատասխանեցին. «Արա’ ինչ ուզում ես,քանզի ոչ ոք չի կարող հակառակվել քո իշխանությանը»:Բայց մի զինվոր բարձրացրեց մարտական կացինը և կոտրեց գավաթը` ասելով.«Դու ոչինչ չես ստանա,բացի քո հասանելիքից»։Բոլորը զարմաց էլ էին այդ արարքից,բայց արքան թաքցրեց իր վիրավորանքը։

Մեկ տարի անց նա հրամայեց իր զորքին հավաքվել զորատեսի։Անցնելով շարքերի առջևով` նա մոտեցավ այդ նույն զինվորին և ասաց նրան.«Ոչ ոք այդպես չի պահում իր զենքը»,—և խլելով նրանից կացինը` նետեց գետին։Իսկ երբ զինվորը կռացավ,որ վերցնի կացինը,արքան կտրեց նրա գլուխը։«Այսպես,—ասաց նա,—դու վիրավորեցիր գավաթի հետ Սուասոնում»։

Քլոդվիգը դրանով իր անձի հանդեպ մեծ սարսափ առաջացրեց զինվորների շրջանում։

Քլոդվիգը նվաճեցեց նաև ալեմանների հողերի մեծ մասը (496), Հարավային Գալիայից քշեց վեստգոթերին (507)։ 496 թվականին Քլոդվիգ I-ն ընդունեց քրիստոնեությունը։ Նստավայրը դարձրեց Փարիզը։ Քլոդվիգ I-ը ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական։

Բնութագրիր Կառլոս Մեծին,նրա գործունեությունը, հայոց արքաներից ում ես նմանեցնում, հիմնավորիր պատասխանդ:  /գրավոր/

Կարլ I Մեծ ֆրանկների թագավորն է 768 թվականից, լանգոբարդների թագավոր 774 թվականից, կայսր 800 թվականից։ Նրա կառավարման ժամանակ Ֆրանկական թագավորությունը հասել է իր գագաթնակետին, իր տիրապետության տակ միավորելով արևմտյան և կենտրոնական Եվրոպայի զգալի մասը։ Նրա անունով է կոչվել Կարոլինգների արքայատոհմը։

Կարլ Մեծը Պիպին Կարճահասակի ավագ որդին էր։ Մինչև 771 թվականն իշխել է եղբոր՝ Կարլոմանի հետ, որի մահից հետո դարձել է ֆրանկների միանձնյա կառավարողը։ Բազմաթիվ զավթողական արշավանքներով ընդլայնել է իր թագավորության սահմանները։ Մոտ երեք տասնամյակ արշավել է սաքսերի դեմ և նրանց բռնությամբ քրիստոնեացրել։ 774 թվականին նվաճել է լանգոբարդների թագավորությունը հյուսիսային Իտալիայում։ 778 թվականին արշավել է Իսպանիայի մավրերի դեմ և պարտություն կրել։ 778 թվականին գրավել է Բավարիան, 790-ական թվականներին՝ ավարների իշխանության մնացած տարածքները։ 800 թվականին Հռոմի պապ Լևոն III-ը Կարլ Մեծին թագադրել է հռոմեացիների կայսր։ Մահացել է 814 թվականին։ Նրան հաջորդել է որդին՝ Լյուդովիկոս I Բարեպաշտ։ Կարլ Մեծի օրոք զարգացել են ֆեոդալական հարաբերությունները։ Երկրի սահմաններն ամրացնելու համար ստեղծել է սահմանային զինվորական կազմակերպություններ՝ «մարկեր»։ Նա սերտ դաշնակցություն է հաստատել կաթոլիկ եկեղեցու հետ և միջոցներ է ձեռնարկել ընդարձակ պետությունը միասնական օրենքների ենթարկելու համար։ Նրա հովանավորության շնորհիվ մշակութային վերելք է տեղի ունեցել, որը հետագայում կոչվել է Կարոլինգյան վերածնությունը։ 1165 թվականին Կարլ Մեծին սրբադասել հակապապ Պասքալիս III-ը, ինչը հետագայում անվավեր է ճանաչվել։ Այնուհանդերձ, նա համարվում է բեատիֆիկացված և նրա տոնը նշվում է հունվարի 28-ին։ Կարլը համարվում է ամենակարևոր միջնադարյան կառավարիչներից մեկը։ Արդեն իր կյանքի ընթացքում նա կոչվում էր «Եվրոպայի հայր»։

Ով էր Ալքուինը/թարգմանել/ 

Ալքուինը անգլո-սաքսոն գիտնական է, աստվածաբան, գրող։ Նրան անվանում են Ֆլակ Ալբին։ Նրա ծննդյան օրը հստակ հայտնի չէ, մոտավոր 730-735 թթ․ Հյուսիսային Անգլիայի Նորտումբրիի քաղաքում։ Նա լավ կրթություն է ստացել Յորք քաղաքում։ 778 թվականին դառնում է իր ավարտած դպրոցի ղեկավարը։ Ամենայն հավանականությամբ նա իր տրամադրության տակ ուներ Արևմտյան Եվրոպայի ամենամեծ գրադարանը։ 781 թվականին Ալքուինին ուղարկեցին Հռոմ՝ նոր արքեպիսկոպոսի մոտ։ Այդ ճամփորդության ընթացքում նա հանդիպեց Կարլոս Մեծին, ով շատ էր լսել գիտնականի բազմահմտության մասին։ Ֆրանկների թագավորը Ալքուինին առաջարկեց դառնալ պալատական դպրոցի ղեկավար , և վերջինս համաձայնեց։ 782 թվականին նա տեղափոխվում է Կարլոս Մեծի մոտ և գլխավորում այն ​​գիտնականների պալատական ​​շրջանակը, որոնք հրավիրված էին հենց Ֆրանկների թագավորի կողմից և վերապատրաստված էին հենց գիտնականների կողմից։ Այդ գիտնականների շրջանակը կոչվել է «ակադեմիա»։ Ալքուինը դարձավ Կարլոս Մեծի խորհրդականը և նրա հետ մասնակցում էր շատ կարևոր իրադարձությունների։ Ալքուինը կարծում էր, որ եթե ժողովուրդը չունենա կրթության համապատասխան մակարդակ, ապա նա չի կարողանա Աստծուն ճիշտ երկրպագել։ Այսպիսով կրթությունը դարձավ հավատքի հիմքը, և քրիստոնեությունը անհրաժեշտ պայման էր պետության բարգավաճության համար։ Սակայն Ալքունիը դեմ էր բռնի կերպով մարդկանց քրիստոնեություն պարտադրելուն։ Ասում են, որ Ալքունիը ստեղծել է նաև ժամերգության գրքեր։ Նրա ստեղծագործությունները նախատեսված են եղել հիմնականում դպրոցականների համար։ Նա կատարել է նաև քերականության, ուղղագրության, հռետորաբանության հետ կապված աշխատանքներ։ Սակայն 796 թվականին Ալքուինը թողեց բոլոր գործերը և դարձավ Սուրբ Մարտինի վանահայրը։ Սուրբ Մարտինի դպրոցը ծաղկեց և հայտնի դարձավ որպես Երկրորդ Յորք։ Այն դարձավ ուսուցման և կրթության հիմնական կենտրոն Կարլոս Մեծի կայսրությունում։ Ալքուինը դարձել է նաև սարկավագ, սակայն ամսաթվի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա պահպանված։ 802 թվականին նա իր «Սուրբ և անբաժան Երրորդության հանդեպ հավատքի մասին» աշխատությունը նվիրել է Կարլոս Մեծին։ Պատմաբաններն այս աշխատությունը համարում են միջնադարյան աստվածաբանության հիմքը։ Ալքունիը գրի է առել նաև բազմաթիվ սրբերի կյանքը։ Նա մահացել է 804 թվականին։

Աղբյուրները՝

Կառլոս Մեծ

Կառլոս Մեծ/տեսանյութ/

От Меровингов к Каролингам/թարգմանություն/

Королевство франков. Меровинги и Каролинги. Карл Великий /տեսանյութ/

Առանձնացնել

  • ամենահետաքրքիր հատվածը
  • պատումներ, որոնց մասին չգիտեիք

Կառլոս Մեծի նվաճումները

800px-Empire_carolingien_768-811
Կառլոս Մեծի նվաճումները Պիպին Կարճահասակի մահվան պահին (768).Կառլոս Մեծի նվաճումները (768-814)     Կախյալ տարածքներ

Առաջադրանք, նոյեմբերի 11-18-ը, 7-րդ դասարան

Թագավորության պահպանման վերջին փորձերը»/  էջ 27-28 պատմել/

Փաստերով հիմնավորել Արշակունյաց թագավորության անկման պատճառները:

Կարող եք սովորել ստորև բերված հատվածից:

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎ
ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ԱՎԱՐՏԸ
IV դարի վերջին քառորդում ծանր ժամանակներեն սկսվում հայոց անկախ թագավորության համար։ Հռոմի և Պարսկաստանի պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց
դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների
հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին ուժերի համախմբումը երկրի անկախությունը պահպանելու համար։


Օլիմպիական չեմպիոն, սակայն անփորձ թագավորը
Պապի սպանությունից հետո հայ նախարարները հավաքվեցին խորհրդակցության, որտեղ որոշեցին կտրուկ քայլերի չդիմել և չսրել հարաբերությունները Հռոմի հետ՝ հաշվի առնելով Պարսկաստանի թշնամական դիրքորոշումը: Պապի սպանությունից հետո
երկրում փաստացի իշխանությունը գտնվում էր Մուշեղ սպարապետի ձեռքում։ Պարսկական արքունիքում հասկանում էին, որ Մուշեղ Մամիկոնյանի փաստական իշխանության պայմաններում դժվար թե բարելավվեն հայ-պարսկական հարաբերությունները, ուստի պարսկական արքունիքը որոշում է իրականացնել իր վաղեմի ծրագիրը: Պարսիկները Կոստանդնուպոլիս ուղարկած դեսպանի միջոցով փորձում են Վաղես կայսերը համոզել՝ համատեղ ջանքերով վերացնել Մեծ Հայքի թագավորությունը: Սակայն Վաղեսը մերժում է դեսպանի առաջարկը և իբրև թագավոր Հայաստան է ուղարկում Պապի ազգական Վարազդատին (374-378 թթ.): Պատմիչների վկայությամբ՝ Վարազդատը խիզախ ու տոկուն երիտասարդ էր, լավ նետաձիգ և մարտիկ,
ըմբիշ, օլիմպիական խաղերի հաղթող, սակայն զուրկ էր պետական կառավարման հմտություններից և փորձից։ Վարազդատի կառավարման սկզբում երկրում մեծ
հեղինակություն էր վայելում Մուշեղ Մամիկոնյանը։ Նա, տեսնելով թագավորության թուլացումն ու պարսկական տիրապետության հաստատման վտանգը, առաջարկեց ապավինել հռոմեական զորքերի օժանդակությանը և ամրացնել Հայաստանի մարտական հենակետերը: Վարազդատը ոչ միայն չընդառաջեց նրա ծրագրին, այլև սպարապետ դառնալու ձգտում ունեցող Բատ Սահառունու մասնակցությամբ կազմակերպեց Մուշեղ Մամիկոնյանի ձերբակալությունն ու սպանությունը: Բանն այն է, որ հայոց սպարապետի քաղաքական մրցակիցները կեղծ լուրերի հիման վրա նրան
մեղադրում էին Պապ թագավորի սպանությանը մեղսակից լինելու համար: Սա զրպարտություն էր և բանսարկություն, սակայն անփորձ Վարազդատը ճիշտ չկողմնորոշվեց ստեղծված իրավիճակում, և երկիրը զրկվեց հզոր սպարապետից։


Հատուցում Մուշեղի սպանության համար և գահակից եղբայրների թագավոր հռչակվելը
Մուշեղի սպանությունից հետո, հավանաբար Շապուհ II-ի թույլտվությամբ, պարսկական գերությունից Հայաստան վերադարձան Մամիկոնյան իշխանական տան ներկայացուցիչներ Կոմս և Մանվել Մամիկոնյանները: Վերջինս հանդիմանում է Վարազդատին Մուշեղի սպանության համար, իսկ Վարազդատը Մանվելից պահանջում է հեռանալ երկրից՝ սպառնալով արժանացնել նրան Մուշեղի ճակատագրին: Ի վերջո, այս լարվածությունը հանգեցնում է զինված բախման: Վարազդատի և Մանվելի զորքերի միջև Կարնո դաշտում տեղի է ունենում ճակատամարտ: Մանվել Մամիկոնյանի բանակը հաղթանակ է տանում, որից հետո Վարազդատը փախուստի
է դիմում, իսկ նրա դաշնակից Բատ Սահառունին սպանվում է:


Հռոմի և Պարսկաստանի քաղաքական պայմանավորվածությունը
Վարազդատի փախուստից հետո Մանվելի օգնությամբ գահ բարձրացան Պապի որդիներ Արշակը և նրա կրտսեր եղբայր Վաղարշակը, որը, փաստորեն, դարձավ ավագ եղբոր գահակիցը։ Իսկ Մանվել Մամիկոնյանը դարձավ թագավորական ընտանիքի խնամակալը: Մանվելի խնամակալության շրջանը տևեց 7 տարի: Նրա մահից հետո Շապուհին հաջորդած պարսիկ թագավորները շարունակեցին և ավարտին հասցրին Հայաստանի նվաճման իրենց վաղեմի ծրագիրը: Դրա համար հիմք ծառայեց Արշակից դժգոհ նախարարների այցը Պարսկաստան: Հայ նախարարները Շապուհին խնդրեցին այլ թագավոր նշանակել Հայաստանում: Նա էլ Հայաստանի թագավոր նշանակեց Արշակունյաց տոհմից Խոսրով IV-ին (385-388 թթ., 415- 416 թթ.): Արշակը ստիպված թողեց Այրարատը և սկսեց կառավարել Մեծ Հայքի արևմտյան հատվածում:
Ստեղծված իրավիճակում, 387 թ., Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հայաստանի արևմտյան մի շարք գավառներ անցան Հռոմի գերիշխանության տակ, իսկ արևելյան շրջանները հայտնվեցին Պարսկաստանի գերիշխանության տակ։ 391 թ. մահացավ Արշակ III-ը, որից հետո Արևմտյան Հայաստանի տարածքի հիման վրա ստեղծվեցին հռոմեական նոր
պրովինցիաներ: Արևելյան Հայաստանում պարսիկները որոշ ժամանակ հանդուրժեցին Խոսրովի կառավարումը, ապա նրան մեղադրեցին միասնական պետության վերականգնման փորձի համար և բանտարկեցին Անհուշ բերդում: Բանն այն է, որ Արշակ III-ից հետո Հայաստանի արևմտյան հատվածում թագավոր չնշանակելը դժգոհություն էր առաջացրել հայ նախարարների շրջանում Հռոմի նկատմամբ։ Վերջիններս ճանաչել էին Խոսրովի գերիշխանությունը՝ որպես իրենց
թագավորի, իսկ Խոսրովն էլ պատասխան նամակով ողջունել էր նրանց այդ որոշումը։ Խոսրովին գահընկեց անելուց հետո նախարարների պահանջով Հայաստանի թագավոր նշանակվեց նրա եղբայր Վռամշապուհը (388-414 թթ.), որի կառավարման խաղաղ շրջանը տնտեսական և մշակութային կյանքի համար բարերար ազդեցություն ունեցավ: Վռամշապուհի կառավարման ավարտից հետո պարսից արքան որոշում է Հայաստանում թագավորեցնել իր որդի Շապուհին (416-420 թթ.)։ Պատմիչները վկայում են, որ նա այդպես էլ Հայաստանում չունեցավ իրական իշխանություն, քանզի նախարարները չէին ենթարկվում և չէին մեծարում նրան։ 420 թ.
Շապուհը հեռանում է Հայաստանից, որից հետո երկրում որոշ ժամանակ վերանում է թագավորական իշխանությունը

։
Սեփական արքայի ամբաստանություն օտար արքայի առաջ
422 թ. գահ է բարձրանում Վռամշապուհի որդի Արտաշեսը (422-428 թթ.), որը հայտնի է նաև Արտաշիր անունով: Վերջինս, ըստ պատմիչների վկայության, գրեթե չէր զբաղվում պետական գործերով, ինչը հարուցում է նախարարների դժգոհությունը։ Վերջիններս նախ դիմում են կաթողիկոս Սահակ Պարթևին, որպեսզի նա օգնի իրենց գահընկեց անել Արտաշեսին, ապա դիմում
են, թերևս, անընդունելի քայլի. նրանք նույն առաջարկով դիմում են պարսից արքային։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է մի հատված պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմությունից, որում նա ներկայացնում է հայ իշխանների գործողությունները՝ կապված Արտաշես արքային գահընկեց անելու հետ։ Նախարարները եկան Մեծն Սահակի մոտ, բողոք
բարձրացրին և նրան էլ հրավիրեցին իրենց օգնելու, որպեսզի Արտաշիրի վրա չարախոսեն պարսից թագավորի առաջ, իրենց թագավորին դեն գցեն և պարսիկ բերեն աշխարհին կառավարող: Իսկ Մեծն Սահակն ասաց. «Ձեզ սուտ չեմ հանում, ինքս էլ լսել եմ նրա ցավալի,
ամոթալի արարմունքները, շատ անգամ հանդիմանել եմ, բայց նա ուրացել է: Արդ` պետք է մի կարճ ժամանակ տանել այդ մարդու թերությունը, մինչև մտածենք մի ելք գտնենք հունաց Թեոդոս կայսրի միջոցով, բայց ոչ թե անօրեններին մատնել, ծաղր ու խայտառակ լինելու»: Իսկ
նրանք այս չէին կամենում, ջանք էին անում նրան իրենց համախորհուրդ դարձնել: Բայց նա ասաց. «Քավ լիցի, որ ես իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին, որ ես չպատեմ բեկվածին կամ հիվանդացածին, այլ գահավեժ անեմ… Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է»: Իսկ նախարարները մտածելով, թե խաբելու նպատակով է այդպես անում, որպեսզի իրենց անելիքը հետաձգել տա և թագավորին պատրաստի, միաբերան ասում են. «Որովհետև դու չկամեցար մեզ հետ համակերպվել, որ նա չթագավորի, ահա մենք էլ չենք կամենում, որ դու մեզ քահանա լինես»: Եվ բոլորը միաբանությամբ ելան գնացին պարսից Վռամ թագավորի մոտ, մի ոմն փառամոլ քահանայի` արծկեացի Սուրմակի հետ, չարախոսելու իրենց Արտաշիր թագավորի վրա և Մեծն Սահակի վրա, թե նրանք հույների կողմն են թեքվել… Այն ժամանակ պարսից Վռամ թագավորը Դուռը կանչեց հայոց Արտաշիր թագավորին և Մեծն Սահակին, և նրանից խնդրում էին, որ Արտաշիրին ամբաստանի, իսկ նա հրաժարվեց առհասարակ որևէ բան ասելուց, չար կամ բարի»:
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն
1.Ուշադրությո՛ւն դարձրու, թե խոսքի համեմատական և փոխաբերական ինչպիսի պատկերավորման միջոցների է դիմում կաթողիկոս Սահակ Պարթևը իր ասելիքը և ստեղծված բարդ իրավիճակը նախարարներին բացատրելու համար։ Նա ամեն կերպ ցանկանում էր նախարարներին հետ պահել սեփական արքային մեղադրելու քայլից։
2. Ուշագրավ է, որ արդեն պարսից արքա Վռամի առաջ Սահակ Պարթևը Արտաշեսի մասին ոչինչ չի ասում, պարզապես լռում է։ Հավանաբար, նա ոչինչ չի ասում, քանի որ մտածում էր, որ եթե ասի՝ Արտաշեսը լավ արքա է, ապա կստի, իսկ օտար արքայի առաջ ասել, որ Արտաշիրը վատ գործեր է անում՝ այդպիսով ամբաստանելով նրան, կաթողիկոսը չէր ցանկանում։
Մեջբերված հատվածում ներկայացված իրադարձություններից հետո պարսից արքան 428 թ. Արտաշես Արշակունուն գահընկեց է անում։ Այդպիսով Հայաստանում դադարում է Արշակունյաց թագավորության իշխանությունը, իսկ հայ ժողովուրդը ժամանակավորապես
զրկվում է անկախ պետականությունից։
Հարցեր և առաջադրանքներ
1. Թեմայում ներկայացված ժամանակահատվածում Հայաստանի թուլացման մասին փաստող ի՞նչ տվյալներ, իրադարձություններ կարող ես նշել։

Մեծ Հայքը բաժանվում էր Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև։ Հռոմի և Պարսկաստանի պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց
դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։

2. Դո՛ւրս բեր թեմայում ներկայացված հայ արքաների և իշխանների այն գործողությունները, որոնք կարող էին երկրի թուլացման պատճառ դառնալ։

Վարազդատը խիզախ ու տոկուն երիտասարդ էր, լավ նետաձիգ և մարտիկ, ըմբիշ, օլիմպիական խաղերի հաղթող, սակայն զուրկ էր պետական կառավարման հմտություններից և փորձից։ Նա կազմակերպեց Մուշեղ Մամիկոնյանի ձերբակալությունն ու սպանությունը, ինչի հետևանքով երկիրը զրկվեց հզոր սպարապետից։ Դրանից հետո Մուշեղի սպանության համար զինված բախում է լինում։ Վարազդատի փախուստից հետո Մանվելի օգնությամբ գահ բարձրացան Պապի որդիներ Արշակը և նրա կրտսեր եղբայր Վաղարշակը, որը, փաստորեն, դարձավ ավագ եղբոր գահակիցը։ Իսկ Մանվել Մամիկոնյանը դարձավ թագավորական ընտանիքի խնամակալը: Մանվելի խնամակալության շրջանը տևեց 7 տարի: Նրա մահից հետո Շապուհին հաջորդած պարսիկ թագավորները շարունակեցին և ավարտին հասցրին Հայաստանի նվաճման իրենց վաղեմի ծրագիրը: Դրա համար հիմք ծառայեց Արշակից դժգոհ նախարարների այցը Պարսկաստան: Հայ նախարարները Շապուհին խնդրեցին այլ թագավոր նշանակել Հայաստանում: Նա էլ Հայաստանի թագավոր նշանակեց Արշակունյաց տոհմից Խոսրով IV-ին : Արշակը ստիպված թողեց Այրարատը և սկսեց կառավարել Մեծ Հայքի արևմտյան հատվածում:
Ստեղծված իրավիճակում, 387 թ., Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հայաստանի արևմտյան մի շարք գավառներ անցան Հռոմի գերիշխանության տակ, իսկ արևելյան շրջանները հայտնվեցին Պարսկաստանի գերիշխանության տակ։

3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրու (նկար, ֆիլմ և այլն) հայ նախարարների, կաթողիկոս Սահակ Պարթևի և Արտաշեսի գտնվելը պարսից արքա Վռամի պալատում։

4. Ներկայացրո՛ւ, թե ի՞նչ ես մտածում թեմայում ներկայացված արքաների, նախարարների, կաթողիկոսի գործունեության վերաբերյալ։ Փորձի՛ր դուրս բերել տեսակետներիդ պատճառները։
Կարծում եմ, որ եթե միացյալ գործեին, զգույշ լինեին և ճիշտ կողմնորոշվեին, ապա երկիրը չէր հայտնվի այդպիսի վիճակում։
5 Սահակ Պարթևը չէր ցանկանում հայոց արքային մեղադրել օտարի առաջ կամ հանձնել նրան օտարի դատաստանին։ Մյուս կողմից՝ արքան գրեթե չէր զբաղվում պետական գործերով։ Ստեղծված իրավիճակի լավագույն լուծման համար ի՞նչ տարբերակ էր հնարավոր գտնել։
Նա կարող էր արդարացնել արքային օտարների մոտ, հետո ներքին քննարկումների ժամանակ, արքային հեռացնել գահից։

What does success mean for me?

Success means a lot of different things to a lot of different people: money, travelling, power, happiness, achieving dreams… It looks different for everyone.

When someone asks what does success mean to you? – My answer is that for me success is to be able to help someone in need and achieve my dreams. There might be different ways to become successful but I want to be more successful in life so that I can help others. Success is the ability to do what you love every day. To become successful, it is necessary to never give up until the aim of happiness and satisfaction in life is fully met.