Мое космическое путешествие

Ну вот и готов мой космический корабль. Я взял с собой своего кота и мы отправились исполнить мою заветную мечту. И вот наконец мы на месте. Вокруг зеленые людишки, зеленые растения и зеленые животные. Сначала было немного страшно, но вдруг они стали заговоривать со мной на моем языке. Они были так добры ко мне, что мне хотелось остаться и пообщаться с ними. Они угостили меня космическими печеньями и космическим чаем. Они рассказали, что часто наблюдают над людьми и хотят дружить с ними. Но так, как они отлечаються от людей, они боятся, что люди их не примут. Я ответил, что я готов дружить с ними и помочь им дружитсья с людьми. Но вождь космической планеты предложил оставить все как есть. Ведь все хорошо, когда все на своих местах. Я понял его намек и уважал его решение. Мы с котом вернулись домой с интересными впечатлениями․

Աշխարհագրություն ամփոփում

  1. Ներկայացնե՜լ պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները։

    Տարբերում են պետական կառավարման 2 ձև՝ միապետական և հանրապետական։ Կառավարության հանրապետական ձևը ժողովրդավարականն է, այսինքն ժողովրդի մասնակցությունը պետական գործերին ավելի մեծ է։  Գոյություն ունի հանրապետական կառավարման երկու տեսակ՝ նախագահական և խորհրդարանական։ Նախագահական հանրապետությունում նախագան ընտրվում է ժողովրդի կողմից պարբերաբար կատարվող ընտրությունների միջոցով։
    Խորհրդարանական հանրապետության դեպքում նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից։

  2. Բնութագրե՜լ միգրացիաների գլխավոր դրդապատճառները։

    Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսականն է։ Միգրացիայի տեսակներն ըստ դրդապատճառների լինում են՝ տնտեսական, քաղաքական, կրոնական, ընտանեկան, կմկենցաղային, բնական։ Միգրացիաները կարող են տեղի ունենալ նաև հարկադիր կամ կամավոր։  
  3. Համեմատել զարգացած և զագացող երկրների բնակչության տեղաբաշխման առանձնահատկությունները։

    Աշխարհի բնակչությունը հիմնականում կենտրոնացած է առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող շրջաններում։ Բոլոր աշխարհամասերում նկատվում խտության նվազում ծովի մակարդակից տեղանքի ունեցած բարձրության մեծացմանը զուգընթաց: Սակայն բնական գործոնների դերը միանշանակ չէ։ Բնակչության մեծ կուտակման վայրեր են զարգացած արդյունաբերական և ոռոգելի հողագործության շրջանները։ Բնակչության տեղաբաշխումն անընդհատ փոփոխվոում է, որի վրա զգալի ազդեցություն ունի նաև բնակեցման ժամանակի տևողությունը։
  4. Բնութագրե՜լ բնական ռեսուրսների տեղաբաշման գլխավոր առանձնահատկությունները։

    Երկրագնդի վրա բնության տարրերն ու երևույթները տեղաբաշխված են անհավասարաչափ: Երկրի մակերևույթի ջերմությունը և խոնավությունը հասարակածից դեպի բևեռներ, իսկ լեռներում ստորոտից գագաթ օրինաչափորեն փոփոխվում են: Այդ փոփոխությունների շնորհիվ փոփոխվում են նաև հողերի տիպերը: Անտառները հիմնականում աճում են հասարակածային և բարեխառն լայնություններում և այլն:
  5. Համեմատե՜լ զարգացած և զարգացող երկրների բնակչության սեռային կազմի և տարիքային կազմի առանձնահատկությունները։
    Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Բնակչության տարիքային կազմը  բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։

    Զարգացող երկրների բնակչության հիմնական մասը երեխաներ են, իսկ զարգացած երկրների բնակչության հիմնական մասը չափահաս մարդիկ են, մինչև 65 տարեկան, որոնք աշխատում են։ Ըստ տվյալների աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105-­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։
  6. Ներկայացնե՜լ, թե ի՞նչ ազդեցություն ունեն բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա։

    Երկրի տնտեսության զարգացումը հիմնականում պայմանավորված է բնական պայմաններով և ռեսուրսներով, օրինակ՝ Ռուսաստանը ունի նավթ և բնական գազ, այդ պատճառով տնտեսությունը զարգանում է։
  7. Բնութագրե՜լ արդյունաբերության զարգացման նախադրյալները։

    Արդյունաբերությունը հիմնականում զարգանում է զարգացած երկրներում։ Բարձր տեխնոլոգիաներին առնչվող արդյունաբերության ճյուղերը զարգացած երկրներում են կենտրոնացած, իսկ էկոլոգիապես անմաքուր արդյունաբերությունը՝ զարգացած երկրներից դուրս։

Հայոց լեզու

1.Ընդգծի՛ր տրված ածանցավոր ածականներում վերջածանցները և դրանցով կազմի՛ր երկուական նոր ածական:.

Հավելյալ-օրհնյալ, կատարյալ
տխրալի, յուղալի, հրաշալի
խոտավետ, բուրավետ, հոտավետ
լուսեղեն-հրեղեն, ամանեղեն
պողպատե- անագե, երկաթե
նեղացկոտ-վախկոտ, քնկոտ
երկերեսանի-գեղանի, անվանի
կիսատ-կռնատ, պոչատ
հյութեղ-գունեղ, համեղ
վտանգավոր-հազարավոր, դարավոր
զրնգուն-փխրուն, փայլուն
մեծավուն-կանաչավուն, կարմրավուն
քաղաքային-անտառային, գարնանային
հերոսական-մայրական, հայրական
մթին-լռին, խորին
հմայիչ-դյութիչ, հուզիչ

2. Յուրաքանչյուր տողում գտի՛ր և նշի՛ր տրված բառի մեկ հոմանիշ։
 ա) Լուռ

1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3.Բառաշարքում ընդգծի՛ր անհոդակապ բառերը:
Բարձրագահ, ծովեզր, գինեվաճառ, հյուրանոց, լուսանկար, տոմսարկղ, վերնատուն, պոչամբար, եռանկյուն,
գիտարշավ, ջրհոր, ջրամբար,
ջերմաչափ, լիառատ, քսանհինգ, խաչապաշտ, ձյունառատ, գյուղատնտես, լուսամփոփ, սևերես, գրախանութ, հարգարժան, հեռախոս, շրջանավարտ, մարզական, մատենադարան, մահարձան, թանկագին, ինքնարժեք:

4.Բառաշարքում առանձնացրու՛ հոմանիշներ ածականների 6 զույգ;

1.Անարդար, անգութ, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անխիղճ:

Անարդար-կողմնապահ

անգութ-անխիղճ

անամոթ-անպատկառ

զուսպ-չափավոր

աներկյուղ-անվեհեր

թավ-խիտ

2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:

Ողորմելի-խեղճ

բիլ-կապույտ

ժիր-առույգ

վեհ-վսեմ

ճերմակ-ձյունաթույր

մեծատուն-հարուստ

3. Անկայուն,  հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:

Անկայուն-երերուն

հակիրճ-համառոտ

ստոր-տմարդի

գեր-մարմնեղ

տաղտկալի-ձանձրալի

բիրտ-կոպիտ

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

1. Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

Պատմությունն ուսումնասիրում է բոլոր հնարավոր աղբյուրները անցյալի մասին՝ պատճառահետևանքային կապը վերականգնելու, պատմական ընթացքն ընկալելու, փաստերը նկարագրելու և իրադարձությունների մասին կարծիքներ կազմելու համար: Ամենակարևոր պատճառը, որ մենք զբաղվում ենք պատմության ուսումնասիրությամբ, նախորդած սերունդների պատմության ճանաչումն է, սխալների վրա սովորելը, փորձի յուրացումը և ապագա սերունդներին մեր ժառանգածի փոխանցումը։ 

2. Ընտրել մեր անցած թեմաներից ձեզ համար ամենահետաքրքիրը, ներկայացնել , հիմնավորել:

Ինձ շատ է հետաքրքրել քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն։ Առաջին դարում հայոց իշխանները, թագավորները հեթանոսներ էին և թշնամաբար էին տրամադրված քրիստոնեության նկատմամբ, քանի որ այն սպառնում էր իրենց համար սովորական դարձած կենցաղին և կարգերին։ Չնայած այդ հանգամանքին՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ըստ հետագա շրջանի հայ պատմագիրների, առաջին դարում սկսում են քրիստոնեություն տարածել Հայաստանում։ Ինչպես առաքյալները, այնպես էլ միանձնուհիները, չեն վախենում հետապնդումներից և տարածում են քրիստոնեությունը։ Իսկ մենք գիտենք, որ ցանկացած ազգի պահպանման և այլ ազգերին չձուլվելու համար կարևոր է ունենալ սեփական գիրը, լեզուն, կրոնը, մշակույթը։

Բացատրել բառեր.

Ավատատեր-ֆեոդալ, ավատ ունեցող։ Ավատ՝ հողային սեփականություն
աստիճանակարգություն-այստեղ՝ պաշտոնների աստիճանների հաջորդական կարգը՝ ստորինից մինչև բարձրը. օրինակ՝ թագավորին ենթարկվում է նախարարը, իսկ նախարարին՝ իշխանությունների տերերը, իշխանությունների տերերին՝ բդեշխները, և այսպես շարունակ: Ավատատիրական հասարակության բոլոր խավերն ունեին իրենց հստակ իրավունքները և պարտականությունները: Նրանք միմյանցից տարբերվում էին նաև արտաքին տեսքով, կենցաղով և այլն
Զորանամակ- նախարարների զինական ուժի թվաքանակի և դասակարգման մասին պաշտոնական գրություն
Գահնամակ-հին Հայաստանի նախարարական գահերի՝ պատվաստիճանների ցուցակ:
Նիկիական հավատո հանգանակ-հավատո հանգանակը փաստաթուղթ է, որում համառոտ շարադրված են տվյալ եկեղեցու հավատքային ու դավանաբանական հիմնական ուղղություններն ու սկզբունքները: Նիկիա քաղաքում տեղի ունեցող տիեզերական ժողովի ժամանակ ընդունվել է նիկիական հավատո հանգանակը։
Ձեռնադրություն-համապատասխան եկեղեցական արարողություն կատարելով՝ մեկին եկեղեցական կոչում (քահանայություն, եպիսկոպոսություն և այլն) տալ։
Տիեզերական ժողով-Եկեղեցական ժողով, որին մասնակցում են բոլոր քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները և որի որոշումները պարտադիր են բոլոր քրիստոնյաների համար
Առաքյալ-քարոզիչ։ Քրիստոսի 12 աշակերտներին կոչում են նաև առաքյալներ։ Սրբապատկեր – սրբի պատկեր։ Հայ եկեղեցում սրբապատկերը առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսին, Աստվածամորը և սրբերին:
Ճգնակեցություն-մենակեցություն։ Հասարակությունից առանձնացած որոշակի ապրելակերպ, որի նպատակն է հասնել բարոյական կատարելության և Աստծու հետ հաղորդակցության:
Գրաբար-այերեն հին գրական լեզուն, որ ավանդված է 5-րդ դարից
Սաղմոս-աստվածաչնշի մի մասը՝ կրոնական քնարերգական հատվածների ու աղոթքների ժողովածուն:
Առաքինություն-առաքինությունը աստվածային շնորհ է, որի առկայության դեպքում մարդը մտքով, խոսքով և գործով ապրում է Աստծու պատվիրաններին համապատասխան։ Առաքինություններ են պարկեշտությունը, ազնվությունը, բարոյականությունը և այլն
Կոտակ- կարճահասակ։ Խոսրով թագավորն այս մականունը ստացել իր կարճահասակության համար: Տոհմիկ ազնվականություն
Տաճար Մայրի-հին հայերենում մայրի էր կոչվում ոչ միայն սոճու մի տեսակը, այլև առհասարակ անտառը, ծառաստանը։ Ուրեմն Տաճար մայրի նշանակում է սրբավայրծառաստան կամ սրբազան անտառ:
Կանգուն-այստեղ բառը գործածված է որպես երկարության չափ, որը հավասար է մեկ արշինի կամ մեկ մետրի
Ուրացող-հավատը՝ կրոնը փոխող մարդ։ Հեթանոսական կրոնի ջատագով լինելու պատճառով Հուլիանոս կայսրը քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է «Ուրացող» անունը
Բորոտ-բորով հիվանդ։ Բորը հիավանդություն է, որն արտահայտվում է մաշկի և հյուսվածքների քայքայումով
Ուրուկ-բորոտ
Հրովարտակ-թագավորի գրավոր դիմումը ժողովրդին
Աշխատող ձեռք-աշխատանքի ընդունակ մարդ, աշխատող ուժ
Առաքինի-ազնիվ, բարոյական, համեստ, առհասարակ լավ վարք ու բարք ունեցող
Սլաքներ ուղղել-հարվածները, հարձակվողական խոսքը մեկի դեմ կենտրոնացնել

3.Փորձեք ստեղծել ձեր քաղաքը

Անվանումը-Դալոնիա

Տարածքը-Պլուտոն

Կրոնը-բազմաստվածություն

Օրենսգիրքը-10 օրենք

Ծաղիկ քաղելու դեպքում՝ 10 տարի բանտում

Երեխաներին ծեծելու դեպքում՝ ծնողները կանցկացնեն 30 տարի բանտում, իսկ 2 անգամ ծեծելու դեպքում՝ 50

Ընտանի կենդանիներ գողանալու դեպքում՝ 10 տարի բանտում

Բամբասանքի դեպքում՝ 1 ամիս բանտում

Նոր տարի չնշելու դեպքում՝ 1 տարի բանտում

Վերանորոգման ժամանակ խանգարել հարևաններին՝ 100 000 դրամ տույժ

Հարևաններին չբարևելու դեպքում՝ սուրճի հյուրասիրություն

Անծանոթ մարդկանց կեսգիշերից հետո զանգելու դեպքում՝ 20 000 դրամ տույժ

Քաղաքում արագ վարելու դեպքում՝ 50 000 դրամ տույժ

Դասերին չմասնակցելու դեպքում՝ այդ դասերին կրկնակի մասնակցություն

Կրթությունը/ ինչպիսի դպրոց կբացեիք/

Ես կբացեի մի դպրոց, որտեղ աշակերտները կկարողանան անցնել բոլոր առարկաները, հետո կկարողանային ընտրել այն առարկան, որն իրենց հոգեհարազատ է և կշարունակեին զարգացնել իրենց գիտելիքներն այդ ուղղությամբ։ Այդ դպրոցում մեր իմացած առարկաների հետ մեկտեղ կլիներ ռազմական արվեստ, հոգեբանություն, տուրիզմ, բժշկություն և այլն։

4.Նշել 5 ցանկություն, նպատակ, որ ցանկանում եք իրակականան հաջորդ տարի:

Ես այժմ հաճախում եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ուսումնասիրում եմ տարբեր ոլորտներ։ Ես ցանկանում եմ իմ գիտելիքները զարգացնել հետևյալ ոլորտներում՝ նկարչություն, անիմացիա, գրաֆիկական դիզայն, երաժշտություն, խաղերի ստեղծում։ Իմ նպատակներից է նաև վերջապես լինել Իտալիայում, ծանոթանալ Իտալիայի մշակույթին։

5.Ինչ քայլեր եք ձեռնարկում, երբ ուզում եք ծնողները կատարեն ձեր ցանկությունները:
Ես իմ ծնողների հետ միշտ քննարկում եմ, թե ինչ եմ ուզում։ Մենք հիմանականում պայմաններ չենք ունենում, ինչ-որ բան կատարելու համար, բայց երբեմն մայրս ասում է, որ այսինչ բանը օրինակ հնարավոր է կատարել այսինչ ժամանակ հետո։ Մենք հարգում ենք միմյանց որոշումները և ցանկությունները և միշտ քննարկում ենք այդ մասին։

Դեկտեմբեր ամսվա ամփոփում Հայոց Լեզու և Գրականություն

Այս ամիս մենք Հայոց Լեզվի դասերին անցել ենք նոր թեմաներ՝ ածականի համեմատության աստիճաններըածականի անուն, կատարել ենք տեքստային աշխատանքներ և այլն։ Գրականության դասերին քնարկել ենք նոր հետաքրիր պատմվածքներ, կատարել ենք ամանորյա նախագծեր, հացը` ամանորյա խորհրդանիշ և այլն։ Այս ամիս ես դասերին ակտիվ մասնակցել եմ, անգիր եմ սովորել, <ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ> և <ՏԱՐԵՄՈՒՏԻ ՕՐԸ>։ Ես ինքս ինձ գնահատում եմ 9 միավոր։

Հայոց Լեզու՝

Գործնական աշխատանք

Ածականի համեմատության աստիճանները, 16.12

Գործնական աշխատանք

Ածականների տեսակները

Ածականի կազմությունը

Ածական անուն

Տնային աշխատանք

Գրականություն՝

Նամակ Սանտա Կլաուսից

Ձմեռ պապը տարբեր լեզուներով

Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր

Հացը` ամանորյա խորհրդանիշ

Ամանորյա հայկական մաղթանքներ

Ամանորյա բանաստեղծություններ

Դեկտեմբերյան, ամանորյա նախագծեր

Լյուդվիգ Թոմա: Քեռի Ֆրանցը

Ամփոփումներ՝

Գրականության և Հայոց լեզվի նոյեմբեր ամփոփում

Հոկտեմբեր ամսվա ամփոփում — Գրականություն

Հոկտեմբեր ամսվա ամփոփում — Հայոց Լեզու

Ամանորյա բանաստեղծություններ

Զահրատ 

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բավէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիվ կը բավէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Սիլվա Կապուտիկյան

ՏԱՐԵՄՈՒՏԻ ՕՐԸ

Ոչինչ չե՜մ ուզում այս տարեմուտից,
Ո՛չ գանձ, ո՛չ անուն, ո՛չ նոր բախտ ու սեր.
Հանե՜ր այս տանջող խռովքն իմ սրտից,
Ինձ նորից կյանքի հիացքո՜վ լցներ.
Դանդաղ նորոգվող իմ հին հավատից
Երկու բեկո՜ր էլ իրար կպցներ…