Ածական անուն

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով: Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարյա, մրգատու, շքեղ, բերրի, կեղծ, անարատ:
մարմարյա սրահ, մրգատու ծառ, շքեղ պալատ, բերրի հող, կեղծ զանգ, անարատ մածուն
բ) զգեստ, վերաբերմունք, լռություն, միտք, կյանք:
կարմիր զգեստ, անհարգալից վերաբերմունք, անսովոր լռություն, հրաշալի միտք, դաժան կյանք

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:
Զինվորի ապստամբ հոգին պայքարում էր խաղաղության համար։

Սիրայում ապստամբները բանկեր էին վնասել։
Խավար սենյակում անհնար էր որևէ բան գտնել։
Խավարը պատեց քաղաքը։
Դպրոցական տարիները անցնում են խաղաղ և ուրախ։

Դպրոցականները մասնակցեցին օլիպիադայի։
Հարուստ վաճառականը շատ քաղաքներով ման եկավ։

Հարուստը միշտ ինչ-որ բանից դժգոհ է լինում։

Դավաճան զինվորը պետք է պատժվի։

Դավաճանները բացեցին քաղաքի դարպասները և թշնամուն ներս թողեցին։
Շառլ ազնավուրը կենդանի լեգենդ է։

Կենդանիներին պաշտպանել է պետք։

3. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:

առյուծասիրտ, փշատերև, երփներանգ, վիշապաձայն, ձյունաթույր, սրածայր, դատարկագլուխ, շիկահեր, գնդաձև, փրփրաբաշ, մշտաժպիտ, ձյունափրփուր



Պարապմունք 29

Թեմա՝ Կրճատ բազմապատկման բանաձևերը

1) (m+n)2=m2+2mn+n2
2) (p-q)2=p2-2pq+q2
3) (c-d)2=c2-2cd+d2
4) (2+a)2=4+4a+2a2
5) (3-b)2=9-6b+b2
6) (x+5)2=x2+10x+25
7) (x+1)2=x2+2x+1
8) (3a-b)2=9a2-6ab+b2
9) (5z+t)2=25z2+10tz+t2
10) (a-4)2=a2-8a+16


1) 25 — x2 = (5 + x)(5- x)
2) c2 — 36 = (c + 6)(c — 6)
3) a2 — 1 = (a + 1)(a — 1)
4) 1 — m2= (1 + m)(1 — m)
5) 4x2 — 9 = (2x + 3)(2x — 3)
6) m2 — 4n2 = (m + 2n)(m — 2n)
7) 36p2 — 25 = (6p + 5)(6p — 5)
8) 1 — 81x2 = (1 + 9x)(1 — 9x)
9) 1/4a2 — b2 = (1/2+b)(1/2-b)
10) 1/9x2 — 1/4y2 =(1/3x-1/2y) (1/3x+1/2y)
11) a2b2 — 4 = (ab + 2)(ab — 2)
12) x2y2 — 9 = (xy + 3)(xy — 3)

Լրացուցիչ աշխատանքը։
Խնդիրներ օլիմպիադայից


Հարցեր

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

«Ֆիզիկա» բառը առաջացել է հունարեն «ֆյուզիս»` բառից, որը նշանակում է բնություն:

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարhը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։ Միաժամանակ կարևոր է այն օրենքների իմացությունը, որոնց ենթարկվում է բնությունը։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է բնության օրենքները:

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն` ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը, մոլորակները և այլն։ Մարդը նույնպես բնության մաս է։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության երևույթ ասելով հասկանում ես ցանկացած փոփոխություն, որը տեղի է ունենում բնության մեջ։ Օրինակ՝ արեգակի ջերմացնելը, անձրևի գալը, ծիածանի հայտնվելը։

6.ինչ է նյութը։

Այն ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները կոչվում է նյութ, օրինակ՝ պղինձ, երկաթ, օդ, փայտ, ջուր, օդ և այլն։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

ֆիզիկական երևույթների տեսակներն են՝ մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային, միջուկային։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին կամ պարզապես մարմին։ Օրինակ՝ սեղան, գրիչ, գնդակ, բաժակ։

9.:Բերեք օրինակներ:10.ինչ է մատերիան

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում ՝ երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ, և այլն գիտության մեջ անվանում են մատերիա:

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության երևույթների մասին շատ գիտելիքներ ձեռք են բերվում դիտումներով և փորձերով։

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Ի տարբերություն դիտումների, փորձերը հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնելու ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարելու համապատասխան չափումներ։

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար նախ արվում է որոշակի ենթադրություն կամ ինչպես ընդունված է ասել առաջադրվում է վարկած։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել որևէ ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։ Օրինակ՝ չափել սեղանի երկարությունը, նշանակում է այն համեմատել որևէ երկարության միավորի, օրինակ մետրի հետ։

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Երկարության հիմնական միավորը մետրն է, ժամանակի միավորը՝ վայրկյանը, զանգվածի միավորը՝ կիլոգրամը և այլն։

16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Երկարության հիմնական միավորը մետրն է, ժամանակի միավորը՝ վայրկյանը, զանգվածի միավորը՝ կիլոգրամը և այլն։

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Չափիչ սարքերը ունեն բաժանումների գծիկներ և յուրաքանչյուր գծիկի մոտ թիվ է գրված։

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանղակի բաժանման արժեք։

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից։

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ, կոչվում է մեխանիկական շարժում։

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը , կոչվում է հաշվարկման մարմին։

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծ անվանում են այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը, օրինակ՝ մեծ բարձրությամբ թռչող ինքնաթիռը թողնում է տեսանելի հետք։

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Ճանապարհը չափելի է, ունի երկարության միավոր, իսկ հետագիծը՝ ոչ։

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում, օրինակ՝ ժամացույցի սլաքների ծայրերը։

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանը այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինը անցել է այդ ճանապարհը։
v=s/t
արագություն=ճանապարհ/ժամանակամիջոց

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Միավորների միջազգային համակարգում որպես արագության միավոր ընդունված է այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում մարմինը 1 վայրկյանում անցնում է 1 մետր ճանապարհ։ Այդ միավորը նշանակում են 1 մետր/վայկյան

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

s=vxt
Մարմնի անցած ճանապարհը հավասար է նրա արագության և շարժման ժամանակի արտադրյալին։

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

t=s/v
Հավասարաչափ շարժման ժամանակը որոշելու համար պետք է մարմնի անցած ճանապարհը բաժանել նրա արագությանը։

32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը։

33․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա։

34․Ինչու՞ է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից

Մարդու թռիչքի ուղղությունը չի համապատասխանի ավտոբուսի ուղղության և արագության հետ, այդ իսկ պատճառով մարդն իրեն կվնասի։