«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն/Անտառային հրդեհներ Նեպալում

Նախագիծը Հասմիկ Ուզունյանի բլոգից՝ հղում

Նեպալում 2021 թվականին 60 անտառային հրդեհ է բռնկվել։ Անտառային հրդեհները ամբողջ էկոհամակարգի ոչնչացման պատճառներից մեկն է, որն ազդում է այդ տարածքում ապրող թռչունների և կենդանիների վրա։ Հրդեհի պատճառով ածխաթթու գազն է տարածվում օդում, որը ազդում է մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ Փրկարարները, զինվորականները և տեղացիները իրենց կյանքն են վտանգում՝ հրդեհը հանգցնելու և որոշ կենդանիներին փրկելու համար։ Նեպալում ապրում է մոտավորապես 1000 կարմիր պանդա, որոնց ցեղատեսակը վտանգված է ամբողջ աշխարհում և անհրաժեշտ է նրանց անվտանգությունն ապահովել։ Նրանք ապրում են 2000 մ բարձրության վրա, բայց հրդեհի պատճառով նրանք իջնում են ավելի ներքևի հատվածներ։ Նեպալում օդի աղտոտվածությունից տուժում են հատկապես երեխաները, նրանք երբեմն դպրոց չեն գնում, քանի որ շատ վտանգավոր է լինում այդ օդը շնչելը։ Օդի աղտոտվածությունըը Նեպալում դարձել է մահացության և հաշմանդամության ամենամեծ ռիսկի գործոնը։ Այս ամենի պատճառով նաև աճել է արտագաղթը։

Շատ կարևոր է հասկանալ հրդեհի առաջացման պատճառները։ Իհարկե առաջին պատճառը կլիմայական պայմանների փոփոխությունն է, բայց Նեպալում անտառներն այրվում են նաև այն պատճառով, որ գյուղացիները չոր խոտը վառում են, որպեսզի դրանից հետո նոր կանաչ խոտ աճի, իսկ դրանից հրդեհ է բռնկվում և տարածվում անտառներում։ Ճիշտ կլիներ անտառների մոտ ունենալ հերթապահող ջոկատներ, որ ցանկացած նոր սկսվող կրակ հնարավոր լիներ շուտ հանգցնել։

Автор

Դավիթ

Ողջույն ։) Ես Դավիթ Մուրադյանն եմ, բարի գալուստ իմ բլոգ։ Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, հեծանիվ վարել, գիրք կարդալ, սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, ուսուցիչներիս։ Սիրում եմ նաև բնություն, արև, ծով։

Оставьте комментарий