Թեստային աշխատանք, 8-րդ դասարան

  1. Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
    Անկանխելիություն
    անտանելի
    անօգնական
    դժվարություն
    համադասություն
    համադասարանցի
    հակամարտություն
    ստորգետնյա
    փոխկապակցություն:
  2. Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
    Զրույց-զրուզակից, հարցազրույց
    գույն-գույնզգույն, բազմագույն
    վեճ-վիճաբանություն, բանավեճ
    տուն-տնամերձ, հացատուն
    բույս-բուսաբան, դեղաբույս
    մատյան-մատենադարան, դասամատյան
    երկու-երկվորյակ, քսաներկու
    սեր-սիրահար, բազմասեր
    ձայն-ձայնալար, բարձրաձայն
    ուղի-երկաթուղի, ուղեվճար
    3. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
    Լեղին ճաքել-Խեղճի լեղին ճաքեց այդ սարսափազդու դեպքից հետո։
    արյունը գլխին խփել-Մորը գետնին ընկած տեսնելով՝ արյունը խփեց նրա գլխին։
    հոգին ավանդել-Վերջին պատգամն ասաց որդիներին և հոգին ավանդեց։
    անարգանքի սյունին գամել-Առանց պատճառի անարգանքի սյունին գամեցիք խեղճին։
    ճամփա պահել-Ճամփա պահեցինք մինչև նրա գալը։
    ականջի հետև գցել-Ականջի ետև մի՛ գցի և անպայման կատարիր ասածներս։
    4.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
    Արգելված պտուղ-Արգելված պտուղ նշանակում է մի այնպիսի բան, որը հաճույք է պատճառում, բայց այն անթույլատրելի է։ Աշխարհում շատ արգելված պտուղներ կան, օրինակ՝ թմրանյութը, զենքերը, որոնք չի թույլատրվում օրենքով պահել տանը, և այլն:


    Սոդոմ և Գոմոր-Ըստ Հին Կտակարանի ավանդության՝ հնագույն քաղաքներ Սիդդիմի դաշտում, որոնք երկու այլ քաղաքների հետ կործանվել են «երկնային հրով», ապա ծածկվել Սոդոմա ծովակի (Մեռյալ ծովի) ջրով՝ ի պատիժ իրենց բնակիչների մեղքերի։


    քավության նոխազ-Անմեղ մարդ, որ զոհ է բերվում ուրիշների հանցանքը մաքրելու համար։

    բաբելոնյան աշտարակաշինություն-Ըստ բիբլիական առասպելի՝ Բաբելոնում երկնահաս աշտարակ կառուցելու փորձը, որ հաջողություն չունեցավ, որովհետև աստված խառնակեց մարդկանց լեզուները, և նրանք դադարեցին միմյանց հասկանալուց:

    5.Տրված միտքը փոխադրել 5 նախադասությամբ:
    Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:


    Սան Մարինոն պետություն է։ Այն գաճաճ պետություն է։ Դրա բանտում կար մեկ կալանավոր։ Եվ այդ կալանավորը փախել էր բանտից։ Այդ պատճառով տեղի աշխատակիցները շատ էին անհանգստացել։

    6. Կետադրի՛ր նախադասությունները:Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
    Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
    Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
    Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
    Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
    Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

    7.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
    Բացի աղջիկը (աղջկանից), բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: 
    Սիրահարված եմ ձեր երկրի վրա (երկրին):
    Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով (կարոտից):
    Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը (ծառերին
    Ի՞նչ է նշանակում ընկերությունը (ընկերությանը) դավաճանել:
    Խոսքը վերաբերվում է (վերաբերում է) քեզ ու քո ցանկություններին:
    Ինչպե՞ս ես վերաբերում (վերաբերվում) նրանց:
    Քույրս երրորդ դասարան է (դասարանում է
    Բաժակը ձեռքն էր (ձեռքին էր), որ մտավ:
    Շատ լավ է տիրապետում անգլերենը (անգլերենին):
    Բացի դա (այդ), ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
    Մուգ ակնոցներիդ (ակնոցիդ) պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Автор

Դավիթ

Ողջույն ։) Ես Դավիթ Մուրադյանն եմ, բարի գալուստ իմ բլոգ։ Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, հեծանիվ վարել, գիրք կարդալ, սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, ուսուցիչներիս։ Սիրում եմ նաև բնություն, արև, ծով։

Оставьте комментарий