Առաջադրանք հայոց լեզվից, 8-րդ դասարան

Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճանապարհի եզրով(ճամփի կողքով), շղթա կազմած, դանդաղ ընթանում են(գնում են) ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգով(գույնով)սապատները(կուզերը) մաշված են ու կախված(ծռված) են մի կողքի: Սլացող(գնացող) ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի(ամպի) նման պարուրում է(պատել են) նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում(անտարբեր թեքում)  են գլուխները: Անապատը տաղտկալի(ձանձրալի) է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է(խառնվում է) իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր(սար) է երևում, ո´չ ցածրավայր: Ահա(Հենց) այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ(տափակ) է:

Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ծիծաղում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Մնացուկ-մնացորդ, թափոն, թերմացք, թափթփուկ, ավելցուկ
Ոստ-շյուղ, շիվ, ճյուղ
Մառան-նկուղ, շտեմարան
Կասկած-տարակույս, տարակուսանք, երկմտություն
Նախատինք-պարսավանք, հանդիմանություն, կշտամբանք, անարգանք

Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք տվեց:
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն:
3. Մեր նախնիների մասին ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
4. Դու շատ թյուր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
5. Այս տարի մեր գյուղում այգեբացը սկսվեց մարտի վերջին:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում էին քամուց:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը:
8. Վկաները ցուցմունք տալիս շատ էին հուզվում:
9. Հեղինեի հնչուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
10.Հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

 Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ,  թափոր, կտրիճ, հարել, հերկել, հրատարակել, մածուկ, բուրդ, սալոր, դռնակ, բառարան, պարտեզ, դասարան, գնդիկ, հեռագիր,     :

Ականակիտ-փայլուն, շողշողուն
ականակիր-շատ մութ

Այգաբաց-լուսաբաց
այգեբաց-խաղողի վազերը բացելը՝ հողից ազատելը

Անութ-թևատակ
անոթ-զանազան նյութեր մեջը լցնելու՝ պահելու խորունկ աման

Աշտանակ-ճրագակալ
աշտարակ-շրջանաձև՝ քառակողմ կամ բազմակողմ բարձր ու նեղ կառուցվածք՝ որպես շինության մաս կամ առանձին կառույց

Թափոր-հանդիսավոր երթ
թափոն-որևէ բանի անպետք՝ թափելու ենթակա մնացորդ

Կտրիճ-քաջ
կտրիչ-կտրող սայր՝ բերան ունեցող գործիք զանազան բաներ կտրելու համար

Հարել-կպցնել
վարել-ղեկավարել

Հերկել-տրակտորով՝ գութանով ևն հողը ճեղքել ու որոշ հաստությամբ շերտ շուռ տալ՝ ցանելու համար, վարել
հերքել-ժխտել

Հրատարակել-տպագրել և լույս ընծայել
հրապարակել-հրապարակ հանել, լուր տարածել, հռչակել

Մածուկ-բջջանյութի թանձր մածուցիկ լուծույթ սպիրտի և եթերի խառնուրդի մեջ, որ օգտագործվում է բժշկության և լուսանկարչության բնագավառում, կոլոդիում
մածուն-հատուկ մերանով կաթից ստացվող մթերք

Բուրդ-կաթնասունների մազե ծածկը՝ մորթի վրա
բարդ-դժվար

Սալոր-դեղնաշլոր
սալոն-պատկերասրահ

Դռնակ-փոքր դուռ
բռնակ-առարկաների վրա հարմարեցրած մաս՝ ձեռքով բռնելու համար, բռնելու տեղ

Բառարան-գիրք, որի մեջ որոշ կարգով ամփոփված են տվյալ լեզվի բառերը՝ բացատրությամբ կամ այլ լեզվով թարգմանված:
վառարան-բնակարանը տաքացնելու մետաղյա կամ քարե հարմարանք, որի մեջ վառելիք են լցնում և վառում:

Պարտեզ-պտղատու ծառեր՝ ծաղիկներ ևն աճեցրած հողամաս
պարտել-հաղթել, պարտության մատնել

Դասարան-դպրոցի սենյակ, որի մեջ դասեր են տեղի ունենում, դասասենյակ
դատարան-պետական մարմին, որ վարում է քրեական դատավարությունը և լուծում քաղաքացիական վեճերը:

Գնդիկ-փոքր գունդ
գնդակ-բրդի թելից՝ կաշվից՝ ռետինից պատրաստված գնդաձև խաղալիք

Հեռագիր-հեռագրագծով հաղորդված տեղեկություն
ձեռագիր-ձեռքով գրված

Պարապմունք 51

Թեմա՝ Պարզագույն իռացիոնալ անհավասարումներ։

Եթե անհավասարման անհայտը գտնվում է քառակուսի արմատի նշանի տակ, ապա  այդպիսի անհավասարումը անվանում են իռացիոնալ: 

Սովորենք լուծել պարզագույն իռացիոնալ հավասարումները: Պարզագույն իռացիոնալ անհավասարումներն են՝ √x<a և √x>a, որտեղ a -ն տրված իրական թիվ է:

Դիտարկենք √x<a անհավասարումը:

1) Եթե a≤0, ապա թվաբանական քառակուսի արմատի սահմանման համաձայն, անհավասարումը լուծում չունի:

2) Եթե a>0, ապա պետք է անհավասարումը բարձրացնել քառակուսի և պահանջել, որ արմատն իմաստ ունենա (արմատատակ թիվը լինի ոչ բացասական): Եկանք հետևյալ համակարգին՝

Որպես պատասխան ստանում ենք հետևյալ կրկնակի անհավասարումը՝ 0≤x<a2

Դիտարկենք √x>a անհավասարումը:

1) Եթե a<0, ապա ձախից ոչ բացասական թիվ է, իսկ աջից՝ բացասական: Անհավասարումը միշտ ճիշտ է, եթե արմատն իմաստ ունի:

Հետևաբար այս դեպքում անհավասարման պատասխանը ԹԱԲ -ն է՝ [0;+∞)

2) Եթե a≥0, ապա պետք է անհավասարումը բարձրացնել քառակուսի և պահանջել, որ արմատն իմաստ ունենա (արմատատակ թիվը լինի ոչ բացասական): Գալիս ենք հետևյալ համակարգին՝

Որպես պատասխան ստանում ենք հետևյալ անհավասարումը՝ x>a2

Նման ձևով վարվելով՝ կարելի է լուծել պարզագույն ոչ խիստ անհավասարումները:

√x ≤a անհավասարման դեպքում գալիս ենք հետևյալ եզրակացություններին:

1) Եթե a<0, լուծում չկա: 

2) Եթե a≥0, ապա x∈[0;a2]

√x ≥ a անհավասարման դեպքում գալիս ենք հետևյալ եզրակացություններին:

1) Եթե a<0, պատասխանը ԹԱԲ -ն է՝ [0;+∞)

2) Եթե a≥0, ապա x∈[a2;+∞)

Օրինակ

Լուծենք √2x−1<3 իռացիոնալ անհավասարումը:

1) Սկզբում գտնենք ԹԱԲ -ը՝ 2x−1≥0

2) Երկու մասերը բարձրացնենք քառակուսի՝ (√2x−1)22

3) Եկանք հետևյալ համակարգին՝

4) Լուծենք ստացված համակարգը՝

5) Պատասխանը ստացված բազմությունների հատումն է՝ x∈[0.5;5)

Առաջադրանքներ։

1․Լուծել անհավասարումները;

233. x∈(4,+∞)
234. x∈(0, 9)
235. x∈(0, 4)
236. x∈(0,+∞)
237. x=0
238. x∈(64,+∞)
239. x∈(0,+∞)
240. x∈(0, 16)
241. x∈(0, 49)
242. x∈(0,+∞)
243. x∈(81,+∞)
244. x∈(7,+∞)
245. x∈(2,+∞)
246. x∈(2, 7/3)
247. ∅
248. x=3
249. ∅
250. x∈(- 8/3,+∞)
251. x∈(4,+∞)
252. x∈(-3, -1)
253. x∈(1, 11/7)
254. x∈(13/6,+∞)
255. ∅
256. ∅
257. x∈(31/2,+∞)
258. x∈(4, 8)
259. x=9
260. x∈(4, 16/3)
261. x∈(2,+∞)
262. x∈(4/3, 3)
263. x∈(8,+∞)
264. ∅
265. x∈(4,+∞)
266. x∈(4/3, 5/2)
267. x∈(10/3, 6)
268. ∅

2․ Լուծել անհավասարումները։

275. ∅
276. x=4
277. x∈(-1/2, 2)
278. x=4/3

Один день из моей жизни

Представляю вам одно воскресенье из моей жизни. Я проснулся в 10 утра, позавтракал и пошел в спортзал. Вернувшись домой из спортзала, я сделал домашнее задание и пообедал. Сегодня у нас в гостях мой дядя и его семья. Вечером мы все вышли на каскад погулять и развлечься. Так же мы попробовали пузырьковый чай, я выбрал вкус клубники, и мне очень понравилось. Возвращались домой в 10 вечера и через несколько часов пошел спать.

Լեո/Անցյալից

Լեոն հիրավի մեծ մտավորական է։ Նրա անունուվ քաղաքամայր Երևանում փողոց կա, որտեղ 2008թ․ գարնան առաջին օրը սպանվեց առնվազն 10 մարդ։ Արցախյան պատերազմի տասնյակ մասնակիցներ նետվեցին բանտեր, շատերը տարագրվեցին, ոմանք անցան ընդհատակ։

Նշանավոր արցածու այս գործը հրատարակության է պատրաստվել ընդհատակում։ 100 տարի հետո էլ ընթերցվելու է «Անցյալից»-ը, և ամեն անգամ այս բացելիս՝ 100 տարի հետո էլ, հիշելու և ողորմի են տալու զոհերին ու նզովելու են արյան մեղքի տակ մտածին։ Իր քաջարի և իմաստնուն հայրենակցիներով արժանիորեն հպարտ Լեոն չեր ուզենա մեղավոր հայրենակից ունենալ։ Եվ ուրեմն, սույն հրատարակությունը նվիրում է 2008թ․ մարտի 1-ին չոհերի հիշատակին։

ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Լեոն, ինչպես վայել է հուշագրողին, այս գործում տողատակերի ծանոթագրումներ գրեթե չունի (միայն մեկը), սակայն ամենայն պարտաճանաչությամբ է կատարում երբեմն ծավալուն մեջբերումները՝ հենց տեքստում նշելով աղբյուրը (սա էլ թերեւս գալիս է նրա՝ բծախնդիր գիտնական լինելուց)՝ առանց հրատարակության վայրի, թվականի, էջի նշագրման:
Սրա հետ սերտորեն կապված է նաեւ հետեւյալ հանգամանքը: Ուշադիր ընթերցողը կնկատի, որ հեղինակը բավականին նրբանկատ է այն անձանց նկատմամբ, ովքեր մնացել են Խորհրդային Հայաստանում, չեն տարագրվել: Հասկանալով, որ իր ամեն բառը կարող է ցուցմունք հանդիսանալ նրանց դեմ, Լեոն իր հապճեպության մեջ անգամ՝ շատ ուշադիր է, «լեզուն կծած» է պահում, թեեւ հասկանալի է, որ քննադատել եւ դատափետել կուզենար նրանցից ոմանց եւս: Սա եւս հեղինակի մարդկային որակների մասին է հուշում:
Մենք ծանոթագրումները կատարել ենք հետեւյալ սկզբունքով: Նախ՝ նվազագույն տեղեկություններ են հաղորդվում որոշակիորեն առանցքային այն անձանց մասին, ովքեր կարող են այնքան էլ լավ ծանոթ չլինել ժամանակակից ընթերցողին: Չենք ծանոթագրել ամենանշանավոր դեմքերին (Թումանյան, Անդրանիկ, Աբեղյան եւ այլք), ինչպես նաեւ նրանց, ովքեր հուշագրության բովանդակության եւ պատմական դերակատարման տեսանկյունից առանցքային չեն: Երկրորդ՝ հաշվի ենք առել, որ ընթերցողը կարող է լինել եւ՛ սփյուռքից (ռուսերենին անտեղյակ), եւ՛ հայաստանցի (չտիրապետել մի քանի եվրոպական լեզուների եւ թուրքերենի), ծանոթագրության մեջ թարգմանաբար ներկայացրել ենք այլ լեզուներով մեջբերումները, արտահայտությունները: Երրորդ՝ որոշ իրադարձություններ քաջ հայտնի էին Լեոյի գործի գրության ժամանակներում, մինչդեռ դրանք խամրել եւ անկարեւոր են դարձել այժմ, ու որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի, թե ինչի մասին է խոսքը, նման դեպքերում կատարել ենք համապատասխան ծանոթագրումներ: Չորրորդ՝ ընթերցողի համար առավել համակողմանի դարձնելու համար որոշ կարեւոր դեպքեր՝ ծանոթագրման միջոցով ներկայացրել ենք այլ հեղինակների մոտեցումներ նույն երեւույթներին: Հինգերորդ՝ երբեմն հարկ է եղել ծանոթագրել որոշ տեղանուններ, քանի որ Լեոն օգտագործել է այժմյան ընթերցողին անհասկանալի թուրքահունչ կամ ռուսահունչ ձեւերը, որոնք տեքստում մենք հիմնականում չենք ուղղել: Երբեմն նաեւ վերոհիշյալ խայտառակ ուղղագրության պատճառով աղավաղված ձեւերին ենք անդրադարձել: Վեցերորդ՝ այն սակավ դեպքերում, երբ մեր կարծիքով՝ ընթերցողը կարող էր Լեոյի ասածից տարբեր ընկալել խոսքը, ծանոթագրությամբ փորձել ենք անհրաժեշտ տեղեկատվություն ապահովել: Յոթերորդ՝ թեեւ հնարավորինս խուսափել ենք ծանոթագրմամբ միջամտություն կատարել, սակայն միշտ չէ, որ հաջողվել է դիմադրել այդ գայթակղությանը եւ սեփական կարծիքը չհայտնել որոշ դեպքերում. դրանք շատ չեն:
Ընթերցողի գործը դյուրացնելու համար գրքին կցել ենք մի շարք Հավելվածներ, որոնց առկայությունը չի պարտադրի ընդհատել ընթերցանությունը եւ այլ գրքեր պեղել: Այսպես. առանձին Հավելվածների տեսքով ներկայացված են Հայկական հարցի դիվանագիտական փուլի ի հայտ գալու պահից մինչեւ 1924թ. ընկած ժամանակաշրջանի գլխավոր, առանցքային դերակատարների աղյուսակներ (ռուս ցարեր, Կովկասի կառավարչապետեր, Անգլիայի վարչապետեր եւ այլն): Որոշ ցուցակների դեպքում բացի պաշտոնավարման տարեթվերից հարկ ենք համարել նշել գործիչների նաեւ ծննդյան-մահվան տարեթվերը: Առանձին Հավելվածներով ներկայացված են բազմիցս հիշատակվող Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի պայմանագրերի համապատասխան կետերը, Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Մեր կազմած այլ Հավելվածներ, որոնք կարող էին նույնպես ծառայել գործի համակողմանի ընկալմանը, վերջին պահին հանել ենք՝ տպագրական ծավալունությունից խուսափելու համար (ափսոսում ենք հատկապես տեղանունների ցանկի համար, իսկ անձնանուններինը՝ կցում ենք): Այդպես ավելի քան կիսով չափ նվազեցրել ենք նաեւ ծանոթագրումների մեր նախնական ապարատը՝ թողնելով անհրաժեշտ նվազագույնը:

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:

Հայոց պատմություն, /էջ 153-168, դասարանական , գրավոր պատասխանել հարցերին:

Հետազոտական աշխատանք/ Այս աշխատանքը ներկայացնել յուրովի ՝ տեսանյութ, հետազոտական, մեկ անհատի ուսումնասիրություն, վերլուծություն,…/

Սահմանել մշակույթ հասկացությունը:

Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։

Ներկայացնել կրթական համակարգը, համեմատել արդի շրջանի հետ:

Գիտության զարգացումը

Հայագիտություն

Գրականություն և մամուլ

Արվեստ և ճարտարապետություն

19-րդ դարի 2-րդ կեսին առաջնային էր կրթական համակարգի ստեղծումը։ Չնայած ցարիզմի արգելքներին, վերչելք ապրեց հայկական դպրոցը։ Կային պետական և ազգային դպրոցներ։ Պետական դպրոցներում ուսուցման պարտադիր լեզուն ռուսերենն էր։ Կային նաև ծխական դպրոցներ, որոնք գտնվում էին եկեղեցու տնօրինման ներքո։ 1874 թվականին Էջմիածնում բացվեց Հոգևոր ճեմարան, որը իր հիմնադրի՝ Գևորգ IV կաթողիկոսի անունով կոչվեց Գևորգյան ճեմարան։ Այն դարձավ նաև հայագիտական խոշոր կենտրոն։ Բուռն վերելք է ապրել նաև գրականությունը և հայկական մամուլը։
Այս ժամանակաշրջանում գրեթե բոլոր հայ գիտնականները ապրում և աշխատում էին հայրենիքի սահմաններից դուրս, ինչպես օրինակ քիմիկոս Ջակոմո Չամչյանը, ով ժամանակակից օրգանական լուսաքիմիայի հիմնադիրն է, Խորեն Սինանյանը, ով Սուրբ Ղազար կղզու հայկական աստղադիտարանում առաջինն է հայտնաբերել Յուպիտերի 6-րդ արբանյակը։ Հիմնարար գիտությունները հայոց միջավայրում պատշաճ զարգացում չստացան։ Պատճառը համալսարանների, գիտական ընկերակցությունների բացակայությունն էր։
Այս ժամանակաշրջանում զարգացավ նաև հայ արվեստը և ճարտարապետությունը։ Հայկական մշակույթին փառք և ճանաչում բերեցին Այվազովսկին, Սարյանը, Բաշինջաղյանը և այլոք։
Այս շրջանում ստեղծվում է հայ պրոֆեսիոնալ թատրոնը։ Այն զարգանում է նաև Թիֆլիսում։
Երաժշտությունը նույնպես մեծ զարգացում է ապրում։ Տիգրան Չուխաջյանը հիմնադրում է հայ օպերային արվեստը։

XIX դ. կեսերից բուռն զարգացում ունեցավ հայագիտությունը: Հայոց լեզվի, գրականության, պատմության, Հայաստանի աշխարհագրության հետազոտության ասպարեզում բեղմնավոր գործունեություն ծավալեցին հայ և օտարերկրացի գիտնականները:
Հայերենի ուսումնասիրությունը դրվեց գիտական լուրջ հիմքերի վրա: Հայագիտության այս ճյուղի վերելքը կապված է լեզվաբանների նոր սերնդի ներկայացուցիչների՝ Ստեփան Մալխասյանցի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի և ուրիշների բեղուն գործունեության հետ: Հայագիտությունը խոշոր հաջողությունների հասավ նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում: XIX դ. վերջին և XX դ. սկզբին ընդհանուր լեզվաբանության ականավոր ներկայացուցիչները ցույց տվին հայերենի տեղը հնդեվրոպական լեզվաընտանիքում որպես նրա առանձին ճյուղ: Հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանության, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինի դերը։ Ռուսաստանի անվանի կովկասագետ Նիկողայոս Մառը (1864-1934) հիմնավորապես զբաղվել է Անիի պեղումներով: Նրա հայագիտական ուսումնասիրությունների ամփոփումն էր «Անի» աշխատությունը: XIX դ. վերջին և XX դ. սկզբներին հզոր առաջընթաց ունեցավ հայագիտության առանցքային ճյուղերից մեկը՝ հայ պատմագիտությունը:

Բուռն վերելք է ապրում նաև հայ գրական կյանքը: Հասարակական կյանքի աշխուժացման մեջ առաջնակարգ դեր է կատարում գեղարվեստական գրականությունը:
XIX դ. կեսերին հայ գրականության մեջ գերիշխող էր կլասիցիզմը։ Այս ուղղության գրողների երկերում գովերգվում էին հայրենասիրությունը, անձնվիրությունը, առաքինությունը, առաջադրվում էր հայրենիքի ազատության գաղափարը: Հայ կլասիցիզմի գլուխգործոցը Արսեն Բագրատունու «Հայկ դյուցազն» (1858 թ.) վիպերգն է:
Կլասիցիզմին հաջորդում է ռոմանտիզմը: Գրաբարին փոխարինելու է գալիս աշխարհաբարը: Զուգահեռաբար ձևավորվում է հայ նոր գրականությունը՝ արևելահայ և արևմտահայ հատվածներով: Հայ գրողների նոր սերնդի շարքերում առանձնանում է Միքայել Նալբանդյանը, որի ողջ ստեղծագործությունը համակված է ջերմ հայրենասիրությամբ և ազատասիրական ոգով: Նա հիմք դրեց գրական քննադատությանը զարգացնելով կյանքի ճշմարիտ արտացոլման սկզբունքը:
ժամանակի ազգային ոգու արտահայտիչը պոեզիան էր: Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Միքայել Նալբանդյանի, Նահապետ Ռուսինյանի, Ռափայել Պատկանյանի բանաստեղծությունները գրված էին ազգային հայրենասիրական շնչով:
20-րդ դարի սկզբին զարգացավ նաև հայկական մամուլը ։ Ավելացան հայ պարբերականների թիվը։ Հայ մամուլը ծաղկում ապրես հատկապես Թիֆլիսում և Կ․ Պոլսում։ Հայ մամուլի մեջ նոր երրույթ էր նաև կուսակցական թերթը՝ Դրօշակը։

Կրթությունը Հայաստանում 21 դար

Հայաստանի կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։

Հայաստանի հիմնական ընդհանուր կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-9 դասարաններ) պարտադիր է։ Միջնակարգ կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-12 դասարաններ) պետական ուսումնական հաստատություններում անվճար է։ Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց (6) տարեկանից։

Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերն են՝ հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) և մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ)։ Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական (մանկապարտեզ), տարրական/կրտսեր (1-4 դասարաններ), միջին (5-9 դասարաններ), ավագ (10-12 դասարաններ) դպրոցը։

Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական (իրականացվում է ուսումնարաններում և քոլեջներում), բարձրագույն մասնագիտական (բակալավրիատ, մագիստրատուրա, իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա)։

Կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով։

Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով։