Как я использую русский язык в своей настоящей жизни

В основном я использую русский язык при просмотре фильмов, мультфильмов, чтении книг на русском языке. В последние годы мы часто бываем в России и знание русского языка позволяет мне свободно общаться и не чувствовать себя иностранцем. Знать русский язык очень важно в Армении, поскольку русский язык преподается во всех школах и считается вторым иностранным языком наряду с английским.

Պարապմունք 50

Թեմա՝ Խորանարդի և ուղղանկյունանիստի մակերևույթների մակերեսները։

r.png

Ուղղանկյունանիստի մակերևույթը բաղկացած է 6 ուղղանկյունաձև նիստերից՝ 4 կողմնային նիստերից և 2 հիմքերից: Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նաև նրանց մակերեսները:

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա բոլոր նիստերի մակերեսների գումարին:

Ուստի, այն հաշվվում է հետևյալ բանաձևով՝ Sլրիվ=Sկողմն+2⋅Sհիմք

Sկողմն=2ac+2bc Sհիմք=ab

Գումարելով այս բանաձևերը (հաշվի առնելով, որ ուղղանկյունանիստն ունի 2 հիմք), ստանում ենք ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը՝

Sլրիվ=2⋅(ab+ac+bc), որտեղ a-ն, b-ն և c-ն ուղղանկյունանիստի չափումներն են:

Ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ: Խորանարդի նիստերը իրար հավասար 6 քառակուսիներ են (a=b=c)։ Խորանարդի մակերևույթի մակերեսը նրա 6 նիստերի մակերեսների գումարն է։ Քանի որ խորանարդի 6 նիստերը իրար հավասար քառակուսիներ են, ուրեմն, խորանարդի մակերևույթի մակերեսը հաշվելու համար պետք է գտնել 1 քառակուսու մակերեսը և արդյունքը բազմապատկել 6-ով։

Cube.png

Խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը կունենա հետևյալ տեսքը․ S=6a2

Առաջադրանքներ․

1.Հաշվիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը 2,1 սմ է:

S=6*2.12=26,46

2.Գտնել այն խորանարդի նիստի մակերեսը, որի մակերևույթի մակերեսը հավասար է 24սմ2 : Կարո՞ղ եք գտնել այդ խորանարդի կողը։

24սմ2/6=4
√4=2

3․ Հաշվել  8 սմ կող ունեցող  խորանադի լրիվ մակերևույթի մակերեսը։

S=6*82=384

4․ Ուղղանկյունանիստի հիմքը a=6սմ և b=7սմ կողմերով ուղղանկյուն է, իսկ կողմնային կողը՝ c=8սմ։ Գտնել այդ ուղղանկյունանիստի`

ա) հիմքի մակերեսը

a*b=6*7=42սմ2

բ) կողմնային մակերևույթի մակերեսը

2(42+48)=180

գ) լրիվ մակերևույթի մակերեսը․

2*42+180=264

5. Ուղղանկյունանիստի հիմքը 8 սմ կողմով քառակուսի է, իսկ կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է 112 սմ2 ։ Գտեք ուղղանկյունանիստի կողմնային կողը և լրիվ մակերևույթի մակերեսը։

112=4x8xc
c=112/32=3.5

S=2×(8×8+8×3.5+8×3.5)=240

6․ Գտնել այն խորանարդի նիստի մակերեսը, որի մակերևույթի մակերեսը հավասար է 150 դմ2 : Կարո՞ղ եք գտնել այդ խորանարդի կողը։

150։6=25
√25=5

7. Ուղղանկյունանիստի հիմքը 24 սմ պարագծով քառակուսի է, իսկ կողմնային կողը հավասար է 5,5 սմ։ Գտնել այդ ուղղանկյունանիստի

ա) կողմնային մակերևույթի մակերեսը
24*5.5=132

բ) հիմքի մակերեսը
5.52 = 30.25

գ) լրիվ մակերևույթի մակերեսը
132+2*30.25=132+60.5=192.5

8․ Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ,6 սմ, 4 սմ։ Գտնել նրա մակերևույթի մակերեսը։
Sլրիվ=2⋅(ab+ac+bc)

Sլրիվ=2(30+20+24)=148

9․ Կարո՞ղ են արդյոք ուղղանկյունանիստի նիստերի մակերեսների արժեքները լինել այսպիսին․ 3 սմ2, 4 սմ2, 5 սմ2, 3 սմ2, 6 սմ2, 2 սմ2։

Ոչ չի կարող

10․ Ունենք 3 սմ կող ունեցող մի խոերանարդ։ Քանի՞ քառակուսի սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը մեծացնենք 1 սմ-ով։

32=9
9×6=54

42=16
16×6=96

96-54=42

11․ Ունենք երկու ուղղանկյունանիստ, որոնցից մեկի չափումներն են՝ 3 սմ, 2 սմ, 6 սմ, մյուսինը՝ 1 սմ, 5 սմ, 4 սմ։ Ո՞ր ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն է ավելի մեծ։

S1=2(6+12+18)=72
S2=2(5+4+20)=58
72>58
S1>S2

§50.Գոլորշիացում և խտացում:

Քննարկվող հարցեր՝ 

1. Ի՞նչ է շոգեգոյացումը, և ի՞նչ ձևով է այն ընթանում: Շոգեգոյացման ի՞նչ երկու տեսակ է հանդիպում բնության մեջ:

Շոգեգոյացման դեպքում նյութը հեղուկ վիճակից վերածվում է գազայինի (գոլորշու): Գոյություն ունի շոգեգոյացման երկու տեսակ՝ գոլորշացում և եռում:

2. Ի՞նչ է գոլորշիացումը:

Գոլորշացումը շոգեգոյացում է, որը տեղի է ունենում հեղուկի ազատ մակերևույթից:

3. Ինչու՞ է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում:

Գոլորշացման ժամանակ հեղուկը սառչում է և դառնալով ավելի սառը, քան շրջապատող միջավայրն է՝ սկսում է կլանել նրա էներգիան: Իսկ խտացման դեպքում, ընդհակառակը, տեղի է ունենում որոշ ջերմաքանակի փոխանցում շրջապատող միջավայրին, և նրա ջերմաստիճանը մի փոքր բարձրանում է:

4. Ինչի՞ց է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը:

Հեղուկի գոլորշիացման արագությունը կախված է մասնիկների շարժման արագությունից, որը կախված է հեղուկի ներքին էներգիայից։

5. Ինչպե՞ս է կախված գոլորշիացման արագությունը հեղուկի ջերմաստիճանից: 

Ինչքան հեղուկի ջերմաստիճանը բարձր է, այնքան արագ է ընթանում գոլոշիացումը և հակառակը։

6. Ինչպե՞ս է կախված գոլորշիացման արագությունը հեղուկի ազատ մակերևույթի մակերեսից:

Հասարակ փորձերի միջոցով հեշտորեն կարելի է պարզել, որ գոլորշացման արագությունը մեծանում է հեղուկի ջերմաստիճանի բարձրացման, ինչպես նաև նրա ազատ մակերևույթի մակերեսի մեծացման և քամու առկայության դեպքերում:

7. Ինչո՞ւ է հեղուկի գոլորշիացումն ավելի արագ կատարվում քամու առկայությամբ:

 Բանն այն է, որ գոլորշացման հետ միաժամանակ հեղուկի մակերևույթին տեղի է ունենում նաև հակառակ պրոցեսը՝ խտացումը: Այն տեղի է ունենում այն պատճառով, որ գոլորշու մոլեկուլների մի մասը, անկանոն ձևով տեղաշարժվելով հեղուկի վերևում, դարձյալ վերադառնում է դեպի հեղուկը: Իսկ քամին քշում է հեղուկից դուրս թռած մոլեկուլները և չի թողնում, որ դրանք հետ դառնան:

8. Ինչո՞ւ է գոլորշիացման ժամանակ հեղուկի ջերմաստիճանը նվազում:

Քանի որ գոլորշիացման ժամանակ հեղուկից դուրս են թռչում առավել արագաշրժ մոլեկուլները, հեղուկի մեջ մնացած մոլեկուլների ներքին էներգիան սկսում է նվազել։ Դրա հետևանքով գոլորշացող հեղուկի ջերմաստիճանն իջնում է և հեղուկը սարչում է։

9. Ո՞ր գոլորշին է կոչվում հագեցած:

Եթե անոթը փակ է ապա գոլորշին հողուկ դառնալով թափվում է ընդհանուր հեղուկի մեջ, այդպես հեղուկի ջերմաստիճանը մնում է նույնը և առաջանում է հավասարակշռություն հեղուկի և գոլորշու միջև, այդպիսի վիճակու կոչվում է շարժուն հավասարակշռություն։Իսկ անջատվող գոլորշին կոչվում է հագեցած։

10. Ի՞նչ եղանակով է հնարավոր լինում կանխել մոլորակի մթնոլորտ ի միջով անցնող տիեզերանավի գերտաքացումը:

Տիեզերանավի իջեցվող ապարատը պատում են արագ գոլորշիացող հատուկ նյութով, որպեսզի վերացնեն շփումից նրա գերտաքացումը, երբ այն երկրին մոտենալիս անցնում է մթնոլորտի խիտ շերտերով:

11. Ի՞նչ է խտացումը:

Երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

12․ Ո՞ր երևույթներն են բացատրվում գոլորշու խտացմամբ:

Խտացում հնարավոր է նաև այն ժամանակ, երբ գոլորշին չի հպվում հեղուկին: Հենց խտացումով է օրինակ՝ բացատրվում ամպերի առաջացումը: Երկրի մակերևույթից վերև բարձրանալիս ջրի գոլորշու մոլեկուլները մթնոլորտի ավելի սառը շերտերում միավորվում են ջրի մանրագույն կաթիլների ձևով, որոնք, իրար մոտ հավաքվելով, առաջացնում են ամպեր:

13. Ո՞ր սարքի միջոցով են չափում օդի խոնավությունը: Ինչպե՞ս է այն կառուցված:

Օդի խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Խոնավաչափը ֆենոլային պլաստիկից կամ նմանատիպ հատկություններով այլ նյութերից պատրաստված հիմքի վրա հավաքված սարք է։ Հիմքին կցվում են երկու ջերմաչափ՝ կշեռքով, հոգեմետրիկ սեղանով և թորած ջրով լցված ապակե կամ պլաստմասսա սնուցող սարք։

Պարզ և բարդ նախադասություն

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

  • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:-բարդ
  • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում:-պարզ
  • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:-պարզ
  • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք:-բարդ
  • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք:-բարդ
  • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից:-բարդ
  • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է:-պարզ
  • Անտառը դատարկվում է, ու ծառերը չորանում են:-բարդ

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

  •  Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց՝ հպարտացավ:
  • Շուտով բոլորը հիասթափվեցին․ մի խումբ ծաղիկներ նրա դեմ ընբոստացան:
  • Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
  • Համեցե՛ք, խնձոր անուշ արե՛ք, օրը շոգ է, ծարավ կլինեք:
  • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
  • Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը՝ այգուց:
  • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին, ու դրանց հետ աճում էր նաև որդին:
  • Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը՝ մի քիչ տափակ,վիզը հաստ էր, գլուխը՝ դիք:
  • Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
  • Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
  • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել, և մի քիչ այն կողմ՝ աղբանոցի հոտը:

Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ նա սխալ էր, այնուամենայնիվ ես նրա կողմից էի:
Թեպետ դրսում մաքուր էր, սակայն հավաքարարը պարտադրում էր սովորողներին մաքրել կոշիկները:
Չնայած որ իր ընկերնեը սուտ էին խոսում, բայց նա նրանց վստահում էր:
Թեև ես ճիշտ էի խոսում, բայց և այնպես ուսուցիչը չհավատաց ինձ: