Կուզեի լինել:  Ռաբին Դրանաթ Թագոր

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Հարցարան

  1. Լրացրու տրված մտքերը.
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` մարդը միշտ ուզում է անել այն, ինչ ինքն է ցանկանում, այլ ոչ թե այն, ինչ իրեն պարտադրում են։
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ համաձայն եմ մասամբ, որովհետև կարծում եմ, որ մարդը պետք է անի այն, ինչ սիրում է։ Բայց նաև պետք է անի այն, ինչ-որ կաևոր է, օրինակ դպրոց գնալ, սովորել, գնալ աշխատանքի և այլն։ Բացի այդ, յուրաքանյուր ոք պետք է գնահատի այն, ինչ ունի, քանի որ հեռվից ամեն ինչ հեշտ է թվում։
  1. Ստեղծագործության մեջ գտիր կրկնվող արտահայտությունը: Ինչո՞վ է հիմնավորվում այդ կրկնությունը:

    Կուզեի ես էլ՝ հերոսը ցանկանում է լինել ազատ և անել այն ինչ ուզում է։
  2. Բնութագրիր այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):

    Այս ստեղծագործության հերոսը դպրոցական տարիքի տղա է։ Նրան հոգնեցրել են կարգ ու կանոնը։ Նա ուզում էր լինել մանրավաճառի նման, որովհետև հոգնել էր ամեն օր նույն ժամին արթնանալ  ու նույն ճանապարհով դպրոց գնալ։ Ուզում էր քայլել որտեղ և երբ ուզեր։ Ուզում էր նմանվել պարտիզպանին, որ թրջվելուց և փոշոտվելուց նրան ոչ ոք նկատողություն չաներ։ Տղան ուզում էր նմանվել իրենց փողոցի պահապանին, որ  քներ և արթնանար, երբ ինքը կցանկանար։ Ես կարծում եմ, մեզանից շատերը կուզենային ազատ լինել և չունենային պարտավորություններ։ 
  3. Շարունակիր ստեղծագործությունը  (1 հատված)` հարազատ մնալով հեղինակի ոճին և արտահայտած գաղափարին:

Սկսիր այսպես` Կուզեի ես էլ արծվի նման ազատ, սրատես և համարձակ լինել: Ճախրեի երկնքում՝ երբ ցանկանայի, տեսնեի անտեսանելին և զգայի ազատության շունչը։

Պարապմունք 54

Թեմա՝ Ընդհանուր տեսքի քառակուսային հավասարումներ։

ax2+bx+c=0 տեսքի հավասարումը, որտեղ a -ն, b -ն և c -ն իրական թվեր են, և a≠0, կոչվում է քառակուսային հավասարում:

Քառակուսային հավասարման արմատները հաշվում են հետևյալ բանաձևերով՝

x1=−b+√D/2⋅a,  x2= −b−√D/2⋅a, որտեղ D=b2−4ac

D -ն անվանում են քառակուսային հավասարման  տարբերիչ  կամ դիսկրիմինանտ

Քառակուսային հավասարման արմատների գոյության հարցը և դրանց քանակը կախված D տարբերիչի արժեքից:

1) Եթե D<0 (բացասական է), ապա քառակուսային հավասարումը արմատներ չունի:

2) Եթե D=0, ապա քառակուսային հավասարումն ունի ճիշտ մեկ արմատ:

3) Եթե D>0 (դրական է), ապա քառակուսային հավասարումն ունի երկու իրարից տարբեր արմատներ:   

Օրինակ՝ Լուծենք հետևյալ քառակուսային հավասարումները՝

1) 3x2−5x+4=0

2)25x2−10x+1=0

3) x2−6x+5=0

4) 2x2−4x−3=0

Լուծումներ:

1) Հաշվենք 3x2−5x+4=0 հավասարման տարբերիչը՝ D=52−4⋅3⋅4=25−48=−23<0

Պատասխան՝ հավասարումը արմատներ չունի:

2)Հաշվենք 25x2−10x+1=0 հավասարման տարբերիչը՝ D=102−4⋅1⋅25=100−100=0

Հավասարումն ունի մեկ արմատ՝ x=−(−10)+√0/2⋅25=10/50=1/5=0.2

Պատասխան՝ x=0.2

3) Հաշվենք x2−6x+5=0 հավասարման տարբերիչը՝  D = (−6)2 −4 ⋅1⋅5 =36−20=16>0

Հավասարումն ունի երկու արմատ՝ x1,2=−(−6)±√16/2=6±4/2

Պատասխան՝ x1=5,x2=1

4) Հաշվենք 2x2−4x−3=0 հավասարման տարբերիչը՝ D=42−4⋅(−3)⋅2=16+24=40>0 Հավասարումն ունի երկու արմատ՝ x1,2=−(−4)±√40/2⋅2=4±√4⋅10/2=2±√10

Ուշադրություն

Եթե թվերն արմատի տակից դուրս չեն գալիս, դա չի նշանակում, որ հավասարումը լուծում չունի: Այդ դեպքում արմատներն իռացիոնալ թվեր են:

Առաջադրանքներ։

1․ Լուծել հավասարումները․

ա) 2x*(x+3)=0
x*(x+3)=0
x=0
x+3=0
x=-3
x1 = -3, x2 = 0

բ) (2x-1)2=0
2x-1=0
2x=1
x=1/2

գ) x1 = 2, x2 = 2

դ) x1 = 3, x2 = 2

ե) x1 = 0.228714, x2 = -0.728714
զ) x1 = -3, x2 = 0,2

2․Լուծել հավասարումները․

x1 = 0,5, x2 = 1,5
x1 = -1/3, x2 = 5/3
x1 = 1/2, x2 = 3
x1 = -1, x2 = 3/4
x1 = 4.5, x2 = 0.5
x1 = 0.187, x2 = 1.187
x1 = 1/2 + √3/2 i, x2 = 1/2 — √3/2 i
x1 = -3/2 + 3√3/2 i, x2 = -3/2 — 3√3/2 i

3․ Լուծել հավասարումները․

x1 = -3/2, x2 = -1
x1 = 3, x2 = 3
x1 = -4 x2 = 1
x1 = -7/10 + √11/10 i, x2 = -0.7 — √(11)/10i
x1 = -2, x2 = 18

4․ Լուծել հավասարումները․

x1 = 3/2, x2 = 3
x1 = -3, x2 = -2/3
x1 = -4/3, x2 = 1
x1 = -5/2, x2 = 2

Սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը:

Մարդը պետք է ընդունի լիարժեք սնունդ որպեսզի կարողանա ապահովել կենսագործունեությունը։ Լիարժեք սնունդը դա այն սնունդն է որը պարունակում է բավարար քանակությամբ սպիտակուցներ ածխաջրեր ճարպեր , վիտամիններ, օրգանական , անօրգանական նյութեր, հանքային աղեր։

Սննդամթերքի հիգիենան, որը հայտնի է նաև որպես սննդամթերքի անվտանգություն, սահմանվում է որպես սննդամթերքի կամ ըմպելիքների վերամշակում, պատրաստում և պահպանում այնպես, որ նվազեցվի սպառողների կողմից սննդային հիվանդություններով վարակվելու ռիսկը: Սննդամթերքի անվտանգության սկզբունքները նպատակ ունեն կանխելու սննդի աղտոտումը և սննդային թունավորումը:

Սննդի հիգիենան կարևոր խնդիր է ռեստորանում, մանրածախ խանութում կամ սննդի գործարանում, ինչպես նաև տանը:

Հաճախ հիվանդաբեր մանրէներ թափանցում են օրգաններ ջրի, լավ չլվացած մրգի կամ բանջարեղենի միջոցով։ Աղիներում այդ նյութերը բազմանում են և առաջացնում են թունավոր նյութեր։ Շատ հաճախ հանդիպվող ստամոքսաղիքային հիվանդություներից են դիզենթերիան, որովայնային տիֆը։ Նրանք սովորաբար առաջանում են ջերմության բարձրացմամբ, աղիների աշխատանքի խանգառում և այդպիսի դեպքերում պետք է շտապ դիմել բժշկի օգնության: