Կուզեի լինել:  Ռաբին Դրանաթ Թագոր

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Հարցարան

  1. Լրացրու տրված մտքերը.
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` մարդը միշտ ուզում է անել այն, ինչ ինքն է ցանկանում, այլ ոչ թե այն, ինչ իրեն պարտադրում են։
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ համաձայն եմ մասամբ, որովհետև կարծում եմ, որ մարդը պետք է անի այն, ինչ սիրում է։ Բայց նաև պետք է անի այն, ինչ-որ կաևոր է, օրինակ դպրոց գնալ, սովորել, գնալ աշխատանքի և այլն։ Բացի այդ, յուրաքանյուր ոք պետք է գնահատի այն, ինչ ունի, քանի որ հեռվից ամեն ինչ հեշտ է թվում։
  1. Ստեղծագործության մեջ գտիր կրկնվող արտահայտությունը: Ինչո՞վ է հիմնավորվում այդ կրկնությունը:

    Կուզեի ես էլ՝ հերոսը ցանկանում է լինել ազատ և անել այն ինչ ուզում է։
  2. Բնութագրիր այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):

    Այս ստեղծագործության հերոսը դպրոցական տարիքի տղա է։ Նրան հոգնեցրել են կարգ ու կանոնը։ Նա ուզում էր լինել մանրավաճառի նման, որովհետև հոգնել էր ամեն օր նույն ժամին արթնանալ  ու նույն ճանապարհով դպրոց գնալ։ Ուզում էր քայլել որտեղ և երբ ուզեր։ Ուզում էր նմանվել պարտիզպանին, որ թրջվելուց և փոշոտվելուց նրան ոչ ոք նկատողություն չաներ։ Տղան ուզում էր նմանվել իրենց փողոցի պահապանին, որ  քներ և արթնանար, երբ ինքը կցանկանար։ Ես կարծում եմ, մեզանից շատերը կուզենային ազատ լինել և չունենային պարտավորություններ։ 
  3. Շարունակիր ստեղծագործությունը  (1 հատված)` հարազատ մնալով հեղինակի ոճին և արտահայտած գաղափարին:

Սկսիր այսպես` Կուզեի ես էլ արծվի նման ազատ, սրատես և համարձակ լինել: Ճախրեի երկնքում՝ երբ ցանկանայի, տեսնեի անտեսանելին և զգայի ազատության շունչը։

Автор

Դավիթ

Ողջույն ։) Ես Դավիթ Մուրադյանն եմ, բարի գալուստ իմ բլոգ։ Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, հեծանիվ վարել, գիրք կարդալ, սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, ուսուցիչներիս։ Սիրում եմ նաև բնություն, արև, ծով։

Оставьте комментарий