Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս
ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը
բ. հիմնավորել նորարաության դրսևորումը տվյալ ժամանակարջանի համար,
գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը
Օգյուստ Լյումիեր Եղբայրներ
Տալ «Իմպրեսիոնիզմ» հասկացության բացատրությունը. Կ.Պիսարո, Կ.Մոնե, Է.Դեգա, Օ.ՌԵնուար/ընտրել նկարիչներից մեկին/
Իմպրեսիոնիզմ, ուղղություն արվեստում XIX դարի վերջին, XX դարի սկզբին։ Ծագել է ֆրանսիական գեղանկարչության մեջ, 1860-ական թվականների վերջին-1870-ական թվականների սկզբին:
«Իմպրեսիոնիզմը» որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի
ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կլոդ Մոնեի «Տպավորություն։ Ծագող
արևը» («Impression Soleil levant», 1872, Փարիզ) նկարը։ Պատահականորեն ընտրված
տերմինն ընդգծում էր ուղղության էական կողմը՝ հարաշարժ իրականության
տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլում։
Կ.Մոնե
Կլոդ Մոնեն ծնվել է 1840 թվականի նոյեմբերի 14-ին Փարիզում։ Եղել է գավաթագործ Կլոդ Օգյուստ Մոնեի և Լուիզա Ժյուստինի երկրորդ երեխան։ Երբ Մոնեն դարձել է հինգ տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Նորմանդիա Հավր։ Հայրն ուզում էր, որ որդին շարունակի ընտանեկան գործը և դառնա գավաթագործ։ Մոնեի երիտասարդությունը, ինչպես հետագայում ինքն է նշել, անցել է թափառականի կյանքով։ Նա ավելի շատ ժամանակ է անցկացրել ջրում, ժայռերի վրա, քան դասարանում։ Դպրոցը նրան բանտ էր թվում։ Նա նկարում էր տետրերի երկնագույն կազմերի վրա հաճախ ծաղրանկարային ոճով պատկերելով իր ուսուցիչներին։ 15 տարեկան հասակում Մոնեն ամբողջ Հավրին հայտնի էր որպես ծաղրանկարիչ։ Նա այնքան էր ամրապնդել իր հեղինակությունը, որ բոլոր կողմերից խնդրում էին ծաղրանկարային դիմանկարներ։ Նման պատվերների առատությունը և ծնողների ոչ բավարար շռայլությունը նրան մղում են վճռական որոշում կայացնելու, որը ցնում է իր ընտանիքին. իր դիմանկարների համար Մոնեն վերցնում էր քսանական ֆրանկ` այդպիսով հավաքելով մոտ 2.000 ֆրանկ։
1858-1859 թվականներին Մոնեն սովորել է Հավրում՝ Բուդենի մոտ, իսկ հետո ևս երկու տարի՝ Փարիզի Սյուիս ակադեմիայում։ Երբ Մոնեն հորը հայտնում է, որ որոշել է նկարիչ դառնալ և մեկնել Փարիզ` ուսանելու, հայրը վճռականորեն հակառակվում է, մանավանդ որ Մոնեի հորաքույրը` տիկին Լեկարդը, փոքր-ինչ զբաղվում էր նկարչությամբ և թույլատրել էր, որ զարմիկը Հավրի իր արվեստանոցում նկարչության դասեր տա։ Իմիջիայլոց, այս արվեստանոցում է Մոնեն տեսել Դոբինյիի փոքր նկարը և այնպես հիացել նրանով, որ հորաքույրն այն նվիրել է նկարչին։ Չնայած Մոնեի ծնողները տեսնում էին իրենց որդու տաղանդը, սակայն նրանք նյութական հնարավորություն չունեին իրենց որդուն օգնելու։
Մոնեի հայրը համաձայնում է որդու կարճատև ուղևորությանը Փարիզ, որպեսզի տղան հնարավորություն ունենա շփվելու այլ նկարիչների հետ, լինի Սալոնում, որը պետք է հունիսին փակվեր։ Մինչ ուղևորությունը Մոնեն Բուդենին այցելող արվեստասեր տարբեր մարդկանցից երաշխավորական նամակներ է ստանում` ուղղված շատ թե քիչ հայտնի նկարիչներին։
Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ և դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում», «Կամիլլա», «Կինը այգում» և այլն։ Նկարների մեծ մասն արված է բնության գրկում, նկարիչը հատուկ ուշադրություն է դարձնում լույսի և oդի փոփոխությանը, բնության գունային հարստությանը։
1860-ական թվականների վերջերից Մոնեն ստեղծագործել է բնանկարի ժանրում, ուր մարդու ներկայությունը դիտվում է որպես բնապատկերի ներդաշնակ և անբաժան տարրը։ Այդ տարիների կտավներում նկարիչը արտահայտում է բնությունից, քաղաքի տեսարաններից ստացած իր անմիջական տպավորությունները։
Մոնեի լավագույն ստեղծագործական շրջանն են հանդիսանում 1870-ական թվականները, երբ նա մեծ ներշնչանքով կատարում է մի շարք համոզիչ, գունեղ, թարմությամբ տոգորված բնանկարներ՝ պատկերելով հարափոփող կյանքի հոսքից կորզված ինչ-որ ակնթարթներ։ Նկարների սյուժենրը պարզ են, բայց գրավիչ (մշտապես շտապող մարդկանցով լեցուն բուլվարներ ու հրապարակներ՝ «Կապուցիների բուլվարը Փարիզում», «Բել-Իլի ժայռերը» և այլն)։
Կլոդ Մոնեյի թևավոր խոսքերից
Բոլորը քննարկում են իմ արվեստը ու ձևացնում, թե հասկանում են այն, կարծես պետք է հասկանալ, մինչդեռ ուղղակի պետք է սիրել այն:
Ջրաշուշաններն արտացոլում են իմ կյանքը: Նրանք չեն կարող ապրել առանց ջրի, ինչպես ես չեմ կարող ապրել առանց արվեստի:
Իմ կյանքը բացարձակ հիասթափություն է եղել և միակ բանը, որ կարող եմ անել իմ նկարները ոչնչացնելն է, նախքան ես ինքս կանհետանամ:
Երաժշտություն-Կ.Դեբյուսի, Է.Գրիգ, Յ.Բրամս,Ջ.Վերդի, Ժ.Բիզե, Ռ.Վագներ, Ջ.Պուչինի, Պ.Չայկովսկի/պատրաստել պոպուրի/