Պարապմունք 47

Թեմա՝ Թվաբանական քառակուսի արմատ։

Տրված a թվից թվաբանական քառակուսի արմատ կոչվում է այն ոչ բացասական թիվը, որի քառակուսին հավասար է տրված a թվին:

Նշանակում ենք այսպես՝ √a: Կարդում ենք՝ a թվից քառակուսի արմատ: 

a -ն թիվն անվանում են արմատատակ թիվ:  

√16=4, քանի որ՝ 42=16

Ուշադրություն՝ Բացասական թվից քառակուսի արմատ գոյություն չունի:

Օրինակ ՝√-16 արտահայտությունն իմաստ չունի, քանի որ չկա այնպիսի a իրական թիվ, որի քառակուսին հավասար լինի բացասական թվի՝ a2≠−16

Քառակուսի արմատը գտնելու համար պետք է լավ իմանալ թվերի քառակուսիները:

Թվերի հաճախ օգտագործվող քառակուսիներ՝

Հետևաբար, √81=9; √121=11; √361=19 և այլն:

Ուշադրություն՝ √1=1,√0=0

Եթե արմատատակ թիվը տասնորդական կոտորակ է, ապա պետք է ուշադրություն դարձնել ստորակետից հետո եկող թվերի քանակի վրա:

√0,09=0,3; քանի որ 0,32=0,3⋅0,3=0,09 √0,0016=0,04 √0,009= ?

Այս թիվը բանավոր հաշվել հնարավոր չէ, քանի որ այն անվերջ տասնորդական կոտորակ է:

Եթե արմատատակ թիվը վերջանում է զրոներով, ապա պետք է ուշադրություն դարձնել դրանց քանակի վրա

√400=20 √1210000=1100 √9000=?

Այս թիվը ևս բանավոր հաշվել հնարավոր չէ, քանի որ այն անվերջ տասնորդական կոտորակ է (ստուգիր հաշվիչի օգնությամբ):

Առաջադրանքներ։

1․ Հաշվել քառակուսի արմատը․

√9=3
√16=4
√25=5
√49=7
√81=9
√121=11
√225=15
√289=17
√361=19
√576=24
√676=26
√484=22
√729=27
√961=31

2․ Հաշվել

ա)3
բ)9
գ)5
դ)9
ե)6
զ)2
է)4
ը)1
թ)1,3

3․ Հաշվել

ա)18
բ)10/3
գ)1
դ)6/5
ե)3/10
զ)70
է)3
ը)18/5
թ)26/5

4․ Համեմատել

ա)>
բ)<
գ)<
դ)<
ե)>
զ)>
է)<
ը)>
թ)>

5․ Հաշվել

ա)2
բ)3
գ)13
դ)17

6․ Հաշվել

ա)30
բ)18
գ)2
դ)6
ե)2
զ)-31/10

7․ Հաշվել

ա)7/9
բ)4/5
գ)4/3
դ)3/2
ե)13/29

8․ Գտնել  արտահայտության արժեքը՝  0.4√0.16+1/2⋅√256

204/25=8,16

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։
Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:
Երեկոյան՝ ժամը 19.00, ժամանում է հայտնի երգիչը:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:
Ամենուրեք՝ այգիներում, բակերում, գարնանային աշխուժություն է:

Առաջադրանքներ:

Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

  • Կիրճի մյուս կողմում մութ անտառներում  արջեր շատ են լինում:
    Կիրճի մյուս կողմում(ո՞րտեղ)` մութ անտառներում, արջեր շատ են լինում:

  • Մայրս արթնանում է վաղ առավոտյան ուղիղ ժամը վեցին:
    Մայրս արթնանում է, վաղ առավոտյան` ուղիղ ժամը վեցին (ե՞րբ):
  • Երևանում կենտրոնական շուկայում աշխույժ եռուզեռ է:
    Երևանում` կենտրոնական շուկայում, (ո՞րտեղ) աշխույժ եռուզեռ է:

  • Հաջորդ օրը շոգ կեսօրին նա տուն վերադարձավ:
    Հաջորդ օրը` (ե՞րբ) շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ:
  • Փողոցների մայթերին տների անկյուններում  կուտակվել էին չորացած տերևներ:
    Փողոցների մայթերին` (ո՞րտեղ) տների անկյուններում,  կուտակվել էին չորացած տերևներ:

  • Ձմռանը առաջին ձյան գալուն պես հովիվներն իջնում են սարերից:
    Ձմռանը` (ե՞րբ)  առաջին ձյան գալուն պես, հովիվներն իջնում են սարերից:

Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը, ոչ բոլոր բառերում կա Ը:

ա/ ակնբախ, ամենաընդունակ, այլընտրանք,առընթեր, գահընկեց, գիրկընդխառն, գործընկեր, գույնզգույն, երկնչել, զուգընթաց, թրըխկ, լուսնկա, հյուրընկալ, ձեռնտու, մակընթաց:

բ/ ակնդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դասընկեր, դյուրըմբռնելի, երկընտրանք, թըխկ, խոչընդոտ, կորնթարդ, համընթաց, հատընտիր, մերթընդմերթ, չընկճվել, չրխկոց, վերընձյուղվել:

գ/ ակնթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դասընթաց, ինքնըստինքյան, համընկնել, ձկնկիթ, մեջընդմեջ, մթնկա, մթնշաղ, նախընտրել, որոտընդոստ, չրըխկ, չըմբռնել, սրընթաց, օրըստօրե:

դ/ անակնկալ, անընդունելի, արագընթաց, անընտել, առնչվել, դյուրընթեռնելի, խաղընկեր, խոյընթաց, հետզհետե, մակընթացություն, շրխկալ, չընդդիմանալ, չընկնել, վերընթաց, քարընկեց, օրընդմեջ:

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե.

ա/ այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ,դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, էլեկտրաեռակցել, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրէ,նախօրե, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

բ/ աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջօրե, նորեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ:

գ/ աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ:

Домашнее задание

Упражнение 1. Ответьте на вопросы по модели. Слова из скобок
поставьте в нужном падеже.

Модель: − Какому брату Иван советует хорошо учиться? (младший брат)
− Иван советует хорошо учиться младшему брату.

  1. Какому сыну родители купили компьютер? (свой старший сын)
    Родители купили компьютер своему старшему сыну.
  2. Какому артисту зрители подарили цветы? (молодой талантливый артист)
    Зрители подарили цветы молодому талантливому артисту.
  3. Какому художнику ваш друг показал свои картины? (один известный
    художник)
    Наш друг показал свои картины одному известному художнику.
    4. Какому студенту вы помогли сделать упражнение? (новый
    китайский студент)
    Мы помогли сделать упражнение новому китайскому студенту.
    5. Какой сестре Ира послала свои фото? (младшая
    двоюродная сестра)
    Ира послала свои фото младшей двоюродной сестре.
    6. Какой девушке вы объяснили трудное слово? (одна
    знакомая девушка)
    Мы объяснили трудное слово одной знакомой девушке.
    7. Какой бабушке помогает Пётр? (своя старая больная
    бабушка)
    Пётр помогает своей старой больной бабушке.
    8. Какой подруге Анна обещала позвонить? (своя новая украинская
    подруга)
    Анна обещала позвонить своей новой украинской подруге.
    9. Какой дочери папа не разрешает долго гулять? (младшая дочь).
    Папа не разрешает долго гулять младшой дочери.

Упражнение 2. Ответьте на вопросы по модели. Слова из скобок
поставьте в нужном падеже.

Модель: − Каким братьям Иван советует хорошо учиться? (младшие
братья)
− Иван советует хорошо учиться младшим братьям.

  1. Каким внукам бабушка рассказывает сказки? (свои младшие внуки)
    Бабушка рассказывает сказки своим младшим внукам.
  2. Каким сыновьям и дочерям папа посылает деньги? (младшие сыновья и
    дочери)
    Папа посылает деньги младшим сыновьям и
    дочерям.

    3. Каким врачам мать показала сына? (опытные врачи).
    Мать показала сына опытным врачам.
    4. Каким друзьям вы рассказали о своей родине? (новые французские и русские друзья)
    Мы рассказали о своей родине новым французским и русским друзьям.
    5. Каким соседям вы показали свою комнату? (свои арабские соседи)
    Мы показали свою комнату своим арабским соседям.
    6. Каким студентам деканат выдал справки? (новые иностранные студенты)
    Деканат выдал справки новым иностранным студентам.
    7. Каким писателям Виктор прочитал свои рассказы? (молодые армянские
    писатели).
    Виктор прочитал свои рассказы молодым армянским писателям.
    8. Каким поэтам журналисты задавали много вопросов? (известные
    немецкие поэты)
    Журналисты задавали много вопросов известным немецким поэтам.

Упражнение 3. Ответьте на вопросы по модели. Слова из скобок
поставьте в нужном падеже.

Модель: − Кому вы часто звоните? (родители и родственники)
− Я часто звоню родителям и родственникам.

  1. Кому преподаватель объясняет грамматику? (студенты)
    Преподаватель объясняет грамматику студентам.
    2. Кому студенты задают вопросы? (преподаватели)
    Студенты задают вопросы преподавателям.
    3. Кому вы купили подарки? (родители, сёстры, братья, бабушки, дедушки, тёти, дяди)
    Мы купили подарки родителям, сестрам, братьям, бабушкам, дедушкам, тетям, дядям.
    4. Кому Ольга помогла? (подруги)
    Ольга помогла подругам.
    5. Кому инженеры показали чертежи? (архитекторы)
    Инженеры показали чертежи архитекторам.
    6.Кому зрители подарили цветы? (артисты)
    Зрители подарили цветы артистам.
    7. Кому вы советуете пойти в оперный театр? (друзья и земляк)
    Мы советуем пойти в оперный театр друзьям и землякам.
    8. Кому Иван рассказал эту новость? (журналисты)
    Иван рассказал эту новость журналистам.
    9. Кому вы обещали хорошо учиться? (родители)
    Мы обещали хорошо учиться родителям.
    10. Кому учитель напоминает о правилах движения? (ученики)
    Учитель напоминает о правилах движения ученикам.
    11. Кому хозяйка предложила чай? (гости).
    Хозяйка предложила чай гостям.

Վրաստան

1.Թվարկե’լ Վրաստանի հանրապետությունները, խոշոր քաղաքները,հարևան պետությունները։

Վրաստանի քաղաքներից են՝ Քութայիս, Թբիլիսի, Բաթումի, Օնի, Վալե, Բոլնիս, Գորի, Մարնեուլ, Սենակ, Սամտրեդիա, Զեստաֆոն, Սուխում, Ախալքալաք, Ցագեր, Գուրջաան, Ջվարի, Թերջոլա։

Հարևան պետություններն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։

2.Բնութագրե’ք Վրաստանի աշխարհագրական դիրքը։

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք` Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ: Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է: Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով, որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև: Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում: Վրաստանի սևծովյան նավահանգիստներով են հիմնականում իրականացվում Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի մյուս երկրների հետ:

3.Որո՞նք են Վրաստանի տնեսության գլխավոր ճյուղերը։ Որտե՞ղ են դրանք տեղաբաշխված։

Վրաստանը բազմաճյուղ տնտեսություն ունեցող երկիր է: Դրա զարգացման գլխավոր նախադրյալներն են` նպաստավոր աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները, բնական ռեսուրսների բազմազանությունն ու բավարար աշխատանքային ռեսուրսները: Տնտեսության զարգացման հզոր գործոն է նաև Սև ծովը:

Տնտեսության գլխավոր ճյուղերն են՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մետաղաձուլություն, մեքենաշինություն, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերություն:

Քիմիական արդյունաբերությունը զարգացած է Ռուսթավիում։

Թեթև արդյունաբերությունը տեղաբաշխված է Թբիլիսի, Գորի, Քութայիս քաղաքներում։

Մեքենաշինությունը զարգացած է  Փոթիում, Բաթումիում և Քութայիսում։

Մարտի 28-ապրիլի 4, առաջադրանք 1

Համաշխարհային պատմություն,  էջ 150 -157 պատմել, դասարանական, հարցերին պատասխանել/

Դիտել տեսանյութը1,   տեսանյութ 2,15 նախադասությամբ ամփոփել:

1900 թվականին Փարիզում անցկացվեցին Օլիմպիական ամառային 2-րդ խաղերը։ Դրանից հետո ամեն 4 տարին մեկ կազմակերպվում են սպորտային մրցույթները։

1899-1901 թվականներին Չինաստանում տեղի ունեցավ Արդյունաբերական հեղաշրջումը։ Չինացիները դժգոհ էին իշխանությունների անգործությունից։

1901 թվականից սկսեցին շնորհել Նոբելյան մրցանակներ։

1902թ․ ցուցադրվեց ֆանտաստիկ ժանրի առաջին ֆիլմը՝ <Ճամփորդություն լուսնի վրա>։

1903 թվականին ամերիկացի Ռայթ եղբայրները ստեղծեցին աշխարհում առաջին ինքնաթիռը։

1904-1905թթ․ տեղի ունեցավ ռուս-ճապոնական պատերազմը։ Ճապոնիան ցանկանում էր մեծացնել իր ազդեցությունը Կորեայում և Չինաստանում։ Ռուսաստանը նույնպես ուներ իր շահերը, նա կառուցում էր արևելա-չինական ուղղությամբ երկաթուղի։ Արդյունքում հաղթում է Ճապոնիան։

1910-ական թթ․ ռուսական բալետը հայտնի դարձավ աշխարհում։

1912 թվականին Չինաստանը միապետությունից դարձավ հանրապետություն։ 1916 թվականին Չինաստանը բաժանվեց մասերի, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարվում էր զինվորականների կողմից։ Այդ ժամանակ Չինաստանում տեղի ունեցավ քաղաքացիական պատերազմ, որը ավարտվեց մի քանի տասնամյակ անց՝ կոմունիստների հաղթանակով։

1912 թվականի ապրիլի 14-ին խորտակվեց Տիտանիկ նավը։

1914 թվականին հեռուստացույցների էկրաններին հայտնվեց Չարլի Չապլինի ֆիլմերը։ Նա դարձվավ կինոմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկը։

1914 թ․ շահագործվեց Պանամայի ջրանցքը։

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում

գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

1.Հիմնարար գիտություններ

Չ.Դարվին, Դ. Մենդելեև, Ա..Այնշթայն, Գ. Մենդել, Լ.Պաստյոր, Ա.Բելլ, Թ. Էդիսոն

2.Հոգեբանության պատմությունը. Զիգմոնդ Ֆրոյդ, Գ. Յունգ

3.Ալֆրեդ Նոբել

Չարլզ Դարվին /1809-1882/
Անգլիացի բնագետ և ճանապարհորդ է, դարվինիզմի հիմնադիրը։

Չ. Դարվինն ստեղծեց մի կուռ տեսություն, որը բացատրում է կենդանական տեսակների միլիոնավոր տարիներ տևած աստիճանական զարգացումը՝ պարզից դեպի բարդը:

Իր «Տեսակների ծագումը» և «Մարդու ծագումը» գրքերում ցույց է տվել, որ բույսերի և կենդանիների տեսակներըտևական ժամանակի ընթացքում փոփոխվում են: Համոզված էր, որ մարդը ևս միլիոնավոր տարիների զարգացման ուղի է անցել: Էվոլյուցիայի գոյությունը ճանաչվել է գիտնականների մեծամասնությամբ, դեռ Դարվինի կենդանության ժամանակ, այն դեպքում, երբ բնական ընտրության տեսությունը, որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ, ընդհանուր ճանաչում է ստացել միայն 20-րդ դարի 30-ական թվականներին։ Դարվինի հայտնագործությունները և գաղափարները վերամշակված ձևով հիմք են ստեղծում էվոլյուցիայի ժամանակակից համադրական տեսության համար և կազմում են կենսաբանություն առարկայի հիմքը, որը ապահովում է կենսաբազմազանության տրամաբանական բացատրությունը։ Դարվինի տեսության ուղղափառ /խիստ/ հետևորդները զարգացնում են էվոլյուցիոն մտքի ուղղությունը, որը կրում է իր անունը (դարվինիզմ)։

Դարվինի թևավոր խոսքերից
«Տգիտությունը միշտ ավելի շատ վստահություն ունի, քան գիտունությունը, և միայն տգետները կարող են վստահորեն պնդել, որ գիտությունները երբեք ի վիճակի չեն լինի լուծել այս կամ այն պրոբլեմը»։

«Չկա ավելի անտանելի բան, քան անգործությունը»

Դմիտրի Մենդելեև

Ռուս նշանավոր քիմիկոս: Անչափ աշխատասեր և գիտությանը նվիրված էր: Բոլորի կողմից սիրված էր և հարգված: Նրա՝ քիմիական տարրերի պարբերական օրենքը և աղյուսակը անմահացրին մեծ գիտնականի անունը:

Նա ընտանիքի վերջին`17-րդ երեխան էր։ Հայրն ամենաերևելիներից մեկն էր քաղաքում, որովհետև վարում էր Տոբոլսկի նահանգի`   գիմնազիայի և ուսումնարանների տնօրենի պաշտոնը: Բայց Միտյայի ծնվելուց հետո նա ծանր հիվանդացավ, և կարիքի մեջ ընկած ընտանիքի հոգսն անցավ մոր ուսերին: Ձեռներեց կինը հոգսերի մեջ չմոռացավ երեխաների ուսման մասին և ամեն գնով կրթության տվեց նրանց:

Դ. Ի. Մենդելեևը գիտության այնպիսի բնագավառների հիմնային հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կարիքների հետ:

Նա հիմք է դրել լուծույթների տեսությունը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեսակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը: 1865-1890թթ. եղել է Պետերբուրգյան համալսարանի պրոֆեսոր:

Մենդելեևի խոսքերից
«Մարդն այնքան ավելի է կատարյալ, որքան ավելի է օգտակար հասարակական, պետական շահերի լայն շրջանակի համար»

«Երկրագունդը սահմանափակ է, իսկ գիտելիքներին սահման չի երևում: Ուստի արդյունաբերությունն էլ, միանալով գիտելիքներին ու գիտություններին, խոստանում է զարգանալ անսահմանորեն»

Ալբերտ Այնշտայն

Դպրոցն ավարտելուց շատ չանցած՝ Էյնշտեյնը լրջորեն հետաքրքրվում է մաթեմատիկայով և սկսում ջանասիրաբար ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ Իտալիայում ապրելուց հետո տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում նրա ունեցած հաջողությունները լայն ճանաչում են գտնում:

Մեկ տարվա ընթացքում 26-ամյա Էյնշտեյնը հրապարակում է գիտական հոդվածներ, որոնք հիմնովին փոխում են գիտնականների մտածելակերպը: Էյնշտեյնի գիտական գաղափարներն այնքան անսովոր էին, որ սկզբում մարդիկ չէին կարողանում դրանք հասկանալ:

Էյնշտեյնը ստեղծում է ժամանակի և տարածության վերաբերյալ տեսություն (հարաբերականության տեսություն), ինչպես նաև մեծապես նպաստում չափազանց փոքր մասնիկների (օրինակ՝ էլեկտրոններ, պրոտոններ և այլն) վարքագծի տեսության (քվանտային տեսություն) ուսումնասիրմանը:

Ալբերտ Այնշտայնի խոսքերից

«Միայն երկու հավերժական երևույթ գոյություն ունի՝ մոլորակը և հիմարությունը: Չնայած՝ մոլորակի մասով ես վստահ չեմ»

«Մարդը, ով երբեք սխալներ չի արել, երբեք նոր բան չի փորձել»

Գրեգոր Մենդել

Գրեգոր Յոհան Մենդել, ավստրիացի բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիրը։

Մենդելը կարողացավ հերքել այդ տեսությունը և բնական ընտրության դեմ եղած առարկությունները։ Սակայն Մենդելի հայտնագործությունները չհասկացվեցին ու չգնահատվեցին ժամանակակիցների կողմից. համընդհանուր ուշադրության արժանացան 1900 թ., երբ Խ. դե Ֆրիզը՝ Հոլանդիայում, Կ. Կորենսը՝ Գերմանիայում և Է.Զ. Չերմակը՝ Ավստրիայում, միմյանցից անկախ, սեփական փորձերի հիման վրա հաստատեցին Մենդելի հայտնաբերած օրինաչափությունները։ Եվ միայն 1930-ական թվականներին գենետիկան և մենդելիզմը ճանաչվեցին որպես ժամանակակից դարվինիզմի հիմքը։

Մենդելիզմը դարձավ միկրոօրգանիզմների, մշակաբույսերի և ընտանի կենդանիների ընտրասերման այժմյան եղանակների տեսական հիմքը։ 1965 թ. համաշխարհային գիտական հասարակայնությունը մեծ շուքով նշել է Մենդելի հայտնագործությունների 100-ամյակը։

Լուի Պաստյոր

Լուի Պաստյորը ծնվել է Ֆրանսիայի արևելքում՝ Դոլ քաղաքում, կաշեգործի ընտանիքում։ Հայրը՝ Ժան-Ժոզեֆ Պաստյորը, ժամանակին մասնակցել էր Նապոլեոն Բոնապարտի ռազմական արշավանքներին, ճակատամարտերին։

Մեծարժեք են համարվում Լուի Պաստյորի հայտնագործությունները բակտերիոլոգիայի և վիրուսոլոգիայի բնագավառներում, հայտնագործություններ, որոնց գագաթնակետը հանդիսացավ մարդապաշտպան առաջին վակցինի ստեղծումը։ Այդ ուսումնասիրությունները նա իրականացրել է 1881-1885 թվականներին։ Արդեն իսկ 1885 թվականին վակցինը առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է կենդանի մարդուն կատաղությունից բուժելու նպատակով։

Պաստյորի իրականացրած աշխատանքները միաժամանակ լավագույն նմուշօրինակ են ծառայում քիմիայի, անատոմիայի, ֆիզիկայի բնագավառներում հիմնարար և կիրառական ուսումնասիրությունները համակցելու առումով։

Ալեքսանդր Բելլ

Ալեքսանդր Գրեյհամ Բելլ շոտլանդացի գիտնական և գյուտարար, հեռախոսի գյուտարարը։ Զբաղվել է ուսուցչությամբ՝ մասնավորապես դասավանդելով խուլերի դպրոցում։

Ալեքսանդր Բելլը (1847-1922) առաջինն էր, ում հաջողվեց արտոնագրել հեռախոսի գյուտը: Այս հայտնագործությունը հեղափոխեց կապի միջոցները և հենց մարդկային կյանքը` կտրուկ արագացնելով տեղեկատվության փոխանակումը:

Հաջողության հասնելով` գյուտարարը չէր պատրաստվում հանգիստ վայելել իր դափնիների վրա: Հարցախույզ միտք ունեցող մարդ, ով ամբողջ կյանքը անց է կացրել նորի փնտրտուքների մեջ: Իր գլխավոր հայտնագործությունը Բելլը համարում էր լուսախոսը: Աշխատելով իր օգնական Չարլզ Տեյնտերի հետ, նա հայտնագործեց սարք, որը հնարավորություն էր տալիս հաղորդելու ազդանշանը լուսային ճառագայթի միջոցով: Անլար հեռախոսով առաջին ուղերձը կատարվեց 1880 թվականի հունիսի 3-ին: Կատարելագործվելուց հետո Բելլի լուսախոսը դարձավ ժամանակակից օպտիկամանրաթելային և լազերային հաղորդակցման հիմքը: 1996 թվականին ստեղծվեց FLAG-ը (Գլոբալ օպտիկամանրաթելային գիծ)` երկրագնդի ամենաերկար մալուխային ցանցը, որն ապահովում է ինտերնետի ենթակառուցվածքը:

Բելլը` որպես մեծ գյուտարար, հեռախոսի հայտնագործումը չէ, որ համարում էր իր ամենակարևոր նվաճումը: «Խուլերին ուսուցանելու միջոցներ որոնելն ինձ միշտ ավելի է ուրախացնում, քան հեռախոս հայտնագործելու իմ վաստակը»:

Թոմաս Էդիսոն

Շուտով Էդիսոնն ստեղծում է Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը, սակայն, ոչ մեկին չի հետաքրքրում: Երկրորդ հայտնագործությունը բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր:

1869թ.-ին Էդիսոնն իր հայտնագործած հեռագրության սկզբունքների համար ստանում է դրամական խոշոր պարգև: Այդ գումարով նա սարքավորում է հետազոտական լաբորատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»:

Նա ստեղծում է արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն էր: Դրան հաջորդում է իսկական հեղափոխությունը՝ նա հայտնագործում է լամպի թելիկի համար ամենահարմար նյութը՝ վոլֆրամը:

1882թ.-ին Էդիսոնը կառուցում է աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը: Նա մշակում է մի շարք տարբեր փոխանցման և չափիչ սարքերի սխեմաներ, նախագծում հզոր գեներատորներ: Էդիսոնը բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում: Մահացել է 1931թ.-ի հոկտեմբերի 18-ին:

Զիգմոնդ Ֆրոյդ

Զիգմոնդ Ֆրոյդն իր ժամանակաշրջանում շատ նշանավոր հոգեբույժ և նյարդաբան էր։ Նրա հոդվածներն ու հետազոտությունները մեծ ռեզոնանս էին առաջացրել ողջ գիտական հանրության մոտ։ Կարելի է ասել, որ նա ժամանակակից հոգեբանության հիմնադիրն է։

Նա ծնվել է 1856 թվականի մայիսի 6-ին, Ավստրիական իմպերիայում (Այսօրվա Չեխիայում)

Լինելով հոգեվերլուծության հիմնադիր՝ Ֆրոյդը նաև զգալի ազդեցություն ունեցավ XX-րդ դարի հոգեբանության, բժշկության, գրականության, սոցիոլոգիայի և արվեստի վրա: Գիտնականի գաղափարներն այն ժամանակ շատ նոր և անսովոր էին, ինչը, հետևաբար, իր ողջ գործունեության ընթացքում արած հետազոտությունները մեծ ռեզոնանս և քննադատություն առաջացրեցին գիտական ​​հանրության շրջանում:

Մանուկ հասակում Ֆրոյդը սովորելու բացառիկ ունակություններ և նոր բաներ սովորելու մեծ սեր ուներ։ 9 տարեկան հասակում նա հանձնեց բոլոր քննությունները և մեկ տարով շուտ ընդունվեց գիմնազիա:

Նրա ժամանակ հասարակության մեջ տիրում էր հակասեմական գաղափարախոսությունը և Ֆրոյդն, իր հրեական ծագման պատճառով հաճախ բախվում էր իր դասընկերների ագրեսիային: Սակայն նա սովորեց համարձակորեն դիմանալ բուլիինգին՝ զարգացրեց իր քննադատությանը, դիմակայելու կարողությունը և վիճաբանության մեջ արժանի հակահարված տալու կարողությունը:

Ֆրոյդը գերազանց ավարտեց Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, իսկ հետո սկսեց ուսունմասիրել վիրաբուժությունըը, սակայն մի քանի ամիս անց հրաժարվեց բժշկության այս ոլորտից ՝ համարելով, որ այդպիսի գործունեությունը հոգնեցուցիչ է:

Ֆրոյդը, որոշ ժամանակ աշխատում էր հայտնի հոգեբույժ Ժան Շարկոյի, իսկ հետո իր ընկերոջ ՝ Ջոզեֆ Բրոյերի հետ։ Նրանք հիպնոզ էր օգտագործում բժշկական պրակտիկայում ՝ հիստերիայի ախտանիշները վերացնելու համար։ Թեման ուսումնասիրելով, Ֆրոյդն հասկացավ այս մեթոդի կատարյալ չլինելը։ Դրանից հետո նա մշակեց ազատ ասոցիացիաների մեթոդը, որի ընթացքում բուժվողին առաջարկում էին ազատորեն արտահայտել իր մտքերը: Այս մեթոդի օգտագործումը հնարավորություն տվեց լիովին հրաժարվել հիպնոսից:

Երիտասարդության ժամանակ Ֆրոյդը սահուն խոսում էր ֆրանսերենով, անգլերենով, իսպաներենով և իտալերենով, նաև ուսումնասիրում էր հունարենը և լատիներենը։

1880-ական թվականներին Ֆրոյդը հետաքրքրվեց այն ժամանակ քիչ հայտնի և օրինական կոկաինով: Կոկաինի բացառիկ հատկությունների մասին գերմանացի գիտնականի հոդվածներ կարդալուց հետո նա սկսեց թմրանյութն իր վրա փորձարկել: Փորձերից հետո նա կոկաինն անվանեց «արդյունավետ անալգետիկ»: Գիտնականն ակամա տարածեց կոկաինային իր կախվածությունը ծանոթների և ընկերների շրջանում, քանի որ այդ ժամանակ դեռ չէր ապացուցվել դրա վնասակարությունը, :

Վիեննայի համալսարանում սովորելու ընթացքում Ֆրոյդը հետաքրքրված էր կենդանաբանությամբ: Հենց այդ ժամանակ նա գրեց իր առաջին գիտական ​​հոդվածը, որը գետային օձաձկների սեռային տարբերությունների մասին էր:

Ֆրոյդը համարում էր, որ իր «Երազների մեկաբանությունը» գիրքը նրա ամենանշանակալից աշխատանքն է, չնայած գիտական ​​հանրության կողմից այն լրիվ անտեսվում էր և անհաջող մնաց կոմերցիոն առումով: Առաջին հրատարակության հետագա լրացումներում նոր սերնդի հոգեվերլուծաբանների կողմից խիստ քննադատության ենթարկվեցին երազանքի տարբեր տեսությունները: Բայց չնայած այս ամենին, «Երազների մեկաբանությունը» օգնեց Ֆրոյդին գտնել իրեն համամիտ մարդկանց, որոնց հետաքրքրում էին նրա տեսությունները։

Զիգմոնդ Ֆրոյդի խոսքերից
«Որքան անթերի է մարդն արտաքինից, այնքան շատ «սատանաներ» կան նրա ներսում»

«Միջնադարում կայրեին ինձ, իսկ հիմա միայն գրքերս են այրում»

Գ. Յունգ

Հոգեբույժ, խորքային հոգեբանության ուղղություններից մեկի՝ անալիտիկ հոգեբանության հիմնադիր է համարվում Կարլ Գուստավ Յունգը: 1909-1913թթ.՝ ուսանողական տարիներին, ծանոթանալով Զ. Ֆրոյդի հետ, դառնում է Ֆրոյդի հոգեվերլուծական տեսության կողմնակիցը: Սակայն հետագայում սկսում է կասկածի տակ դնել կլասիկ հոգեվերլուծության մի շարք կայուն դրույթներ (օրինակ՝ լիբիդոյի գերիշխումը, «Լիբիդոյի փոխակերպումները և խորհրդանիշերը») և, ավելի լայնացնելով հոգեվերլուծության սահմանները, անցնում է առասպելաբանության, կրոնների, տարբեր մշակութային արարողությունների ուսումնասիրությանը, որտեղից էլ և տեղի է ունենում նրա ու Ֆրոյդի հակասությունն ու տարանջատումը: Նա ստեղծում է սեփական հոգեբանական տեսություն և թերապիա, որը անվանում է «անալիտիկ հոգեբանություն»[i] ։ Իր գաղափարներով Կ. Յունգը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն հոգեբուժության և հոգեբանության, այլև մարդաբանության, էթնոգիտության, մշակութաբանության, համեմատական կրոնագիտության, մանկավարժության, գրականության ու գրականագիտության վրա:

Ալֆրեդ Նոբել

Ալֆրեդ Նոբելը շվեդ քիմիկոս, ինժեներ, գյուտարար, ստեղծել է դինամիտը։ Իր հսկայական կարողությունը կտակել է իր իսկ հիմնադրած Նոբելյան մրցանակի ինստիտուտին։ Նրա անունն են դրել նորաստեղծ նոբելիում քիմիական տարրին։

Չնայած Ալֆրեդին հաճախակի ասում էին դինամիտի թագավոր, նա խիստ դեմ էր իր հայտնագործությունները ռազմական նպատակներով կիրառելուն։ Կյանքին հրաժեշտ տալուց երեք տարի առաջ նա նշեց.

«Իմ կողմից ես ցանկանում եմ, որպեսզի կարելի լիներ բոլոր թնդանոթներն իրենց պիտույքներով և ծառաներով ուղարկել գրողի ծոցը, այսինքն նրանց համար ամենահամապատասխան տեղը, որպեսզի հնարավոր լիներ դրանք ցուցադրել և օգտագործել»։ Մեկ այլ առիթով նա ընդգծեց, որ պատերազմը հանդիսանում է սարսափների սարսափը և ամենաահեղ հանցանքը, հետագայում ավելացնելով՝ «Ես կցանկանայի հայտնագործել այնպիսի ավերիչ հզորությամբ նյութ կամ մեքենա, որ յուրաքանչյուր պատերազմ ընդհանրապես անհնարին դառնար»։


Պարապմունք 44

Թեմա՝ Զուգահեռագծի մակերեսը։

1․ Հաշվիր շեղանկյան մակերեսը, եթե նրա կողմը 20 դմ է, իսկ այդ կողմին տարված բարձրությունը 17 դմ է:

S=a*h=20*17=340դմ քառ.

2․ Շեղանկյան կողմը 6 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 150օ։ Գտնել շեղանկյան մակերեսը։

3*6 = 18սմ2

3․ Շեղանկյան բարձրությունը 2 սմ -ով փոքր է նրա կողմից: Հաշվիր շեղանկյան մակերեսը, եթե նրա պարագիծը 32 սմ է:

32։4=8
8-2=6
6×8=48

4․ Զուգահեռագծի մակերեսը 45 սմ2 է, իսկ պարագիծը` 42 սմ: Կողմերից մեկին տարված բարձրությունը 5 անգամ փոքր է, քան այդ կողմը: Հաշվել`

1) տարված բարձրությունը, 3սմ
2) կողմը, որին այն տարված է, 15սմ
3) զուգահեռագծի երկրորդ կողմը:  6սմ

5․ Տրված է` CD=4 սմ, AD=8 սմ, BK=4 սմ։ Գտնել  SABCD-ն:

8*4=32

6․ Զուգահեռագծի կողմերը 5 սմ և 15 սմ են, իսկ մեծ կողմին տարված բարձրությունը՝ 4.3 սմ: Հաշվիր փոքր կողմին տարված բարձրությունը:

4,3*15=64,5
64,5:5=12,9

7․ Դիցուք՝ a-ն և b-ն զուգահեռագծի կից կողմերն են, իսկ h1-ը և h2-ը՝ բարձրությունները։ Գտնել ա) h2-ը, եթե a=18 սմ, b=30 սմ, h1=6սմ, h2>h1 ; 10 սմ
բ) եթե մակերեսը՝ S=54 սմ2, a=4,5 սմ, b=6 սմ։ 9 սմ

8. Գտնել զուգահեռագծի անկյունները, եթե նրա մակերեսը 40 սմ2 է, իսկ կողմերը՝ 10 սմ և 8 սմ։

60o, 120o, 60o, 120o

9․ Գտնել զուգահեռագծի անկյունները, եթե նրա մակերեսը 20 սմ2 է, իսկ բութ անկյան գագաթից կողմերից մեկին տարված բարձրությունը այդ կողմը տրոհում է 2 սմ և 8 սմ երկարությամբ հատվածների՝ սլսաց սուր անկյան գագաթից։

45o, 45o, 135o, 135o

10․ ABCD զուգահեռագծի B անկյունը բութ է։ AD կողմի շարունակության վրա՝ D կետից դեպի աջ նշված է E կետն այնպես, որ ∠ECD=60օ, ∠CED=90օ, AB=4 սմ, AD=10 սմ։ Գտնել զուգահեռագծի մակերեսը։

20 սմ2

Մարտի 18-22

Մետաղների օքսիդներում թթվածին տարրի ատոմը (ատոմները) միացած է մետաղ տարրի ատոմի (ատոմների) հետ:

Օրինակ՝ CuO,MgO,ZnO,Na2O,Cr2O3 և այլն:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:

Մետաղների օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր, անվանում են հիմնային օքսիդներ:

Օրինակ՝  CuO→Cu(OH)2,Na2O→NaOH,MgO→Mg(OH)2 և այլն:

Եթե մետաղը տարբեր օքսիդացման աստիճան է դրսևորում, ապա որպես կանոն ցածրագույն օքսիդացման աստիճաներին են համապատասխանում հիմնային օքսիդներ:

Օրինակ՝ քրոմը առաջացնում է երեք օքսիդ՝ Cr+2O,Cr+32O3,և Cr+6O3,, որոնցից միայն Cr+2O է հիմնային օքսիդ:

Պարբերական համակարգի I Ա և II Ա  (բացի բերիլիումից և մագնեզիումից) մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով համապատասխան լուծելի հիմքեր:

Օրինակ՝  Na2O+H2O=2NaOHCaO+H2O=Ca(OH)2

Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝   0Hխմբից:

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր մետաղների օքսիդներն են ջրում լուծելի: Թվարկե՛ք այդ մետաղները:

    Նատրիումի օքսիդը (Na2O), կալիումի օքսիդը (K2O) մետաղների օքսիդներ են, որոնք լուծելի են ջրի մեջ:
  2. Որո՞նք են կոչվում հիմնային օքսիդներ: Բերե՛ք հինգ օրինակ:

    Հիմնական օքսիդները օքսիդներ են, որոնք ցույց են տալիս հիմնային հատկություններ, որոնք հակադրվում են թթվային օքսիդներին, և որոնք կամ: արձագանքել ջրի հետ հիմք ստեղծելու համար; կամ. արձագանքում են թթվի հետ՝ առաջացնելով աղ և ջուր, որոնք կոչվում են չեզոքացման ռեակցիաներ:

    Լիթիումի օքսիդ (Li2O) Նատրիումի օքսիդ (Na2O) Կալիումի օքսիդ (K2O) Ռուբիդիումի օքսիդ (Rb2O) Ցեզիումի օքսիդ (Cs2O):
  3. Գրե՛ք հետևյալ օքսիդներին համապատասխանող հիդրօքսիդների բանաձևներն ու անունները Li2Օ, CaO, MgO, 

    Հիմնային օքսիդ-Li2Օ
    Կալցիումի օքսիդ-CaO
    Մագնեզիումի օքսիդ-MgO

  4. Ներկայացրեք լիթիումի, նատրիումի, մագնեզիումի, բարիումի, ցինկի, պղնձի(II) և երկաթի (III) հիդրօքսիդների բանաձևերը:

    LiOH, NaOH, Mg(OH)2, Ba(OH)2, Zn(OH)2, Cu(OH)2, Fe(OH)3

5)Ո՞ր ինդիկատորի գույնն է նույնը և ջրում, և՛ ալկալու լուծույթում։

Լակմուսի թղթի գույնը մնում է նույնը ինչպես ջրային, այնպես էլ ալկալային լուծույթներում։ Լակմուսի թուղթը սովորաբար կապույտ է և կապույտ կմնա ինչպես ջրային, այնպես էլ ալկալային լուծույթներում:

Շնչառական համակարգը, կառուցվածքը և նշանակությունը

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:

Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:

shutterstock_450810031.jpg

Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները:

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Օդատար ուղիներից առաջինը, որը շփվում է մթնոլորտային օդի հետ, քթի խոռոչն է:

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև 95% խոնավություն):

Քթի խոռոչը և քթըմպանը

20196867_702101623328208_188518343_n.jpg

Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:

Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ: 

Կոկորդ

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

лечение-фарингита-у-взрослых.jpeg

Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը:

Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը:

Ձայնախորշ

vocal_cords_anatomy.png

Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն 10−15սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է 16−20 աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների:

imgpsh_fullsize (2).jpg

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:

Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև 400 մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը 100−150 մ² է:

shutterstock_374675080.jpg

Փաստորեն, թոքերի շնչառական մակերեսը 70−100 անգամ մեծ է մարդու մաշկի մակերեսից: Թոքերի այդ հսկայական մակերևույթն ապահովում է գազափոխանակության մեծ արագությունը:

Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի:

shutterstock_228843106.jpg

Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն:

Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամզով (թոքային պլևրայով): Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից մեկը պատում է թոքերի մակերեսը (թոքամզային թաղանթ), մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից (մերձպատային թոքամզային թաղանթ):

Թոքային և մերձպատային թոքամզային թաղանթների միջև առաջանում է ճեղքանման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամզային խոռոչ:

Թոքամզային թաղանթներից այդ խոռոչ է արտադրվում քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է շնչառության ժամանակ թոքերի և կրծքավանդակի պատերի միջև առաջացող շփման ուժը:

gif.gif

Դրվագներ Չարենցի կյանքից

Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.
– Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
– Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
– Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ՉԱՐԵՆՑԻ ՀԵՏ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Մեծատաղանդ բանաստեղծ Եղիշե Չարենցին առաջին անգամ ես տեսա
Վենետիկում, 1924 թվականին: Չարենցը եկել էր Հայաստանից Եվրոպա
ճանապարհորդելու: Ինձ մոտ եկավ նա Հռոմից: Առաջին տպավորությունը, որ ստացա
նրանից, փայլուն չէր: Վտիտ մարմին, կարճահասակ, բայց խոհական, խելացի աչքերով:
Մնաց մի ամբողջ ամիս Վենետիկում, և մենք շատ և շատ խորին կերպով
բարեկամացանք, մտերմացանք: Ամբողջ օրը միասին էինք: Առավոտը կանուխ գալիս էր
հյուրանոցից, մնում էր մինչև ուշ գիշեր մեր տանը: Թափառում էինք հրաշալի
Վենետիկում՝ ջրանցքներով, գոնդոլներով, գնում էինք ծովափ, հետո գնում էինք
Մխիթարյանների վանքը՝ սուրբ Ղազար: Խոսում էինք անվերջ ամեն հարցերի մասին —
գիտության, գրականության, փիլիսոփայության, ռևոլյուցիայի, բոլոր այն մեծ
խնդիրների, որ կան, և փոքր խնդիրների նաև, որ հուզում են մարդկանց:
Վենետիկի հասարակությունը իր պարապ ժամերը անց է կացնում աշխարհի մեջ
ամենագեղեցիկ հրապարակի՝ սուրբ Մարկոսի հրապարակի վրա: Մի կողմը սուրբ
Մարկոսի սքանչելի տաճարն է, մյուս երեք կողմերը թանգարաններն են, սրճարաններ՝
բոլորն էլ մարմարակերտ պալատներ: Եղիշեի հետ էլ մենք անցկացնում էինք սուրբ
Մարկոսի հրապարակի զանազան սրճարաններում: Սուրբ Մարկոսի հրապարակը
լեցուն էր աղավնիներով, որ կոչվում են սուրբ Մարկոսի աղավնիներ՝ հազարավոր,
տասնյակ հազարավոր, և կառավարությունը կերակրում էր նրանց: Հրապարակում
ծախում են հունդեր, սիսեռներ՝ կերակրելու համար աղավնիներին: Հասարակությունը,
մանավանդ տուրիստական հասարակությունը, շարունակ նկարվում էր՝ ափերում
սիսեռներ բռնած: Աղավնիները գալիս նստում են, կտցահարելու համար, և ուսերի վրա,
և գլխարկների վրա: Ահա ես ու Չարենցն էլ նկարվեցինք սուրբ Մարկոսի հրապարակի
վրա՝ աղավնիների հետ միասին: Չարենցը բախտավոր եղավ, որ նրա վրա նստեցին
երեք-չորս աղավնի, իսկ իմ ձեռքը մնաց դատարկ:
Չարենցը խոհուն, զարգացած, մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն էր՝
անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունները
գիտեր, լավ ճանաչում էր և մեծ ճաշակի տեր էր: Արդեն ես նրան ճանաչում էի նախքան
նրա հետ ծանոթանալը: Ես կարդացել էի (Վենետիկի վանքը ստանում էր հայկական
ամեն մի հրատարակություն, ուր էլ որ լինի) Չարենցի երկհատորյակը, որ տպված էր
Մոսկվայում, 1922 թվականին: Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա
«Դանթեական առասպել»-ը և «Տաղարան»-ը, լիրիկական մի շարք
բանաստեղծություններ, մանավանդ նրա հայրենասիրական բանաստեղծությունը՝ մեծ
խորքով, «Ես իմ անուշ Հայաստանին»: Ինձ համար, առանց չափազանցության,
բոլորովին օբյեկտիվ կերպով կասեմ, որ հայ տառերով, հայ բառերով այդպիսի
բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից: Դա եզակի,
աննախընթաց բան է: Նույնիսկ կարելի է ասել, որ եվրոպական, համաշխարհային
գրականության հայրենասիրական ժանրի բանաստեղծություններ այդպիսի թափով,
այդպիսի ընդարձակ խորքով գրված բան գոնե ես չեմ հիշում:

Եղիշե Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, ղեռ ինչե՜ր
կարող էր տալ: Համենայն դեպս, նա ինչ որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ
գրականության մեջ:
Հարգանք նրա հիշատակին:

ԿԱՐԻՆԵ ՔՈԹԱՆՃՅԱՆ
ՀՈՒՇԵՐ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ

Կարսը մտաբերելիս՝ Չարենցի հասակակիցներս, առաջին հերթին հիշում ենք
Կարսի այգին՝ աստիճաններով, աստիճանների շարունակությամբ գլխավոր ծառուղին,
դիմացը՝ ակումբը, ծառուղու երկու կողմերից՝ նստարաններ: Ձախից հոսում էր Կարսա
գետը:
Այգին զինվորական այդ փոքրիկ քաղաքի միակ զբոսավայրն էր, սիրելի
հատկապես դպրոցականներին: Արձակուրդներին այդտեղ էինք անցկացնում օրվա մեծ
մասը, ամառը նավակ էինք նստում, շարժվում ափից ափ, ձմեռը, երբ սառչում էր գետը,
սահում էինք չմուշկներով:
1914թ. հունիսն էր. ընկերներով այգում զբոսնելիս աչքս ընկավ կանաչ շապոյով,
բաց շագանակագույն թիկնոցով, ծխամորճով և մեծ ձեռնափայտով մի պատանու: Տղան
հագնված էր իր հասակին ոչ համապատասխան: Տարօրինակ էր նաև կեցվածքը:
Գլխարկն աչքերին քաշած՝ նա մեկ ձեռնափայտը նետում էր վեր, մեկ բռնում, մեկ գետնի
վրա ինչ-որ գծում, խզմզում: Գլխարկի տակից փայլում էին նրա աչքերը, խորաթափանց
և, ինչպես ինձ այն ժամանակ թվաց,— չար արտահայտությամբ:
Տղաներից հետաքրքրվեցի, թե ով է այդ երիտասարդը: «Բանաստեղծ է»,—
ասացին: Աղջիկները ծիծաղեցին այդ պատասխանից. «ֆուտուրիստ է»,—
բացականչելով:
Զբոսնելիս, մի երկու օր անընդհատ, հետևում էի տղային և այն եզրակացությանը
եկա, որ նա տարօրինակություններ է անում, չարանալով աղջիկների վրա, որոնց հետ
ծանոթ չէ և շատ կուզեր ծանոթանալ: Միտքս ասացի իմ ընկերներին: Նրանց
տարօրինակ թվաց այդ տարօրինակ տղայի հետ մտերմանալու առաջարկը, սկզբում
ծիծաղեցին, հետո հայտարարեցին, որ ստիպված կլինեն ընկերություն չանել ինձ հետ.
չար է տղան, և իրենք չեն պատկերացնում մտերմություն նրա հետ: Ես համառեցի, և մեր
ընկերներից մեկի ուղեկցությամբ մոտեցանք Եղիշեին: Ձեռքս մեկնելով առաջարկեցի
նրան ծանոթներ լինել: Թերևս ծաղր համարելով իմ առաջարկը, նա ծույլ շարժվեց
տեղում, արժանապատվությամբ բարձրացավ, և մենք ծանոթացանք:
Հենց առաջին իսկ զրույցից ես զգացի, որ սխալված չեմ. խելոք էր երիտասարդը՝
կարդացած, զարգացած և, որքան էլ զարմանք պատճառելու լիներ ինձ և իմ
ընկերուհիներին, բարեհամբույր: Շուտով Եղիշեի հետ ծանոթացան նաև մեր
աղջիկներից մի քանիսը: Այնուհետև մենք միշտ միասին էինք լինում, միասին զբոսնում,
նավակ նստում, զրուցում ժամերով: Պիեսներ էինք պատրաստում և ներկայացնում, մեծ
մասամբ մեր տանը:
Վերահաս պատերազմը բաժանեց բոլորիս, դպրոցները փոխադրվեցին Թիֆլիս:
Ձախողվեց ռազմաճակատ մեկնելու իմ ցանկությունը (ընկերուհիս՝ քանդակագործուհի
Այծեմնիկ Ուրարտուն սպառնաց, թե կհայտնի ծնողներրիս): Մեկնեցի Թիֆլիս, բայց
չկարողացա ստիպել ինձ շարունակելու կրթությունս, մտա հոսպիտալ աշխատելու
որպես քույր: Ամռանը վերադարձա Կարս: Չեմ հիշում որ թերթում կարդացինք Հովհ.
Թումանյանի կոչը՝ ուղղված հայ օրիորդներին. «Ով իսկական հայրենասեր է, թող գնա
Էջմիածին՝ օգնելու պատերի տակ բնաջնջվող գաղթականությանը, որբերին»:
Առանց մտածելու մեկնեցի Էջմիածին, հենց ուղղակի շատ սիրելի Թումանյանի
մոտ. սկզբում նա համոզեց վերադառնալ և շարունակել ուսումը. «Հայրենասեր օրիորդը
կրթություն ստանալով կարող է ավելի օգտակար լինել հայրենիքին»,—ասաց նա,
նկարագրելով գաղթականների սոսկալի դրությունը Էջմիածնում: Հետո իմ
համառությանն ընդառաջելով, առաջարկեց զբաղվել որբերի խնամքով:
Շատ ժամանակ չանցած (3 ամիս աշխատելուց հետո)՝ հիվանդացա, և
Բարեգործական ընկերությունն ինձ Մոսկվայի հիվանդանոցը փոխադրեց:
Առողջանալուց հետո սկսեցի հաճախել դասընթացներ…
Ամռանը, արձակուրդներին վերադարձա Կարս: Հանդիպումներ, զրույցներ
Եղիշեի հետ, տրամադրեցի գալ Մոսկվա և սովորել:
Չարենցը Մոսկվա եկավ 1916 թ. աշնանը, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի
վերջերին և ընդունվեց Շանյավսկու համալսարանի պատմագրական ֆակուլտետը:
Ապրում էր մի շատ փոքր սենյակում, որտեղ կար մահճակալ, սեղան և երկու աթոռ: Շատ
պատկառելի և զգայուն տանտիրուհի ուներ, նա միշտ բողոքում էր, թե Եղիշեն օր ու
գիշեր նստած գրում է ու գրում, առանց սնվելու, ընդունելով միայն քաղցր թունդ թեյ և
ուրիշ ոչինչ: Խնդրում էր ինձ հաճախ այցելել և նրան դուրս բերել տնից:
Այդ օրերին Չարենցը գրում էր «Ծիածանը»: Ինձ ոչինչ չէր ասել մինչև ավարտելը.
հետո բնագիրը տվեց ինձ և խնդրեց կարդալ միասին: Նույն օրերին նա հորից ծանրոց
ստացավ: Հայրը գրել էր, որ դրամ չի կարող ուղարկել, ուղարկում է գրպանի դանակներ
և պարսկական փուշիներ: Մեծ էր Եղիշեի ուրախությունը. Մոսկվայում նա շատ սուղ էր
ապրում և հետո մտածում էր խնայած դրամներով հրատարակել «Ծիածանը»:
Սակայն այդ դառն օրերին, ինչպես և հետո, Չարենցը երբեք չէր սիրում խոսք
բացել նյութականի մասին, տրտնջալ աղքատությունից: Չափազանց հպարտ էր,
արժանապատվությամբ լի, դրամ ունենալիս ծախսում էր առանց որևէ
հաշվենկատության, հետո նորից մնում առանց դրամի, խմելով շատ սիրած պարսկական
թեյը:
Փուշիներից երեքը, տարբեր գույնի, նվիրեց ինձ, ասելով, որ նվիրում է, որպեսզի
հագնեմ ես ու համոզվեմ, որ իմ աչքերը հագուստներիս համապատասխան փոխվում են,
ընդունում տարբեր երանգ, որի համար գրել ու ինձ է նվիրել «Ծիածանը»: Թերևս
աղջկական չարությամբ կամ մի այլ զգացումով, փուշիները ես նվիրեցի իմ
տանտիրուհու աղջիկներին: Շատ բարկացավ դրանից Եղիշեն, հուզվեց, վիրավորվեց:
Մոսկվայում ամենից հաճախ լինում էինք Գորկայում. ես սահնակ էի նստում կամ
սահում չմուշկներով, նա երբեք չէր ձեռնարկում անել ոչ մեկը, ոչ մյուսը, քաշվում էր մի
կողմ ու նայում:
Մինչև տպարան տանելը, «Ծիածանը» կարդաց ինձ, մի քանի հատված
առաջարկեցի հանել. լավ չեմ հիշում, բայց երեւի կատարեց իմ ցանկությունը:
Չարենցը Մոսկվայում մնաց մինչև 1917 թ. մարտ ամիսը: Մինչ այդ, փետրվարյան
հեղափոխության օրերից, մենք կորցրել էինք իրար: Ես թողել, հեռացել էի իմ
բնակարանից. առիթը իմ հրացանն էր եղել, որ սարսափի մեջ էր գցել տանտիրուհուս:
Հանդիպեցինք Չարենցի հետ պատահաբար, երբ փողոցում որպես միլիցիոներ ես կարգ
էի պահպանում: Եղիշեն խնդրեց ինձ գնալ տուն, պատմեց, որ շատ է անհանգստացած
իմ տանտիրուհին. խիղճը տանջում է, որ ինձ փողոցում է թողել, և ես, ով գիտե, գուցե
տրորվել եմ ոտքերի տակ: Նույն օրն էլ հայտնեց, որ ինքը մեկնում է Կարս. «Գնա՛նք,
այնտեղ շատ գործ կլինի անելու». ասաց, թե ինչ-որ գրականություն է տանում իր հետ:
Գնացի կայարան՝ ճանապարհելու. նա կարդաց «Հեռացումի խոսքեր»
բանաստեղծությունը: Շատ հուզված էր, շատ զգացված, ասում էր, որ ոչ ոք չունի ինքը, և
ես մայրն եմ նրա, նրա քույրը, ամեն ինչ: Հանձնարարեց ինձ կարդալ և հասկանալ, որ
ցարի տապալումը դեռ ոչինչ չի նշանակում, որ շատ բան կա դեռևս անելու:
Մեկ ամիս հետո Կարս վերադարձա նաև ես, չկարողանալով մասնակցել
քննություններին: Չարենցը Կարսում Տաճատ Ալեքսանյանի հետ միասին մտադիր էր
հրատարակել գրական ամսագիր, եթե չեմ սխալվում՝ «Կարմիր աստղ» խորագրով:
Ամսագրի համար հանձնարարվեց ինձ ռուսերենից թարգմանել, եթե հիշողությունս չի
դավաճանում՝ Գարշինի «Крацный цветок» պատմվածքը: Չգիտեմ ինչ ընթացք ստացավ
նրա այդ մտադրությունը հետագայում։ Գաղթականներին օգնելու նպատակով մեկնեցի
շրջակա գյուղերը, իսկ հետո սկսվեց գաղթը:
Չարենցին հանդիպեցի միայն 1919 թ. ամռանը, նորից Կարսում և շատ վատ
վիճակում: Նա մի կերպ հաջողացրել էր ուսուցչության պաշտոն ստանձնել շրջակա մի
գյուղում: Ինձ հաջողվեց մի զույգ կոշիկ գնել նրան, քույրս կոշկակապ գործեց: Հորս
նախատինքի տակ («Մտավորականը այս օրերին իրավունք չունի թափթփված լինել,
պետք է կարգին երևալ ժողովրդի մեջ»), Եղիշեն սկսեց կարգի բերել իրեն:
Մինչ նա կմեկներ գյուղ, ես ճանապարհվեցի Երևան, մտադիր էի ուսանել
մանկավարժական երկամյա դասընթացներում:
1919 թ. աշնանը անցնում եմ ներկայիս Աբովյանով և կարդում եմ մի
հայտարարություն՝ գրական մի դասախոսության վերաբերյալ: Այդ օրերին ես ապրում
էի Շավարշի տանը: Նա մանկուց որբացել էր, և հայրս որդեգրել էր նրան:
Դասախոսության գնացինք ահա այդ նույն Շավարշի հետ: «Չգիտեմ կենդանի՜ է
գրողը, թե մեռած,— ավելացրեց զեկուցողը,— բայց նրա երկերից ելնելով կարելի է ասել,
որ բանաստեղծը պետք է, որ բոլորած լինի 40 տարին»:
Ես լուռ լսում էի, հետո, երբ ավարտվեց դասախոսությունը, բարձրացա բեմ և
հայտնեցի, որ բանաստեղծը ընդամենը 21 տարեկան է և որ ուսուցչություն է անում
Կարսի մոտակա գյուղերից մեկում: Առաջարկեցին Չարենցին կանչել Երևան:
Հետևյալ օրը հեռագրեցի, մոտավորապես այս բովանդակությամբ. «Եղիշե՛,
բախտդ բացվել է, շտապ մեկնիր Երևան»:
Այդ օրերին ես արդեն աշխատում էի որբանոցում և հաճախում մանկավարժական
դասընթացներ, որտեղ մտերմացել էի Արփենիկ Տեր-Աստվածատրյանի (Չարենցի) հետ:
Արփիկը նուրբ դիմագծեր ուներ, ազնիվ և անմեղ հայացք: Ծանոթացրեցի նրան
Չարենցի հետ. ճաշակս արժանացավ Եղիշեի հավանությանը:
Նույն ժամանակներում հիվանդացան իմ աչքերը, պետք էր մեկնել Թիֆլիս
բուժվելու: Եղիշեն էլ հորից նամակ ստացավ. հայրը հայտնում էր, թե ինքը թողնում է
Թիֆլիսի իր տունը՝ կահ-կարասիներով, պահանջում էր տիրություն անել:
Մեկնեցինք միասին, հայրը թողել էր միայն այն, ինչ հնարավոր չէր եղել վերցնել
հետը կամ իրացնել. սեղան, մահճակալ, աթոռներ:
Թիֆլիսում մեզ հետ էր նաև Կարսի մեր ընկերներից Վռամ Ղազանչյանը: Մի
քանի օրից ես վերադարձա Երևան, նրանք մնացին: Հետո ես լսեցի, որ նա իրերը
համարյա ամբողջությամբ թողել էր տանտիրուհուն:
1920թ. սեպտեմբերին էր, թե հոկտեմբերին, Եղիշեն, կարծեմ, արդեն վաղուց խզել
էր կապերը այն մարդկանց հետ, որոնցից դրամ էր ստանում: Մեկ օր ահա գալիս է նա
որբանոց իր ողջ գրականությունը հավաքած. «Կարինե՛, խնդրում եմ պահիր սրանք, ինձ
հետևում են»: Նույն օրերին որբանոցում ես թաքցնում էի նաև մեկ ուրիշի: Որբանոցում
էր աշխատում նաև Պողոս Ղուկասյանը, նրանք երկուսով հաճախում էին ժողովների…
Չանցած մի քանի օր, կանչում են ինձ Օֆիս (Ամերկոմի գրասենյակ), պահանջում
են ներկայանալ դոկտոր Ռուբենին՝ դաշնակցության կոմիտեի քարտուղարին: Ես այդ
գրասենյակի հետ առնչություն չունեի, որպես որբանոցի բժշկական մասի վարիչ
ենթարկվում էի բժշկական բաժնին: Դա կասկածանքի մեջ է գցում ինձ և զգուշության
համար Չարենցի կապոցը հանձնում եմ մայրապետներից մեկին:
Դոկտոր Ռուբենը ընդունում է սառը և ապա սկսում գոռգոռալ. «Բոլշևիկյան որջ
ես դարձրել որբանոցը. Չարե՛նց, ինչ-որ աղջիկ…»:
Ստիպված Երևանից մեկնում եմ Կարս, տուն: Բայց մնում եմ Ալեքպոլում,
ճանապարհը փակ է… Հետո, չգիտեմ ինչպես, նորից ընկնում եմ Երևան, ճիշտ այն
օրերին, երբ բոլշևիկները մտել էին քաղաքը: Պետթատրոնի առջև կանգնած լսում եմ
երկու բառ՝ «поэт Чаренц». շրջվում եմ՝ մաուզերը կողքին, սպառազեն կանգնած է
Եղիշեն: Մոտենում է, խնդրում ուղեկցել իրեն Արփենիկենց տուն՝ ամուսնանալու
մտադրությամբ: Գնում ենք. Տանտիրուհին ինձ ասում է, որ Արփիկը պատուհանից
նկատելով մեզ, գնացել է տնից: Եղիշեն բարկանում է, աղմկում:
Մի քանի օր հետո նորից եմ հանդիպում Եղիշեին:
Իսկ հետո… Հետագայում հանդիպել ենք առիթից առիթ: Հիշում եմ 1924-ին էր,
կարծեմ, Մոսկվայից մի բացիկ ստացա, Թալինում: Եղիշեն լիազորում էր ինձ ստանալ
«Խորհրդային Հայաստան» թերթից իր հոնորարը. ես, իհարկե, չստացա: Հանդիպեցի
նրան նաև արտասահմանյան ճանապարհորդությունից վերադառնալուց հետո. «Պետք է
արտագրեմ և ձեռագրով նվիրրեմ քեզ, Կարինե՛, «Ծիածանը»,— ասում էր նա: Չնվիրեց:
Թերևս չհասցրեց նվիրել, բայց միշտ էլ մնացինք բարեկամներ:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ)

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ․«ԿՈՄԻՏԱՍԸ ՀԱՅ Է, ԲԱՅՑ ԱՇԽԱՐՀԻ’ՆՆ Է, ԲՈԼՈՐԻ’ՆԸ, ՄԱՐԴԿՈՒԹՅԱ’ՆԸ»:

Միքայել Մազմանյանը Չարենցի մասին իր հուշերում գրում է. «Կոմիտասի թաղումն էր։ Դագաղը դրված էր կուլտուրայի տան դահլիճում։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին և լուռ քայլեց դեպի դուրս։ Անմիջապես ճանապարհ տվին։ Գնում էր գլուխը կախ՝ ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը։ Երեկոյան մոտն էի։ Հետաքրքրվեց հուղարկավորության մանրամասնություններով։

Պատմեցի, թե ինչպես հողաթումբը շրջապատելով կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրևն եկավ շաղալեն» երգը, իսկ այդ պահին անձրև էր գալիս։ Չարենցը այս լսելով հուզվեց։ Փորձեց ինքն իրեն տիրապետել, բայց չկարողացավ։ Տեղիցը վեր կացավ, անցավ սենյակի մյուս ծայրը և մեջք արած՝ բավական երկար մնաց գրապահարանի առաջ, իբր ինչ-որ գիրք է նայում, բայց լալիս էր։

Անցավ որոշ ժամանակ և Չարենցը խոսեց.

-Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես։ Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան։ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը։ Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն, դամբարան կկառուցեն նրա համար։ Թող պառկի այնտեղ և բոլորը գան ի տես։ Նա արժանի է դրան բոլորից ավելի, գուցե միայն նա։ Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահել»։

ԻԶԱԲԵԼԼԱ ՉԱՐԵՆՑ
<ՉԱՐԵՆՑԻ ՀԵՏ>

(Տպագրվում է կրճատումներով)
1931 թվականն էր, ապրում էի Մոսկվայում. մայրս խնդրեց գալ իր մոտ՝ Երևան,
հյուր: Այդ ժամանակ ես քսանմեկ տարեկան էի, հավաքվեցի, եկա Երևան։ Իհարկե, հին
քաղաքն այնպիսին չէր, ինչպիսին է այժմ. հյուղակներ էին, փոքրիկ տնակներ: Գտա
մորս: Խորթ հայրս աշխատում էր տպարանում` որպես գրաշար:
Այդպես մի երկու շաբաթ նստած էի տանը: Մի օր նստած գիրք էի կարդում, երբ
եկավ երիտասարդ նկարիչ Արարատ Ղարիբյանը, եկավ ու ասաց.
—Ընկե՛ր Ավետիս Կոդաբաշյան, Չարենցը եկել է տպարան, կանչում է քեզ. շարելու են
նրա գիրքը, ուզում են Դուք ստուգեք: Հետո նայեց ինձ ու ասաց.—Իսկ այս ջահել աղջիկն
ո՞վ է:
Ասում է՝ մեր աղջիկն է, եկել է Մոսկվայից:
—Հա՞,—ասում է,—համակրելի, համեստ աղջիկ է:
Եվ այդպես նա գնում է. նորից գալիս է մի շաբաթ հետո և ասում.
—Թույլ տվեք ձեր աղջկան հրավիրել մեզ մոտ հյուր, այսօր իմ տղայի ծննդյան օրն է:
Մայրս ասում է, թե ես այստեղ դեռ ոչ ոքի չգիտեմ:
Ես էլ ասում եմ՝ ոչինչ, կգնամ, կծանոթանամ երևանցիների հետ, կտեսնեմ
Երևանը, առաջին անգամ եմ այստեղ:
Գնալով այնտեղ՝ տեսնում եմ հյուրերին նստած: Իսկ ցանցե ճոճում օրորվում է 34
տարեկան մի տղամարդ. գանգուր մազեր ուներ, շագանակագույն կոստյումով էր, նայում
էր՝ այսպես, ճակատի տակից: Արարատ Ղարիբյանն ասաց.—
—Ծանոթացե՛ք, մեր Եղիշե Չարենցն է, գրող է, մեր բանաստեղծը։
Ասում եմ՝ շատ հաճելի է, ես գրականություն շատ եմ սիրում, միայն թե հայ
գրականություն չգիտեմ:
—Դե՛, ոչի՛նչ, մենք Ձեզ կսովորեցնենք հայ գրականությունը,—ասում է Չարենցը:
Այդպես նստում եմ, զրուցում, ժամը տասին արդեն պատրաստվում եմ գնալ։ Այդ
ժամանակ Չարենցը ելնում է ու ասում.—Թույլ տվեք Ձեզ ուղեկցել:
Ասում եմ՝ փոքր չեմ, կարող եմ ինքս գնալ:
Ասում է՝ հո միայն փոքրերին չեն ուղեկցում:
Պատասխանում եմ՝ եթե ուզում եք՝ ուղեկցեք:
Ուղեկցեց մինչև տուն:
Ճանապարհին նա հարցնում է ինձ.—Դուք գրականություն սիրո՞ւմ եք: Ես ասում
եմ՝ գրականություն սիրում եմ շատ, բայց գիտեմ միայն ռուսականը, քանի որ ամբողջ
ժամանակ բնակվել եմ Մոսկվայում: Նա սկսում է հարցուփորձ անել, թե որտեղ եմ
ապրում, այնպես որ ես նրան պատմում եմ ամեն ինչ: Հետո նա ինձ ասում է, իսկ ինչո՞ւ
եք այդպես շտապում: Ապա ասում է.—Դուք Պուշկինին սիրո՞ւմ եք:
Ես ասում եմ՝ շատ եմ սիրում Պուշկինին, Լերմոնտովին:
—Դե՛, ես հիմա Ձեզ կպատմեմ Պուշկինի մասին. Դուք կլսե՞ք:
Ասում եմ՝ մեծագույն հաճույքով: Եվ նա սկսում է պատմել Պուշկինի մասին:
Իսկ ես այսպես զարմացած նայում եմ նրան ու ասում՝ Դուք 19-րդ դարո՞ւմ եք
ապրել, ինչ է: Դուք այնպես եք պատմում Պուշկինի մասին, որ կարծես եղել եք
հարազատ եղբայրներ: Նա ծիծաղում է և ասում.—Իսկ գուցեև ապրել եմ 19-րդ դարում…
Եվ ինձ անմիջապես հետաքրքրում է պատմածը. մտածում եմ, թե ով է գրողի
մասին պատմող այս գրողը. նա ուներ ինչ-որ յուրահատուկ կախարդանք, հասկանում
եք, նա պատմում էր ինչ-որ հետաքրքիր:
Այսպես հասանք մինչև մեր տուն: Նա ինձ առաջարկեց երկրորդ օրը գնալ
«Ալմաստ» օպերան, ասում է՝ Ձեզ կծանոթացնեմ մեր օպերայի հետ:
Երկրորդ օրը նրա հետ գնում ենք օպերա: Օպերայում նա ինձ պատմում է
«Ալմաստի», նրա նշանակության մասին: Շատ գոհ ենք մնում, ապա վերադառնում ենք
տուն:
Դե՛, այսպես մենք ամեն օր հանդիպում էինք Շահումյանի հուշարձանի մոտ: Եվ
ահա՛, մի օր նա սկսում է ինձ ասել.—Դուք համեստ, լավ աղջիկ եք, ես ուզում եմ
ընտանիք ունենալ, քանի որ իմ առաջին կինը վախճանվել է 1927 թվին, նրանից հետո ես
ընտանիք չունեմ: Ես այնպես եմ ուզում ընտանիք ունենալ և ունենալ այնպիսի կին,
որպիսին, ահա՛, Դուք եք: Միայն,—ասում է,—ես Ձեզ տալիս եմ երեք օր ժամանակ. այդ
երեք օրվա ընթացքում Դուք ինձ պետք է պատասխան տաք՝ այո՛, կամ՝ ո՛չ: Ես,—ասում
է,—ուսանող չեմ, որ Ձեզ հետ տարիներով ման գամ, և, ասում է,—դատարկ ժամանակ
վատնեմ:
Ես ասում եմ՝ իհարկե, Դուք գրական մարդ եք, բանաստեղծ, Դուք զբաղվում եք
պոեզիայով, այնպես որ ժամանակ չունեք ինձնով զբաղվելու, ուրեմն ես երեք օր
կմտածեմ, բայց շատ կարճ ժամանակամիջոց է: Ես չգիտեմ, ինչպես պատասխանել, բայց
կաշխատեմ:
Գալիս եմ տուն և երեք օր ամբողջ ժամանակ կրկնում՝ այո՛-ո՛չ, այո- ո՛չ, ապա
ասում եմ վերջին խոսքս՝ այո՛: Իմ կարծիքով նա լավ մարդ է, գրող է, հանճարեղ խելքի
տեր, չի կարող վատը լինել: Եվ ես գնում եմ նրա մոտ ու ասում՝ այո՛, ես համաձայն եմ
ամուսնանալ:
Ժպտում է, գոհ է, ասում է՝
—Վաղը ժամը 12-ին կգաս Պետհրատ, կգնանք ԶԱԳՍ:
Հաջորդ օրը ժամը 12-ին գալիս եմ Պետհրատ: Պետհրատի բոլոր աշխատողները
գիտեն, որ Չարենցն ամուսնանում է: Դա մի այնպիսի զարմանալի սյուրպրիզ էր. ինչ-որ
տեղից եկել էր մի աղջիկ և կարողացել այդքան արագ ամուսնանալ նրա հետ:
Պետհրատից որպես վկա վերցնում ենք Մակինցին և մեկ ուրիշի, գնում ԶԱԳՍ:
Գրանցվում ենք ու գալիս հյուրանոց: 1931 թ. սեպտեմբերի 29-ն էր, երբ ԶԱԳՍ-ից դուրս
եկանք, ես թեթև զգեստով էի, բարակ անձրև էր մաղում:
—Ինչո՞ւ ես այդպես դուրս եկել,—ասաց,—և իր պլաշչը գցեց ինձ վրա. բարձրացրեց,
նստեցրեց մեքենա, և մենք եկանք տուն, մորս մոտ:—Երեկոյան հայրիկի և մայրիկի հետ
եկեք մեզ մոտ հյուրանոց, սեղանները բացված կլինեն, կլինեն իմ ընկերները՝ կանանց
հետ, կլինի ոչ թե հարսանիք, այլ՝ երեկո:
Երեկոյան ժամը 8-ին հորս ու մորս հետ եկանք հյուրանոց, այժմյան «Երևան»
հյուրանոցը, որտեղ ապրում էր նա: Այնտեղ էին Մակինցը՝ կնոջ հետ, Մարուսյա
Դուրգարովան, Կարո Հալաբյանը, կինը, Միշա Մազմանյանը, կինը: Սեղաններն արդեն
բացված էին, լի էին ծաղկեփնջերով: Ուրախանում ենք, գրկախառնվում, համբուրվում,
պարզապես երեխայի նման: Այդ երեկոյին Շարա Տալյանն էր երգում, իմ հարսանիքին:
Ապա մեզ ուղեկցում են տուն:


Դրանից մոտ երկու ամիս հետո գնացինք Մոսկվա, ամեն տեսակի շատ գնումներ
արեցինք, հագուստ, ամեն ինչ. դա արդեն 1932-ին էր, երբ առաջին անգամ միասին
եղանք Մոսկվայում. գնեցինք մանկական իրեր, և 32 թվականին արդեն ծնվեց մեր
աղջիկը: Նա անչափ ուրախացավ. ասում էր.—Իզաբելլա՛, ես ամենաերջանիկ մարդը
կլինեմ աշխարհում, եթե դու ինձ աղջիկ նվիրես: Ասում էր՝ գիտես ինչի համար, ես
ուզում եմ նրան տալ Արփիկի անունը՝ հիշատակի համար:
Աղջիկ էլ ունեցա, որին անչափ սիրում էր: Նա միշտ գիշերներն էր աշխատում,
մեկ-մեկ քնած երեխաներին վերցնում էր գիրկը, գրկում էր, համբուրում անընդհատ. ես
ջղայնանում էի, ասում էի՝ երեխան կարթնանա: Ասում էր.—Իզաբելլա՛, մի ջղայնանա,
թող կարոտս առնեմ: Նա միշտ կրկնում էր այդ խոսքերը, թե՝ անընդհատ ուզում եմ քե՛զ
էլ համբուրեմ, երեխաներին է՛լ համբուրեմ, կարոտս չեմ կարողանում հագեցնել:
Որպես ամուսին շատ ընտանիքասեր էր, ոչ մի բան չէր խնայում, շատ բարի էր նա
ընտանիքի հանդեպ, գորովալից:
Երբ մենք ամուսնացանք, առաջին տարիներին գալիս էր Ակսել Բակունցը,
հուզված խոսում էին: Ակսելը այնպես գրգռված էր լինում, Չարենցը ավելի զուսպ էր,
Ակսելին հանգստացնում էր. ասում էր՝ Ակսել, դու ճիշտ չես, դու այդպես մի ասա. նա չէր
հասկանում Չարենցին, էլի իր ասածն էր ասում. սենյակում քայլում էր հուզված, ջղային,
խոսում էր բարձր-բարձր։ Բայց Չարենցը նրան սիրում էր շատ: Եվ տարիները մի տեսակ
քննություն եղան նրա համար:
Գալիս էին Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Նորենցն էր գալիս, Արտեմի
Եղիազարյանը, դե՛, ամենամոտիկ ընկերներից էր Ներսիկ Ստեփանյանը, Միշա
Մազմանյանը։ Ավետիք Իսահակյանը, երբ արտասահմանից եկավ, ամեն օր մեզ մոտ էր,
ինքն էլ գնում էր նրանց մոտ։ Խանջյանն էր գալիս:
1932թ., երեխայից հետո, նա սկսեց գրել «Գիրք ճանապարհին»: Խանջյանը «Գիրք
ճանապարհին» շատ հավանեց և սկսեց Չարենցին շատ սիրել: Երբ տխուր կամ հիվանդ
էր լինում, Չարենցին կանչում էր իր մոտ, ասում էր վերցրու «Գիրք ճանապարհին», եկ
ինձ մոտ ու մի քանի բան կարդա քո գրքից: Եվ նա գնում էր ու կարդում:
Գալիս էր Կոջոյանը. այնքան հանգիստ մարդ էր։ Երբ Չարենցը «Գիրք
ճանապարհին» գրեց, ասում էր՝
—Իմ գրքի համար դու գրավյուրներ պետք է անես:
Կոջոյանը էսքիզները բերում ցույց էր տալիս Չարենցին։ Չարենցն ասում էր.
—Ա՛յ տղա, էստեղ մի քիչ էսպես չես արել:
Չէր մերժում, նորից էր գրավյուրներ անում ու բերում: Գրավյուրները փայտերի
վրա էր անում, միայն թե մերժած չլիներ Չարենցին: Եվ Չարենցը շատ հավանում էր նրա
գործերը: Նա շատ մեծ նկարիչ էր, և Չարենցը նրան հարգում էր որպես մեծ նկարչի:
Միշտ ասում էր՝ դու պիտի իմ գրքի նկարներն անես, քեզնից բացի՝ ոչ ոք: Եվ նա ևս շատ
հաճախ էր մեզ մոտ գալիս:
Բոլորը հարգում էին նրան: Նա շատ լավն էր եւ իբրև մարդ, ես սիրում էի նրան, և
Չարենցն էլ հարգում ու սիրում էր նրան:
Մարտիրոս Սարյանի հետ նա ինձնից առաջ էր ծանոթ, առաջին կնոջ
ժամանակից, բայց իմ ժամանակ ևս նա գալիս էր մեզ մոտ:
Գ. Ազնավուրյան—Հիշո՞ւմ եք, նկարվել եք՝ Դուք, Մազմանյանը, Սարյանը,
Չարենցը:
Հա, այն ժամանակ ես հիվանդանոցից նոր էի տուն եկել՝ երեխայից հետո. իմացել
էին, որ Չարենցն ինձ տուն է բերել, Մազմանյանը, Սարյանը, ուրիշ շատերը եկան:
Չարենցը շատ էր ուրախացել, որ հայր է դարձել: Հիշում եմ, երբ մենք հյուրանոց պետք է
գայինք, ինքը վերցրեց երեխային, փաթաթեց ու առաջ ընկավ: Բերելով տուն՝ դրեց
մահճակալին, հետո դուրս եկավ, գնաց:
Մեկ էլ տեսնեմ՝ երկու զուռնաչի, որ կային, է՛,—նրանց բերեց ու ասաց, որ նվագեն
«Արևուդ մեռնիմ, յար ջան…»: Հյուրանոցով մեկ այնպիսի գոռգոռոց էր ընկել: Հետո ինձ
թողեց մենակ, գնաց. էն որ փողոցում ծաղիկներ էր ծախում, նրանից երկու զամբյուղ
ծաղիկ ձեռքն առած, զուռնաչիներին էլ ասում է.—Դուք էլ իմ հետևից եկեք,—երկու
զամբյուղն էլ լիքը վարդեր, սպիտակ ծաղիկներ, բերեց տուն, դրեց երեխայի մահճակալի
կողքերին: Ես նեղանում եմ, ասելով, թե միայն մեռելի կողքին են ծաղիկներ դնում:
հակառակո
—Չէ՛,—ասում է,—դա իմ ուրախությունն է:
Ծաղիկները դնելուց հետո հարցրեց, թե ինչքան պետք է վճարի երկու զամբյուղին,
նրանք ասացին այսքան, վճարեց, գնացին…


Գրողների համագումարին Չարենցը ինձ և երեխային վերցրեց հետը. աղջիկս
երկու տարեկան էր, և մենք գնացինք Մոսկվա: Իջանք ճարտարապետ Կարո Հալաբյանի
տանը, որը շատ էր սիրում Չարենցին: Չարենցն էլ շատ էր սիրում Կարոյին,
Վիկտորիային նույնպես, որը միաժամանակ շատ գնահատում էր Չարենցին. մոտիկ
ընկերներ էին:
Նա ասաց, թե դուք պետք է մնաք մեր տանը, շատ կնեղանամ, եթե գնաք
հյուրանոց, լավ եք արել, որ եկել եք մեր տուն: Լավ հարմարություններ ուներ:
Հետո Չարենցը 15 օր գնում էր համագումարի: Երբ համագումարից տուն էր
գալիս, նստում խոսում էր ինձ, Կարոյի ու Վիկտորիայի հետ, այստեղ էլ քնում էր:
Պատմում էր, թե ինչպես է անցնում համագումարը, ինչ են խորում-ասում
համագումարում: Կարո Հալաբյանը հետաքրքրությամբ լսում էր: Ասում էր՝—Կարո՛,
տեսնում ես, համագումարում կան չորս ճանաչված բանաստեղծ, Սովետական
Միության մեծ գրողներ, որոնց չի կարելի շրջանացել: Շնորհավորե՛ք ինձ,— ասում էր:
Կարո Հալաբյանը հարցնում է, թե —Իսկ ովքե՞ր են մյուսները։
—Պոնոմարչո՛ւկ(՞—խմբ.), Ալեքսեյ Տոլստո՛յ, հետո Չարենց… (Չորրորդին մոռացել եմ, էլի
շատ ճանաչված էր):
—Շատ երիտասարդություն կար, և ես խոսեցի գրականության մասին, և՛ հայ, և՛ ռուս,
անգամ խոսել եմ այն մասին, թե ինչ վրիպումներ կան ռուս գրականության մեջ, բոլորը
շատ հավանել էին: Համարյա մեկ ժամ խոսել եմ: Դրանից հետո, երբ համագումարն
ավարտվեց, բանկետ արեցին: Չարենցն ասում է.
—Դե՛ հագնվիր, գնանք. ինչո՞ւ չես ուզում, բանկետում մի փոքր կհանգստանաս:
Եվ այդպես Չարենցի հետ հագնվեցինք, գնացինք: Երեխան մնաց Վիկտորիայի
մոտ, մենք գնացինք բանկետի:
Բանկետում նա ինձ ծանոթացնում էր գրողների հետ. ասում էր, ահա՛, սա
Վլադիմիր Լուգովսկոյն է, սա՛ Իլյա Էրենբուրգը, ա՛յ, այն սեղանին Մաքսիմ Գորկին է
նստած, գնանք քեզ ծանոթացնեմ:
Ես շատ ուրախացա: Երբ մոտեցանք, տեսա բարձր հասակով, բեղերով… երեսը
կարմիր, առողջ մարդու տեսք ուներ, վերնաշապիկն էլ երկնագույն էր:
—Ծանոթացե՛ք,—ասում է Չարենցը,—Մաքսիմ Գորկի, իսկ սա՝ իմ կինն է:
—Շատ հաճելի է, որ Դուք այդպիսի երիտասարդ կին ունեք։
Հրավիրեց, նստեցինք. նրա կողքին նստած էր հարսը՝ ջահել, սիրուն կին էր.
սկսեցինք զրուցել: Իսկ Գորկին նստած գրում էր, նայում էր այստեղ-այնտեղ ու գրում:
Նա ասաց, որ այդ ցուցակում գրված գրողները վաղը կհավաքվեն իր մոտ, ընթրիքի: Նա
ասաց, որ նրանց մեջ նաև Չարենցն է:
Բանկետը վերջացավ, մենք եկանք տուն, և Չարենցը պատմում էր Վիկտորիային,
թե Գորկին ցուցակ կազմեց, «ես էլ ընկա մեջը»։ Ասում է՝—Վաղը հրավիրում է իր մոտ:
Դե՛ լավ է,—ասում է Վիկտորիան,—Իզաբելլային էլ կտանես:
Ասում է.
—Չէ՛, այնտեղ բոլորը տղամարդիկ են լինելու, անհարմար է:
Եվ գնաց մենակ. հետո վերադարձավ, այսպես ժամը 9-ը կլիներ։ Եկավ խոսեց ինձ
հետ, երեխային գրկեց, համբուրեց, հետո գրպանից հանեց մի տուփ: Ասում է.
—Վիկտորիա՛, ա՛ռ, նայիր, տես ի՞նչ տուփ է:
Վիկտորիան ասում է՝ ծխախոտի տուփ է:
—Չէ՛,—ասում է,—Մաքսիմ Գորկուց եմ վերցրել. կարդա՛, թե ինչ եմ գրել: Ընթրիքի
ժամանակ,—ասում է,—Մաքսիմ Գորկին շատ ուշադիր նայում էր բոլորիս. այնքան լավ
հիշողություն ունի, որ հիշում էր բոլորին: Մնացել եմ զարմացած. ինձ մատով արեց՝ «Вот
Наири, Страна Наири»,— ասում է՝ «Вот сидит Цтрана Наири»: …Հետո,—ասում է,—երբ
վերջին ծխախոտը ծխեց Մաքսիմ Գորկին, ես տուփը վերցրեցի, ամիս ամսաթվով գրեցի,
որ այդ օրը ես նրա մոտ եմ եղել…


Ամառ էր, շոգ էր, 1937 թիվն էր, Չարենցն ասաց՝ արի քեզ երեխաների հետ
ուղարկեմ Դարաչիչակ, այնտեղ հով է, լավ կլինի: Ինձ երկու երեխայի հետո մեքենա
նստեցրեց, տարավ, վերևի հարկում մի սենյակ վերցրեց, գրողների հանգստյան տունն
էր: Մի լավ սենյակ տվեցին, ես երեխաներով մեկ ամիս այնտեղ ապրեցի, Չարենցը
վերադարձավ Երևան:
Չեմ հիշում ով էր, եկավ ասաց, որ դուք պետք է արդեն այս սենյակն ազատեք:
Ասում եմ՝ ինչո՞ւ: Ասում է մեկ ամիս ապրել ես՝ բավական է, հիմա պետք է ուրիշներն
ապրեն: Ասում եմ՝ բա ես ուր գնամ, սպասեցեք մի քանի օր, Չարենցին հայտնեմ, գա մեզ
տանի Երևան: Չսպասեց: Առավոտյան մարդ գտա, խնդրեցի, որպեսզի հայտնեն
Չարենցին, թե ինչ դրության մեջ եմ Դարաչիչակում:
Չարենցը եկավ Դարաչիչակ, շատ հուզված էր. տեսավ մեր դրությունը՝ երեխաները, ես
ընկած պատշգամբի վերջին ծայրում: Նա ուղղակի սոսկալի հուզվեց, իրեն վատ էր
զգում, ոչինչ չասաց, գնաց մի սայլորդ վարձեց, սայլը բերեց, ասաց.—Դու բարձրացիր
սայլ, երեխաների հետ նստիր: Այդպես կամաց-կամաց հասանք մինչև Դարաչիչակի
մոտի փոքրիկ կամուրջը, այնտեղից մեքենա նստեցինք ու եկանք Երևան:
Երեւանում շոգ էր:—Արի Նորք տանեմ քեզ,—ասաց։—Երեխաների հետ տարավ
Նորք: Սենյակ վարձեցինք. երկհարկանի մեծ տուն էր, չգիտեմ ումն էր, չեմ հիշում:
Առավոտյան էր, թեյ խմեցինք, վերջացրինք, մի երեխային գրկեց, մյուսի ձեռքը բռնեց,
գնացին ջրի ափը…


…Ինձ համար հանելուկ է մնում, թե ուր կորավ Չարենցի գրասեղանը: Նրա վեց
դարակները լիքն էին. նամակներ, նկարներ, ձեռագրեր, սևագրություններ. նամակները
տարբեր էին, դասդասված էին ըստ տարբեր հանրապետությունների… Ռոմեն Ռոլան,
որին գրում էր նամակներ, նրա գիրքը ուներ՝ վերջինը, երբ նա եկել էր Հայաստան
(Մոսկվա—խմբ.) …Հետո ռուս գրողներն էին նրան նամակներ գրում, ինքն էլ
պատասխանում էր: Տերյանի նամակները՝ Չարեցին (Շփոթում է. Տերյանի ձեռագրերը,
որոնք արդեն Չարենցը վերադարձրել էր թանգարան—խմբ.): Այդ բոլորը պահում էր
գրասեղանի դարակներում:
Գ. Ազնավուրյան—Իսկ ե՞րբ թանգարան հանձնեց Մայակովսկու բյուստը:
—Երբ ես ամուսնացա, Մայակովսկու բյուստը դրված էր դաշնամուրի կողքին, դրա ևր
գրասեղանի միջև: Գրասեղանի վրա Մայակովսկու գիրքն էր՝ բաց. ես վախենում էի
բյուստից, թվում էր աչքերը շարժվում են, շատ էի վախենում: Երբ Չարենցը տուն եկավ,
ասացի:
—Վաղուց պիտի ասած լինեիր, ինչո՞ւ ես քեզ այդքան մաշել, կհանձնեմ թանգարան:
Եվ նա Արփիկի դիմակն ու Մայակովսկու բյուստը հանձնեց թանգարան. դա 1932 թվականին էր:

March 18-22

English in Mind, pages 4,5,6

Classwork 2 3 4

Rewrite the sentences in passive voice.

  1. She sang a song. – A song was sung by her.
  2. Somebody hit me. – I was hit by someone.
  3. We stopped the bus. – The bus was stopped by us.
  4. A thief stole my car. – My car was stolen by the thief.
  5. They didn’t let him go. – He was not let go by them.
  6. She didn’t win the prize. – The prize was not won by her.
  7. They didn’t make their beds. – Their beds were not made by them.
  8. I did not tell them. – They were not told by me.
  9. Did you tell them? – Were they told by me?
  10. Did he send the letter? – What was done with the knife by him?

Fill in the verb in the Past Active or Passive Voice.

  1. The Cape of Good Hope was discovered by Bartolomeo Dias.
  2. The clown entertained the public.
  3. We arrived at the camp in time.
  4. Many experiments were done under water.
  5. Many people were invited to the festival.
  6. They discussed many exciting things.
  7. I learnt many interesting things in this unit.
  8. What artist painted this picture?

Պարապմունք 43

Թեմա՝ Զուգահեռագծի մակերեսը։

 Սահմանենք, թե որն է զուգահեռագծի բարձրությունը:

Զուգահեռագծի բարձրությունը դա ուղղահայացն է, որը տարված է զուգահեռագծի կողմի ցանկացած կետից դեպի հանդիպակաց կողմը պարունակող ուղիղը:

Սովորաբար ուղղահայացը տանում են զուգահեռագծի գագաթից: Քանի որ զուգահեռագիծն ունի տարբեր երկարությամբ կողմերի երկու զույգ, ապա այն ունի տարբեր երկարությամբ երկու բարձրություն: 

BE բարձրությունը, որը տարված է երկու մեծ կողմերի միջև ավելի կարճ է, քան BF-ը, որը տարված է կարճ կողմերի միջև:  

Pgrama_augst.png

Զուգահեռագծի մակերեսը հավասար է նրա կողմի և նրան տարված բարձրության արտադրյալին:

Pgrama_lauk1.png

B և C գագաթներից տանենք բարձրություններ AD կողմին:

ABE և DCF ուղղանկյուն եռանկյունները հավասար են (հավասար ներքնաձիգներ՝ զուգահեռագծի հանդիպակաց կողմերը, և հավասար էջեր՝ հեռավորությունները զուգահեռ ուղիղների միջև):

ABCD զուգահեռագիծը և EBCF ուղղանկյունը հավասարամեծ են՝ ունեն հավասար մակերեսներ, քանի որ բաղկացած են հավասար պատկերներից:

SABCD=SABE+SEBCD SEBCF=SEBCD+SDCF

Հետևաբար, զուգահեռագծի մակերեսը կարելի է հաշվել` հաշվելով ուղղանկյան մակերեսը՝

SEBCF=BE⋅BC SABCD=BE⋅BC=BC⋅AD

Եթե a-ով նշանակել կողմը, իսկ h-ով բարձրությունը, ապա՝ Sզուգահեռագիծ=a⋅ h

Հարցեր և առաջադրանքներ։

1․Սահմանել զուգահեռագծի բարձրությունը։

Զուգահեռագծի բարձրությունը դա ուղղահայացն է, որը տարված է զուգահեռագծի կողմի ցանկացած կետից դեպի հանդիպակաց կողմը պարունակող ուղիղը:

2․ Գրել զուգահեռագծի մակերեսի հաշվման բանաձևը։

Sզուգահեռագիծ=a⋅ h

3․ Դիցուք՝ զուգահեռագծի հիմքը a-ն է, բարձրությունը՝ h-ը, իսկ մակերեսը՝ S-ը: Գտնել՝

ա) S-ը, եթե a=14 սմ, h=15 սմ

S=14×15=210

բ) a-ն, եթե S=45 սմ2, h=7,5 սմ;

a=45/7,25=6

գ) h-ը, եթե S=153 սմ2, a=9 սմ

h=153/9=17

4․ Զուգահեռագծի կողմերից մեկը 13 է, նրան տարած բարձրությունը՝ 8: Գտնել գուգահեռագծի մակերեսը:

S=13×8=104

5․Զուգահեռագծի մակերեսը 63 է, կողմերից մեկը՝ 9: Գտնել այդ կողմին տարված բարձրությունը։

63:9=7

6․Զուգահեռագծի կից կողմերը 8 և 14 են, իսկ սուր անկյունը՝ 30°: Գտնել զուգահեռագծի մակերեսը:

Տանենք զուգահեռագծի բարձրությունը։ 30 անկյանի դիմացի էջը հավսար է ներքնաձգի կեսին։

8:2=4սմ
4×14=56սմ2

7․Զուգահեռագծի կից կողմերը 6 և 10 են: Փոքր կողմին տարած բարձրությունը 9 է: Գտնել մեծ կողմին տարած բարձրությունը։

9×6=54սմ2
54:10=5,4սմ

8․Զուգահեռագծի կողմերից մեկը 9 սմ է, իսկ 16 սմ երկարությամբ անկյունագիծը նրա հետ կազմում է 30°-ի անկյուն: Գտնել զուգահեռագծի մակերեսը:

16:2=8սմ
8×9=72սմ

9․Զուգահեռագծի սուր անկյունը 30օ է, իսկ բութ անկյան գագաթից տարված բարձրությունները հավասար են 2 սմ և 3 սմ: Գտնել զուգահեռագծի մակերեսը:
2×2=4
3×2=6

S=6×4=24սմ2