§51.Եռում: Եռման ջերմաստիճան:

Քննարկվող հարցեր՝    

1. Ի՞նչ երևույթներ են նկատվում հեղուկի մեջ նրա տաքացման պրոցեսում: 

Հեղուկի մեջ նրա տաքացման պրոցեսում նկատվում են՝ շոգեացում, գոլորշիացում, եռում։

2. Ինչու՞ են հեղուկի ներսում առաջանում պղպջակներ:

Հեղուկի ներսում փուչիկները ձևավորվում են գազի կամ գոլորշու առկայության պատճառով, որոնք արտանետվում են հեղուկի տաքացման կամ ճնշման նվազման ժամանակ: Երբ հեղուկը տաքացվում է, մոլեկուլները էներգիա են ստանում և ավելի արագ են շարժվում, ինչի հետևանքով նրանք կոտրում են իրենց կապերը և փախչում օդ՝ որպես գազ կամ գոլորշի։ Գազի կամ գոլորշու այս գրպանները հետո բարձրանում են հեղուկի մակերես և ձևավորում փուչիկներ: Փուչիկների չափը կախված է արձակված գազի կամ գոլորշու քանակից և հեղուկի մածուցիկությունից։ Որոշ դեպքերում, փուչիկները կարող են առաջանալ նաև հեղուկի ներսում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների պատճառով, որոնք կարող են արտազատել գազ կամ ստեղծել նոր նյութեր, որոնք ավելի քիչ խիտ են, քան հեղուկը:

3. Ինչպիսի՞ն է պղպջակների «վարքը» հեղուկը տաքացնելիս: Ինչո՞ւ է եռացող ջուրն «աղմկում»:

Յուրաքանչյուր պղպջակում նրա մակերևույթից ջուրն անընդհատ գոլորշիանում է, գոլորշինխտանում: Պղպջակի պատերին ներսից ճնշում են օդը և գոլորշին, դրսից մթնոլորտը և պղպջակից վեր ջրի սյունը: Դրսի և ներսի ճնշումների հավասարության դեպքում պղպջակի չափերը չեն փոփոխվում :

Բազմաթիվ պղպջակներ, չհասնելով ջրի մակերևույթ, անհետանում են, և եռումից առաջ լսում ենք աղմուկ` խշշոց: Այդ պրոցեսը շարունակվում է, քանի դեռ ջրի վերին շերտերում ջերմաստիճանն ավելի ցածր է, քան ստորին շերտերում: Երբ հեղուկի ամբողջ ծավալում հաստատվում է

4. Ի՞նչ ուժեր են ազդում գոլորշիով լցված օդի պղպջակի վրա` հեղուկի ներսում:

Պղպղջակի պատերից ներսում ճնշում են օդը և գոլորշին, դրսից մթնոլորտը և պղպղջաից վեր ջրի սյունը։ Պղպղջակի վրա ազդում են արքիմեդյան և ծանրության ուժերը։

5.  Ի՞նչ է եռումը: Ո՞ր պրոցեսն են անվանում եռում: 

Եռում են անվանում հեղուկի ամբողջ ծավալում շոգեյացման պրոցեսը։

6. Ի՞նչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան: Եռման ընթացքում արդյոք հեղուկն ավելի է տաքանում:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Եռման պրոցեսում հեղուկի ջերմաստիճանը չի փոփոխվում:

7. Ինչի՞ց է կախված հեղուկի եռման ջերմաստիճանը:

Եթե եռացող ջրով անոթը վերցնենք ջեռուցչից, ապա եռման պրոցեսը կդադարի: Ջերմաչափը կնշի ջերմաստիճանի նվազում: Սակայն եթե այդ տաք ջրի մեջ իջեց նենք սպիրտով լցված սրվակը, ապա սպիրտը կեռա: Այս փորձից հետևում է, որ նույն պայմաններում սպիրտը եռում է ավելի ցածր ջերմաստիճանում, քան ջուրը: Ուրեմն` եռման ջերմաստիճանը կախված է հեղուկի տեսակից:

8. Եռացող ջուրը որտե՞ղ է ավելի տաք՝ ծովի մակերևույթի՞ն, լեռան գագաթին, թե՞ խոր հանքահորում:

Խորը հանքահորում ճնշումն ավելի բարձր է՝ հետևաբար ջուրը եռում է ավելի բարձր ջերմաստիճանում և, համապատասխանաբար, եռացող ջուրը ավելի տաք է: 

9. Ինչի՞ վրա է հիմնված շուտեփուկ կաթսայի աշխատանքի սկզբունքը:

Արագաեփ կաթսաներում սնունդը եփում է մթնոլորտայինից ավելի բարձր ճնշման տակ, որի շնորհիվ ջրի եռման ջերմաստիճանը հասնում է 120C° և սնունդը ավելի արագ է պատրաստվում, քան սովորական եռման ջրում։

10. Օգտագործելով նկարը՝ բացատրե՛ք՝ ինչպես  կարելի է ջուրը եռացնել սովորական սենյակային ջերմաստիճանում: 

11. Ինչի՞ հաշվին է տեղի ունենում սառնարանի ներսի ջերմաստիճանի նվազումը։

Կոնդենսատոր, որը ջերմությունը փոխանցում է խցիկից շրջակա միջավայր և գոլորշիացուցիչ, որը ջերմություն է վերցնում սառնարանի ներքին ծավալից։

Автор

Դավիթ

Ողջույն ։) Ես Դավիթ Մուրադյանն եմ, բարի գալուստ իմ բլոգ։ Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, հեծանիվ վարել, գիրք կարդալ, սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, ուսուցիչներիս։ Սիրում եմ նաև բնություն, արև, ծով։

Оставьте комментарий