Ադրբեջան

Դասի հղում։

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջանը լեռնային երկիր է: Նրա հյուսիսում Մեծ Կովկասի լեռներն են, հարավում՝ Փոքր Կովկասի: Ծայր հարավ արևելքում ձգվում են Թալիշի լեռները: Լեռների միջև ընկած են Կուր-Արաքսյան և Լենքորանի դաշտավայրերը։ Նախիջևանի հյուսիսում Զանգեզուրի լեռներն են, որոնց ստորոտից մինչև Արաքս տարածվում է Նախիջևանի ընդարձակ հարթավայրը, որը Արարատյան դաշտի շարունակությունն է:

Լեռնային շրջաններում հաճախակի են երկրաշարժերը: Կասպից ծովի մակարդակի բարձրացման պատճառով աստիճանաբար ջրածածկ է լինում Կուր-Արաքսյան դաշտավայրի ցածրադիր հատվածը:

Ադրբեջանն ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում: Աչքի է ընկնում արևոտ, չոր կլիմայով: Դա բնորոշ է հատկապես Կուր-Արաքսյան դաշտավայրին: Այստեղ տիրապետում են կիսաանապատներն ու անապատները, որոնք ոռոգման շնորհիվ օգտագործվում են գյուղատնտեսության արժեքավոր բույսերի մշակման համար:

2. Քարտեզի վրա նշել Ադրբեջանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Ադրբեջանի երազած Հայաստանը պատկերված է այս «քարտեզում» - Լուրեր Հայաստանից

3. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

    Որոշակի նշանակություն ունի էներգետիկայի և տրանսպորտի համատեքստում։ Ադրբեջանը հանդիսանում է նավթի և գազի խոշոր արտադրող և Կասպից ծովի տարածաշրջանից դեպի Եվրոպա և Ասիա էներգիայի հիմնական տարանցիկ ուղի: Ադրբեջանով անցնող Անդրադրիատիկ խողովակաշարը (TAP) և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղը կարևոր դեր են խաղում դեպի Եվրոպա էներգակիրների դիվերսիֆիկացման և ռուսական երթուղիներից կախվածությունը նվազեցնելու գործում: Այսպիսով, Ադրբեջանը նպաստում է Հարավարևելյան Եվրոպայում էներգետիկ անվտանգության ապահովմանը։

    4. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

      Ադրբեջանը, լինելով ցարական Ռուսաստանի, իսկ այնուհետև՝ ԽՍՀՄ-ի մասը, իր բարենպաստ աշխարհագրական դիրքի ու բնական հարուստ պաշարների շնորհիվ դարձել է ինդուստրիալ-ագրարային երկիր։Հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսության զարգացման դինամիկան՝ երկիրը բաժանված է 10 տնտեսական շրջանների ;Բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատ, տարբեր մեքենաներ ու հաստոցներ, սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, քիմիական նյութեր և այլն։ Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել աչքի են ընկնում մրգի և ձկան պահածոների արտադրությունն ու գինեգործությունը։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Գյուղատնտեսության մեջ մշակում են բամբակենի, ծխախոտ, թեյ, ձիթենի, ցիտրուսներ, հացահատիկային բույսեր։ Նախալեռնային շրջաններում տարածված է խաղողագործությունը։ Ամենուրեք կան պտղատու այգիներ (առավել տարածված պտուղներն են նուռը, նուշը, թուզը, սերկևիլը)։ Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն ու տավարաբուծությունն են։ Զարգացած է ձկնորսությունը (հատկապես՝ թառափի և սաղմոնի)։ Վիթխարի է Կասպից ծովինշանակությունը երկրի տնտեսության համար, որը ողողում է երկրի ամբողջ արևելյան ափը։ Այն էժան տրանսպորտային միջոց է, ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հարուստ է նավթի և գազի պաշարներով, արժեքավոր ձկնատեսակներով (Կասպից ծովին բաժին է ընկնում թառափի համաշխարհային որսի ավելի քան 80%-ը)։

      Автор

      Դավիթ

      Ողջույն ։) Ես Դավիթ Մուրադյանն եմ, բարի գալուստ իմ բլոգ։ Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, հեծանիվ վարել, գիրք կարդալ, սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, ուսուցիչներիս։ Սիրում եմ նաև բնություն, արև, ծով։

      Оставьте комментарий