Домашнее задание

Поставьте вместо точек глагол идти или ходить в прошедшем времени:

1. Вчера мы ходили в парк. 2. Когда мы шли в парк, было тепло. 3. Когда ученики шли в

столовую, они разговаривали. 4. Сегодня утром я ходил не в столовую, а в буфет. 5. В по-

недельник Павел шел в поликлинику. 6. Вчера, когда мы шли домой, было уже темно.

7. Где вы были вчера? – Мы ходили в театр.

Поставьте вместо точек глагол ехать или ездить в прошедшем времени:

1. Вчера она ездила в библиотеку. 2. Когда она ехала в библиотеку, она читала книгу.

3. Кода мы ехали на практику, мы пели в поезде песни. 4. В прошлом месяце студенты ездили

на практику 5. Летом моя сестра ездила в Батуми. 6. Когда моя сестра ехала в Батуми, она

встретила интересного человека.

Լրացուցիչ/Սպարտայում երեխաների դաստիարակությունը

Բոլորին հայտնի է սպարտական դաստիարակություն արտահայտությունը, որն ուներ շատ խիստ սկզբունքներ: Նպատակն էր՝ պատրաստել ֆիզիկապես զարգացած, տոկուն, համարձակ, ուժեղ կամքի տեր, ստրկատիրական կարգերին նվիրված մարտիկներ։ 7-8 տարեկաններում տղա երեխաներին վերցնում էին ծնողներից և տանում զինվորական տիպի պետական գիշերօթիկ դպրոցներ: Երեխաներին վատ էին կերակրում և հագցնում: Նրանց արգելված էր կոշիկ հագնել, պետք է ոտաբոբիկ լինեին: Երեխաների նորմալ ուտելիք չէին տալիս, ինչի պատճառով նրանք ստիպված գողություն էին անում, և եթե չէին բռնում գողին, ուրախանում էին, քանի որ դա համարվում էր, որ նրանք կարողանում են գաղտնիություն պահել: Իսկ եթե բռնում էին, ապա պատժում էին ոչ թե նրա համար, որ գողություն են արել, այլ որ չեն կարողացել գաղտնի պահել: Ներում էին նաև երեխաների մեջ ծագած կռիվները: Եվ մեծերը երբեմն հատուկ կռիվների համար հող էին նախապատրաստում: Երեխաներին երես տալ և խղճալ արգելվում էր Սպարտայում: Երբեմն տղաների համար մրցույթներ էին կազմակերպում: Արտեմիսի աստվածուհու զոհասեղանին պանրի կտոր էին դնում և տղաները պիտի մրցեին՝ ուտելիքին տիրանալու համար: Մեծահասակաները միաժամանակ նրանց մտրակներով խփում էին: Տղամարդիկ ուրախանում էին նայելով, թե ինչպես են երեխաները մի կտոր պանրի համար կռվում:

Սպարտական դաստիարակության համակարգի մեջ մտնում էին ֆիզիկական վարժություններ, ռազմարվեստի ուսուցում, գրել, կարդալ, կարճ և հակիրճ խոսք, խմբակային երգ, նվագ։

Սպարտայում զբաղվում էին նաև աղջիկների ֆիզիկական դաստիարակությամբ` վազք, ըմբշամարտ, զենքին տիրապետելու դասեր: Սպարտայի կանայք պետք է տղամարդկանց նման կռվել կարողանային: Դա նրանց պետք կգար այն դեպքում, երբ տղամարդկանց բացակայության ժամանակ կհարձակվեին Սպարտայի վրա: Սպարտացի շատ կանայք համեմատվում են ամազոնուհիների հետ, և դա հեռու չէ իրականությունից:

Երբ տղաները դառնում էին 18 իրավունք, իրավունք էին ունենում դուրս գալ գիշերօթիկներից, կարող էին ունենալ երկար մազեր և մորուք: Նրանք պետք

է զբաղվեին զորավարժություններով և սովորեին պարտիզանական պատերազմի կանոններով:

Մայրերի հիմնական խնդիրը երեխաների մեջ տոկունություն, հաղթելու կամք և համբերություն սերմանելն էր: Հին Սպարտայի ռազմիկները համարվում էին ամենաանվախ, քաջարի, ուժեղ զինվորներն աշխարհում:

Աղբյուրներ՝

https://history-doc.ru/zarubezhnaya-istoriya/vospitanie-detej-v-drevnej-sparte/

http://rushist.com/index.php/greece-rome/2343-spartanskoe-vospitanie

Առաջադրանք 3

Հին Սպարտան և Աթենքը

Քարտեզի միջոցով ներկայացնել Սպարտայի աշխարհագրական դիրքը:

Սպարտան գտնվում էր Բալկանյան Հունաստանի հարավում՝ Լակոնիայում:

Ներկայացնել Սպարտայում հասարակական դասերը, իրենց իրավունքները :

Սպարտայի հասարակությունը կազմված էր 2 հակադիր դասերից՝ սպարտիատներից և հելոտներից:

Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց:

Հելոտները նվաճված և ստրկացված արքայացիներն էին: Նրանք սպարտիատների համայնքի սեփականությունն էին: Ոչ ոք իրավունք չուներ նրանց վաճառելու: Նրանք զուրկ էին տարրական իրավունքներից:

Պատմել Սպարտայի կառավարման համակարգի մասին:

Սպարտայում համատեղ կառավարում էին 2 արքա: Արքաների իշխանությունը ժառանգական էր: Կար նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ նշանավոր տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ կազմում էին պետական կառավարման մարմինը: Կառավարման մարմիններից էր նաև աշխարհաժողովը, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները: Աշխարհաժողովը հրավիրվում էր տարին մեկ անգամ:

Պատմել սպարտական բանակի նշանակության մասին:

Պետության հզորության իրական հիմքը բանակն էր: Մարտունակ բանակի միջոցով Սպարտան իր տիրապետությունը տարածեց Հարավային Հունաստանում : Սպարտայի կողմն անցան նաև Միջին Հունաստանի զարգացած պոլիսներ:

Քարտեզի միջոցով ներկայացնել Աթենքի աշխարահագրական դիրքը:

Աթենական պոլիսը Միջին Հունաստանի Ատտիկա մարզում էր:

Համեմատել Աթենքի երեք նշանավոր պետական գործիչներին:

Սոլոնը վերացրեց պարտային ստրկությունը: Նա պետության միջոցներով փրկագնեց այն աթենացիներին, ում ստրկության էին վաճառել արտերկիր: Էվպատրիդներից բռնագրավեց հողի մի մասը և տվեց ունեզուրկներին: Սոլոնը բարեփոխեց նաև աթենական պետությունը: Սկսեց պարբերաբար հրավիրել աշխարհաժողովի և ժողովրդական դատարանի նիստեր:

Սոլոնից հետո իշխանության եկավ Պիսիստրատը և որպես տիրան, կառավարեց 30 տարի: Նա շարունակեց բռնագրավել էվպատրիդների հողերը և հանձնել ունեզուրկ գյուղացիներին: Շուտով այնտեղ տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը: Ստեղծվեց ոստիկանություն, կազմավորվեցին շրջիկ դատարաններ, բուռն զարգացում ապրեցին արհեստները, առևտուրը և ծովագնացությունը:

Տիրանիայի ավարտից հետո Կլիսթենեսն իրականացրեց բարենորոգումներ և դարձավ Աթենքի ժողովրդավարական կարգերի իրական կերտողը: Նա Ատտիկայի տարածքը բաժանեց 10 վարչական շրջանների: Ստեղծվեց կառավարման բարձրագույն նոր մարմին՝ ստրատեգոսների խորհուրդը, որի կազմում էին 10 ամենահեղինակավոր քաղաքացիները: Կլիսթենեսի նորամուծություններից էր նաև օստրակիզմի իրավունքը: Իմաստն այն էր, որ ամեն տարի աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. « Ու՞մ ես համարում Աթենքի համար վտանգավոր»:Ով ամենից շատ էր հիշատակվում, 10 տարով լքում էր Աթենքը:

Տալ հետևյալ հասկացությունների, բառերի բացատրությունը.

Հելոտներ-նվաճված և ստրկացված արքայացիներ

Ծերակույտ- նշանավոր տոհմերի ներկայացուցիչներից կազմված կառավարման մարմին

աշխարհաժողով- կառավարման մարմին, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները

Պելոպոնեսյան միություն-Պելեպոնեսի՝ Հին Հունաստանի պոլիսների միավորումը

Փաղանգ-բանակի հոծ մարտաշար

Էկլեսիա-աշխարհաժողով

Ստրատեգոսների խորհուրդ-կառավարման բարձրագույն մարմին, օստրակիզմի իրավունք- ամեն տարի աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. « Ու՞մ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Կավե սալիկների՝ օստրակոնների վրա գրում էին պատասխանը: Ով ամենից շատ էր հիշատակվում, 10 տարով լքում էր Աթենքը

Լակոնիկ-կարճ ու դիպուկ

Օստրակոն-կավե սալիկ