Վահան Տերյան

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Կարոտ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

Դերանուն

Դերանուն նշանակում է  անվան դեր կատարող:  Գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները լինում են  ութ տեսակ` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական։

Անձնական դերանուններն են՝ եսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

 Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:  
 Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին։

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

 Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանուններն են` ոչ ոք (ամեն ոք), ոչինչ, ոչ մի, ոչ մեկը;

Առաջադրանքներ

1.Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:

Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:
Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:

Այսինչ, այստեղ, այսպես, այսքան, այսպիսի

այդտեղ, այդպես, այդքան, այդպիսի

այնինչ, այնտեղ, այնպես, այնքան, այնպիսի

նույնպես, նույնքան, նույնպիսի

որտեղ, որպես, որքան, որպիսի

քանիերորդ

ինչ-ինչ, ինչպես, ինչքան, ինչպիսի

ոչինչ


2.Տրված որոշյալ դերանուններովնախադասություններ կազմի՛ր:

Բոլոր մարդիկ դրսում խուճապի մեջ էին։ Բոլորն ինչ-որ տեղ շտապում էին։ Ամբողջ օրը ես գիրք էի կարդում։ Ամբողջը բաժանեց աղքատներին։ Ամեն ինչ կարող է որոշվել հեշտությամբ։ Յուրաքանչյուր մարդ պիտի բարի գործեր կատարի։ Ամեն մի երեխա պետք է լավ իրեն պահի և լավ սովորի:

3. Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:


Ինչ-որ մի տղա թակեց մեր տան դուռը։ Մի քանի օրից մենք կմեկնենք հանգստանալու։ Կուզեի ապրել ուրիշ երկրում։ Ոչ մի րոպե չկարողացա հանգստանալ։ Ոչ ոք չկատարեց թագավորի ցանկությունը։ Ոչինչ կատարյալ չի կարող լինել:

Որոշյալ և անորոշ դերանուն

Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:
Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց բոլորին:
Ամբողջ գիշեր ծերունին աչք չկպցրեց:
Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:
Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում յուրաքանչյուր անցորդի վրա:
Մահը բոլորին հաշտեցրել էր  նրա հետ, ամենքը աշխատում էին իրենց վշտակցությունը հայտնել ժառանգներին:
Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:
Գորշավուն ստվարաթղթի վրա ինչ-որ բան էր գրված:
Հասնելով մի. շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:
Հյուրերից մի քանիսը արդեն դուրս էին եկել  պատշգամբ` մաքուր օդ շնչելու:
Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:
Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս  անծանոթ երիտասարդին, քչփչում միմյանց հետ:
Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր իրարից ծովն ու երկինքը:
Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը իրար համար էին ստեղծվել:
Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում միմյանցով:
4. Բառաշարքում նշել թվականները:
Չորս հարյուր քսանութ, տասանոց, տասնօրյակ, միլիարդ, եռյակ, երեք հարյուր, երեքականքսանմեկերորդ, հնգապատիկ, առաջին, հազարավոր, վեց-վեցմեկ հինգերերդ, հարյուրանոց, եռօրյա, երկու միլիոն, քառակողմ, երեք հարյուրերորդական;

Դերանուն


Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ:

1. Հիմա ենք հասկանում, թե որքան անտարբեր ենք եղել այդ մարդու հանդեպ:
2. Ու՞մ ձեռքով են կառուցվել այս շենքերն ու փողոցները:
3. Զարմանքով նայում ես շուրջդ ու մտածում, թե ինչու է կյանքն այսպիսին դարձել:
4. Միայն նա կասի`  ինչ է կատարվել այստեղ:
5. Ո՞վ  կասի, թե մեր քաղաքում երբ հայտնվեցին այդ փոխադրամիջոցները:
6. Սա մի անգնահատելի գանձ է, որը Դուք պարգևեցիք ինձ:

Կետերի փոխարեն գրել ժխտական դերանուններ:
1 Ոչ ոք  չնկատեց, թե բժիշկը երբ դուրս եկավ հիվանդասենյակից:
2. Երկար ժամանակ նրանցից ոչ մեկը չէր համարձակվում խոսել:
3. Գույների այս համադրությունից էլ ոչինչ չստացվեց:
4. Արտասվող ապակիների միջից ոչ մի բան չէր երևում:
5. Թանգարանի դահլիճներում գրեթե ոչինչ չէր փոխվել, ոչ մի  ցուցանմուշ կարծես չէր տեղաշարժվել, գողության մասին ոչ մեկ չէր կասկածում, աշխատակիցներից ոչ մեկի մտքով նման բան չէր էլ անցնի:

Նշիր դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:
Մեր համար-մեզ համար, իրեն հետ-իր հետ, մեր պես-մեզ պես, ձեր նման-ձեզ նման, իրեն փոխարեն-իր փոխարեն, քեզ մոտից-քո մոտից, ինձ պես-իմ պես, ձեզ հետ-ձեր հետ, քո նման-քեզ նման, իմ մոտ-ինձ մոտ, ձեզ նման-ձեր նման, իմ վրա-ինձ վրա, իմ մոտով-ինձ մոտով, ձեր մոտ-ձեզ մոտ, իմ համար-ինձ համար:

Պարապմունք 61

Ռացիոնալ թվերի համեմատման և ռացիոնալ թվերով թվաբանական գործողությունների կանոնները նույնն են, ինչ որ ամբողջ թվերի համար սահմանված կանոնները։

Ինչպես համեմատենք ռացիոնալ թվերը:

Դրա համար նախ սահմանենք ռացիոնալ թվի բացարձակ արժեքը։ Ռացիոնալ թվի բացարձակ արժեքը կոորդինատային ուղղի վրա այդ թվին համապատասխանող կետի հեռավորությունն է Օ կետից։

Օրինակ.
|-31/40|=31/40
|+31/40|=31/40

Ռացիոնալ թվերը համեմատվում են հետևյալ կանոնի համաձայն.

  • երկու ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որը կոորդինատային ուղղի վրա գտնվում է ավելի աջ:
  •  Ցանկացած դրական ռացիոնալ թիվ մեծ է զրոյից:
  • Ցանկացած դրական ռացիոնալ թիվ մեծ է ցանկացած

բացասական ռացիոնալ թվից:

  • Երկու դրական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է:
  • Երկու բացասական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է:

Ցանկացած բացասական ռացիոնալ թիվ փոքր է զրոյից։

Առաջադրանքներ գրքից.

773. Գտե՛ք թվի բացարձակ արժեքը

ա) |-7 2/9|=7 2/9, բ)|-6 27/71|=6 27/71 գ) |+3 3/4|=3 3/4, դ) |0|=0

774. Համեմատե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը

ա)+3 4/5 > -2 1/6, բ) -6 3/10 < 0 գ) -9 1/10 < -8 2/3 դ) 0 < +6 1/2

775. Իրար հավասար են արդյոք կոտորակները

ա) ոչ, բ) այո, գ) ոչ, դ) այո

776. Աճման կարգով գրեք հետևյալ ռացիոնալ թվերը։

-6 1/2, -3 4/5, -2 17/50, 3 81/100, +6 1/2, 10 2/3:

777. Նվազման կարգող գրեք հետևալ թվերը։

+5 77/97, +5 2/3, +1/2, +7/25, -1/3, -3/8, -277/500

Օրվա գլուխկոտրուկը՝
Լիլիթը յուրաքանչյուր տասը րոպեն մեկ մի մոմ է վառում։ Մոմերից յուրաքանչյուրը վառվում  է 40 րոպե ու վերջանում է։ Քանի՞ մոմ է վառվում այն պահից 55 րոպե հետո, երբ Լիլիթը վառեց առաջին մոմը։

4 մոմ