Առաջադրանք 1, հունվարի 11-17/Արտաշեսյաններ

Առաջադրանք 1.

Արտաշիսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

Զինանշան, կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկերների ու առարկաների համադրությամբ խորհրդանշանային ժառանգական տարբերանշան։

  • պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը
  • գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:

Արտաշեսյանների զինանշանում արծիվ է, որը հոշոտում է հովազին, դա ցույց է տալիս ազգի քաջությունը, խիզախությունը և ալյն։

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները

Արտաշես Առաջինը կառավարել է Ք․Ա 189-160 թվականներին։

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

Արտաշես Առաջինը զորքը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի 4 կողմերի։

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։

Արտաշես Առաջինն արգելեց նաև գյուղացիների հողակտորների զավթումը։ Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև։

Այս բարեփոխումների շնորհիվ երկիրն ավելի հզորացավ, կարգավորվեց երկրի պետական համակարգը և մեծ զարգացում ապրեց տնտեսությունը։

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

Մայրաքաղաքը պետության գլխավոր քաղաքն է, որտեղ գտնվում են կառավարությունն ու կառավարական մարմինները: Քաղաքը խոշոր բնակավայր է՝ վարչական, արդյունաբերական, առևտրական ու մշակութային կենտրոններով։ Եվ քաղաքում, և մայրաքաղաքում կան վարչական, արդյունաբերական, առևտրական ու մշակութային կենտրոններ։

Արտաշես Առաջինը Ք․Ա․ 185թվականին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավա­ռում՝ Երասխ ու Մեծամոր գետերի ջրկի­ցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայ­քում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ: Հույն պատ­միչ Պլուտարքոսի հավաստմամբ՝ քաղաքի տեղանքն ընտրել և հատակագիծը կազմել է Կարթագենի զորավար Հաննիբալը, որն առժամանակ ապաստանել էր Հայոց թագավորի արքունիքում: Նկատի ունենալով քաղաքի անառիկ դիրքը՝ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստ­վածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները: Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և մշակույթի կարևոր կենտրոններից էր:

5.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

Արտաշես Առաջինի գործունեությունը գովաբանել են շատ ու ՛շատ պատմիչներ։ Նա հզոր տիրակալ է եղել։
Արամերեն ար­ձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես ար­քա, Բարի, որդի Զարեհի, Երվանդյան»: Նա վերականգնել է Մեծ Հայքի թագավորու­թյան ռազմաքաղաքական հզորությունը, վերա­միավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները:

Ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսն Արտաշեսին անվանել է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ հույն աշխարհագետ Ստրաբոնը հա­վաստում է. «Հայաստանն… աճել է Ար­տաշեսի ջանքերով…, և ուստի այստեղ բոլորը միալեզու են»։
6. Հայ հին վիպաշխարհ  էջ 68-73 կարդալ  ,տասնհինգ նախադասությամբ ամփոփիր:
Սմբատը Արտաշեսին կարգում է հայոց աշխարհի թագավոր։ Եվ Երասխի և Մեծամորի իրար խառնվող հատվածում, բլրի վրա, կառուցում է Արտաշատ քաղաքը և դարձնում արքայանիստ քաղաք։

Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին, որ վերադարձնի իր եղբորը։ Արտաշեսը սիրահարվում է Սաթենիկին։ Նա ցանկանում է ամուսնանալ նրա հետ, բայց այնպիսի պայմաններ են առջարկում, որ առևանգում է Սաթենիկին և ամուսնանում։ Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։ Արտավազղը երբ մեծանում է, դառնում է քաջ, ինքնահավան և հպարտ արքայազն։ Մայրը՝ Սաթենիկը, գաղտնի սիրային կապեր է ուզում հաստատել Արգավանի հետ։ Արտավազդը կոտորում է Արգավանին իր բոլոր զավակներով։

Armenian_Empire_of_Tigran_II_the_Great.tif

Աղբյուրներ՝ Արտաշիսյան արքայատոհմ

՝Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

Լեգենդներ և ավանդազրույցներ/Արտաշես Առաջին և Սաթենիկ/

Նոր Հարստության հիմնումը, Արտաշես Առաջին/տեսաֆիլմ/

Կայծակ

Դասարանական աշխատանք
 Պատասխանել հարցերին

1.Ի՞նչպես է առաջանում կայծակը: ի՞նչ է որոտը:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնլորտում։ Կայծակի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի։ Օդային հոսանքների և ամպերի շփման հետևանքով ամպերում գոյանում են դրական և բացասական էլեկտրական լիցքեր, որոնց պարպման հետևանքով առաջանում են կայծակը և որոտը։ Կայծային պարպման ժամանակ առաջանում է ձայնային ալիք՝ որոտը։

2.Ի՞նչ է շանթարգելը, և ի՞նչպես է այն շինանյութերը պաշտպանում կայծակի հարվածից:

Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում է շանթարգելը։ Շանթարգելը մետաղյա ձող է որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է։ Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ։ Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը։

3.Երկրի մակերևույթի վրա, ո՞ր առարկաներին է կայծակը ավելի հաճախ հարվածում:

Կայծակը ավելի հաճախ հարվածում է երկաթե առարկաներին, միայնակ ծառերին, խոտի դեզերին, ժայռերին։

4.Կայծակի ժամանակ ի՞նչպես պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց տարածքում:

Պետք է ազատվել բոլոր երկաթե իրերից և ոտքերն իրար մոտ պահած կքանստել։

Տնային առաջադրանք 

1.Ի՞նչպես են ստեղծվում օդի բարձրացող և իջնող հոսանքները:
Մթնոլորտի տարբեր մասերում օդի ճերմաստիճաների և ճնշումների տարբերության հետևանքով ստեղծվում են օդի բարձրաձող և իջնող հոսանքներ։

2. Ի՞նչպես են ամպերում գոյանում էլեկտրական լիցքեր:

Օդային հոսանքների և ամպերի շփման հետևանքով ամպերում գոյանում են էլեկտրական լիցքեր։

3. Ի՞նչու է վտանգավոր կայծակի ժամանակ պառկել հողի վրա:

Կայծակի ժամանակ վտանգավոր է պառկել հողի վրա, քանի որ գետինը ունի էլեկտրական դաշտ, որը կայծի օգնությամբ լիցքավորվում է։

4.Նկարագրել շանթարգելի կառուցվածքը:

Շանթարգելը մետաղյա ձող է որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։

Սեռական հոլով

Սեռական հոլովը ցույց է տալիս պատկանելություն, վերաբերություն: Պատասխանում է ում, ինչի հարցերին: Օրինակ՝  սեղան-սեղանի, ընկեր-ընկերոջ, տուն-տան:

1.Տրված բառերի սեռական հոլովը կազմիր, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր հոլովաձևերի տարբերությունը:
Ծառ, սեղան,  ուսանող, րոպե, գինի, տիրուհի, այգի, հոգի, օր, ժամ, ամիս, գարուն, որոշում,  ձմեռ, քույր, ընկեր, տանտիկին, հայր, մայր, եղբայր, անկյուն, սյուն, տուն, ուրախություն, սեր, կորուստ, աղջիկ:

Ծառի, սեղանի,  ուսանողի, րոպեի, գինու, տիրուհու, այգու, հոգու, օրվա, ժամվա, ամսվա, գարնան, որոշման, ձմռան, քրոջ, ընկերոջ, տանտիկնոջ, հոր, մոր, եղբոր, անկյան, սյան, տան, ուրախության, սիրո, կորստի, աղջկա:

Կան բառեր, որոնք վերջանում են ի-ով, սեռական հոլովը կազմելիս ի-ն դառնում է ու

Վա սեռական հոլովման են ենթարկվել հիմնականում ժամանակ ցույց տվող գոյականները։

Ան հոլովման են ենթարկվել գարուն, ձմեռ գոյականները

Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող որոշ բառեր։

Ո հոլովման են ենթարկվում հայր, մայր, եղբայր բառերը։

Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը, ինչպես նաև տուն,
սյուն, անկյուն, բառերը։

2. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:

Որևէ պատկեր, ինչ-ինչ պատճառներ, ոչ մի բան, այլևայլ հարցեր, յուրաքանչյուր դատավոր, ամբողջ ժամանակ, բոլոր մայրցամաքները։

3.Տրված պարզ գոյականներից կազմիր երկուական բարդ գոյական այնպես, որ դրանք լինեն առաջին արմատ, և բացատրիր հնչյունափոխությունը:
Վայրկյան-վայրկյենացույց, ավելանում է «ցույց» արմատը, վայրկյենաչափ ավելանում է «չափ» արմատը, յա-ն հնչյունափոխվել, դարձել է ե

մատյան-մատենագիր, ավելացել է գիր արմատը, մատենագետ, ավելացել է գիտ արմատը, յա-ն-հնչյունափոխվել, դարձել է ե

սառույց-սառցաբեկոր, ավելացել է բեկոր արմատը, սառցապատ, ավելացել է պատ արմատը, ույ-ն սղվել է,

գույն-գունապնակ, ավելացել է պնակ արմատը, յ-ն սղվել է, գույնզգույն-նույն արմատն է ավելացել, հնչյունափոխություն չի կատարվել

ալյուր-ալրաղաց, ավելացել է աղաց արմատը, ալրապատ-ավելացել է պատ արմատը, յու-ն սղվել է

բույս-բուսակեր, ավելացել է կեր արմատը, բուսաբան, ավելացել է բան արմատը, ույ-ն սղվել է

լույս-լուսամուտ, ավելացել է մուտ արմատը, լուսապսակ, ավելացել է պսակ արմատը, յ-ն սղվել է։

Պարապմունք 58

ա/ Մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ Աշոտը պետք է 20 խնդիր լուծեր: Ժամանակը լրանալուց հետո, Աշոտը հաշվեց, որ իր լուծած խնդիրների քանակը չորս անգամ ավելի շատ է, քան չլուծածները: Քանի՞ խնդիր էր լուծել Աշոտը:

20:5=4

4×4=16

բ/ . Գևորգը geogebra ծրագրում պատկերեց շրջանագիծ և վրան նշեց 15 կետ։ Կետերից յուրաքանչյուրը հատվածով միացրեց նշված կետերից բոլոր մնացածների հետ։ Քանի՞ հատված կստացվի:

105

գ/ 5 վարպետը տունը կառուցեցին 150 օրում։ Նույն աշխատանքը 30 վարպետը քանի՞ օրում կավարտեն, եթե բոլոր վարպետները աշխատում են նույն արագությամբ:

150:6=25

2.Հաշվե՛ք.

ա)  | –11 + 41 |=30

բ) | 8 – 4 + 2 | x | -7 |= 42

գ)  | –2 + 20 | : |-9|=2

դ) | 9 – 5 – 14 |=10

3. Հետևյալ մասերն արտահայտիր տոկոսներով.

1/100=1%
2/100=2%
4/100=4%
15/100=15%

60/100=60%

15/50=30%
25/50=50%
5/25=20%
13/20=65%

6/10=60%
18/25=72%

1/4=25%
2/5=40%
3/5=60%

4.Տոկոսներն արտահայտիր մասերով, անհրաժեշտության դեպքում կրճատիր.
.

25%=25/100=1/4
35%=35/100=7/20
4%=4/100=1/25
45%=45/100=9/20
18%=18/100=9/50
120%=120/100=6/5

5. Գտիր նշված թվերի տոկոսները

300-ի 15%-ը=300:100×15=45%

400-ի 25%-ը=400:100×25=100%

600-ի 30%-ը=600:100×30=180%

1200-ի 45%-ը=1200:100×45=540%

2500-ի 50%-ը=2500:100×50=1250%

4500-ի 22%-ը=4500:100×22=990%

10000-ի 11%-ը=10000:100×11=1100%

6. Ապրանքի գինը 2000 դրամ է, նախ իջեցրին 20%-ով, հետո ստացած գինը  բարձրացրին 20%-ով:  Նշիր ապրանքի վերջնական գինը:

2000:100×20=400

2000-400=1600

1600:100×20=320

1600+320=1920

Գործնական աշխատանք

Թվականների ուղղագրությունը

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն(ը), տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Առաջադրանք:

  1. Տրված ածանցավոր թվականներում առանձնացնել ածանցները: 

    Երեսուն, երկրորդ, քառասուն, մեկական, չորրորդ, հիսուն, ութսուն, վեցական, հինգերորդ:
  2. Բառերը տեղավորեք շարքերում՝ Չորրորդ, մեծ, մեծություն, հազար, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երկինք,  կապույտ, նկարչուհի, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մեկական, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:

    գոյական ինչ-մեծություն, մարդ, երկինք, նկարչուհի, թիվ, վազք, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, ածական-մեծ, լավագույն, ամենաերկար, կապույտ, դաժան, վերջին, լուսավոր, դատարկ, թվական-չորրորդ, հազար, հինգ, երրորդ, հինգերորդ, մեկական։