Պարապմունք 66

Ձևակերպենք ռացիոնալ թվերի բազմապատկման և բաժանման կաննոները։

Կանոն 1. Միևնույն նշանն ունեցող երկու ռացիոնալ թվերի արտադրյալը դրական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։
Օրինակ՝
(+1/3)x(+1/4)=+(|+1/3| x |+1/4|)=+1/12
(-1/3)x(-1/4)=+ (|-1/3| x |-1/4|)=+1/12

Կանոն 2. Տարբեր նշաններ ունեցող երկու ռացիոնալ թվերի արտադրյալը բացասական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։
(+1/3)x(-1/4)=- |+1/3| x |-1/4|=-1/12

Ռացիոնալ թվերի բազմապատկման համար ճիշտ է

բանաձևը, որը ձեզ հայտնի է սովորական կոտորակների համար։

Կանոն 3. Միևնույն նշանն ունեցող ռացիոնալ թվերի քանորդը դրական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին։

Կանոն 4. Տարբեր նշաններ ունեցող ռացիոնալ թվերի քանորդը բացասական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին։

Սովորական կոտորակների բաժանման

բանաձևը ճիշտ է նաև ռացիոնալ թվերի համար։

Առաջադրանքներ

567. ա) 96/-1=-96, բ) 275/2, դ) -16/2240=-1/140, ե)  -12/288=-1/24

568. ա) 6/25, բ) -10/21, դ) 6/15, ե) 720/400=9/5

ա) 1/3, բ) -3/5, դ) 16/5, ե) -3/2

ա)1/2+1/3=5/6 բ)4/9+7/9=11/9 գ)-9/16+4/5=19/80 դ)-1/2+3/8=-1/8

Oրվա գլուխկոտրուկը՝
Նարեկը գումարեց յոթ թիվ եւ ստացավ 2022: Այդ թվերից մեկը 201-ն է: Նա 201-ը փոխարինեց 102-ով եւ նորից գումարեց այդ բոլոր թվերը:  Նարեկը ի՞նչ թիվ ստացավ արդյունքում:

201-102=99

2022-99=1923

Լրացուցիչ: Ովքեր դեռ խնդիր չեն ուղարկել ֆլեշմոբի համար, խնդրում եմ ուղարկեք:

Կրկնողական առաջադրանքներ

Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն ծովից լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի՝ ալիքների կապտականաչավուն լուսարձակման տեսքով: Ծովային լուսարձակման գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների հատկություն ունեն: Նրանք արևի էներգիան լուսային էներգիայի վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիաների հետևանքով առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության արտադրությամբ:

Տեքստում ավելացրու՛ տրված ածականները :

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած սարսափազդու որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին: Անհրապույր դոդոշաձուկն էլ իսկական բոցմանի սուլիչի սարսափելի սուր ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած բազմազան ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան փոքրիկ ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի հետաքրքիր անվնաս կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հնագույն լեգենդների չքնաղ ջրահարսերի համար: Այս գեղեցիկ կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մեծ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ծանծաղ ջրերում և սնվում է բացարձակապես ծովային բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:
ա) Օրվա մեջ քսան սիգարետներ (սիգարետ)  ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Մի անգամ տասնվեց տղա (տղաներ) բաժանվեցին երկու խմբի:

Իրար ետևից յութանասունհին (յոթանասունհինգ) բառեր թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ(է) հաջող են անցել:

Հիսուն չորս (հիսուն չորս) հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեքական(երեք) լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգական(հինգ) մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական (երեք-երեք):