Առաջարկում են սովորողները/Փետրվար ամսվա ֆլեշմոբ

1. Գտիր 19-ը չգերազանցող բոլոր պարզ թվերի գումարը։
58

Աննա Թադևոսյան, Միջին դպրոց

2. Գտիր բոլոր այն եռանիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 4-ի բաժանելիս ստացվում է 1 մնացորդ։

Սահակյան Էդմոն, Միջին դպրոց

3. Ծառայողի աշխատավարձը հունվարին 200.000 դրամ էր։ Քանի՞ տոկոսով բարձրացրին նրա աշխատավարձը, եթե փետրվարին ստացավ 1,5 անգամ ավել աշխատավարձ։
200 000×1.5=300 000
300 000-200 000=100 000
100 000 դրամը 200 000 ի 50 տոկոսն է։

Երանոսյան Ալեքսանդր, Միջին դպրոց

4.  Անին 2 և 3 թվանշաններով գրել է մի քանի թվեր, որոնց գումարը հավասար է 2023։ Ամենաքիչը քանի՞ թիվ կարող է գրել Անին։
333+333+333+333+333+333+22+3=2023
Պատ․՝ 8։

Բարսեղյան Տիգրան, Միջին դպրոց

5. Չորս ընկերներ միասին գնեցին  ֆուտբոլի գնդակ։ Առաջինը տվեց գնդակի գնի
 1/2 մասը, երկրորդը՝ մնացածի 1/3 մասը, երրորդը՝ մնացածի 1/4 մասը, չորրորդը` մնացած 51 դոլարը: Ի՞նչ արժե գնդակը:

51×4=204
204×3=612
612×2=1224

Աննա Թադևոսյան, Միջին դպրոց

6. Հեծանվորդը ժամը մեկին հաստատուն արագությամբ  Ա կետից շարժվեց Բ կետը։ Ժամը երեքին, երբ հեծանվորդը Ա կետից գտնվում էր 24կմ հեռավորության վրա, Բ կետից Ա կետ շարժվեց 44կմ/ժ արագությամբ մոտոցիկլավարը և մեկ ժամ հետո նրանք հանդիպեցին։ Գտեք ԱԲ ճանապարհի երկարությունը։ 

3-1=2
24:2=12
24+12=36
44+36=80

Իվետտա Բաբայան, Միջին դպրոց

7. Դասարանում կա 30 սովորող։ ​​Դասարանի յուրաքանչյուր աղջիկ հավաքեց 3կգ թղթի թափոն, իսկ յուրաքանչյուր տղա՝ 5կգ, ստացան 122կգ թղթի թափոն։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա կա դասարանում:

30×3=90
5-3=2
122-90=32
32:2=16
30-16=14
Պատ․՝ 16 տղա, 14 աղջիկ։

Զաքարյան Հայկ, Միջին դպրոց

8.  Դասարանի 30 աշակերտներից 17-ը խաղում են շախմատ, 11-ը խաղում են շաշկի, իսկ 7-ը խաղում են և՛ շախմատ և՛ շաշկի: Դասարանի աշակերտներից քանի՞սը չեն խաղում ո՛չ շախմատ, ո՛չ շաշկի։
11+17=28
28-7=21
30-21=9
Պատ․՝ 9

Մարգարյան Մանե, Միջին դպրոց

9.  A-ն 100-ից փոքր 7-ի բաժանվող թվերի բազմությունն է, իսկ B-ն 100-ից փոքր 5-ի բաժանվող թվերի բազմությունը։ Գտեք A∩B բազմությանն տարրերի քանակը։

Your answer

Սյուզի Մելիքյան, Ավագ դպրոց

10. Ուղղանկյան երկու մեծ կողմերի միջնակետերը միացված են ուղղանկյան բոլոր չորս գագաթներին (տես նկարը): Ուղղանկյան մակերեսի ո՞ր մասն է կազմում մոխրագույն պատկերը:

Captionless Image

4/14 մասը

 “ Монолог розы  в прекрасное солнечное утро”

Люблю просыпаться рано, когда все спят, когда в городе тихо, когда могу любоваться лучами солнца и пением птиц. Как-же это все меня радует. Люблю смотреть, как добрая бабушка, которая живет на шестом этаже, кормит голубей хлебом по утрам, как уборочная машина чистит улицу․ Город постепенно просыпается и улицы заполняются людьми. И я ловлю ритмы города и сразу настраиваюсь на нужную волну!

 Երկրորդ մակարդակ/Փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։

99

2. Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։
20x+20=140

20x=140-20

20x=120

x=120:20=6

3. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։

12×2=24

24:6=4

4.Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:

4+1=5

5 կոշիկ

5. Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։ 

x+7x=48
8x=48
x=48:8=6

6. Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։
6+2=8
8×2=16
16+54=70

7.  Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:

7-2=5

5-2=3 բանան

8. Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը
72-5=67
5×4=20
4x-x=67+20
3x=87
x=87:3=29    
29+29+72=130  Պատ՝ 130 մ

9. Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։

160×10=1600

1600+20=1620

10.  Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։

60:10=6
60:12=5
60:15=4
60:20=3
6+5+4+3=18
Պատ՝ 18 շրջան

 

Պարապմունք 40

Թեմա՝ Խնդիրների լուծում գծային հավասարումների օգնությամբ
Աշխատանք դասագրքից.
համարներ  348-352, էջ՝ 100

աղջիկ-x
հայր-8x
8x-x=28
7x=28
x=28:7
x=4 աղջիկ
8×4=32 հայր

որդի-x
մայր-6x
6x-x=25
5x=25
x=25:5=5 որդի
5×6=30 մայր

4x-2x=10
2x=10
x=10:2=5

6x+5(10-x)=56
6x+50-5x=56
x+50=56x
x=56-50
x=6 շուն
10-6=4 կատու

6 շուն, 4 կատու

ա) 19 գլուխ 46 ոտք

2x+4(19-x)=46
2x+76-4x=46
-2x=46-76
-2x=-30
x=15 հավ
19-15=4 ոչխար

15 հավ, 4 ոչխար

բ) 30 գլուխ 74 ոտք

2x+4(30-x)=74
2x+120-4x=74
-2x=74-120
-2x=-46
x=46:2
x=23 հավ
30-23=7 ոչխար
23 հավ, 7 ոչխար

3x+ 4(15-x)= 53
3x+60-4x=53
-x=-7
x=7 եռանկյուն
15-7=8 քառանկյուն

Գործնական աշխատանք

1.Փակագծերում տրված դերանունները դրեք նախադասության պահանջված ձևով:

Մարդն իր(ինքը) սովորություններին երբեք չի դավաճանում:
Ամբոխը, իր(ինքը) շարքերը խտացնելով, հյուրերին տեղ տվեց:
(Նա)Նրանք ում ասես կարողանում են իրենց (ինքը) կամքը պարտադրել;
(Նա) Նրանք էլ կարող են (մենք) մեզ հետ գալ:
Այդ ինչու են մարդիկ (ես) ինձ վրա զարմանում:
(Մենք)Մեզ համար ծնողները ոչինչ չեն խնայում:
Երեխան (մենք) մեզ հետ պտույտի դուրս եկավ:

2.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն-հպարտություն
լուր-բլուր
երթ-թերթ
աղեղ-բաղեղ
կար-նկար
յուղ-գյուղ, ճյուղ
լոր-քլոր, կլոր
ութ-բութ, թութ
վազ-ավազ, նվազ
աքար-քաքար, շաքար
ախտ-բախտ, թախտ
ճար-վճար
նուշ-անուշ
ծուխ-ածուխ
կարել-նկարել
այծ-կայծ, խայծ

Առաջադրանք գրքից, վարժություն 349

349. Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես: Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:

2022 թվականի ամռանը գնացել էինք Ռուսաստանի Կալուգա քաղաքը։ Մենք որոշել էինք, որ այնտեղի օդանավակայանում պետք է հեռախոսահամար գնեինք, որպեսզի կարողանայինք տաքսի պատվիրել և գնալ մեր վարձած բնակարանը։ Երբ օդանավը վայրէջք կատարեց, և մենք իջանք, անակնկալի եկանք։ Ի զարմանս մեզ՝ այդ օդանակավակայանում ոչ մի կրպակ չկար, որտեղից կկարողանայինք հեռախոսահամար գնել։ Այնպիսի տպավորություն էր, որ ընկել էինք անմարդաբնակ կղզի։ Չգիտեինք, որ կողմ գնայինք, որ գոնե կարողանանք տաքսի գտնել։ Մոտ 30 րոպե դեսուդեն էինք գնում՝ փորձելով հասկանալ, թե ինչ պետք է անենք։ Քիչ հեռու նկատեցինք միջին տարիքի մի կնոջ։ Մոտեցանք կնոջը, որպեսզի խնդրենք տաքսի պատվիրել։ Պարզվեց, որ այդ կինը հայ էր և սպասում էր իր տղային, ով պետք է գար իրեն դիմավորելու։ Երբ այդ կնոջ տղան եկավ, նրանք մեզ առաջարկեցին իրենց մեքենայով տանել մեր վարձած բնակարանը։ Շատ ուրախացանք, որ անծանոթ քաղաքում հանդիպեցինք հայերի, ովքեր այդքան սիրալիր և պատրաստակամ մեզ օգնեցին։ Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»