Առաջադրանք գրքից 

168. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ (ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները  (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական

Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով (լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում(գործածվել): Կոնգոյում հինգ հարյուր լեզու (լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ  է բնակվում,(բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

169.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ(հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտարներով (հեկտար) անտառներ (անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար(դոլար):

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն (ստեղծագործություն) է ցուցադրվում(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճը (դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր (կիլոմետր) ճամապարհ է անցնում:

170.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում ապրում էր(ապրիլ) հարյուր տասնինը վայրի ցլեր (ցուլ ) որոնցից (որ) չորսը պահվում էին (պահվել) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցլերը (ցուլ) կա՛մ արգելանոցներում են ապրել (ապրել), կա՛մ ազատ արածել՝ (արածել)՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ են եղել(եմ):

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածել են (արածել) ավելի քան հազար հինգ հարյուր ցլեր(ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն գետաձիներ և (գետաձի) ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր կենդանիներ (կենդանի) են ապրում։

176. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետներ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

ա) Օրվա մեջ քսան սիգարետ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջ ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:

Մի անգամ տասնվեց տղա բաժանվեց երկու խմբի:

Իրար ետևից յութանասունհինգ բառեր թելադրվեց:

Իրար ետևից յութանասունհինգ բառ թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող է անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Հիսունչորս հոյակապ նկարով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:

Հավաքվածներից ամեն մեկը երեք լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:

Ջութակահարներից ամեն մեկը հինգ մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական: