Առաջադրանքներ/Մաղադանոսի այգի

1. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ մաղադանոս, հնոտիք, փողրակ, պեննի, սենթ:

Մաղադանոս-հովանոցավորների ընտանիքին պատկանող բանջաբաբույս, կարոս, ազատքեղ, հնոտիք-հին՝ հնամաշ հագուստներ՝ կտորներ, փողրակ-թրծած կավե կամ մետաղյա խողովակ՝ ստորգետնյա ջրատար ուղիների համար, պեննի-ֆիննական մանրադրամ, սենթ-գումար:

2. Ի՞նչը մղեց Էլ Քոնդրաջին գողություն անել, արդարացնում եք այդ արարքը:
Նա գողություն արեց, քանի որ շատ էր ուզում մուրճ ունենալ, բայց գումար չուներ, որ վճարեր մուրճի համար։ Ես չեմ արդարացնում նրա արարքը, քանի որ մայրը նրան գումար առաջարկեց, որպեսզի գներ մուրճը։

3. Ազատ արձակվելուց հետո ինչու՞ էր իրեն այդքան նվաստացած զգում Էլը:
Նա իրեն նվաստացած էր զգում, քանի որ նա վատ էր իրեն զգում, որ բռնվելուց հետո իրեն 15 րոպե լուռ պահեցին սենյակում, և իրեն բռնող երիտասարդն իրեն ասել, էր, որ այդ մուրճով պիտի իր գլխին հասցներ։
4. Ինչու՞ կրկին որոշեց գնալ և գողանալ մուրճը: Ինչպե՞ս կվարվեիր դու:
Նա կրկին գնաց մուրճը գողոնալու, որ զայրույթը անցկացներ և վրեժ լուծեր իրեն նվաստացնելու համար։ Ես այդպիսի բան չէի անի, քանի որ նրան չեն նվաստացրել, նրան բաց թողեցին առանց ոստիկանություն կանչելու։
5. Բնութագրիր Էլի մորը:
Էլի մայրը բարի, աշխատասեր, հոգատար, համբերատար և հասկացող կին էր։
6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
Ամեն ինչի պետք է հասնել աշխատանքով և արդար ճանապարհով։
7. Հոմանիշների բառարանից գտիր տրված բառերի հոմանիշները:
Անփութորեն-փնթիաբար
միօրինակություն-միաձևություն
փողրակ-ջրմուղ, խողովակ
թափառել-թրև գալ, դեգերել
մեղմ-թույլ
ակամա- ինքնաբերաբար
առնվազն-նվազագույն

Автор

Դավիթ

Ողջույն ։) Ես Դավիթ Մուրադյանն եմ, բարի գալուստ իմ բլոգ։ Ես սիրում եմ նկարել, ճամփորդել, հեծանիվ վարել, գիրք կարդալ, սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, ուսուցիչներիս։ Սիրում եմ նաև բնություն, արև, ծով։

Оставьте комментарий