Սնկեր

1-233

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Читать далее Սնկեր

Հռոմեական թվեր

Թվերի մեծ աշխարհում   նախագիծը։

1-02-w658

Հռոմեական թվանշանները հայտնվեցին մ.թ.ա. մոտ 500 թ.-ին, Էտրուսկներում:

Բնական թվերը գրվում են դրանց կրկնելու օգնությամբ: Եթե մեծ թիվը գրված է փոքրից առաջ, ապա դրանք գումարվում են, եթե փոքրն է գրվում մեծից առաջˋ մեծից հանում են փոքր թիվը: Վերջինս կիրառվում է միևնույն թվի քառակի անգամ կրկնելը բացառելու համար:

Օրինակ՝ XIII-ը ինչպես կարդանք։  Քանի որ մեծ թիվը գրված է փոքրից առաջ, ապա դրանք գումարվում ենք`   XIII=X+III`  13-րդ։

Օրինակ՝ IX-ը ինչպես կարդանք։  Քանի որ փոքրն է գրվում մեծից առաջˋ մեծից հանում են փոքր թիվը`  IX=X-I`  9-րդ։

Читать далее Հռոմեական թվեր