Գունատեսություն…Հիմնական գույներ

ImageԳույնը գեղարվեստական արտահայտչականութ-յան գեղարվեստական հիմնական միջոցներից մեկն է:Գույնի արժեքը մարդու կյանքում մեծ է և բազմազան:Այն ամենը ինչ տեսնում ենք դա գույնի միջոցով է և գույնի շնորհիվ:

Գունային օղակը առաջին անգամ ստեղծել է Իսահակ Նյուտոնը և հետագայում բարելավվել այլ մասնագետների կողմից:

Գունային օղակը ցույց է տալիս,թե ինչպես են հիմնական գուները խառնվում `ստեղծելով այլ ակնառու երանգներ:

Գունային օղակը բաղկացած է.

հիմնական գույներից -դեղին,կարմիր,կապույտ

երկրորդական կամ բաղադրյալ գույներից-կանաչ,նարնջագույն,մանուշակագույն

օժանդակ կամ լրացուցիչ գույներից-երանգներ,որոնք ստացվում են հիմնական գույների խառնումից երկրորդական գույների հետ:
Դրանք այն գույներն են ,ինչպիսիք են`կապտա-կանաչը,կարմրա-մանուշակագույնը,դեղնա-նարնջագույնը և այլն:Գունային օղակը մեզ օգնում է առավել լավ հասկանալ,ինչպես են գույները կապված միմյանց հետ և որ կոմբինացիայի դեպքում է ստացվում հարմոնիկ համակցություն:

Image

Ջաննի Ռոդարի․ «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

– Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

– Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կողքին

վարդ

տարօրինակ

անգամ

  1. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Վարդի փուշը մատս ծակեց։

Նրա խոսքերը փուշ են դարձել սրտումս։

 

3.Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  1. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

վարդ-պարզ

մատ-պարզ

գրիչ-ածանցավոր

5․ Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:

Գոյական-երկիր, տուն

ածական-սուր

բայ-կառուցված էին

6.Գրի՛ր  տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց-ճամփորդել
բ/պետք է վճարեք-վճարել
գ/ասաց-ասել
դ/երազում էր-երազել

 

7.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը, փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

8.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական-Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար:

հարցական-Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

9.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:

Արևածաղիկ

 

10.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ջովանինոն հայտնվել էր այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկա։

11.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Պարեկը նշանակեց 2 ապտակ։

Ես կնշանակեի 2կմ վազել։

12.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

13.Կուզեի՞ր Ջովանինոյի հետ գնալ այդ երկիր:

Այո, քանի որ այդ երկրում բոլորը հարգում են օրենքները։

Սողոմոն Գուգենհայմի թանգարան

Մայրենի

Նյու Յորքի ամենաուշագրավ տեսարժան վայրերից մեկը Սողոմոն Գուգենհայմի թանգարանն է: Դրա պատերում դուք կարող եք տեսնել ժամանակակից արվեստի յուրօրինակ հավաքածու: Թանգարանը ստացել է իր անունն ի պատիվ ամերիկացի հայտնի միլիոնատեր Ռոբերտ Գուգենհայմի։ Արտաքինից թանգարանը կարծես շրջված բուրգաձև աշտարակ է: Այս շենքը համարվում է 20-րդ դարի ճարտարապետության ամենավառ տպավորիչ գործերից մեկը: Թանգարանի շինարարությունն ավարտվել է 1959 թվականին։

Առաջին ցուցահանդեսը բաղկացած էր այնպիսի մեծ նկարիչների նկարներից, ինչպիսիք են Պիկասոն, Դելունայը, Կանդինսկին, Չագալը, Մոնդրիանը և Բաուերը:

Սողոմոնի թանգարանը աներևակայելիորեն տարածված է իր հիանալի թեմատիկ ցուցահանդեսների շնորհիվ: Հետաքրքիրներից են «Աֆրիկա, մայրցամաքի արվեստը», «5 հազարամյակ, Չինաստան» և «Ազտեկ կայսրություն» ցուցահանդեսները: Հատուկ ուշադրության է արժանի ռուսական ցուցահանդեսը: «Ռուսաստան» ցուցահանդեսը ներկայացնում է ռուս նկարիչների ամենաարժեքավոր նկարները: Այսպիսին են `Ռեպինը, Վրուբելը, Կրամսկոյը, Բրայուլովը, Չագալը և Լակտինովը:

 

Խաչբառ 4-րդ դասարանի սովորողների համար

d0b1d0b1d0b1

Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը

 

Հորիզոնական

 

  • Գտիր 7-ի  տասնապատիկը։

7×10=70=Հ

  • Գտիր 8-ի ամենափոքր բաժանարարը։

1=Ա

  • Գտիր 25-ի  1/5 մասի  և ամենափոքր քառանիշ թվի արտադրյալը։

1000×5=5000=Ր

  • Գտիր 24000  և 40-ի  քանորդը։

24000:40=600=Ո

  • Ո՞ր թվի 1/2 մասն է 3500։

3500×2:1=7000=Ւ

  • Քանի՞ զատկի ձու կար զամբյուղում, եթե դրանց քանակի 1/3-ի  կրկնապատիկը  մեծացնենք  4-ով կստանանք ամենափոքր երկնիշ թիվը։

10-4=6

6:2×3=9=Թ

  • Գտիր ամենափոքր եռանիշ թվի եռապատիկը

100×3=300=Յ

  • Գտիր 1800-ի  2/6 մասը։

1800:6×2=600=Ո

  • Ո՞ր թվի 1/5 մասն է 1400։

1400×5:1=7000=Ւ

  • Մանեն գնեց 1 կգ չամիչ։ Բրնձով  ու  չամիչով փլավ  պատրաստելու համար  օգտագործեց  դրա  2/5 մասը։ Որքա՞ն էր օգտագործված չամիչի զանգվածը։

1000:5×2=400=Ն

Ուղղաձիգ 1

  • Նարեն որոշեց զատկի տոնին 18 հավկիթները ներկել  կարմիր, կանաչ ու դեղին գույներով։ Քանի՞  կարմիր հավկիթ ներկեց  Նարեն, եթե  կարմիրները  կազմում են բոլոր հավկիթների  2/6 մասը։

18:6×2=6=Զ

  • Ա
  • Ո՞ր թվի 3/5  մասն է 2400։

 

2400×5:3=4000=Տ

 

  • Զամբյուղում կան   60  զատկի  ձու։ Քանի՞  կանաչ  զատկի ձվեր  կար  զամբյուղում, եթե կարմիր ներկված զատկի ձվերը 2 անգամ շատ էին  կանաչ  ներկվածներից։

2+1=3

60:3=20=Ի

  • Գտիր 59-ի ամենամեծ ու  ամենափոքր բաժանարարների գումարը։

59+1=60=Կ

 

Ուղղաձիգ 2

  • Գտիր 1600-ի   5/4 մասը։

1600:4×5=2000=Ս

  • Ո

 

  • Գտիր ամենափոքր քառանիշ թվի և 7-ի արտադրյալը։

1000×7=7000=Ւ

  • Գտիր ամենափոքր հնգանիշ  թվի  1/2   մասը։

10000:2×1=5000=Ր

  • Գտիր ամենափոքր զույգ թիվը։

2=Բ

 

 

 

Զ Ս
Հ Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Տ Ւ
Ի Ր
  Կ Բ

 

 

 

 

 

 

Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:
— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ —
մարիկ

ա․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։ Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։

 Առակը մեզվի և հավի մասին է, որոնց միջոցով հեղինակը մեզ ցույց է տալիս, որ այն մարդիկ ովքեր շատ են խոսում, քիչ գործ են անում։ Ինձ այս առակը սովորեցրեց, որ չի կարելի գլուխ գովալ և անընդհատ բոլորին հայտնել, թե ինչ ես անում, քանի որ միշտ էլ կգտնվի մեկը, ով քեզանից ավելի շատ է աշխատում և գլուխ չի գովում, այլ սուսիկ-փուսիկ իր գործն է անում։ Իմ շրջապատում չկան մարդիկ, ովքեր փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։

բ․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛ր։

Մի տան բակում ապրում էին շունն ու կատուն։ Կատուն ամբողջ օրը իրենից գոհ ման էր գալիս, ուտում, քնում։ Եվ մի անգամ նա ,շան վրա ծիծաղելով, ասաց․

-Ի˜նչ վատ տեսք ունես, տեսնու՞մ ես, ինձ ամբողջ օրը սիրում են, կերակրում են։ Իսկ դու միայն դեսուդեն ես վազում և անհասկանալի հաչում մարդկանց վրա։

Շունը պատասխանեց․

-Ես վատ տեսք ունեմ, որովհետև քո նման պարապ չեմ, ես տունն եմ հսկում, բակն եմ հսկում, որ ուրիշ շներ չգան քո նման ծույլ կատվին վնասեն, որ մեր տերերի տունը գող չմտնի, ես հավատարիմ կենդանի եմ, ոչ թե քո նման գլուխգովան փափկամազիկ։

Առցանց ուսուցման անհատական ուսումնական պլան

Դավիթ Մուրադյան, 4․1 դասարան

 

09:00-11:00

Մայրենի

Մաթեմատիկա

Հայրենագիտություն

Տեխնոլոգիա

Երգ

Բնագիտություն

Ռոբոտաշինություն

Ռուսերեն

Անգլերեն

 

 

Երկուշաբթի 11:40-12:10-Ռուսերեն

Երեքշաբթի 11։40-12։10-Մաթեմատիկա

Չորեքշաբթի 11։40-12։10-Մայրենի

Հինգշաբթի 11։40-12։10-Բնագիտություն, 14։10-14։40-Հայրենագիտություն

Ուրբաթ 11։40-12։10-Անգլերեն , 13։30-14։00-Երգ

 

 

15:00-18:00- եթե դասերս ավարտած չեմ լինում, շարունակում եմ կատարել դասերս

18:00-22:00- Երեկոյան ընտանիքով բառախաղ ենք խաղում

Хроники Нарнии: Лев, колдунья и волшебный шкаф

Как называется страна, в которую попали дети?

Царство Белой Калдуньи

Фавния

Нарния

Какое существо встретила Люси в Нарнии

лошадь

фавна

гнома

бабочку

Как зовут фавна?

Оливер

Патрик

Джон

Тумнус

Как зовут девочку, которая первая открыла Нарнию?

Лиззи

Луиза

Люси

Какую сладость дала колдунья Эдмунду?

Вафельные трубочки

Рахат-лукум

пирожные

Что запретила Белая Колдунья

смех

яркие цвета

Рождество

солнце

Что произошло с каменными статуями, когда их коснулось дыхание Аслана?

они стали невидимыми

они превратились в деревья

они ожили