Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը, մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր հանցագործություն է, որը ոտնահարում է մարդկանց իրավունքները: Ամբողջ աշխարհում մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 127 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի, որոնց 1/3-ը երեխաներ են։

Թրաֆիքյորներն այն մարդիկ են, ովքեր զբաղվում են մարկանց վաճառքով և վերջինիս շահագործմամբ: Կան նաև միջնորդներ, ովքեր օգնում են առևանգել զոհին, այնուհետև փոխանցել թրաֆիքյորին՝ հետագա շահագործման համար: Խարդախությամբ, խաբեությամբ նրանք գրավում են զոհերին, ովքեր շատ ավելի ուշ են տեղեկանում իրենց իրական կարգավիճակի  մասին։ Հարկ է նշել, որ թրաֆիքյորներն ու միջնորդները հաճախ ծանոթ են լինում զոհին, որն էլ նրանց վստահում է:

Թրաֆիքինգի կարող է ենթարկվել ցանկացած մարդ` մեծահասակ, երեխա, կին, տղամարդ, նշանակություն չունի ո՛չ տարիքը, ո՛չ ազգությունը և ո՛չ հավատքը: Թրաֆիքյորները հավաքագրում են զոհերին՝ ուժի, խարդախության, հարկադրանքի միջոցով և ենթարկում շահագործման: Բացահայտվել են շահագործման այլ ձևեր ինչպիսիք են՝ հարկադիր ամուսնությունը, օրգանների հեռացումը և վաճառքը, երեխաների ապօրինի որդեգրումը և շահագործումը մուրացկանության ճանապարհով:  
Մի շարք երկրներում մարդու թրաֆիքինգի դեմ տարվում է կանոնակարգված պայքար՝ մասնագիտական ուղղվածություն ունեցող իրավապահների կողմից: Մեր երկիրը դասվում է դրա շարքին:
Համաձայն ՄԱԿ-ի տվյալների, թրաֆիքինգի զոհերը հիմնականում չզարգացած կամ զարգացող երկրներից են, որոնց շահագործումը տեղի է ունենում զարգացած երկրներում: Սա թրաֆիքինգի հիմնական միտումն է: Այնուամենայնիվ, հանդիպում են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր, երբ զոհը թրաֆիքինգի է ենթարկվում իր իսկ երկրում: Թրաֆիքինգի առավել տարածված ձևերն են սեռական շահագործումը, հարկադիր աշխատանքը, մարդկանց առք ու վաճառքը, օրգանների կորզումը: Տղամարդկանց շրջանում առավել տարածված է հարկադիր աշխատանքի (85.7%), իսկ կանանց շրջանում` սեռական շահագործման թրաֆիքինգը (72%): Կանայք առավել հաճախ են թրաֆիքինգի զոհ դառնում (51%), թեպետ ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն, վերջին տարիներին նկատվում է նաև տղամարդկանց (21%) և երեխաների (28%) շրջանում թրաֆիքինգից տուժածների աճ:

Պատմություն/Տերմինների հասկացություններ

Թորի — Քաղաքական կուսակցություն Անգլիայում, որն առաջացել է XVII դ. վերջին: XIX դ.
երկրորդ կեսին ստացավ «Պահպանողական» անունը:

Ժողովրդավարություն (դեմոկրատիա) — Ծագում է հունարեն «ժողովուրդ» և «իշխանություն» բառերից: Կառավարման մի համակարգ, որտեղ գերագույն իշխանությունը պատ կանում է ժողովրդին: Ժողովրդավարության հիմքը իրավահավասար քաղաքացիներն են: Օգտվում են համընդհանուր ընտրական իրավունքից, ունեն անձի և սեփականության անձեռնմխելիություն, խոսքի, խղճի (կրոնի) ազատություն: Այս ամենն ամրագրված է երկրի հիմնական օրենքով՝ սահմանադրությամբ: Ժողովուրդն իր իշխանությունն իրագործում է ընտրովի խորհրդարանի և կառավարության միջոցով:

Իշխանության տարանջատման սկզբունք — Մշակել է անգլիացի լուսավորական Ջ. Լոկը,
զարգացրել է ֆրանսիացի Մոնտեսքյոն: Համաձայն դրա՝ արդյունավետ գործառելու համար պետական իշխանությունը պետք է տարանջատվի երեք ճյուղի: Օրենսդրական, որը պետք է ներկայացնի ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը: Այն պետք է օրենքներ մշակի՝ պարտադիր բոլոր քաղաքացիների համար: Գործադիր, որը կոչված է ի կատար
ածելու օրենքները և կառավարելու երկիրը: Այս նպատակով ստեղծվում է կառավարություն: Դատական, որը կոչված է հետևելու օրենքների ճշգրիտ կատարմանը և օրինականության պահպանմանը:

Լուսավորական շարժում — Գաղափարական, կրթական և քաղաքական շարժում, որ ծավալվեց Եվրոպայում XVII-XVIII դդ.: Նպատակն էր հաղթահարել միջնադարյան ավանդական պատկերացումները մարդու, հասարակության, բնության վերաբերյալ: Ստեղծել է պատկերացումների մի նոր համակարգ` կառուցված բանական արժեքների վրա: Շարժումն սկսվել է Անգլիայում, բայց իր գագաթնակետին է հասել շնորհիվ ֆրանսիական
լուսավորականների: Նրա գաղափարները կենսական են առ այսօր:

Լուսավորյալ միապետ — Միապետների այս տեսակը պատմական ասպարեզ է իջել XVII– XVIII դդ.՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Պրուսիայում, Ավստրիայում: Լուսավորական գաղափարների ոգով կատարել են բազմաթիվ բարենորոգումներ: Ձգտում էին հին ավատատիրական կարգերը հաշտեցնելու արդյունաբերական զարգացման հետ, որն անհնար էր, և XVIII դ. վերջերին լուսավորյալ միապետները հեռացան պատմական ասպարեզից:

Խղճի ազատություն
— Մարդու իրավունքը դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու որևէ մեկը:

Կայսերապաշտություն (իմպերիալիզմ) — Գաղափարախոսություն և քաղաքականություն, հատկանշական է արդյունաբերական հասարակություններին: Հումքի, էժան աշխատու- ժի համար զարգացած երկրներն սկսում են ծավալվել և նոր տարածքներ գրավել կամ ազդեցության գոտիներ ձեռք բերել ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի բոլոր ծա- գերում՝ Ասիա, Աֆրիկա, Ամերիկա: Գործընթացն ավելի ծավալվեց XIX դ. երկրորդ կեսին: Այս նպատակով օգտագործվում էին ամենատարբեր միջոցներ` ռազմական ուժ, դիվանագիտություն, տնտեսական ճնշում և այլն:

Կանցլեր — Գերմաներեն «դիվանապետ», «քարտուղար» բառերից: Նախապես համարվում էր գերմանական (մասնավորապես՝ Պրուսիայի) արքաների գրասենյակի ղեկավար: Նա կազմում էր արքայական հրամանները և հետևում դրանց կատարմանը: Հետագայում սկսեց կատարել վարչապետի գործառույթները՝ ղեկավարում էր գործադիր իշխանության բոլոր օղակները: Կանցլերի դերն առավել կարևորվեց միացյալ Գերմանիայում: Օ. Բիսմարկը հայտնի է որպես Գերմանիայի ամենաականավոր կանցլերներից մեկը:

Կապիտալ — Ունեցվածք, որը ներդնելով արտադրության մեջ՝ ձեռներեցը նոր շահույթ է ստանում: Ժամանակի ընթացքում կապիտալը դառնում է սեփականության հիմնական ձևը և կազմում կապիտալիստական հասարակության հիմքը:

Հայդուկ — Հունգարերեն՝ հետևակ: Դրանք մարդիկ էին, որոնք ոչ մեծ զինված խմբերով
պայքարում էին օսմանյան նվաճողների դեմ: Հայկական միջավայրում տարածված էր դրա նաև արաբերեն համարժեքը՝ ֆիդայի:

Հեղափոխություն — Հասարակական–քաղաքական գործընթաց, որի դեպքում պատմական կարճ ժամանակահատվածում ուժային եղանակով կատարվում են արմատական փոփոխություններ: Հեղափոխությունները սովորաբար դրսևորվում են երկու ձևով: Մի դեպքում՝ գերակայում են զուտ հասարակական հիմնախնդիրները, մյուս դեպքում՝ դրանց գումարվում են նաև ազգային խնդիրները՝ ազատագրության, վերամիավորման, ինքնիշխան պետության ստեղծման:

Հիմնարար գիտություներ — Նպատակ ունեն ուսումնասիրելու բնության կարևորագույն օրենքներն ու օրինաչափությունները` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանու
թյուն և այլն:

Կոմունիզմ — Ուտոպիական տեսություն, որը ծագում է լատիներեն «ընդհանուր» բառից: Համաձայն դրա գաղափարախոսների (Կ. Մարքս, Ֆ. Էնգելս, Վ. Լենին)՝ հեղափոխության միջոցով ստեղծված բանվորների պետությունը պետք է վերացնի մասնավոր սեփականությունը և ստեղծի համապետական սեփականություն: Ամեն ոք, անկախ իր աշխատանքից, պետք է օգտվի բոլոր բարիքներից: Կոմունիզմի զարգացած շրջափուլում պետությունը, կատարելով իր դերը, պետք է վերանա:

Մանուֆակտուրա — Ծագում է լատիներեն «ձեռքի գործ», «ձեռքի աշխատանք» բառերից: Արտադրական ձեռնարկություն, որն սկսել է ձևավորվել XVI դ. վերջից: Այնտեղ աշխատանքը
հիմնականում ձեռքով էր կատարվում, սակայն կային աշխատանքի բաժանում և մասնագիտացում: Յուրաքանչյուր բանվոր մասնագիտանում էր մեկ կամ մի քանի գործողության մեջ: Դա շեշտակի ավելացնում էր աշխատանքի որակը և արտադրողականությունը:

Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր — Ընդունվել է 1789 թ. օգոստոսի 26-ին Ֆրանսիայում: Հաստատում էր քաղաքացիների իրավահավասարությունը: Իշխանու- թյան աղբյուր էր ճանաչում ազգի հավաքական կամքը: Շեշտում էր մարդկանց բնական իրավունքը՝ լինելու ազատ, ունենալու մասնավոր սեփականություն, դիմակայելու ցան- կացած բռնաճնշման, ազատորեն արտահայտելու իր կարծիքը, անձամբ կամ ներկայա- ցուցիչների միջոցով մասնակցելու պետության կառավարմանը: Սա նոր դարաշրջանի կարևորագույն իրավական փաստաթղթերից է:

Պարապմունք 55

Թեմա՝ Սինուսի, կոսինուսի և տանգենսի արժեքները 30,45,60 աստիճանների անկյունների համար։

sin2α+cos2α=1 հավասարությունը կոչվում է եռանկյունաչափական հիմնական նույնություն:

Այս հավասարությունը թույլ է տալիս հաշվել անկյան սինուսը, եթե հայտնի է այդ անկյան կոսինուսը՝ sin2α+cos2α=1 sin2α=1−cos2α sinα=√1−cos2α

կամ հաշվել անկյան կոսինուսը, եթե հայտնի է այդ անկյան սինուսը՝

sin2α+cos2α=1 cos2α=1−sin2α cosα=±√1−sin2α

Սուր անկյունների դեպքում պետք է վերցնել «+» նշանը, իսկ բութ անկյունների դեպքում՝ «−» նշանը:

30° անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների արժեքները

Դիտարկենք C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյունը և ենթադրենք, որ α=30°

Screenshot_10.png

Հիշենք, որ ուղղանկյուն եռանկյան 30° -ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին:

sin30°=BC/AB=BC/2BC=1/2

sin230°+cos230°=1 եռանկյունաչափական հիմնական առնչության հիման վրա՝

cos30°=√1−sin230°=√1−1/4=√3/2

Ունենք 30°-ի անկյան սինուսն ու կոսինուսը: Գտնում ենք նրանց հարաբերությունը՝ տանգենսը.

tg30°=sin30°/cos30°=1/2:√3/2=1/√3=√3/3

Այսպիսով՝ sin30°=1/2, cos30°=√3/2, tg30°=√3/3

60° անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների արժեքները

Եթե ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60° է, ապա մյուս սուր անկյունը 30° է, և մենք գալիս ենք դիտարկած դեպքին:

Screenshot_11.png

Քանի որ անկյունները տեղերով փոխվեցին, ապա տեղերով փոխվեցին նաև նրանց դիմացի և կից էջերը, ուրեմն նաև սինուսն ու կոսինուսը: Ուրեմն՝ cos60°=1/2, sin60°=√3/2։ Որտեղից՝

tg60°=sin60°/cos60°=√3/2:1/2=√3

Այսպիսով` sin60°=√3/2, cos60°=1/2, tg60°=√3

45° անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների արժեքները

Եթե α=45°, ապա մյուս սուր անկյունը ևս 45° է, և մենք ստանում ենք հավասարասրուն ուղղանկյուն եռանկյուն:

Screenshot_13.png

Հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան էջերը հավասար են, ուրեմն հավասար են նաև 45°-ի անկյան սինուսն ու կոսինուսը: Հետևաբար, տանգենսը, որպես դրանց հարաբերություն, հավասար է մեկի՝ tg45°=sin45°/cos45°=1

sin245°+cos245°=1 հիմնական առնչության հիման վրա

՝sin245°+cos245°=2sin245°=1 sin245°=1/2 sin45°=√1/√2=2/√2

Այսպիսով՝ sin45°=√2/2, cos45°=√2/2, tg45°=1

Առաջադրանքներ։

1․ Կառուցել α անկյունը, եթե՝ ա) tg α=1/2

tg a = 1/2; tg a = BC/AC = 1/2, հետևաբար՝ BC=1 և AC=2:



բ) tg α=3/4

tg a =3/4; tg a=BC/AC=3/4, հետևաբար՝ BC=3 և AC=4


գ) cos α=0,2

cos α = 2/10; cos α=AC/AB=1/5, հետևաբար՝ AC=1 և AB=5


դ) cos α=2/3

cos α = 2/3; cos α = AC/AB=2/3, հետևաբար՝ AC=2 և AB=3



ե) sinα=1/2

sin α = 1/2, sin α = BC/AB = 1/2, հետևաբար՝ BC=1 և AB=2



զ) sinα=0,4:

sin α = 4/10; sin α = BC/AB = 2/5, հետևաբար՝ BC=2 և AB=5

2. Գտնել ա) sinα,tg α, եթե cos α=1/2

sina2α=1-cos2α, հետևաբար
sinα = √1 -1/4 = √3/2
tgα = sinα/cosα=√3/2 : 1/2 = √3

բ) sinα, tg α, եթե cos α=2/3,

sinα=√ 1 — 4/9 = √5/3 ; tgα = √5/2

գ)cos α,tg α, եթե sinα=1/4

cosα = √1 -1/16 = √15/16 = √15/4
tgα = √15/5

Радость

Радость характеризуется как приятное, желанное, позитивное чувство. При переживании этой эмоции ребенок не испытывает ни психологического, ни физического дискомфорта, он беззаботен, чувствует себя и свободно, даже движения его становятся легче, сами по себе принося ему радость. Радость, как бесконечная улыбка ребёнка, светящаяся ярким светом и пробуждающая внутреннюю доброту и теплоту.

Синонимы к слову радость веселье, потеха, забава , развлечения , филия. Антонимы к слову радость горе, печаль, грусть, тоска, мука, страдание, хмурость, скорбь,траур,огорчение, горечь,досада,отчаяние.

В сказках и рассказах радость часто ассоциируется с финалом, когда герои преодолевают трудности и достигают счастья и гармонии. В больших повестях радость может быть ключевым моментом, который движет сюжетом вперед, вдохновляя персонажей на действия и изменения.

В стихах и песнях радость может быть изображена как источник вдохновения и мотивации. Она может быть представлена в образах природы, музыки или человеческих отношений.

Պատմություն/Հասկացությունների բացատրությունը

Տալ հասկացությունների բացատրությունը`

Աբսոլյուտիզմ-Ծագում է լատիներեն «բացարձակ» բառից: Հաճախ անվանում են նաև բացարձակ միապետություն: Միապետի իշխանությունը ոչնչով սահմանափակված չէ, արքայի կամքը օրենք է: Չկա սահմանադրություն: Այս առումով հատկանշական են Լուի XIV–ի խոսքերը. «Պետությունը ե՛ս եմ»:

Ազատական (լիբերալ)-Ծագում է լատիներեն «ազատ» բառից: Հասարակական շարժում, որ ձևավորվել է XIX դ. սկզբին, սակայն ծաղկել է նույն դարի երկրորդ կեսին: Դեմ էր հասարակական ցնցումներին և հեղափոխություններին: Կողմ էր աստիճանական և նպատակասլաց բարենորոգումներին: Նպատակն էր սահմանադրական կարգի և ժողովրդավարության ստեղծումը:


Ազգայնականություն(նացիոնալիզմ)-Ծագում է լատիներեն «ազգ» բառից: Գաղափարախոսություն և շարժում, որը ազգի բարգավաճումը և բարեկեցությունը համարում է առաջնային: Փոքր ազգերի համար ազգայնականությունը՝ պաշտպանության միջոց է՝ ընդդեմ մեծ ազգերի ճնշումների: Ազգայնականությանը հակադիր դրսևորումն ազգայնամոլությունն է, որը սեփական ազգից բացի՝ չի հանդուրժում այլ ազգերի:


Անձի անձեռնմխելիություն-Լուսավորականների հռչակած` մարդու բնական իրավունքներից մեկը: Մարդու նկատմամբ չպետք է կիրառել որևէ բռնություն, եթե օրենքով ու դատարանով ապացուցված չէ նրա մեղքը:

Արդյունաբերական հեղաշրջում — Արտադրության մեքենայացման գործընթաց, որն սկսվեց XVIII դ. 60-ական թթ.: Մանուֆակտուրային փոխարինելու եկավ մեքենագործարանային արտադրությունը: Գիտության և տեխնիկայի նվաճումներն սկսեցին լայնորեն ներդրվել արտադրության մեջ:

Արևելյան հարց – Միջազգային դիվանագիտության հիմնախնդիր՝ կապված Օսմանյան
կայսրության հետագա ճակատագրի հետ: Վերջինիս թուլացման և քայքայման պայման- ներում արդիական դարձավ հպատակ ազգերի ազատագրության և սեփական պետու- թյունների ստեղծման հեռանկարը: Դրանից օգտվելով՝ մեծ տերություններն աշխատում էին օսմանյան Թուրքիան վերածել կիսագաղութի: Հարցն առաջացել է XVIII դ. վերջին: Դրա բաղկացուցիչ մասն էր նաև Հայկական հարցը:

Դաշնություն (ֆեդերացիա) — Ծագում է լատիներեն բառից: Առանձին պետությունների և պետական կազմավորումների միություն է: Դաշնության անդամները պահպանում են իրենց իրավունքների մի մասը: Ունեն տեղական սահմանադրություն, խորհրդարան, կառավարություն և դատական համակարգ: Սակայն դրանք ենթակա են դաշնային սահմանադրությանը և կառավարման մարմիններին: Առկա է ընդհանուր քաղաքացիություն: Դաշնային պետության օրինակ են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, Բրազիլիան և այլն:

Դոմինիոն — Լատիներեն «տիրույթ» բառից է: Բրիտանական գաղութային համակարգում երկիր, որն ուներ ներքին լրիվ ինքնավարություն, սակայն ենթարկվում էր անգլիական թագին:


Ենիչերի — Թուրքերեն` «նոր զորք»: Օսմանյան հետևակային զորամասեր: Դրանք ստեղծ
վում էին մանկահավաքների միջոցով: Այսինքն՝ մանուկ հասակում ծնողներից (հիմնականում քրիստոնյա) խլում էին զավակներին, դարձնում իսլամի մոլեռանդ զինվոր:

Երիտթուրքեր
— Թուրքական բուրժուազիայի ազգայնական շարժման ներկայացուցիչներ:
1889 թ. ստեղծել են «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը: Իրենց շուրջ համախմբել են հայկական, արաբական, հրեական, հունական ընդդիմադիր ուժերը և 1908 թ. կատարել պետական հեղաշրջում: Հռչակել են ժողովրդավարական ազատություններ, սակայն շուտով հրաժարվել դրանցից` ներկայանալով իբրև ազգայնամոլներ: Երազում էին ստեղծել պանթուրքական (համաթուրքական) տերություն՝ Բոսֆորից մինչև Միջին
Ասիա: Այդ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման, առաջին հերթին՝ հայությունը: Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց մեծ եղեռնը:

Եռյակ դաշինք — 1879-1882 թթ. Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրերի արդյունքում ստեղծված դաշինք՝ ուղղված Մեծ Բրիտանիայի,
Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ:

Եռյակ միություն (Անտանտ) — Անգլիայի և Ֆրանսիայի միջև 1904 թ. կնքված ռազմաքաղաքական դաշինք, որին 1907 թ. միացավ Ռուսաստանը:

Թանզիմաթ — Ծագում է արաբերեն «բարենորոգում» բառից: Օսմանյան կայսրության այս բարենորոգումներն ընդգրկում էին 1839-1870–ական թթ.: Դրանք ձեռնարկեցին եվրոպական կրթություն ստացած և լուսավորական գաղափարներով տոգորված որոշ պետական գործիչներ: Նպատակն էր տերության բոլոր ազգերին տալ իրավահավասարություն, անձի, գույքի անձեռնմխելիություն, խղճի (կրոն) ազատություն, հավասար հարկեր: Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգնեցնելու տերության անկումը: Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձերը ձախողվեցին:

Ընկերային (սոցիալական) ապահովագրություն — Պետության, ձեռնարկատերերի և աշխատավորների մուծումների հաշվին ստեղծվում է հիմնադրամ, որից աշխատավորներին
նյութական օժանդակություն (թոշակ) է հատկացվում հիվանդության և ծերության դեպ
քում: Այս համակարգը զարգացած երկրներում տարածում է գտել XIX դ. երկրորդ կեսից:

Ապահովագրություն-?

Պարապմունք 57

Թեմա՝ Վիետի թեորեմը։

Առաջադրանքներ։

1․ Լուծել քառակուսային հավասարումները ըստ Վիետի թեորեմի։

ա)  x1 = 4 x2 = 2
բ) x1 = 5 x2 = -3
գ) x1 = -4 x2 = -2
դ) x1 = -5 x2 = 3
ե) x1 = -17 x2 = -3
զ) x1 = 23 x2 = -1
է) x1 = -23; x2 = 3;
ը) x1 = -1 x2 = -22

2․ Հայտնի է, որ x2+17x+42=0 հավասարման արմատները ամբողջ թվեր են: Վիետի թեորեմի միջոցով գտիր դրանք: Արմատները գրիր նվազման կարգով:

ax2 + bx + c = 0
a = 1
b = 17
c = 42

-b/a=-17/1=17
c/a=42/1=42
x1 = -3, x2 = -14

3․ Կազմիր քառակուսային հավասարում, որի արմատներն են x1=−1;x2=−12 թվերը, ընդ որում, a=1

x2 + 13x + 12 = 0

4․ Հայտնի է, որ բերված տեսքի քառակուսային հավասարման արմատները x1=−8;x2=−14 թվերն են: Ո՞րն է այդ հավասարումը:

x2 + 22x + 112 = 0

5․ x2+px+114=0 հավասարման արմատներից մեկը  x1=6 -ն է: Գտիր երկրորդ արմատը և p գործակիցը:

x2 = 114/6= 19
p = -(6 + 19) = -25

Արևելյան Ասիա

Դասի հղումը

Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները

Ասիայի ինտերակտիվ քարտեզ


Ասիայի երկրների մայրաքաղաքներով

Ասիայի Երկրների ուրվագծերով

1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:

Արևելյան Ասիայի տարածքում ըստ մակերևույթի բնույթի առանձնանում է ֆիզիկաաշխարհագրական երկու ենթատարածաշրջան: Արևմտյան մասում հիմնականում լեռներ են և սարահարթեր՝ Հիմալայների արևելյան լանջերը, Կունլուն, Մոնղոլական Ալթայ և այլ լեռնաշղթաները, ինչպես նաև Տիբեթի, Գոբի, Տակլամական և այլ սարահարթերը: Լեռներում և սարահարթերում մարդու կյանքի համար վտանգավոր են սառցադաշտը, ցուրտը, կլիմայի չորությունը, ինչպես նաև երկրաշարժերը: Տարածաշրջանի արևելքում խաղաղօվկիանոսյան երկրաշարժավտանգավոր գոտու մի հատվածն է, իսկ արևմուտքում՝ միջերկրածովյան ասիական (Ալպ-Հիմալայան) գոտու մի հատվածը: Արևելյան Ասիայում են տեղի ունեցել աշխարհի ամենակործանարար երկրաշարժերը:

Տարածաշրջանի արևելյան մասում մակերևույթը գլխավորապես հարթավայրային է: Այստեղ առավել խոշորը Մեծ Չինական դաշտավայրն է` գյուղատնտեսական մթերքի արտադրության խոշորագույն տարածքներից մեկը: Թեպետ բնական պայմաններն այստեղ բարենպաստ են տնտեսական գործունեության համար, սակայն երբեմն լինում են ջրհեղեղներ, ավերիչ թայֆուններ և ցունամիներ:


2. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ մեծ դեր ունի։ Ինչպես գիտենք Ասիայում գյուղատնտեսությունը զարգացած է, այդ պատճառով էլ հենց Ասիայից են մատակարարվում այլ պետություններ բրնձեղեն, ցորեն և հացահատւկներ։ Ասիան նաև հայտնի է իր հումքերով և ձարգացած արդյունաբերությամբ, որը նույնպես մեծ դեր է խաղում ամբողջ աշխարհում։

3.Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Արևելյան Ասիայի բնական պայմաններն ու ռեսուրսները բարենպաստ նախադրյալներ են ստեղծել և՛ արդյունաբերության, և՛ գյուղատնտեսության զարգացման համար:

Տարածաշրջանն աշխարհի առաջատարն է ածխի հանույթով, սև մետաղաձուլությամբ, մեքենաշինության որոշ արտադրատեսակների, տեքստիլ արդյունաբերության, հացահատիկի, ոչխարների ու խոզերի գլխաքանակի, ձկնորսության և բազմաթիվ արտադրությունների գծով:

4.Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Արևելյան Ասիա | Լուիզա Եղիազարյան

Հայոց լեզվի և գրականության Ապրիլ ամսվա հաշվետություն

Հայոց լեզվից այս ամսում կրկնել ենք խոսքի մասերը։ Այդ թեմայի շրջանակում կատարել ենք շատ առաջադրանքներ և գործնական աշխատանքներ։ Գրականության դասերի շրջանակում ընթերցել և վերլուծել ենք հետաքրքիր և ուսուցողական պատմվածքներ, կատարել ենք նախագծեր, թարգմանություններ, սովորել ենք բանաստեղծություններ, վերլուծել և ձայնագրել։

Հայոց լեզվի իմ նյութերը տես այստեղ՝ Հայոց լեզու 8
Գրականությունից իմ կատարած աշխատանքները տես այստեղ՝ Գրականություն 8

Դաս 25. (29.04-03.05)

§52. Շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

1. Ինչի՞ համար է ծախսվում եռացող հեղուկին տրվող էներգիան:

Եռացող հեղուկին մատակարարվող էներգիան ծախսվում է մոլեկուլային կապերի ոչնչացման վրա և վերածվում գոլորշու ներքին էներգիայի։Այսինքն՝ այդ էներգիան ծախսվում է ներքին էներգիան մեծացնելու վրա։ Էներգիա ստացող մոլեկուլները մեծացնում են իրենց միջև հեռավորությունը՝ հեղուկը վերածվում է գազի:

2. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման ջերմություն:

Տվյալ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար անհրաժեշտ ջերմաքանակն անվանում են շոգեգոյացման ջերմություն:

3. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է 1կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար, կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն: 

4. Ո՞րն է շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորը միավորների ՄՀ-ում:

Շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորը 1 Ջ/կգ-ն է:

5. Ի՞նչ է նշանակում «սպիրտի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը 9-105 Ջ/կգ է» արտահայտությունը:

Մեկ կիլոգրամ սպիրտը եռման կետում գոլորշիացնելու համար պահանջվում է 9-105 ջոուլ էներգիա։

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ Է եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու փոխարկելու համար:

Q=rm

7. Ինչպե՞ս կարելի է փորձով ցույց տալ, որ գոլորշու խտացման ժամանակ էներգիա է անջատվում:

Գոլորշի խտացման ժամանակ էներգիայի արտազատումը կարող է փորձնականորեն ցուցադրվել՝ թույլ տալով գոլորշու խտանալ սառը մակերեսի վրա, օրինակ՝ մետաղյա ափսեի կամ պատուհանի վրա։ Մակերեւույթի ջերմաստիճանը կբարձրանա, քանի որ խտացման գործընթացում ջերմություն է արձակվում:

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա` 100 °C ջերմաստիճանի ջուրը, թե՞ դրա- նից ստացված 100 °C ջերմաստիճանի գոլորշին:

100° C ջերմաստիճանում ջրի գոլորշին ավելի շատ ներքին էներգիա կունենա, քան 100°C ջերմաստիճանի ջրի նույն զանգվածը:

9. Ինչու՞ մթնոլորտում ջրի գոլորշու խտացումն անձրևի կաթիլների կամ ձյան տեսքով հանգեցնում է օդի տաքացման:

Ջրային գոլորշին մթնոլորտում խտանում է անձրևի կամ ձյան տեսքով, երբ շփվում է սառը օդի հետ: Կոնդենսացիայի գործընթացն ազատում է ջերմային էներգիան, որը տաքացնում է շրջակա օդը:

10. Ինչու՞ սենյակի հատակը լվանալուց հետո սառնություն է զգացվում։

Սենյակի հատակը լվանալուց հետո մարդը կարող է ցուրտ զգալ, քանի որ հատակի ջուրը կգոլորշիացվի և կսառչի սենյակի օդը գոլորշիացման հովացման գործընթացում:

Что я думаю об этом мире, прекрасном и безумном

Наш мир напоминает картины, где красота и безумие сливаются в одно потрясающее произведение искусства․

В каждом уголке этой планеты присутствует красота, которая захватывает душу. От величественных гор, голубых небес, до спокойных рек. Яркие оттенки заката, раскрашивающие небо, нежные лепестки цветов и каждый момент открывает нам взгляд на великолепие, окружающее нас.

Однако мир также представляет из себя зрелищное сочетание прекрасного и безумия, создающее захватывающий образ. Мир может быть бурным и нестабильным местом, полным неопределенности. Войны опустошают нации, природные бедствия настигают без предупреждения, и несправедливости становиться все больше и больше. Среди этого безумия легко потерять из виду красоту, которая все еще существует, но главное верить в нее.

Կրկնողություն, բայ

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույլ տվեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

Պարապմունք 54

Թեմա՝ Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը:

Ուղղանկյուն եռանկյան մեջ եռանկյունաչափական ֆունկցիաները օգտագործվում են եռանկյան կողմերի և անկյունների հաշվման համար:

Screenshot_4.png

1) Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուս կոչվում է այդ անկյան դիմացի էջի հարաբերությունը ներքնաձիգին:

2) Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան կոսինուս կոչվում է այդ անկյան կից էջի հարաբերությունը ներքնաձիգին:

3) Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան տանգենս կոչվում է այդ անկյան դիմացի էջի հարաբերությունը կից էջին:

α անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը նշանակում են sinα,cosα,tgα և կարդում՝ «սինուս ալֆա», «կոսինուս ալֆա» և «տանգենս ալֆա»:

Ինչպե՞ս ընտրել ճիշտ ֆունկցիան

Եթե օգտագործվում են միայն էջերը, ապա կիրառվում է tg:

Եթե օգտագործվում է ներքնաձիգը (տրված է, կամ պետք է հաշվել), ապա կիրառվում են sin կամ cos:

Եթե օգտագործվում է դիմացի էջը (տրված է, կամ պետք է հաշվել), ապա կիրառվում է sin:

Եթե օգտագործվում է կից էջը (տրված է, կամ պետք է հաշվել), ապա կիրառվում է cos:

Եթե տրված են եռանկյան երկու սուր անկյունները, ապա հարմար է գծագրի վրա նշել դրանցից միայն մեկը, որպեսզի միարժեքորեն հասկանանք, թե որն է կից էջը, իսկ որը՝ դիմացի էջը:

Ներքնաձիգը միշտ հայտարարում է:

Հարցեր և առաջադրանքներ:

1․ Ի՞նչ է սինուսը, կոսինուսը և տանգենսը:

Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուս կոչվում է այդ անկյան դիմացի էջի հարաբերությունը ներքնաձիգին:

Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան կոսինուս կոչվում է այդ անկյան կից էջի հարաբերությունը ներքնաձիգին:

Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան տանգենս կոչվում է այդ անկյան դիմացի էջի հարաբերությունը կից էջին:

2․ 2 ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների սինուսի, կոսինուսի և տանգենսի արժեքների վերաբերյալ ո՞ր բանաձևերն են ճիշտ:

era.png

ա) tgA=CB/CA
բ)tgA=CA/CB
գ) բոլորն էլ սխալ են
դ) cosA=AC/AB
ե) sinB=AC/AB
զ) բոլորն էլ ճիշտ են
է) sinB=AB/CB
ը) cosA=AC/AB

3․ Գտնել D անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը;

tdef5.PNG

sinD=FE/DF
cosD=DE/DF
tgD=FE/ED

4․ Գտնել F անկյան սինուսը,կոսինուսը և տանգենսը:

tdef4.PNG

sinF=DE/FD
cosF=FE/FD
tgF=DE/EF

5․ Տրված է ABC ուղղանկյուն եռանկյունը: Գտնել A անկյան սինուսն ու կոսինուսը: 

era.png

ա) Ո՞րն է A անկյան սինուսը՝    BC/BA CB/AC CA/BA

բ) Ո՞րն է A անկյան կոսինուսը՝ CA/BA CB/AC BC/BA

6․ Կամայական ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուսը փոքր է մեկից: Բացատրել, ինչո՞ւ

այո, քանի որ սուր անկյան սինուս կոչվում է այդ անկյան դիմացի էջի հարաբերությունը ներքնաձիգին, իսկ էջի երկարությունը ավելի փոքր է քան ներքնաձգինը։

7․ Կարո՞ղ է մեկից մեծ արժեք ունենալ ուղղանկյուն եռանկյան սուր անկյան ա) կոսինուսը բ) տանգենսը: Պատասխանը հիմնավորել:
Ոչ, կոսինուսը չի կարող, քանի որ եռանկյան սուր անկյան կոսինուս կոչվում է այդ անկյան կից էջի հարաբերությունը ներքնաձիգին, իսկ էջը ներքնաձգից փոքր է,
սուր անկյան տանգենս կոչվում է այդ անկյան դիմացի էջի հարաբերությունը կից էջին , 1 դեպքում հնարավոր է , երբ մեծ էջն ենք հարաբերում փոքր էջին

8. Գծել ABC ուղղանկյուն եռանկյունը այնպես, որ ∠C=90°, CA=6 սմ և CB=10 սմ: Գտնել A և B սուր անկյունների սինուսը, կոսինոիսը և տանգենսը:

AB2=AC2+CB2 =62+102=136
AB=√136=11.66

CA=6 սմ
CB=10 սմ
AB=11.66սմ

sinA=CB/AB=10/11,66=0,86
sinB=AC/AB=6/11,66=0,51

cosA=AC/AB=6/11,66=0,51
cosB=CB/AB=10/11,66=0,86

tgA=CB/AC=10/6=1.67
tgB=AC/CB=6/10=0.6

9. ABC ուղղանկյուն եռանկյան մեջ C -ն ուղիղ անկյունն է, CA=18 սմ և CB=24 սմ: Հաշվել B անկյան տանգենսը, սինուսը և կոսինուսը:


AB2=AC2+CB2=182+242=900
AB=30
CA=18 սմ
CB=24 
sinB=AC/AB=18/30=0.6
cosB=BC/AB=24/30=0.8
tgB=AC/CB=18/24=0.75