Խնդիր (կմ)

Ես և հայրիկս Երևանում մասնակցել ենք մարաթոնյան վազքի։ Հայրիկս վազել է 5 կմ, ես ՝ 1 կմ, իսկ լեռնագնաց Արա Խաչադուրյանը՝ 10 կմ։ Ինձանից և հայրիկից քա՞նի անգամ շատ է վազել Արա Խաչադուրյանը։

Լուծում

  1. 10:1=10
  2. 10:5=2

Պատ․՝ ինձանից 10անգամ, հայրիկից՝ 5 անգամ շատ։

 

 

Թումանյանական խնդիր

խնդիրԼեզուն կտրած ծիտիկը, պոչատ աղվեսը, խոսող ձուկը, Կիկոսը  գնում են Չախ-Չախ թագավորի մոտ հյուր։ Այնտեղ հանդիպում են նաև աղքատ մարդուն և գայլին։ Քա՞նի հեքիաթ կա այս պատմության մեջ։

6 հեքիաթ

Լեզուն կտրած ծիտիկը-1 հեքիաթ

Պոչատ աղվեսը – 2 հեքիաթ

Խոսող ձուկը– 3 հեքիաթ

Կիկոսի մահը — 4 հեքիաթ

Չախ-Չախ թագավորը – 5 հեքիաթ

Անխելք մարդը – 6 հեքիաթ

Շունն ու Կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փնթփնթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

 

 

— Բ՛արի աջողում, ուստա Փիսո,

Գլուխս մրսեց, ի սեր աստծո,

Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:

 

Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վրես գոռում,

Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,

Քանի, ախպեր, գնամ ու գամ…

Ասավ Քուչին ու նեղացած

Վերադարձավ գլուխը բաց:

 

Բանը հասավ դիվանբաշուն:

Շունը մինչև գնաց, եկավ,

Ուստա Կատուն կոտրն ընկավ,

Գլուխն առավ ու մի գիշեր

Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

 

 

Մանուկն ու ջուրը

Հովհաննես Թումանյան

Ամպոտ սարեն ուրախ ձենով Ջուր է գալիս, անցնում շենով։ Մի թուխ մանուկ դուրս է վազել, Ձեռքն ու երես պաղ լվացել,

Լվացել է ձեռքն ու երես, Ու դարձել է՝ խոսել էսպես. — Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ, Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ — Ես էն սարեն կուգամ մթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։ — Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ. Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ — Ես էն առուն կերթամ զվարթ, Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ. Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ — Ես էն այգին կերթամ դալար, Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Խնդիրներ

խնդիր 1

Սոնան 6 տարեկան է: Նրա քույրը՝ մեկ տարով մեծ, իսկ եղբայրը մեկ տարով փոքր է
Սոնայից: Որքա՞ն է այս երեք երեխաների տարիքների գումարը:
(A) 10 (B) 15 (C) 18 (D) 21 (E) 30

խնդիր 2

ԼևոImage result for կնիքնն ունի 10 ռետինե կնիք: Յուրաքանչյուր կնիքի
վրա կա հետևյալ թվերից մեկը՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9:  15․03․2018թ․
Տարբեր կնիքների վրա տարբեր թվեր են: Լևոնը թղթի վրա տպում է «Կենգուրու» մրցույթի
ամսաթիվը (տե՛ս նկարը): Քանի՞ կնիք է նա օգտագործում:

խնդիր 3

Պետա ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: 11-րդ գազարը
ՊImage result for նապաստակ գազարետան կերավ չորեքշաբթի: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները:
(A) Երկուշաբթի (B) Երեքշաբթի (C) Չորեքշաբթի (D) Հինգշաբթի (E) Ուրբաթ

 

 

 

խնդիր

Փուչիկները վաճառվում են փաթեթներով, որոնք պարունակում են 5-ական, 10-ական և 25-ական փուչիկ: Ամենաքիչը քանի՞ փաթեթ պետք է գնի Մարինեն, եթե նա ուզում է գնել ճիշտ 70 փուչիկ: 

(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

Լուծում

5+10+5+25+25=70

Պատ․ ՝B 4 փաթեթ

 

 

 

 

Մեր այցը երկնաբանության թանգարան

img_20190125_130208Մենք գնացել ենք երկնաբանության թանգարան, այնտեղ մենք տեսել ենք թանկարժեք քարեր  և երկնաքար։  Տեսել ենք նաև մամոնտի և եղջերուների կմախքները, մամոնտը  փղի նման կոր ժանիքներով կենդանի է, որն ապրել է սառցային դարաշրջանում: Թանգարանում կար նաև  տարբեր տեսակի ավազ։ Շատ հետաքրքիր էր մեր այցը երկնաբանության թանգարան։