Ճամբարային անհատական նախագիծ

Նախագծի տևողությունը՝ մայիսի 29-ից հունիսի 9-ը:

Նախագծի նպատակը՝ հայրենագիտական, հետազոտական, ուսուցողական՝ հետազոտել, ուսումնասիրել, ճանաչել մեր ազգային և հոգևոր արժեքները, մեր բնակավայրերը, իմանալ նրանց անունների ծագումը, ստուգաբանությունը, պատմությունը, ավանդություններն ու զրույցները:

Նախագծի մասնակիցները՝ Միջին դպրոցի տարատարիք սովորող-ճամբարականներ:

Նախագծի նկարագրությունը: Սովորողները Հայաստանի աշխարհագրական տարբեր վայրերի, բնակավայրերի, վանքերի, եկեղեցիների իրենց ընտրությամբ համացանցից և այլ աղբյուրներից գտնում են անունների ստուգաբանությունը, ստեղծման պատմությունը, դրանց հետ կապված զրույցները, ավանդապատումները, ներկայացնում են դրանք, ճանաչելի և հասանելի դարձնում իրենց ընկերներին, հրապարակում բլոգներում, հնարավորինս այցելում այդ վայրերը:

Օժանդակ նյութեր՝ 123

Աշխարհագրություն տարեվերջյան ամփոփում

Աշխարհագրություն առարկան այս տարի ուսումնասիրեցինք առաջին անգամ։ Առարկան հետաքրքիր էր և բավական ծավալուն։ Մեր դասավանդողը ընկեր Գայանեն է։ Նա մեզ շատ լավ է բացատրում դասերը և հետաքրքիր հետազոտական աշխատանքներ է հանձնարարում։ Դասերին զուգահեռ կատարել ենք բազմաթիվ թեստային աշխատանքներ, պրեզենդացիաներ, նախագծեր և այլն։

Իմ ամբողջ տարվա աշխարհագրության աշխատանքները կարող եք տեսնել այստեղ՝

Տնտեսության սպասարկման ոլորտ

Տրանսպորտի միջազգային գլխավոր ուղղիները

Թափոնների վերամշակման հիմնախնդիրներ Թափոնների հաշվառումը և անձնագրավորումը ՀՀ-ում Թափոնների վերամշակման հիմնախնդիրներ

Защищено: Գործնական աշխատանք․ Աշխատանք ուրվագծային քարտեզով

Տրանսպորտ և կապ

Ձկնորսություն, անտառային տնտեսություն և որսորդություն

Անասնապահություն

Անասնապահություն/Անասնաբուծությունը Հայաստանում

Գործնական աշխատանք․ 7-րդ դասարան․ Համաշխարհային տնտեսություն

Բուսաբուծություն

Գյուղատնտեսություն

Ամփոփում․ 7-րդ դասարան

Արդյունաբերության այլ ճյուղեր (քիմիական, թեթև և սննդի)

Մետաղաձուլություն և մեքենաշինություն

Ինչպես մետաղները փոխեցին մեր կյանքը

Էլեկտաէներգիայի ստացման աղբյուրները

Քարտեզների պատմությունը/նախագիծ

Աշխարհագրություն ամփոփում

Գործնական-թեստային աշխատանք. 7-րդ դասարան

Ազգային տնտեսություն

Բնական ռեսուրսների տեղաբաշխումը

Բնական ռեսուրսներ ու բնական պայմաններ

Աշխարհի բնակչության ռասսայական, կրոնական և ազգային կազմը

Բնակչության սեռատարիքային կազմ և աշխատանքային ռեսուրս

Աշխարհի բնակչություն -նախագիծ

Աշխարհի բնակչության տեղաբաշխումը և միգրացիաները/Տեսանյութ

Աշխարհի բնակչության տեղաբաշխումը և միգրացիաները

Բնակչության վերարտադրությունը

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Աշխարհի պետությունների խմբավորումն ու տիպաբանությունը

Աշխարհագրության կապը ուրիշ գիտությունների հետ

Հետաքրքիր փաստեր կաթնասունների մասին/Թարգմանություն

  • Ընդհանուր առմամբ Երկրի վրա կա մոտ 5500 տեսակի կաթնասուն։ Մենք՝ մարդիկ, նույնպես պատկանում ենք ողնաշարավորների այս դասին։
  • Նախկինում մեր մոլորակի վրա կաթնասունների բազմազանությունը շատ ավելի մեծ էր: Գիտնականներն ասում են, որ կան կաթնասունների անհետացած 15000 տեսակ:
  • Բոլոր կաթնասունները, բացառությամբ մեկ տեսակի, տաքարյուն կենդանիներ են։ Այս բացառությունը մերկ հողափորն է՝ փոքր, մկան չափի կրծող, որը հայտնաբերվել է Աֆրիկայում:


  • Բոլոր կաթնասունները, առանց բացառության, ունեն մազեր, նույնիսկ ծովայինները։ Այնուամենայնիվ, ոչ ոք չի տեսել մազոտ դելֆիններ կամ կետեր, բայց դա միայն այն պատճառով, որ նրանց մազերի ֆոլիկուլների հիմնական տարրերը անհետանում են նույնիսկ ներարգանդային զարգացման փուլում:
  • Ըստ մի շարք հատկանիշների՝ ամենաբրդոտ կաթնասունը խոյացուլն է, որն ապրում է Արկտիկայի դաժան պայմաններում։ Սակայն մաշկի մեկ քառակուսի սանտիմետրում մազի ֆոլեկուլների քանակի առումով ծովային առյուծները, տարօրինակ կերպով, առաջատար են:
  • Ժամանակակից կաթնասունների ամենահեռավոր նախնիները սողուններն էին։ Մոտ 230 միլիոն տարի առաջ նրանց էվոլյուցիան գնաց այլ ճանապարհով, և նրանք սկսեցին զարգանալ յուրովի։
  • Գրեթե բոլոր ժամանակակից կաթնասունները ընկերքավոր են: Կան նաև պարկավորներ, բայց նրանք բացի Ավստրալիայից, այլ տեղ գոյություն չունեն։ Ժամանակակից պարկավորների ամենավառ ներկայացուցիչը կենգուրուն է։
  • Գրեթե բոլոր կաթնասունները կենդանածին են, այսինքն՝ նրանք կենդանի ձագեր են ծնում։ Բացառություն են կազմում այնպիսի միանցքանիներ, ինչպիսիք են բադակտուցը և եքիդնան, քանի որ նրանք ձու են դնում:

Աղբյուրը՝ 15 интересных фактов о млекопитающих

Կաթնասուններ

Կաթնասունները կամ գազանները ամենակատարյալ զարգացած, տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:

Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Հասած լինելով զարգացվածության բարձրագույն աստիճանի` կարողացել են գրավել բոլոր կենսամիջավայրերը՝ օդացամաքային, ջրային, ցամաքային, ջրացամաքային: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ գիշատիչ և ամենակեր: Հանդիսանալով տաքարյուն կենդանիներ` ևս ունեն մարմնի կայուն ջերմաստիճան: 

3.jpg

Լավ զարգացած նյարդային համակարգը, հատկապես գլխուղեղի առջևի կիսագնդերը, կատարելագործված զգայարանների հետ միասին պայմանավորում են կաթնասունների բարդ վարքը և ակտիվ կենսակերպը: Նրանց մարմնի բարձր ու կայուն ջերմաստիճանն ապահովվում է ինտենսիվ նյութափոխանակությամբ և ջերմակարգավորման կատարյալ համակարգով: Կաթնասունները հարմարվել են բնակության ամենատարբեր պայմաններին և լայնորեն տարածվել են Երկրի վրա: 

Կաթնասունների հիմնական հատկանիշներից է լավ զարգացած, տարբերակված, իսկական ատամների առկայությունը:

Ցամաքային կաթնասուններից շատերը չորքոտանի կենդանիներ են: Նրանց ոտքերը, ի տարբերություն սողունների, տեղադրված են ոչ թե մարմնի կողքերին, այլ իրանի տակ:

Հողում բնակվող կաթնասունների մարմինը գլանաձև երկարացած է, պարանոցը կարճ է, գրեթե աննկատ: Նրանց առջևի ոտքերը դարձել են բահանման ու հարմարվել են փորելուն: Ջրային կաթնասունների մարմինն ունի շրջահոսելի ձև, իսկ առջևի վերջույթները ձևափոխվել են լողաթաթերի: Թռիչքին հարմարվելու համար չղջիկները ձեռք են բերել թռիչքին հատուկ ապարատ՝ թաղանթավոր թևեր:

9.jpg

Կաթնասունները կենդանածին, բաժանասեռ կենդանիներ են, որոնք բազմանում են ներքին բեղմնավորմամբ:

Լավ աչքի է ընկնում սեռական դիմորֆիզմը: Արուն ավելի խոշոր, վառ արտահայտված արտաքինով է՝ ավելի խոշոր եղջյուրներ, թավ մազածածկույթ, մկանուտ մարմին և այլն:

Զարգացումը

Զարգացող սաղմի շուրջ առաջանում են թաղանթներ, որոնք մի կողմով սերտաճում են արգանդի պատին: Այդ տեղում, որը կոչվում է ընկերք, մոր արյունատար անոթները սերտորեն շփվում են պտղի թաղանթի արյունատար անոթների հետ: Սաղմը ընկերքի հետ միացած է պտղալարով, որի միջով անցնում են նրա արյունատար անոթները: Ընկերքում մոր արյունատար անոթների պատերով սաղմի արյան մեջ են անցնում սննդանյութերն ու թթվածինը, իսկ հակառակ ուղղությամբ՝ ածխաթթու գազը և սաղմի կենսագործունեության այլ վտանգավոր արգասիքներ:

Կաթնասունների սաղմը զարգացման վաղ փուլերում ունի քորդա, խռիկային ճեղքեր և ստորակարգ քորդավորների այլ հատկանիշներ: Մորից անընդհատ ստանալով սննդանյութեր՝ սաղմն աճում է և ձգում արգանդի պատերը: Կաթնասունների տարբեր տեսակների ներարգանդային զարգացման տևողությունը, որը կոչվում է հղիություն, տարբեր է և կախված է հիմնականում կենդանու չափերից: Այսպես, մկների հղիությունը տևում է 11−15 օր, շանը՝ երկու ամիս, փղինը՝ 20−22 ամիս:

65.jpg

Ծննդաբերությունը

Հղիությունն ավարտվում է ծննդաբերությամբ, որի ժամանակ արգանդի պատերի կծկումների շնորհիվ պտուղը սեռական ուղիներով հրվում է դուրս: Ծնված ձագը կատարում է առաջին ներշնչումը, թոքերը հարթվում են, և նա սկսում է շնչել ինքնուրույն: Դրանից հետո պորտալարը կտրվում է կամ էլ էգը կրծում է այն: Տարբեր տեսակի կաթնասունների ձագերի քանակը մի ծինում տարբեր են: Խոշոր կաթնասունները սովորաբար ծնում են 1 կամ 2 ձագ, միջինները՝ 2−5, իսկ մանր կենդանիները, օրինակ՝ առնետները, ունենում են մինչև 22 ձագ:

Վերաբերականներ, 24.05

Վերաբերականները  այն բառերն են, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ: Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջական
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ:

    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։

    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
    Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
    Ցուցական` ահա, ահավասիկ:

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Անահիտը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Նրա մայրը, իմիջիայլոց, լավ խոհարար է:
Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերականների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ նրա խոսքերն ես կրկնում դու:

Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

  1. հաստատական-անկասկած, արդար, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի
  2. գնահատողական-դժբախտաբար, երանի, ցավոք,
  3. ժխտական-ո՛չ, չէ՛,
  4. սաստկական-նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ
  5. երկբայական-գուցե, երևի, թերևս, կարծես, միգուցե, մի՞թե, արդյոք, կարծես թե
  6. սահմանափակման-միայն, գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե
  7. կամային-հապա, մի
  8. զիջական-ի դեպ, իմիջիայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ
  9. ցուցական-ահավասիկ, ահա

2. Կազմել նախադասություններ` գործածելով անպատճառ, գոնե, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, հենց, միմիայն վերաբերականները:

Պետք է անպատճառ գնալ այդ միջոցառմանը։
Գոնե մեկ անգամ պետք է այցելել ազգային թանգարան։
Ես, այնուամենայնիվ, մնում եմ իմ կարծիքին։
Կարծես թե դարձել եմ ես տուն, բոլորն առաջվանն է կրկին։
Ցավոք չկարողացա քեզ օգնել։
Քո խոսքերն, իրոք, ինձ չհամոզեցին։
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում։
Այս վիճակը միմիայն քո պատճառով է։

3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, գեթ, տարաբախտաբար, անշուշտ, ցավոք, անտարակույս, կարծես:

Իհարկե-անկասկած, անտարակույս
ասես-կարծես
լոկ-գեթ, միայն
դժբախտաբար-տարաբախտաբար, ցավոք
իրավամբ-հիրավի, անշուշտ

Պարապմունք 57/Ամփոփ աշխատանք

1.Նայելով նկարին, գտիր  մնացած անկյունների աստիճանային չափը։

<AED=<CEB=140
<AEC=<DEB=180-140=40

2.Արդյո՞ք հավասար են ABC, ACD  եռանկյունները: Պատասխանը հիմնավորել: Գտնել անհայտ կողմը.

AC-ն ընդհանուր կողմն է
<BAC=<CAD=42
AB=AD
Ըստ եռանկյան առաջին հայտանիշի, եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:
x=5

3. Երկու եռանկյունները հավասար են ըստ առաջին հայտանիշի. արդյո՞ք հավասար են այդ եռանկյունների պարագծերը: 

Այո, հավասար են։

4. ABC եռանկյան պարագիծը  23սմ է:  Գտնել EDF եռանկյան պարագիծը:

△ABC=△EDF
△EDF=23սմ


5. Նայելով նկարին գտիր հարցերի պատասխանները․

Ո՞ր գծագրում է պատկերված եռանկյան միջնագիծը։

Ո՞ր գծագրում է պատկերված եռանկյան կիսորդը։

Ո՞ր գծագրում է պատկերված եռանկյան բարձրությունը։


<EFG-ում միջնագիծն է
<QJK-ում բարձրությունն է
<ABC-ում կիսորդն է

6.  Ըստ համապատասխան գծագրի` ի՞նչ պետք է գրվի երրորդ տողում

                  AB=A1B

                  <A = <A1

                 <B=<B1, △ABC=A1B1C1
Ըստ ո՞ր հայտանիշի կարելի է պնդել եռանկյունների հավասարությունը այս  գծագրի դեպքում:

Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:

7. ա)  g  և f ուղիղները զուգահեռ են : Գտնել անհայտ անկյան աստիճանային չափը:

x=54o

     բ)   g  և f ուղիղները զուգահեռ են : Գտնել անհայտ անկյան աստիճանային չափը:

<A=180-54=126
<D=54

գ) Գտնել զուգահեռ ուղիղներ:

f-ը զուգահեռ է h-ին

8. ա) Ըստ խնդրի տվյալների` գտնել անհայտ անկյունը։

x=180-85-55=40

բ) Անվանել լ եռանկյան արտաքին անկյունը: Ինչի՞ է այն հավասար:  

<BCD=180-<ACB

գ)Անվանել եռանկյան տեսակները ըստ անկյունների:

Սուրանկյուն եռանկյուն Ուղղանկյուն եռանկյուն Բութանկյուն եռանկյուն

9. ա) Համեմատելով եռանկյան կողմերը տեղադրի՛ր անկյունների աստիճանային չափերը՝ 21o, 39o, 120o  (այսինքն՝ նշված թվերից որը որ անկյանն է համապատասխանում)։

<ABC=120
<BCA=39
<ABC=21

բ)  Տրված է 3 հատված 15սմ, 25սմ, 40սմ երկարություններով: Արդյոք կա՞ այդպիսի կողմերով եռանկյուն:

Ոչ, քանի որ եռանկյան յուրաքանչյուր կողմը փոքր է մյուս երկու կողմերի գումարից։

10. Քանի՞ օղակից է կազմված  ABCDE  բեկյալը: Հաշվի’ր  ABCDE  բեկյալի երկարությունը,  համեմատի’ր  A  և  E  ծայրակետերի հեռավորության հետ:

4 օղակից։ 4+7+10+5 =26

Պարապմունք 56. Կրկնողություն

1. D կետը գտնվում է 28սմ երկարությամբ  AB հատվածի վրա։ Գտեք AD հատվածի երկարությունը, եթե AD=3DB:

3x+x=28
4x=28
x=28:4=7
3×7=21

2. OC ճառագայթը AOB անկյունը տրոհում է երկու անկյան։ Գտեք AOC անկյունը, եթե <AOB=155 աստիճան է, իսկ  <AOC անկյան աստիճանային չափը  15 աստիճանով մեծ է  <COB-ից։

x+x+15=155
2x=155-15
2x=140
x=140:2=70
70+15=85

3.Կից անկյունների տարբերությունը 32 աստիճան  է։ Գտեք այդ անկյունները։

x+x+32=180
2x=180-32
2x=148
x=148:2=74
74+32=106

4. AOB անկյունը AOC անկյան մասն է։ Հայտնի է,որ <AOC=108^0, <AOB=3<BOC: Գտեք <AOB անկյան աստիճանային չափը։

x+3x=108
4x=108
x=108:4=27

5.Կից անկյուններից մեկը մյուսից մեծ է 40 աստիճանով։ Գտեք այդ անկյունները։

x+40+x =180
2x=180-40=140
x =140:2
x = 70օ
70+40=110օ

6. AD- ն AB հիմքով ABC հավասարասրուն եռանկյան կիսորդն է։ Գտեք եռանկյան անկյունների մեծությունները, եթե <ADB=75 աստիճան է :
<DBA=2 <DAB
x+2x+75=180
3x=180-75
3x=105
x=105:3=35
180-75-35=70
<A=<B=70
<C=180-70-70=40

7. Եռանկյան երկու գագաթների արտաքին անկյունների մեծությունները հավասար են 120 աստիճան և 110 աստիճան։ Գտեք երրորդ գագաթի արտաքին անկյան մեծությունը։
180-120=60
180-110=70
60+70=130
180-130=50
180-50=130

8.Եռանկյան անկյուններից մեկի մեծությունը 20 աստիճան է, իսկ արտաքին անկյուններից մեկի մեծությունը՝ 50 աստիճան։ Գտեք եռանկյան մյուս անկյունների մեծությունները։
180-50=130
180-130-20=30
20,30,130

9.Գտեք հավասարասրուն եռանկյան անկյունների մեծությունները, եթե նրանցից մեկը 95 աստիճան է։
180-95=85

85:2=42օ30′

10.Հավասարասրուն եռանկյան արտաքին անկյուններից մեկի մեծությունը 120  աստիճան  է։ Գտեք այդ եռանկյան անկյունների մեծությունները։
180-120=60
60,60,60

Պարապմունք 61

Հարցեր կրկնողության համար․
1. Կատարիր գործողությունը․
ա) 0,5 + 0,345=0,845
բ) 1,3 + 0,416=1,716
գ) 4,2 + 1,304=5,504
դ) 12,4 + 0,012=12,412
ե) 1,47 − 0,84=0,63
զ) 5,12 − 2,0904=3,0296

2. Կատարիր գործողությունը․
ա) 8,5 · 10= 85
բ) 0,68 · 10 = 6,8
գ) 0,9 · 1000=900
դ) 1,8 · 1000= 1800

3. Հավասար են արդյո՞ք միանդամները.
ա ) 3ab · (−2)a  և  6a2(-b) = ոչ հավասար չեն
բ) ax^2 · 3a^2 xy և 3а^3 x3 y = ոչ հավասար չեն
4. Կատարեք նման անդամների միացում.
ա) 3a + 8a − a = 10a
բ) 2x − 7x^5 + 3x+8x^5 = 5x+x^5
գ) 5y − 15y − 8y = -18y
դ) −2a − 3a^2 + 8a = 6a-3a2
զ) b − 7b + 3b − 5b − 2b = -10b

5.Պարզեցրեք արտահայտությունը.
ա) (x − 1)(x + 1) = x2-1
բ) (x − 1)(x-1) = x2-2x+1
գ) (x − 1)(x^2 + x + 1) = x3-1
դ) (x + 1)(x^2 — x + 1) = x3+1

6. Վերլուծեք արտադրիչների.
ա) 4x^2 − 9 = (2x-3) · (2x+3)
բ) x^4 − 1 = (x-1) · (x+1) · (x2+1)
գ) 16x^2 − 25 = (4x-5) · (4x+5)
դ) 4/9 x^2 − 100 = 4/9 ·(x-15) · (x+15)

7. Գտեք արտահայտության արժեքը, а-ի նշված արժեքի դեպքում․
ա) (5a + 3)(5a − 3), երբ  a = 2
(5×2+3)(5×2-3)=13×7=91
բ) (a − 2)(a + 3) − (5 − a)(4 − a), երբ  a = −2

(−2 − 2)(−2 + 3) − (5 +2)(4 +2)=-4-42=-46

8. Լուծեք հավասարումը.
ա) 2x + (3x + 1) = 4

5x=4-1
5x=3
x=3/5
3/5=0,6

բ) (2x + 5) + (3x − 8) = 7
5x-3=7
5x=7+3
5x=10
x=10/5=2
գ) 2x − (x − 1) = 3
x+1=3
x=3-1=2
դ) (2x − 3) − (x + 1) = 1:
x-4=1
x=1+4=5

9. Լուծիր խնդիրը.
ա) Երկու գյուղերի միջև եղած հեռավորությունը 18 կմ է։ Ճանապարհորդն անցավ 5 անգամ ավելի, քան մնաց անցնելու։ Քանի՞ կմ  նա անցավ։
x+5x=18
6x=18
x=18/6=3
3×5=15
բ) Սովորողը  հաշվեց, որ օրվա անցած մասը 2 անգամ քիչ է մնացած մասից։ Ինչքա՞ն ժամանակ է անցել օրվա սկզբից։
x+2x=24
3x=24
x=24:3=8
8×2=16

գ) Եղբայրը և քույրը հավաքում են բացիկներ։ Եղբոր մոտ 2 անգամ ավելի բացիկներ կան, քան քրոջ մոտ, իսկ ընդամենը նրանք ունեն 60 բացիկ։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ բացիկ ունի։
x+2x=60
3x=60x
x=60:3=20
20×2=40
դ)Երկու թվերի գումարը 201 է, իսկ տարբերությունը՝ 99։ Գտեք այդ թվերը։
201-99=102
102:2=51
51+99=150

51+150=201
150-51=99

Հոմանիշներ, գործնական աշխատանք

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1.Սարսափ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, չքավորություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

Սարսափ-երկյուղ
ծուղակ-թակարդ
պաղատանք-աղերսանք
ընչազրկություն-չքավորություն
գրավչանք-հրապուրանք

2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, երազանք, ներածություն, պատկառանք, տենչանք:

Հռչակ-համբավ
առաջաբան-ներածություն
ավար-թալան
հարգանք-պատկառանք
երազանք-տենչանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Աչալուրջ, համեստ, ջանասեր, ուշադիր, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

Աչալուրջ-ուշադիր
համեստ-պակեշտ
ջանասեր-եռանդուն
տրտում-թախծոտ
թանձր-խիտ

2. Գիտակ, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

Գիտակ-լավատեղյակ
թույլ-տկար
թերահավատ-կասկածամիտ
հնազանդ-հեզ
շողոքորթ-կեղծավոր

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, փառաբանել, ընդվզել, վատաբանել, արատավորել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

Ապականել-արատավորել
ըմբոստանալ-ընդվզել
փառաբանել-դրվատել
վատաբանել-փնովել
խաղաղվել-հանդարտվել

2. Մարել, հավաքել, շահագործել, դժգոհել, շիջել, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

Մարել-շիջել
հավաքել-ժողովել
շահագործել-ճնշել
դժգոհել-տրտնջալ
վառել-հրկիզել

Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, ձեղնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Խաղաղություն-պատերազմ
կորուստ-ձեռքբերում
բերկրանք-թախիծ
ձեղնահարկ-ներքնահարկ
ըմբոստություն-հնազանդություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, համեստ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Ծանրախոհ-թեթևամիտ
անագի-պոչավոր
համեստ-սանձարձակ
կայուն-անհաստատ
լի-դատարկ

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, կատաղել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

Մեկնել-ժամանել
հօդս ցնդել-հայտնվել
ատել-երկրպագել
կատաղել-հանդարտվել
մերժել-հաստատել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով-խռովկան
երերուն-աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակույս
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
զարդարուն-անզարդ
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-ընչազուրկ
շնորհալի-ապաշնորհ
երախտագետ-երախտամոռ
գիտուն-անգետ

7-րդ դասարանի տարեվերջյան ամփոփում/Պատմություն

  1. Ինչ դասերից էր կազմված ավատատիրական հասարակությունը: Ներկայացրեք ավատատիրական աստիճանակարգությունը: 
    Ավատատիրական հասարակությունը բաղկացած էր ազատներից և անազատներից:
    Ազատ էին թագավորները, հոգևորականները, զինվորականները, նախարարները։ Ժողովրդի մյուս հատվածը անազատներն էին, որոնք կազմում էին բնակչության մեծ մասը։ Ազատները և անազատները միմյանցից տարբերվում էին իրենց իրավունքներով և պարտականություններով:
    Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը, հաջորդը խոշոր նախարարներն էին՝ բդեշխները, ապա գործակալ նախարարները։ Նախարարական տոհմի հաջորդ ստորին աստիճանը սեպուհներն էին 
  1. Որոնք էին հողատիրության հիմնական ձևերը.Նշեք դրանց ընդհանրություններն ու առանձնահատկությունները: 
    Ավատատիրության շրջանում հողը սեփականության և ժառանգականության հիմունքներով պատկանում էր միայն ազատներին։ Հողատեր լինելը իրավունքների հետ նաև մի շարք պարտականություններ էր ենթադրում հողատիրոջ համար։ Վաղ միջնադարում գոյություն ունեին հողատիրության տարբեր ձևեր։

Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգական հողը: Այն կոչվում էր հայրենական կամ հայրենիք։
Պետական պաշտոնյաներին, հատկապես զինվորականներին ծառայության համար թագավորի շնորհած հողերը հայտնի էին պարգևականք անունով: Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքները կոչվում էին գանձագին։
IV դ․ Հայոց թագավորը հողեր էր շնորհում նաև եկեղեցուն: Միջնադարում առաջացավ հողատիրության նոր` վանքապատկան ձևը:

  1. Երբ է քրիստոնեությունը հռչակվել Հայաստանի պետական կրոն: ով էր գլխավորում Հայոց եկեղեցին: 
    Քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն 301 թվականին։ Հայոց եկեղեցին գլխավորում էր Գրիգոր Լուսավորիչը։
  1. Գնահատեք հայ Արշակունի արքաների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը: 
    Հայ Արշակունի թագավորներն անընդհատ պայքար են մղել երկրի անկախությունը պահպանելու համար։ Նրանք փորձում էին համախմբել ներքին ուժերին։ Հռոմը և Պարսկաստանն անընդհատ փորձում էին տարածաշրջանում գերիշխանություն հաստատել։ Արշակունյաց արքայատոհմի գահակալության օրոք հայկական բանակի թիվը հասել է 100-120 հազարի։ 
  1. Ներկայացրեք 5-րդ դարի ազատագրական պատերազմները:: Թվարկեք նշանավոր ճակատամարտերը: 

    Ավարայրի ճակատամարտը կանխորոշել է Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի ելքը: Այն հայ ժողովրդի հանուն հավատքի մղած առաջին ճակատամարտն է: <Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին>, գրել է պատմիչ Եղիշեն>:

    Հայկական զորքերին հաջողվեց մանր կռիվներով հակառակորդին քաշել Մասիսի լանջեր և այստեղ՝ Ակոռի գյուղի մոտ, պատրաստվել վճռական ճակատամարտի: 481 թվականին այս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական 7000-անոց զորքը պարտություն է կրում, սպանվում է նախկին մարզպանը։Ներսեհապատի ճակատամարտը սկսվում է պարսկական զորքի հուժկու հարձակումով, որից հետո հայկական զորքի շարքերը փոքր-ինչ նահանջում են։ Որպեսզի հայ զինվորների շրջանում խուճապ չսկսվի, Վահան Մամիկոնյանը փորձում է այլ թևերից օգնության կանչել լրացուցիչ զորականների, սակայն նրանք, թեժ մարտի մեջ լինելով, չեն կարողանում օգնել նահանջած թևին։ Այդժամ ինքը՝ Վահան Մամիկոնյանը, համախմբելով իր ջոկատների ուժերը, հարձակվում է առաջ շարժված թշնամու վրա և ջախջախում։ Այնուհետև ամբողջ հայոց զորքն անցնում է հակահարձակման և փայլուն հաղթանակ տանում։ Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շտապում է դեպի Վրաստան: Այստեղ պարզվում է, որ հոները չեն կատարում իրենց խոստումը և օգնության չեն գալու: Հայ-վրացական համատեղ փոքրաթիվ զորքերը, ստիպված, ճակատամարտ են տալիս Ճարմանայի դաշտում: Ճակատամարտը ավարտվում է հայ-վրացական բանակի պարտությամբ, զոհվում են հայկական զորքի հրամանատարներ Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը, գերի է ընկնում Հրահատ Կամսարականը: Այս պայմաններում, երբ ապստամբական ուժերի ղեկավարներից շատերը զոհվել էին կամ հայտնվել գերության մեջ, Վահան Մամիկոնյանը կրկին անցնում է մանր մարտերի մարտավարությանը և հմտորեն խուսափում է մեծ ճակատամարտից: Հանկարծակի հարձակումները պարսից զորքի վրա և փոքր կռիվները ժամանակի ընթացքում ահռելի վնաս են հասցնում պարսկական զորքին:

    451 թվական — Ավարայրի ճակատամարտ
    481 թվական-Ակոռիի ճակատամարտ
    482 թվական — Ներսեհապատի ճակատամարտ
    482 թվական — Ճարմանայի ճակատամարտ
  1. Բերեք փաստեր և հիմնավորեք, որ 6-9-րդ դարերում հայ ժողովուրդը չի կորցրել սեփական անկախ պետականությունը վերականգնելու վճռականությունը և շարունակել է ազատագրական պայքարը նվաճողների դեմ: 
    6-9 -րդ դարերում հայ ժողովուրդը մշտապես պայքարել է Բյուզանդիայի և Պարսկաստանի գերիշխանությունից ազատվելու և ինքնիշխանությունը վերականգնելու համար։ Բացի դրանից, արաբները ևս անընդհատ ապստամբում են Հայաստան։ Չնայած դրան, հայերը միշտ համառ դիմադրություն են ցույց տալիս։ Հայերն անընդհատ փորձում են դաշնակիցներ գտնել, որպեսզի կարողանային վերականգնեին պետականությունը։ 7-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվեց Հայաստանի ամբողջականության և անկախության վերականգմամբ։

Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 6-74 

1.Ներքին և արտաքին ինչ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել բուն Հայաստանում Բագրատունյաց թագավորության և Կիլիկիայում  հայկական պետության ստեղծման համար:

8-րդ դարի ընթացքում և 9-րդ դարի առաջին կեսին արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը ցանկալի արդյունք տվեց։ 855թ․ Աշոտ Բագրատունին խալիֆի կողմից ճանաչվել էր հայոց իշխան և սպարապետ։ Եվ արաբները, բացի Դվինից, լուծարեցին Հայաստանի իրենց զորակայանները և մյուս քաղաքներից դուրս բերեցին զորքերը։ Աշոտ Բագրատունին կարողացավ իր ազդեցությունը տարածել նաև վրաց և աղվանից իշխանների վրա։ Նա վերակազմավորեց բանակը, և փաստորեն ինքնավար թագավորության տեր էր։ Երբ 855թ․ Հայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն, սկսվեց պայքար Բագրատունիների ստեղծած պետականության միջազգային ճանաչման համար։ Կային Հայաստանի անկախության վերականգնման բոլոր նպաստավոր պայմանները, քանի որ արաբական խալիֆայությունը թուլացել էր։

2. ներկայացրեք և բնութագրեք հայ Բագրատունի նշանավոր արքաներին: Ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել նրանց օրոք: 

1Աշոտ Ա885‑890 թվականներՀայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն
Վերակառուցվեց Կարսը
Ամրապնդվեցին կապերը վրացիների և աղվանների հետ
2Սմբատ Ա890‑914 թվականներԲարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ:
Արագածոտն գավառի Դողս գյուղում հայոց զորքերը Սաջյան ամիրայի նկատմամբ տարան փայլուն հաղթանակ և արաբներին վտարեցին Հայաստանից:
3Աշոտ Բ Երկաթ914‑928 թվականներ921. թվականին Սևանի ճակատամարտում հայերը հաղթեցին արաբներին
Նա իր թագադրության վայրը` Երազգավորսը, ընդարձակեց և դարձրեց մայրաքաղաք։
Աշոտի գահակալության վերջում երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան:
4Աբաս Ա Բագրատունի928-953 թվականներՆա երկրի մայրաքաղաքը Երազգավորսից տեղափոխեց իր նստավայրը՝ Կարս, որը կարճ ժամանակում կառուցապատվեց, ընդարձակվեց և դարձավ Հայաստանի կարևոր քաղաքներից:
Կառուցվեց Առաքելոց եկեղեցին
5Աշոտ Գ Ողորմած953-977 թվականներԵրկրում տարվեց մեծ շինարարական աշխատանքներ
961 թ. Աշոտ III–ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը: Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով։
963–964 թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը
6Սմբատ Բ Տիեզերակալ977-990 թվականներԵրկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ II Տիեզերակալ թագավորի օրոք։
Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։
Սմբատ II–ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հար- ձակումը, այլև 987 թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը:
7Գագիկ Ա Շահնշահ990-1020 թվականներԲագրատունյաց Հայաստանն իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I–ի օրոք:
1001 թ. Տաշիր–Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց: Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից: Պատմիչները դրա համար վերջինիս հիշատակում են Դավիթ Անհողին անունով: Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներում խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները:
1001. թվականին կառուցվեց Մայր տաճար՝ Կաթողիկեն։
8Հովհաննես-Սմբատ1020-1041 թվականներԱրքունիքում ուժեղացած բյուր ուժերի ճնշման տակ Հովհաննես Սմբատը կտակ գրեց՝ իր մահվա նից հետո Անին Բյուզանդիային հանձնելու մասին: Այդ կտակը դավաճանաբար ուղարկվեց կայսրին և գաղտնի էր պահվում հայ հասարակությունից : Փաստորեն, Հովհաննես Սմբատը խախտեց եղբոր հետ կնքած համաձայնագիրը՝ իր մահվանից հետո ամբողջ թագավորությունը Աշոտին թողնելու վերաբերյալ:
9Աշոտ Դ1022-1042 թվականներ Աշոտ IV–ը գլխավորում էր երկրի միավորման համար մղվող պայքարը: Ամենայն հավանականությամբ Աշոտ IV–ը, կարճ ժամանակ անց նաև Հովհաննես–Սմբատը զոհ են դարձել բյուզանդացիների կազմակերպած խար դավանքներին:
10Գագիկ Բ10421045 թվականներՉնայած իր երիտասարդ տարիքին՝ Գագիկը կարողացավ կարգ ու կանոն հաստատել երկրում, բանակը վերակազմավորել:

3. Կիլիկյան Հայաստանի գահակալներից ով է ձեզ դուր եկել. Տվեք նրա պատմական բնութագիրը: 

Ինձ շատ է դուր եկել Լևոն մեծագործը։ Լևոն Բ ոչ միայն քաջ զորավար էր, այլև հմուտ դիվանագետ: Դինաստիական ամուսնությունների միջոցով նա ամրապնդեց իր և իր պետության դիրքերը Արևելքում: Մասնավորապես, հայոց արքան կնության առավ Կիպրոսի արքայադուստր Սիպիլ Լուսինյանին, Ռուբեն Գ դուստրերին ամուսնացրեց Անտիոքի և Նիկիայի տիրակալների հետ, հետագայում իր դուստրերին ամուսնացրեց Երուսաղեմի թագավորի և Հունգարիայի արքայազնի հետ:

Լևոն Բ նաև շինարար էր. նրա թագավորության օրոք Կիլիկիայում հսկայածավալ շինարարություն կատարվեց. կառուցվեցին ամրոցներ, արգելապատնեշներ, պալատներ…ռազմական, հոգևոր, կենցաղային նշանակության շինություններ, կատարելագործվեցին երկրի կառավարման, պետական մարմինները, ստեղծվեց մշտապես գործող 60 000 հզոր ու լավ սպառազինված բանակ:

Իր հզորության ու մեծագործության համար կիլիկիո առաջին արքան պատմության մեջ մտավ որպես Լևոն Մեծագործ:

4.Ովքեր էին Զաքարյանները: Ներկայացրեք նրանց ստեղծած իշխանապետությունը: 

Զաքարյանների իշխանապետությունը ավատատիրական պետություն էր Հյուսիսարևելյան Հայաստանում՝ Զաքարյան իշխանատոհմի գլխավորությամբ: Զաքարյանները ըստ հայ պատմագիրների, ծագել են Մեծ Հայքի Կորճայք նահանգի Կարթունիք գավառից Հյուսիսային Հայաստան գաղթած Արծրունիների մի ճյուղից:

Նրանք կառավարել են XII (12) դարի վերջից XIV (14) դարի կես։ Իշխանապետության հիմնադիր Սարգիս Զաքարյանի (Սարգիս Մեծ) հոր՝ Զաքարիայի անունով հայ մատենագրության մեջ տոհմը կոչվել է Զաքարյան: Զաքարյանների տոհմական դամբարանը գտնվում է Սանահինի վանքում:

Վրացական աղբյուրներում Զաքարյանների տոհմը կոչվում է Մխարգրձելի՝ Երկայնաբազուկ, Երկայնաթիկունք։

Զաքարյանների օրոք Վրաստանում ապաստանում էր զգալի թվով հայ բնակչություն։ Զաքարյանների դիրքը վրաց արքունիքում բավականին ամրապնդված էր։ Նրանք Հայաստանի ազատագրման գործում զգալի հաջողությունների հասան՝ ծավալելով հերոսական մարտեր։

5. Ինչ հետևանքներ ունեցան մոնղոլների տիրապետությունը Հայաստանի համար: 

Հայաստանը XIII դ. առաջին կեսին, ի թիվս այլ երկրների, ենթարկվեց մոնղոլների արշավանքներին։ 1230-ական թվականների երկրորդ կեսից մինչև 1240-ական թվականների առաջին կեսը մոնղոլները գրավեցին ամբողջ երկիրը՝ հաստատելով իրենց դաժան տիրապետությունը։ Մոնղոլական տիրապետության շրջանում շատ իշխանական տներ հեռացան պատմական ասպարեզից։ Սակայն, չնայած դաժան պայմաններին, հայ ժողովուրդը շարունակեց պայքարն օտար տիրապետության դեմ։

Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 75-143 

Բացատրել  հասկացությունները: 

Աթաբեկ-Վրացական արքունիքում թագաժառանգի խնամակալը

Ամիրայություն-Հայաստանի տարածքում ստեղծված վարչաքաղաքական միավոր արաբական տիրապետության ժամանակաշրջանում:

Ամիրսպասալար — Միջնադարյան վրացական թագավորությունում՝ սպարապետը։

Աշխարհագիր — Հարկերը կարգավորելու նպատակով հողերի, ունեցվածքի և բնակչության հաշվառումը։ 

Ավատատիրություն — Միջնադարյան հասարակության անվանումը. գերակշռող դարձավ հողային մասնավոր սեփականությունը՝ ավատը:

Ատրուշան — Կրակատուն կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակը միշտ վառ էր պահվում:

Բազիլիկ — Անտիկ և միջնադարյան շրջանիտաճարային շինությանոճ երկայնակի քառանկյունու ձև ուներ, որի ներսը բաժանված է երկու սյունաշարով:

Գանձագին — Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքների անվանումը:

Գործակալություն — Պետական վարչություններ, որոնց միջոցով իրականացվում էր երկրի կառավարումն ու պաշտպանությունը:

Գունդստաբլ — Կիլիկյան Հայաստանում բանակի ընդհանուր հրամանատարը՝ սպարապետը:

Երդ — Վաղ միջնադարում հարկատու միավորի՝ գերդաստանի անվանումը:

Կանցլեր -Կիլիկյան Հայաստանում արքունի քարտուղարություն գործակա լության ղեկավարը, վարում էր բանակցություններ օտար երկրների ներկայացուցիչների հետ:

Հայրենական հողեր կամ հայրենիք — Հայաստանում հորից որդուն ժառանգաբար անցնող մասնավոր հողային խոշոր սեփականության անվանումը:

Մամլուք — Եգիպտոսի սուլթանի անձնական գվարդիայում ծառայող գնված ստրուկներ: 1250 թ. մամլուքները զավթեցին իշխանությունը Եգիպտոսում:

Շահապ — Միջնադարում քաղաքի կառավարիչ՝ քաղաքագլուխ:

Պարգևականք — Պետական պաշտոնյաներին և զինվորականներին ծառայության դիմաց թագավորի և խոշոր նախարարների շնորհած՝ պարգևած հողերի՝ անվանումը:

Պայլություն — Կիլիկյան Հայաստանում խնամակալության գործակալություն: Այն գլխավորող գործակալը՝ պայլը, թագավորի առաջին խորհրդականն էր, իսկ թագավորի բացակայության դեպքում փոխարինում էր նրան:

Սենեսկալ — Արքունի պալատի կառավարիչ, տնօրինում էր արքունի եկամուտներն ու ծախսերը:

Սեպուհ-նախարարական տոհմից սերած իշխան հին Հայաստանում:

Սպասալար-զորապետ, հրամանատար

Վարդապետարան-կրոնական միաբանություն

Լրացնել թվականները 

301թ.-Քրիստոնեության հռչակումը որպես Հայաստանի պետական կրոն

350-368թթ-Արշակ II-ի գահակալումը

354թ -Աշտիշատի ժողովի գումարումը

363թ — Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև «ամոթալի» պայմանագրի կնքումը

370-374թթ — Պապի գահակալումը

371թ -Ձիրավի ճակատամարտը

405 — Հայոց գրերի գյուտը

451թ մայիսի 26 -Ավարայրի ճակատամարտը

481-484թթ — Վահանանց ապստամբությունը

484թ — Վաչագան Բարեպաշտի գահակալման սկիզբը

591թ -Դվինի երկրորդ եկեղեցական ժողովի գումարումը

639թ — Հայաստանի արևելյան և արևմտյան մասերի վերամիավորումը Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ

640թ — Արաբական ներխուժումների սկիզբը Հայաստան

869թ  — Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հայ իշխանների ժողովի հրավիրումը, Աշոտ Բագրատունուն արքա հռչակելու մասին որոշման ընդունումը

885թ, օգոստոսի 26 — Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունուն Հայաստանի թագավոր օծելը

961թ — Անիի հռչակվելը մայրաքաղաք

1071թ — Մանազկերտի ճակատամարտը. Բյուզանդիայի պարտությունը սելջուկներից

1187-1219թթ — Լևոն II Ռուբինյան, 1198 թ. հունվարի 6–ից` Կիլիկյան Հայաստանի թագավոր

1254թ. Աշուն — Հայ–մոնղոլական պայմանագրի կնքումը Կարակորումում Մանգու խանի և Հեթում I–ի միջև

 Օգտվել Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 169-171 

Տնտեսության սպասարկման ոլորտ

Դասի հղումը 

  1. Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:

Յուրաքանչյուր երկրի ազգային տնտեսությունը, ինչպես նաև ամբողջությամբաշխարհի բոլոր երկրների տնտեսությունը (համաշխարհային տնտեսությունը) կազմված են ոչ միայն արտադրական, այլ նաև ոչ արտադրական ճյուղերից: Դրանք սպասարկում են բնակչությանը,
այսինքն նրան մատուցում են տարբեր տեսակի ծառայություններ, և այդ պատճառով էլ
անվանվում են սպասարկման կամ ծառայությունների ոլորտի ճյուղեր:

  1. Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև:

Սպասարկման ոլորտի ճյուղերը թեև նյութական արտադրանք չեն տալիս, սակայն նպաստում են նյութական արտադրության արագ զարգացմանը: Սպասարկման ոլորտի ճյուղերը մեծ
դեր են կատարում նաև բնակչության զբաղվածության ապահովման գործում: Եթե ավտոմատացման, մեքենայացման, էլեկտրոնացման շնորհիվ նյութական արտադրության բնագավառում աշխատավորների թիվը հարաբերականորեն կրճատվում է, ապա ծառայությունների ոլորտում, ընդհակառակն աճում է: Աշխատուժի հոսքը նյութական արտադրության ոլորտից արդյունաբերությունից և գյուղատնտեսությունից ուղղվում է դեպի սպասարկման ոլորտ:

  1. Ինչու՞ է տնտեսության մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը: 
    Սպաասարկման ոլորտի դերն անընդհատ մեծանում է տնտեսության մեջ, քանի որ այս ոլորտի զարգացմամբ է պայմանավորված մարդկանց առողջական, հանգստի, կրթական, մշակութային և կենցաղային սպասարկման վիճակը: