Մայրենի

Իմ ուսումնական տարին

2020-2021 ուսումնական տարին շատ հագեցած անցավ։ Մայրենին իմ սիրելի առարկաներից է, և ես մեծ ոգևորությամբ կատարել եմ գրեթե բոլոր առաջադրանքները, մասնակցել տարբեր նախագծերի։ Այս ուսումնական տարվա ընթացքում մենք ընթերցել և վերլուծել ենք բազմաթիվ հեքիաթներ և բանաստեղծություններ, կատարել ենք ինքնաստուգումներ, մասնակցել ենք ֆլեշմոբերի և տարբեր հետազոտական նախագծերի, օրինակ՝ «Վահան Տերյան», «Հովհանես Թումանյան», «Ավետիք Իսահակյան», «Վիլյամ Սարոյան», «Համո Սահյան» «Չարենց» «Կոմիտաս» և այլն։ Ամենաշատը հավանեցի «Իմ ընկերը», «Իմ ընկեր ուսուցիչը», «Մենք հոգատար ենք» «Հազարան հավքը» նախագծերը։ Հավանել եմ «Իմ ընկերը» նախագիծը, քանի որ պետք է գրեինք մեր ընկերերից մեկի մասին՝ առանց անունը գրելու, որպեզի մեր դասարանցիները կարողանային գուշակել։ Հետաքրքիր էր նաև «Իմ ընկեր ուսուցիչը» նախագիծը,որտեղ կրկին նկարագրել ենք մեր ուսուցիչներին, կրկին առանց անունը գրելու։ Մեր ավագ ընկերների օրինակով ստեղծել ենք նաև Լեզվաբանական ամսագիր։ Ձմռանը ևս մեկ հետաքրքիր աշխատանք ենք կատարել՝ Ամանորին ընդառաջ նախագիծը։ Վերջին շրջանում երկար աշխատեցինք «Հազարան հավքը» հեքիաթի վրա, կարդացինք, վերլուծեցինք, նկարեցինք մեր պատկերացրած հազարան հավքին։ Այն շատ-շատ հետաքրքիր հեքիաթ է, համաշխարհային բանահյուսության նմուշ է։ Այս տարվա ընթացքում ձեռք բերեցինք նաև քերականական շատ գիտելիքներ։ ԵՍ կարծում եմ, որ միշտ կարելի է ավելի շատ սովորել։ Նաև ընկեր Արմինեի հետ մի քանի անգամ ճամփորդել ենք, այցելել ենք մեր սիրելի գրողների տուն-թանգարաններ։

Շատ դժվար կլինի հեռանալ Արևմտյան դպրոցից, հուսով եմ, որ Արևելյան դպրոցում նույնպես շատ գիտելիքներ կստանանք և կունենաք բարի և հոգատար ուսուցիչներ ու լավ ընկերներ։

IMG_20201218_123330

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s