22․12․2020թ․, Երևան
Սիրելի Ձմեռ Պապ,
Քեզ գրում է Երևան քաղաքի բնակիչ, Սեբաստացի դպրոցի աշակերտ՝ Դավիթ Մուրադյանը։ Հուսով եմ, որ լավ ես և աշխարհի երեխաները իրենց լավ են պահում։ Շնորհակալ եմ, որ դու կաս։ Դու երեխաներին նվերներ ես նվիրում։ Քո շնորհիվ երեխաների կյանքը հետաքրքիր է , ուրախ։ Ես չեմ պատկերացնում, թե դու ինչպես ես Ամանորի գիշերին աշխարհի բոլոր երեխաներին նվերներ ես նվիրում։ Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպիսի հսկայական գործարան ունես, որտեղ շատ նվերներ և նամակներ կան։ Եթե նամակս ստանաս, արի մեր տուն՝ միասին թեյ խմենք, թե չէ՝ Լապլանդիա շատ ցուրտ է։ Սպասում եմ քո պատասխանին
Լավագույն մաղթանքներով և սիրով՝
Դավիթ Մուրադյան, 10 տարեկան